Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղուկասյան — ԵԷԴ/0063/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղուկասյան — ԵԷԴ/0063/01/17

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0063/01/1725 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ 2 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0063/01/17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`

մասնակցությամբ` դատավորներ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ` պաշտպան

Կ.ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻ

2018 թվականի ապրիլի 18-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ

2

հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան

քաղաքի

Մ.Խորենացի

փողոցի

158

հասցեում

տեղակայված`

ՀՀ

ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի

անդամների

հետ

համակատարմամբ

շարունակել

պահել

զավթածն

ու

պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

2017 թվականի հուլիսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 25-ի` ՛Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ, ի թիվս այլոց, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

3.

Հիշյալ

որոշման

դեմ

Ա.Ղուկասյանի

պաշտպաններ

Կ.Մեժլումյանը

և

Ի.Պետրոսյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հոկտեմբերի 16ի որոշմամբ մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ՝

Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չեն

ներկայացրել՝

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հուլիսի 25-ի` ՛Քրեական գործը դատական

քննության

նշանակելու

մասին

որոշման

եզրափակիչ

մասում

մասնավորապես նշել է. ՛Ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի նկատմամբ

ընտրված խափանման միջոցը (...) թողնել անփոփոխ (տե՛ս քրեական գործի հավելված, թերթ 7):

3

6. 2017 թվականի հուլիսի 25-ին Ա.Ղուկասյանը և նրա պաշտպան Կ.Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որով խնդրել են գործը դատական քննության նշանակման ենթակա լինելու դեպքում խափանման միջոցի հարցի լուծմանն անդրադառնալ դատական նիստով և իրենց մասնակից դարձնել այդ նիստին (տե՛ս քրեական գործի հավելված, թերթ 20):

6.1. Առաջին ատյանի դատարանը նույն օրվա` ՛Միջնորդությունը քննության առնելու

մասին

որոշմամբ

վերոհիշյալ

միջնորդությունը

մերժել

է`

պատճառաբանելով, որ. ՛(...) [Մ]իջնորդությունը քննության առնելու դրությամբ

դատարանի կողմից արդեն իսկ կայացված է եղել քրեական գործը դատական քննության

նշանակելու

մասին

որոշում,

որով

անդրադարձ

է

կատարվել

ամբաստանյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին և այն թողնվել է անփոփոխ: Բացի այդ, գործող օրենսդրությամբ օրենսդրի կողմից նշված հարցի լուծման համար սահմանվել է միանձնյա քննության կարգ: (...) Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ նշված որոշումները կայացնել դատական նիստով` դատավարության որևէ անդամի լիազորելով մասնակից դառնալ տվյալ դատական նիստին (տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 21-22):

7. Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է.

՛(…) [Հ]աշվի առնելով ամբաստանյալի անձը, նրան մեղսագրվող հակաօրինական արարքների հասարակական վտանգավորության աստիճանը, այդ արարքների համար ՀՀ քրեական օրենքով հնարավոր սպառնացող պատժի խստությունը, ինչպես նաև քրեական գործի փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեռևս

շարունակում

են

առկա

լինել

Անդրիաս

Ղուկասյանի

նկատմամբ

կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետն ըստ էության երկարացնելու հիմքերն ու պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսանում վերաքննիչ բողոքը մերժելու համար:

Ինչ

վերաբերում

է

պաշտպանների

վերաքննիչ

բողոքում

նշված

այն

հանգամանքին, որ [Առաջին ատյանի դատարանը] բողոքարկվող որոշման մեջ կալանքի ժամկետը երկարացնելու որևէ հիմքի չի անդրադարձել, չի նշել և պատճառաբանել, թե ինչու է եզրահանգում, որ այդ հիմքն առկա է, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [Առաջին ատյանի դատարանը], անփոփոխ թողնելով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ըստ էության հաստատել է, որ պահպանվում են վերջինիս կալանքի տակ պահելու նախորդ հիմքերը և պայմանները:

Այսպիսով, դատական ստուգման արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ [Առաջին ատյանի դատարանի] կողմից թույլ չի տրվել նյութական և

4

դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ, Եվրոպական կոնվենցիայով, Վճռաբեկ և Եվրոպական

դատարանների

նախադեպային

որոշումներով

արտահայտած

իրավական դրույթների խախտումներ, ուստի պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարելու և [Առաջին ատյանի դատարանի] (...) որոշումը բեկանելու օբյեկտիվ հիմքեր չկան (տե՛ս քրեական գործի հավելված, թերթեր 38-43)՝ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8 Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ հոդվածների, 2007 թվականի ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 27-րդ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական

կոնվենցիայի

(այսուհետ`

նաև

Կոնվենցիա)

խախտումներ:

Վերաքննիչ

դատարանի

որոշման

5-րդ

իրավական

հոդվածների

դիրքորոշումները

հակասում են Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08,

ինչպես

նաև

Մարդու

իրավունքների

եվրոպական

դատարանի

(այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի գործով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը կալանքի ժամկետը երկարացնելու որևէ հիմքի չի անդրադարձել, չի նշել և պատճառաբանել, թե ինչու է եզրահանգում, որ այդ հիմքն առկա է, չի անդրադարձել Ա.Ղուկասյանի անձին և նրան բնութագրող այլ տվյալներին, նրան մասնակից չի դարձրել կալանքի տակ պահելու

ժամկետը

երկարացնելու

հարցի

քննարկմանը,

կայացված

որոշումը

պաշտպանական կողմին անմիջապես չի հանձնել, այլ ուղարկել է այն կայացնելուց մեկ ամիս հինգ օր անց` գրավոր դիմում ներկայացնելուց ինը օր անց: Ավելին` Առաջին ատյանի

դատարանն

իր

որոշման

մեջ

հղում

չի

կատարել

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի` խափանման միջոցներին վերաբերող 18-րդ գլխի որևէ հոդվածի:

Նման

որոշումը

Կոնվենցիայի

իմաստով

անօրինական

է,

իսկ

ՀՀ

Սահմանադրության իմաստով` ոչ իրավաչափ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիշյալ խախտումներն իրավաչափ են:

9 Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և վերացնել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և Ա.Ղուկասյանին անհապաղ ազատ արձակել: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

5

10. Վճռաբեկ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի կապակցությամբ առկա է սահմանադրականության խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել

և

դիմել

Սահմանադրական

ՀՀ

սահմանադրական

դատարան)`

նշված

դատարան

նորմի

(այսուհետ`

ՀՀ

նաև

Սահմանադրությանը

համապատասխանության հարցը որոշելու նպատակով:

11. Սույն գործով բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության

նախապատրաստելու

փուլում

չի

նախատեսում

կալանքը

որպես

խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ, արդյոք չի խախտում անձի ազատության

իրավունքը`

ազատությունից

զրկելու

անհապաղ

դատարանի

իրավաչափությունը

առջև

կանգնելու

վիճարկելու

և

իրեն

իրավունքների

տեսանկյունից:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ

հոդվածի

4-րդ

մասի

՛Անձնական ազատությունից զրկված

համաձայն`

յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

Հիշյալ

նորմերը

կալանավորված

անձանց

իրավունք

են

վերապահում

նախաձեռնելու այնպիսի վարույթ, որը համապատասխանում է ազատությունից զրկելու իրավաչափության տեսանկյունից էական դատավարական և նյութական պահանջներին: Չնայած բոլոր դեպքերում չէ, որ հիշյալ վարույթը պետք է համապատասխանի քրեական կամ քաղաքացիական դատավարությունների համար Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին, այնուամենայնիվ, այն պետք է դատական բնույթ ունենա և տրամադրի ազատության սահմանափակման կոնկրետ տեսակին համապատասխան երաշխիքներ (տե՛ս A. and Others v. the United

Kingdom գործով Եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2009 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 3455/05, կետ 203):

Անձի շարունակական կալանքի վերանայման համատեքստում վարույթը պետք է լինի մրցակցային և երաշխավորի կողմերի` դատախազի և կալանավորված անձի միջև ՛զենքերի հավասարությունը (տե՛ս Nikolova v. Bulgaria գործով Մեծ պալատի 1999

6

թվականի մարտի 25-ի վճիռ, գանգատ թիվ 31195/96, կետ 58, Altnok v. Turkey գործով 2011 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատ թիվ 31610/08, կետ 45): Հիշյալ նորմերից հետևող առաջին հիմնարար երաշխիքը կալանավորման իրավաչափությունը վերանայելիս դատավորի կողմից արդյունավետ քննության իրավունքն

է:

Հաջորդ

կարևոր

երաշխիքն

անձի

շարունակական

կալանքի

անհրաժեշտության հարցի անհապաղ որոշումն է իրավասու մարմնի կողմից (տե՛ս վերը հիշատակված Altnok v. Turkey գործով վճռի 54-րդ կետը, Knebl v. the Czech

Republic գործով 2010 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 20157/05, կետ 85):

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքով անձին կալանավորելու դեպքում պահանջվում է անցկացնել դատական լսում (տե՛ս վերը հիշատակված Nikolova v. Bulgaria գործով վճռի 58-րդ կետը): Անձամբ կամ ներկայացուցչության

որևէ

ձևով

լսված

լինելու`

կալանավորված

անձի

հնարավորությունը ազատությունից զրկելու վարույթի հիմնական երաշխիքներից է (տե՚ս Kampanis v. Greece գործով 1995 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 17977/91, կետ 47): Հիշյալ իրավունքը լայնորեն ընդունված և ճանաչված է նաև մարդու իրավունքների միջազգային մի շարք այլ փաստաթղթերում1: Մասնավորապես, անձի` իր կալանքի տակ գտնվելու հարցի որոշման կապակցությամբ վարույթին ներկայանալու իրավունքը նախատեսված է ԵԽ Նախարարների կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի` թիվ Rec(2006)13 հանձնարարականի 28-րդ կետում: Իսկ ՄԱԿ-ի

Գլխավոր

ասամբլեայի

Ազատությունից

զրկված

նախաձեռնելու

իրավունքի

2015

թվականի

յուրաքանչյուր

հուլիսի

անձի`

պաշտպանության

6-ին

դատարանի

միջոցների

հաստատված`

առջև

և

վարույթ

ընթացակարգերի

վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների և ուղենիշների 11-րդ սկզբունքի համաձայն` դատարանը պետք է երաշխավորի կալանավորված անձի ֆիզիկական ներկայությունը,

հատկապես

ազատությունից

զրկելու

կամայականության

և

իրավաչափության վիճարկման առաջին դատական լսմանը և ամեն անգամ, երբ ազատությունից զրկված անձը խնդրում է ֆիզիկապես ներկայանալ դատարանի առջև:

Նույն փաստաթղթի 3-րդ կետում ընդգծվում է, որ գործնականում հիշյալ իրավունքի արդյունավետ իրականացման համապարփակ և հստակ իրավական հիմքերի

բացակայությունը

հանգեցնում

է

ազատությունից

զրկված

անձանց

պաշտպանության բացի:

13.

ՀՀ

քրեական

նախապատրաստելը

1

դատավարության

վերնագրված

40-րդ

օրենսգրքի`

գլխում

՛Դատական

զետեղված

քննության

իրավանորմերը

Տե՚ս Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 9-րդ հոդվածները, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և այլն:

7

կարգավորում են գործը դատական քննության նախապատրաստելու

փուլում

դատարանի կողմից կատարվող դատավարական գործողությունների և կայացվող որոշումների շրջանակը և կարգը: Դրանց վերլուծությունից հետևում է, որ հիշյալ փուլում դատարանն իրավասու չէ դատական նիստ հրավիրելու, իսկ այդ փուլում լուծման

ենթակա

հարցերը

լուծվում

են

դատավորի

կողմից

միանձնյա`

իր

աշխատասենյակում: Քննարկվող փուլում կայացվող որոշումներից է գործը դատական քննության նշանակելը, իսկ լուծման ենթակա հարցերից` խափանման միջոցների հարցը: Մասնավորապես.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն`

՛Քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը`

1) դատական քննություն նշանակելու մասին.

(...):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն`

՛1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները (...):

2.

Դատական

քննություն

նշանակելու

մասին

որոշման

մեջ

պետք

է

բովանդակվեն` (...) խափանման միջոցները (...) վերացնելու, փոխելու կամ ընտրելու մասին [որոշում] (...):

3. Դատական քննությունը պետք է նշանակվի դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելու պահից 10 օրվա ընթացքում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն`

՛Որոշում ներկայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում:

14. Վերոհիշյալ իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ դրանցով նախատեսված է գործն իր վարույթ ընդունած դատավորի պարտականությունը, ի թիվս այլոց, գործը դատական քննության նշանակելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ լուծել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում: Ընդ որում, որպես այդպիսի խափանման միջոց կարող է հանդես գալ նաև կալանքը, քանի որ այդ առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ բացառություն չի նախատեսում: Այսինքն` դատարանը քննարկվող

8

փուլում հարկադրված է առանց դատական նիստ հրավիրելու լուծել նաև որպես խափանման միջոց ընտրված կալանքի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը: Ավելին` իրավասու է նույն կարգով անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու կալանքը:

14.1. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ ի տարբերություն

մինչդատական

նախատեսված

չեն

կալանք

փուլի`

գործի

խափանման

դատական

միջոցի

քննության

կիրառման

փուլում

առավելագույն

ժամկետներ, ինչպես նաև շարունական կալանքի իրավաչափության պարբերաբար վերանայման պահանջ: Որպես դրան հակակշիռ` անձն իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել դրա իրավաչափության վերանայման միջնորդություն, որը պարտադիր քննարկման առարկա է դարձվում դատարանի կողմից կողմերի մասնակցությամբ դատական նիստում:

15. Սույն որոշման 12-րդ և 14-14.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների համադրումից կարելի է եզրահանգել, որ դատական քննության նախապատրաստական

փուլում

հնարավորության

խափանման

որպես

առանց

դատական

միջոց

ընտրված

նիստ

նշանակելու

կալանքը

հիմնավոր

համարելու դեպքում այն անփոփոխ թողնելը, որը հանգեցնում է կալանք խափանման միջոցի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի փոփոխման, ինչպես նաև անձի` անորոշ ժամկետով կալանքի տակ մնալուն, ըստ էության չի ապահովում

Կոնվենցիայի

5-րդ

հոդվածի

4-րդ

մասով

նախատեսված`

անձի

իրավունքի իրականացման հնարավորությունը: Այսինքն` անգամ անձի կողմից իր անազատությունը վիճարկելու` խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին միջնորդության առկայության դեպքում դատարանն իրավասու չէ դատական նիստ անցկացնել և ապահովել անձի մասնակցությունը:

Ավելին` անհրաժեշտ է նշել, որ Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում առանց դատական նիստ նշանակելու կալանքն անփոփոխ թողնելու վերաբերյալ

իրավական

կարգավորումը,

անգամ

անձի

միջնորդության

բացակայության պայմաններում, գնահատել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին հակասող (տե՛ս Khodorkovskiy v. Russia գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 58-59, 207, 235):

15.1. Ուշագրավ է, որ ՌԴ սահմանադրական դատարանը, 2004 թվականի ապրիլի 8-ի թիվ 132-Օ, ինչպես նաև 2005 թվականի մարտի 22-ի թիվ 4- որոշումներում անդրադառնալով դատական նիստին նախապատրաստվելու փուլում առանց նիստ անցկացնելու մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման կապակցությամբ որոշում կայացնելու հնարավորության հարցին,

9

գտել է, որ հիշյալ խափանման միջոցի կապակցությամբ որոշում կայացնելու ընդհանուր

կանոնները

սահմանող

նորմերը

(ՌԴ

քրեական

դատավարության

օրենսգրքի 108-109-րդ հոդվածներ) կիրառելի են նաև սույն դեպքում, հետևաբար դատարանը համապատասխան որոշում կայացնելիս պետք է դատական նիստ հրավիրի և ապահովի անձի մասնակցությունը:

ՌԴ

սահմանադրական

որոշումներին

հաջորդող

դատարանի

2012

և

հունիսի

Եվրոպական

5-ին

դատարանի

կատարված

հիշյալ

օրենսդրական

փոփոխություններից հետո ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է, որ գրավը, տնային կալանքը կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, տնային կալանքի կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցերը դատարանի կողմից քննարկվում են դատական նիստում

դատախազի

միջնորդությամբ

կամ

սեփական

նախաձեռնությամբ

մեղադրյալի, նրա պաշտպանի, եթե նա մասնակցում է վարույթին, անչափահաս մեղադրյալի օրինական ներկայացուցչի և դատախազի մասնակցությամբ նույն օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված կարգով, կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախնական դատական լսումների ժամանակ: Իսկ 231-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսվել է, որ դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ, ի թիվս այլոց, լուծվում է նաև խափանման միջոցի հարցը, բացառությամբ գրավը, տնային կալանքը կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, տնային կալանքի կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դեպքերի:

15.2. Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է նախնական դատական լսումների ինստիտուտ, որի շրջանակներում կողմերի մասնակցությամբ դատական նիստով է լուծվում նաև խափանման միջոցների հարցը (310-311-րդ հոդվածներ):

16. Սույն գործի փաստերից հետևում է, որ 2017 թվականի հուլիսի 25-ին Առաջին ատյանի դատարանը գործը դատական քննության նախապատրաստելու փուլում քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ լուծել է նաև մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը և, գտնելով, որ այն հիմնավոր է, կայացրել է ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նույն օրն Ա.Ղուկասյանը և նրա պաշտպանը միջնորդություն են ներկայացրել գործը դատական քննության նշանակման ենթակա լինելու դեպքում խափանման միջոցի հարցի լուծմանը դատական նիստով անդրադառնալու և այդ նիստինիրենց մասնակից դարձնելու մասին: Հիշյալ միջնորդության քննարկման արդյունքում

10

Առաջին ատյանի դատարանը մերժել է այն` պատճառաբանելով, որ միջնորդությունը քննության առնելու դրությամբ դատարանի կողմից արդեն իսկ կայացված է եղել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որով անդրադարձ է կատարվել Ա.Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին և այն թողնվել է անփոփոխ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ տվյալ որոշումները դատական նիստով կայացնելու կարգ (տե՛ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ,

Եվրոպական

կոնվենցիայով,

Վճռաբեկ

և

Եվրոպական

դատարանների նախադեպային որոշումներով արտահայտած իրավական դրույթների խախտումներ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 15-րդ կետում շարադրված իրավական վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում

է,

որ

սույն

գործով

կիրառման

է

ենթակա

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, քանի որ դրանով են կարգավորվում գործը դատական քննության նախապատրաստելու փուլում խափանման միջոցների լուծման

հետ

կապված

իրավահարաբերությունները:

Վճռաբեկ

դատարանի

համոզմամբ հիշյալ նորմում կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա

պաշտպանի

մասնակցությամբ

դատական

նիստով

անցկացնելու

հնարավորության բացակայությունը վտանգում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասով և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված`

իրեն

ազատությունից

զրկելը

վիճարկելու

անձի

իրավունքի

իրականացումը:

17.1. Միևնույն ժամանակ հաշվի առնելով քննարկվող հարցի համակարգային լուծման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է հարմարում նշել, որ նույն նորմով նախատեսված չէ անձի մասնակցությամբ դատական նիստ անցակցնելու հնարավորություն նաև նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`՛Եթե սույն

հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու

ժամվա

ընթացքում

դատարանը

որոշում

չի

կայացնում

11

անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Սույն հոդվածի 1-ին կետի

՛գ ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: (...)

Այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այն հաշվառմամբ, որ չի ապահովում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` 72 ժամվա ընթացքում անձի` դատարանի առջև կանգնելու իրավունքը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` անհապաղ դատարանի առջև կանգնելու անձի իրավունքին:

18. Այսպիսով( Վճռաբեկ դատարանը եզրահանգում է( որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը, այնքանով, որքանով գործը դատական քննության

նախապատրաստելու

փուլում

չի

նախատեսում

կալանքը

որպես

խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ

ազատության

դատական

իրավունքը`

ազատությունից

զրկելու

նիստով

կատարելու

կարգ,

խախտում

է

անձի

անհապաղ

դատարանի

առջև

կանգնելու

և

իրեն

իրավաչափությունը

վիճարկելու

իրավունքների

տեսանկյունից՝

Նման պայմաններում նկատի ունենալով( որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

300-րդ

հոդվածը,

որը

Վճռաբեկ

դատարանի համոզմամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ և 5րդ մասերին, իսկ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը( ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան`

կիրառման

ենթակա

նորմի

ՀՀ

Սահմանադրությանը

համապատասխանության հարցը որոշելու նպատակով՝

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 422-423-րդ հոդվածներով, ՛Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 23-րդ և 71-րդ հոդվածներով( Վճռաբեկ դատարանը

12

ՈՐՈՇԵՑ

1. Ամբաստանյալ Անդրիաս Մարատի Ղուկասյանի պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` միջնորդելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին հակասող` այնքանով, որքանով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում չի նախատեսում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննարկումը մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցությամբ դատական նիստով կատարելու կարգ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ԵԷԴ/0063/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել