Ղազարյան — ԵՔՐԴ/0198/01/08
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ 2 մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քր
Ամբողջ Տեքստ
ԵՔՐԴ/0198/01/08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
2021 թվականի նոյեմբերի 26-ին
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ Վահե Ռոմենի Ղազարյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ
2
մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:
2008 թվականի մարտի 3-ին Վահե Ռոմենի Ղազարյանը ձերբակալվել է: 2008 թվականի մարտի 6-ին Վ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Երևան
քաղաքի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
համայնքների
ընդհանուր
իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 6-ի որոշմամբ Վ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ Վ.Ղազարյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթում: 2008 թվականի ապրիլի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 10-ի դատավճռով Վ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով
նախատեսված
հանցագործության
կատարման
մեջ
և
դատապարտվել
ազատազրկման՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Վ.Ղազարյանի պաշտպաններ Լ.Սահակյանի, Ե.Վարոսյանի և Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
3
4. Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ղազարյանի բողոքը վերադարձվել է:
5. 2021 թվականի մայիսի 13-ին Վահե Ղազարյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ Վ.Ղազարյանի վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգը վերանայվել է որոշվել բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Նախաքննության մարմնի կողմից Վահե Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ((…) [Ն]ա
անմիջական
մասնակցություն
է
ունեցել
2008
մարտի
1-ից
2-ն
ընկած
ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին ջարդելով վնասել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող շինարարության պարիսպները` վերածելով դրանք մետաղյա ձողերի, դիմադրություն ցուցաբերելու և մարմնական վնասվածքներ պատճառելու
համար
հարմարեցված
առարկաների,
որից
հետո,
ժամը
15-ի
մասնակիցների
հետ
սահմաններում
զանգվածային
անկարգությունների
մյուս
չենթարկվելով
հակաօրինական
գործողությունները
դադարեցնելու
ոստիկանների
4
պահանջներին, գոռալով, հայհոյանքներ տալով, Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական
կարգի
պահպանության
գծով
ծառայություն
իրականացնող,
իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով` մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր է նետել վերջիններիս վրա, ինչպես նաև մասնակցել է ջարդարարների հարձակումներից տարբեր ուղղություններով փախչող ոստիկանների հետապնդմանը (...)ե1: 6.1.
Առաջին
ատյանի
դատարանում,
գործի
քննության
ընթացքում,
պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արմեն Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է2:
6.2. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած
ժամանակահատվածում
Երևան
քաղաքում
տեղի
ունեցած
լայնածավալ
բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ,
վնասումով,
բացահայտ
հափշտակություններով,
իշխանության
ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, և անձամբ կատարել է նշված գործողություններից հետևյալը` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գծով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին3: 6.3. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ Գառնիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Վարդերեսյանի, նույն բաժանմունքի օպերլիազոր Գագիկ Գևորգյանի ցուցմունքները, զանգվածային անկարգությունների տեսաձայնագրություններ
1
2
պարունակող
լազերային
տեսասկավառակի
Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 269-275:
Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 72-73:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 92-94:
զննության
5
արձանագրությունը, ապացույց ճանաչված 9 լուսանկարները, դեպքի վայրի զննության արձանագրությունները,
պայթունատեխնիկական
և
քիմիական
փորձաքննությունների՝ 2008 թվականի մարտի 21-ի թիվ
համալիր
07100803 և 07050803
եզրակացությունները4:
7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ փաստել է. ((...) Վահե
Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած
ժամանակահատվածում
Երևան
քաղաքում
տեղի
ունեցած
լայնածավալ
բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ,
վնասումով,
բացահայտ
հափշտակություններով,
իշխանության
ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի
պահպանության
գործով
ծառայությունը,
հետապնդել
է
ջարդարարների
հարձակումից փախչող ոստիկաններին, այսինքն կատարել հանցանք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով, Երևանի քրեական դատարանի կողմից նրա գործողություններին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, այդ առթիվ ամբաստանյալի և նրա պաշտպանների պատճառաբանությունները հերքվում են գործի փաստական տվյալների վերոնշյալ համակցությամբ, ուստի առաջին ատյանի դատարանի 10.06.2008 թվականի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալ Ղազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու առումով պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը` մերժել (...)ե5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 92-93:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 144-148:
6
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են
Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) և ՀՀ օրենսդրության մի շարք նորմեր։ Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից
կայացված
դատավճռում
գործի
փաստական
հանգամանքների
մասին
շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին, դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:
Ըստ բողոքաբերի՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ իր գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։
Անդրադառնալով
վկաներ
Է.Վարդերեսյանի,
Գ.Գևորգյանի
ցուցմունքներին`
բողոքաբերը փաստել է, որ դատարանը չէր կարող որպես ապացույց օգտագործել ոստիկանների տված իրարամերժ, հակասական և ոչ արժանահավատ ցուցմունքները և դրանք դնել դատավճռի հիմքում, քանի որ ինչպես նրանց ցուցմունքների, այնպես էլ մյուս ապացույցների հետազոտմամբ հաստատվում է, որ նշված ոստիկանները կամ չեն եղել ընդհանրապես տվյալ վայրում, կամ էլ այնտեղ չեն տեսել իրեն։ Վկա Գառնիկ Սարգսյանի ցուցմունքի հետ կապված բողոքաբերը նշել է, որ դատարանը չի պատճառաբանել, թե հատկապես ինչ հիմքերով է արժանահավատ համարել վկայի նախաքննական, այլ ոչ թե դատարանում տված ցուցմունքները։
Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որը դրսևորվել է նրանում, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ով դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցների համաձայն ներկա և ականատես է եղել կատարվածին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է:
7
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշումը, կայացնել արդարացման դատական ակտ, քրեական գործի վարույթը կարճել՝ ճանաչելով և հռչակելով իր անմեղությունը մեղսագրված արարքում։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը,
խախտում
են
սահմանադրորեն
պաշտպանվող
շահերի
անհրաժեշտ
հավասարակշռությունը:
11. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ (1. Ոչ ոք չի կարող կրկին
դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրաե:
Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝
(1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ
դատվի
հանցագործության
արդարացվել
է
կամ
քրեական
կապակցությամբ,
կամ
դատավարության
կարգով
որի
արդեն
դատապարտվել
համար
այդ
նա
պետության
պատժվի
այն
վերջնականապես
օրենքին
և
քրեական
դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)ե։
8
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու
նպատակով,
այլ
պետք
է
հետապնդի
դատական
սխալները
և
արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ6:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, (հիմնարար խախտումե հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ
վերադաս
դատարանի
կողմից
զուտ
գործով
ապացույցների
պարզ
վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ (4-րդ
հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալիե: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախ և առաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 26
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։
9
րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ (ազդեն գործի ելքի վրաե՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը7։ 11.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի
մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացումե: 11.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ([Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ
դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը,
խախտում
է
սահմանադրորեն
պաշտպանվող
շահերի
անհրաժեշտ
հավասարակշռությունըե:
11.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ ((...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են
վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։ Հարկ է ընդգծել, որ (հիմնարար խախտումըե ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա
Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։
7
10
նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)ե8:
11.4. (Հիմնարար խախտմանե էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝
թիվ
ՍԴՈ-1431
որոշմամբ
ընդգծելով
հետևյալը.
((…) [Հիմնարար
խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար
խախտումը
պետք
է
արժեզրկի
քրեական
գործով
իրականացված
արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատականե9:
12. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ (1. Յուրաքանչյուր ոք (...)
նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)ե:
8 Տե՛ս, Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14
որոշման 19-20-րդ կետերը։
9 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3րդ կետը։
11
12.1.
Եվրոպական
կոնվենցիայի
6-րդ
հոդվածով
երաշխավորված
արդար
դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով10 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք
է
հաշվի
առնել,
թե
արդյոք պահպանվել
են
պաշտպանության
կողմի
իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ11,
- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները,
ինչպես
նաև
այն
ապացույցների
վերաբերելիությունը,
որոնք
վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դե ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված (ավտոնոմե նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի
հավասարության
սկզբունքին
համապատասխանությանը,
որն
արդար
դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է (տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետե12,
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու
անհրաժեշտության
և
նպատակահարմարության
վերաբերյալ,
Մարդու
10
Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009
թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր: 12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia
գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:
12
իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին13,
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն14, -
չնայած
դիմումատուին
դատապարտելիս
ոստիկանության
ծառայողների
ցուցմունքներից
ներպետական
բացի,
հղում
դատարանները,
են
կատարել
այլ
ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին15,
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել
վիճարկվող
իրադարձություններում։
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն
դիմումատուին
ընդունել
որևէ
են
ոստիկանության
հնարավորություն
չեն
ծառայողների
տվել
ցուցմունքները
հակառակ
և
ապացույցներ
13 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989
թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:
14 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topi v. Croatia գործով 2013
թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։ 15 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված
վճիռը, 206-րդ կետ։
13
ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում,
յուրաքանչյուր
դատարանները
ողջամիտ
պետք
հնարավորություն՝
է
պարտադիր
ստուգելու
օգտագործեին
նրանց
մեղադրական
ցուցմունքները16:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած
լայնածավալ
հանրային
և
բռնություններով,
մասնավոր
գույքի
ջարդերով,
հրկիզումներով,
պետական,
ոչնչացմամբ,
վնասումով,
բացահայտ
հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված
տարատեսակ
առարկաների
գործադրմամբ,
սպանություններով
զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին ջարդելով վնասել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող շինարարության պարիսպները` վերածելով դրանք մետաղյա ձողերի, դիմադրություն ցուցաբերելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար
հարմարեցված
զանգվածային
առարկաների,
անկարգությունների
որից
մյուս
հետո,
ժամը
15-ի
սահմաններում
մասնակիցների
հետ
չենթարկվելով
հակաօրինական գործողությունները դադարեցնելու ոստիկանների պահանջներին, գոռալով, հայհոյանքներ տալով, Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական կարգի
պահպանության
ներկայացուցիչներ
գործով
հանդիսացող
ծառայություն
ոստիկանության
իրականացնող,
աշխատակիցների
իշխանության
նկատմամբ
բռնություն գործադրելով` մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր է նետել վերջիններիս վրա,
16 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia
գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։
14
ինչպես նաև մասնակցել է ջարդարարների հարձակումներից տարբեր ուղղություններով փախչող ոստիկանների հետապնդմանը17,
- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել
է
դատարան
հրավիրել
և
որպես
վկա
հարցաքննել
Արմեն
Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է18,
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած
ժամանակահատվածում
Երևան
քաղաքում
տեղի
ունեցած
լայնածավալ
բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ,
վնասումով,
բացահայտ
հափշտակություններով,
իշխանության
ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, և անձամբ կատարել է նշված գործողություններից հետևյալը` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գծով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին19:
- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` Գառնիկ
Սարգսյանի,
ՀՀ
ոստիկանության
Շենգավիթի
բաժնի
քրեական
հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Վարդերեսյանի, նույն բաժանմունքի օպերլիազոր Գագիկ Գևորգյանի ցուցմունքները, զանգվածային անկարգությունների տեսաձայնագրություններ
պարունակող
լազերային
տեսասկավառակի
զննության
արձանագրությունը, ապացույց ճանաչված 9 լուսանկարները, դեպքի վայրի զննության արձանագրությունները,
17
18
Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
պայթունատեխնիկական
և
քիմիական
համալիր
15
փորձաքննությունների՝ 2008 թվականի մարտի 21-ի թիվ
07100803 և 07050803
եզրակացությունները20,
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ Վ.Ղազարյանն անմիջական մասնակցություն
է
ունեցել
2008
թվականի
մարտի
1-ից
2-ն
ընկած
ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գործով
ծառայությունը,
հետապնդել
է
ջարդարարների
հարձակումից
փախչող
ոստիկաններին21:
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների,
Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Ղազարյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ
Հայաստանի
գործով
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանի
կողմից
մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Վ.Ղազարյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով
20
21
ոստիկանության
Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:
Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
աշխատակիցների
ցուցմունքներին՝
պատշաճ
16
գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Վ.Ղազարյանի մասնակցությունը
նրան
վերագրված
արարքի
կատարմանը,
վիճարկվող
իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի
քրեական
հետախուզության
բաժանմունքի
պետ
Է.Վարդերեսյանի,
նույն
բաժանմունքի օպերլիազոր Գ.Գևորգյանի ցուցմունքներն են:
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ
հնարավորություն՝
ստուգելու
այն
ոստիկանության
ծառայողների
մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Վ.Ղազարյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների
եվրոպական
դատարանի
կողմից
Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ
Հայաստանի գործով վճռում, պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը
և
առարկելու
դրանց
օգտագործման
դեմ։
Այսինքն՝
բողոքաբերի
փաստարկներն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու վկա Ա.Մարտիրոսյանին և ապացուցողական զանգվածում ներառելու վերջինիս
ցուցմունքները,
աշխատակիցների
կողմից
որը
կասկածի
ներկայացված
տակ
էր
տվյալներն
դնում
ու
ոստիկանության
հիմնավորում
դեպքի
հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշված վարկածը։ Այլ կերպ,
ոստիկանության
աշխատակիցների
կողմից
անվերապահորեն
ընդունելը՝
առանց
հնարավորություն
ընձեռելու
մրցակցային
ներկայացված
պաշտպանական
կողմին
դատավարության
տվյալներն
լիարժեք
պայմաններում
արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ
Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է
17
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման22:
15 Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 225րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Վ.Ղազարյանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
(Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` (Գործով
հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցովե։ ՀՀ
քրեական
(1.Յուրաքանչյուր
դատավարության
ապացույց
օրենսգրքի
ենթակա
է
127-րդ
հոդվածի
գնահատման`
համաձայն`
վերաբերելիության,
թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբե։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
(Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ 22
Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2019 թվականի
հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, 41-րդ կետ, mutatis mutandis, Mushegh Saghatelyan v.
Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
18
իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններե։
15.1.
Վերլուծելով
ապացուցման
քրեադատավարական
կանոնները,
մասնավորապես անդրադառնալով (ապացույցների բավարարությունե հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ.
((…) ([Ա]պացույցների բավարարությունըե որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3)
դատավարական
որոշումների
հիմնավորվածությունը
և
պատճառաբանվածությունը։
(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը
նշանակում
է,
որ
անձի
անմեղության
կանխավարկածը
հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։
(…)
Ներքին
համոզմունքը,
որպես
ապացույցների
գնահատման
արդյունք,
բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։
(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության
19
տեսանկյունից
գնահատելիս
դատարանը
պետք
է
հիմք
ընդունի
հետևյալ
հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԵՔՐԴ/0198/01/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
