ԵԴ2/1748/02/23
Ամփոփում
քննելով ըստ «Եռանկյունի-333» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) որոշումը մասնակիորեն Օ։-անվավեր ճանաչելու ո որոշակի գործողություննե կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճան
Ամբողջ Տեքստ
Ով
ԱՏԵԼԸ, 9
Հալա ՀԸ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1748/02/23 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/1748/02/23
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան
Ս. Մատինյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
Նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
2024 թվականի մարտի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Եռանկյունի-333» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) որոշումը մասնակիորեն Օ։-անվավեր ճանաչելու ո որոշակի գործողություննե կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՇՄՆԱԿ-ԳՀԾՁԲ-23/01 ծածկագրով մրցույթի պայմանագիր կնքելու՝ մասնակցի առաջարկած գնի վերաբերյալ մասը ն սահմանել մասնակցի առաջարկած գին՝ 1 հա հողամասի համար, Կոմիտեին պարտավորեցնել կնքել պայմանագիր՝ պայմանագրի գին սահմանելով 35.300 ՀՀ դրամ 1 հա հողամասի համար: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.06.2023 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.08.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ն. տրվել է
2
տասնհինգօրյա ժամկետ` դրանում առկա թերությունները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Էմմա Օհանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Լին մասի Լին ն 8-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Էին մասի 10-րդ կետի «Ժբ» ենթակետը:
Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմեավորումներ վկայակոչել է հետնյալը.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս արձանագրել է, որ պետական տուրքի գումարը պետք է վճարվեր 420.000 ՀՀ դրամ, քանի որ ներկայացվել է երեք հիմնական պահանջների մասով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով բողոքարկման դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ» ենթակետով նախատեսված չափով պետական տուրքը վճարվում է՝ անկախ պահանջների քանակից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում հիմնական պահանջը եղել է ՇՄՆԱԿ-ԳՀԾՁԲ-23/01 ծածկագրով մրցույթի պայմանագիր կնքելու որոշման մասնակցի առաջարկած գնի վերաբերյալ մասն անվավեր ճանաչելը, իսկ մյուս` մասնակցի առաջարկած գինը 1 հա հողամասի համար սահմանելը ն Կոմիտեին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու մասին պահանջները բխում են հիմնական պահանջից, այսինքն՝ ածանցյալ են: Հետնաբար պետական տուրքը պետք է վճարվեր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ» ենթակետի հիմքով՝ 140.000 ՀՀ դրամի չափով (գնման գնի երկու տոկոսի չափով):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ առաջին հիմքի մասով, վերացնել Վերաքննիչ դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված է: Բացի այդ, վերաքննիչ բողոքը վերադարձվել է նան այլ հիմքերով, մինչդեռ վճռաբեկ բողոքը վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման՝ միայն պետական տուրքին առնչվող մասին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ» ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Յ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Մինչեւ 14032024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ 0քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում է օրենքով սահմանված կարգով Ա չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը 60տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականություններըը կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան)|լ|3ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս անդրադարձել է դատարանի մատչելիության իրավունքին՝ այն դիտելով որպես արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս, Ա արձանագրել է, որ այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Միաժամանակ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների նե հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Զս/ես
4
Շիօօրջիջ Ն. Թօտռուռ թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախնառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (րես Հայկ Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նան հայցադիմումի, դիմումի, ինչպես նան վերաքննիչ ն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները (տես «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ն ընդդեմ Վահագն Հովհանեիսյանի ն այլոց թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը: Մասնավորապես «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում՝ օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը ն դրա բողոքարկման ծավալը (տե՛ս ըստ «Արմենտել» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԱՎԴՁ/116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը՝ տարբերակվել են հայցային Ա հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նան հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական Ա ոչ դրամական պահանջների համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափը որոշելիս Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեն վարույթի տեսակը, պահանջի բնույթը, բողոքարկվող դատական ակտի տեսակը ն բողոքարկման ծավալը: Միայն նշված հանգամանքները պարզելու պարագայում է հնարավոր որոշել վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված ն գանձման ենթակա պետական տուրքի դրույքաչափը, ըստ այդմ՝ լուծել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը (տես Սնակ Արզարունին ըեդդեմ Նարեգ ն Սարո Հարությունյանեերի թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):
5
Տվյալ դեպքում Ազգային ժողովի կողմից 21.01.2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ Ա փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին իրավունք է վերապահվել հատուկ հայցային վարույթի կարգով քննելու ն լուծելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` պատվիրատուի ն գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) Ա որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը միաժամանակ նուն օրենսգիրքը լրացնելով համապատասխան բովանդակությամբ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ» վերտառությամբ 27.2-րդ գլխով:
Դրան զուգահեռ լրացում է կատարվել նան «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ն նուն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է համապատասխան բովանդակությամբ 9.1-9.5-րդ կետերով, 10-րդ կետը՝ «Ժբ»-«Ժզ» ենթակետերով, 11-րդ կետը՝ «ժա»-«Ժե» ենթակետերով, որոնցով համապատասխան իրավակարգավորումներ են նախատեսվել դատարաններ տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գանձման դրույքաչափերի վերաբերյալ՝ ելնելով հայցապահանջի առանձնահատկություններից:
Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ» ենթակետի բովանդակությունից բխում է նան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ նույն կետի «Ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ որպես կանոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գանձման դրույքաչափը կազմում է գնման գնի երկու տոկոսը, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկը: Այդ կանոնից բացառություն են կազմում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժգ»- «ժզ» ենթակետերով նախատեսված վեճերը, որոնց վերաբերյալ կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս օրենսդիրը սահմանել է պետական տուրքի գանձման այլ դրույքաչափեր:
Վկայակոչված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված վեճերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված մնացյալ բոլոր վեճերով վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի գանձման դրույքաչափը ենթակա է հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ» ենթակետի հիմքով:
Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճի քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացվում է վերաքննիչ բողոք, անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք տվյալ վեճը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով, արդյո՞ք այդ
6
վեճը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի բացառությամբ սույն կետի «Ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված վեճերի վերաբերյալ է, թե ոչ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել նան հայցապահանջների քանակը ն բնույթը (հիմնական, ածանցյալ):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՇՄՆԱԿ-ԳՀԾՁԲ-23/01 ծածկագրով մրցույթի պայմանագիր կնքելու՝ մասնակցի առաջարկած գնի վերաբերյալ մասը ն սահմանել մասնակցի առաջարկած գին՝ 1 հա հողամասի համար, Կոմիտեին պարտավորեցնել կնքել պայմանագիր` պայմանագրի գին սահմանելով 35.300 ՀՀ դրամ 1 հա հողամասի համար (հատոր 1-ին, գ.թ. 5-7, հատոր 2-րդ, գթ. 2-4):
Դատարանի 13.06.2023 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գթ. 30-34): Վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով: Ընկերությունը վերաքննիչ բողոքին կցել է համապատասխան գանձապետական հաշվին 1.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 43-59):
Վերաքննիչ դատարանը, 15.08.2023 թվականի որոշմամբ վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժբ» ենթակետը ն պատճառաբանելով, որ «վերաքենիչ բողոքը բերվել է հետնյալ պահանջների մասով' 1. ՇՄՆԱԿ- ԳՀԾԲ-23/01 ծածկագրով մրցույթի պայմանագիր կեքելու որոշման' մասնակցի առաջարկած գնի վերաբերյալ մասե անվավեր ճանաչելու պահանջի մասին (հիմնական պահանջ), 2. որպես մասեակցի առաջարկած գին այն 1 հա հողամասի համար սահմանելու պահանջի մասին (հիմեական պահանջ), 3. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին պայմանագիր կեքելուն պարտավորեցնելու պահանջի մասին (հիմեական պահանջ): (...) պետական տուրք վճարման ենթակա է յուրաքանչյուր հիմեական պահանջի համար: Սույն դեպքում հաշվի առնելով, որ ներկայացված պահանջները չեն ներառվում «Պետական տուրքի մասինե» ՀՀ օրենքի 9րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետի «Ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված բացառությունների մեջ' ուստի պետական տուրքի գումարը ենթակա էր հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1Էին մասի 10-րդ կետի «Ժբ» կետով սահմանված կարգով, այն է' գեման գեի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից», արձանագրելով, որ «սույն դեպքում գեման գինը սահմանվել է 7.000.000 ՀՀ դրամ: Հայցվորի կողմից ներկայացվել են երեք հիմեական պահանջներ, այսիենքե' 7.000.000 ՀՀ դրամի նկատմամբ յուրաքանչյուր հիմեական պահանջի մասով պետական տուրքը հաշվարկելիս կազմում է 140.000 ՀՀ դրամ», եզրահանգել է, որ «ըեդհանուր առմամբ վճարման ենթակա է 420.000 ՀՀ դրամ" որպես պետական տուրքի գումար, մինչդեռ, բողոք բերող անձը վճարել է միայն 1000 ՀՀ դրամ, իսկ չվճարված մասի վերաբերյալ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջեորդություն չի ներկայացվել» (հատոր 2-րդ, գ.թ. 64-66):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանաություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն արձանագրելով, որ ներկայացված պահանջը ներառված չէ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետի «ժգ»-«Ժզ» ենթակետերով նախատեսված բացառությունների մեջ, ն պետական տուրքի գումարը ենթակա է հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի Լին մասի 10-րդ կետի «Ժբ» կետով սահմանված կարգով, այն է' գեման գեի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից, պետք է եզրահանգեր, որ սույն գործով
7
Դատարանի 13.06.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման է ենթակա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «Ժբ» ենթակետով սահմանված՝ գնման գնի երկու տոկոսի չափով նախատեսված դրույքաչափով գումար, որը տվյալ դեպքում կազմում է 140.000 ՀՀ դրամ (վճռի համաձայն՝ գնման գին՝ 7.000.000 ՀՀ դրամ " 2 տոկոս):
Ընդ որում, հաշվի առնելով հայցապահանջի բնույթը՝ անկախ ներկայացված պահանջների քանակից, տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա է գանձման ոչ թե ներկայացված պահանջներից յուրաքանչյուրի համար առանձին, այլ ընդհանուր առմամբ 140.000 ՀՀ դրամ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հանգել է երեք հիմնական պահանջներ ներկայացված լինելու Աե դրանց համար ընդհանուր 420.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար վճարման ենթակա լինելու վերաբերյալ կիրառելի իրավակարգավորումներից չբխող հետնության, ինչի հետնանքով բողոք բերած անձի վրա դրվել է օրենքով չսահմանված անհամաչափ ֆինանսական պարտավորություն: Նշվածը հանգեցրել է բողոք բերած անձի՝ սահմանադրորեն Օ։»`երաշխավորված` դատական `պաշտպանութան ն դատարանի մատչելիության իրավունքների խախտման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բողոք բերած անձը չի վիճարկում օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարած լինելը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցված չլինելու փաստը ն այդ հիմքով իր վերաքննիչ բողոքը վերադարձման ենթակա լինելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը (վճռաբեկ բողոքի հիմնավորումները ն անհամաձայնությունը վերաբերում են միայն վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը): Հետնաբար պետական տուրքն ամբողջությամբ վճարած լինելը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցված չլինելու, ջվճարված մասի վերաբերյալ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդություն ներկայացված չլինելու ն այդ փաստերը բողոք բերած անձի կողմից վիճարկված չլինելու պայմաններում Ընկերության վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու պայմաններում նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա էր վերադարձման:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալը նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձվել է նան այլ (պատշաճ լիազորագիր ներկայացված չլինելոյ հիմքով, որի իրավաչափությունը բողոք ներկայացրած անձի կողմից չի վիճարկվել, իսկ վճռաբեկ բողոքը հիմնավորված է միայն վճարման ենթակա պետական տուրքի չափին վերաբերելի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը՝ վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն ու Վերաքննիչ դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
8
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ2/1748/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
