Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առուշանյան — ՍԴ3/0015/13/24
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Առուշանյան — ՍԴ3/0015/13/24

Վճռաբեկ դատարանՍԴ3/0015/13/248 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչվել ն հռչակվել է Առուշ Գագիկի Առուշանյանի անմեղությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-1542-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով ու 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում: Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՇ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մաս

Ամբողջ Տեքստ

Հերն 22275 ՍԴՅ/0015/13/24

/2 «փա Ե 17

ՍՐՏԻՆ

ՊՈպՔ ՄԱՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Մելքոնյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան

8 ապրիլի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Առուշ Գագիկի Առուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ պաշտպան Ս.Մարաբյանի ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով ճանաչվել ն հռչակվել է Առուշ Գագիկի Առուշանյանի անմեղությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-1542-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով ու 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում:

Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձիյոթ հարյուրապատիկի (700.000) ՀՀ դրամի չափով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 6-րդ կետերով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ ն 69-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու ն կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցելու միջոցով, Ա.Առուշանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի (700.000) ՀՀ դրամի չափով ու տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ա.Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ն սահմանվել է փորճաշրջան՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

11. Դատախազի ու Ա.Առուշանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 23-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Յ

12. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի ն Ա.Առուշանյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

2. 2024 թվականի օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու, տեղական

ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու ու Ա.Առուշանյանին պատիժը կրելուն ուղարկելու վերաբերյալ ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի (այսուհետ` Պրոբացիայի ծառայություն) միջնորդությունը, որի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ հարուցվել է դատական վարույթ:

2.. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ Պրոբացիայի ծառայության միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով ԱՆԱռուշանյանի նկատմամբ նշանակված պատիժի՝ 5 (հինգ) տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, փոխարինվել է ազատազրկմամբ՝ 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս 3 (երեք) օր ժամկետով:

3. Դատախազի ն պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հունվարի 15ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու ն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը մասնակիորեն փոփոխելու մասին, Պրոբացիայի ծառայության միջնորդությունը բավարարվել է, Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28ի դատավճռով Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը վերացվել է, տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու

4

իրավունքից զրկելը փոխարինվել է ազատազրկմամբ` 1 (մեկ) տարի 8 (ութ) ամիս ժամկետով: ՇՀանցագործությունների համակցությամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Մարաբյանը ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 17-ի որոշմամբ ընդունվել են վարութ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

Պաշտպան ԱՄարաբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փատրարկները ն պահանջը.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որ միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, բողոքաբերը նախնառաջ գտել է, որ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, քանի որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ հոդվածի ու առարկայական ընդդատությունը կանոնակարգող

քրեադատավարական դրույթի համադրված վերլուծությունից բխում է, որ կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթները պետք է քննության առարկա դառնան մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանում, ն եթե

մասնագիտացված այդ դատարանն է կայացրել եզրափակիչ դատական ակտը, ապա այն ի կատար ածելու հետ կապված հարցերը նս պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը: Այս համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ խնդրո հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումն իսպառ բացառում է դատական ակտերի կատարման փուլում ծագող հարցերը լուծելու

5

մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի իրավասությունը, ինչը ոչ միայն իրավաչափ չէ, այլն չի բխում քրեադատավարական ն քրեակատարողական օրենսդրությունների առկա կարգավորումներից:

Անդրադարձ կատարելով սույն վարույթի փաստական հանգամանքներին՝ բողոք ներկայացրած անձը փաստել է, որ թեն Ա.Առուշանյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտը կայացրել է ընդհանուր իրավասության դատարանը, սակայն նա մեղավոր է ճանաչվել նան ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված կոռուպցիոն հանցանքի կատարման համար: Ուստի, բողոքաբերի պնդմամբ՝ պրոբացիայի ծառայությունը միջնորդությունը պետք է ներկայացներ մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան, իսկ Առաջին ատյանի դատարանն իր հերթին պարտավոր էր միջնորդությունը փոխանցել ըստ ընդդատության՝ մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան, այլ ոչ թե ըստ էության քննության առներ:

51. Վերոգրյալից զատ, բողոքի հեղինակն անդրադարձ է կատարել Պրոբացիայի ծառայության միջնորդության ըստ էության քննության արդյունքում ստորադաս դատարանների կողմից թույլ տրված՝ նյութական օրենքի խախտմանը՝ ներկայացնելով այն հիմնավորող փաստարկներ: Բացի այդ, բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանը դատախազի բողոքը բավարարելու հիմքում դրել է այնպիսի էական փաստարկումներ, որոնք ներկայացված չեն եղել բողոքում, այսինքն, դուրս է եկել բողոքի սահմաններից՝ ի վնաս դատապարտյալի:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ մերժել Պրոբացիայի ծառայության միջնորդությունը կամ վարույթը փոխանցել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի վճռաբեկ բողոքի հիմքերը: փաստարկները ն պահանջը.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է

6

արդարադատության բուն էությունը, ն որ միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոքաբերն անդրադարձել է Վերաքննիչ դատարանի կողմից պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա.Առուշանյանի նկատմամբ պատիժ նշանակելու իրավաչափությանը՝ արձանագրելով, որ այդ կերպ դատարանը պատժի չափի մասով փոփոխել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժ ստացած հիշյալ դատավճիռը, որի իրավասությունը սույն վարույթով չի ունեցել:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ Ա.Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 2 (երկու) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով:

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը կայացրել է Պրոբացիայի ծառայության միջնորդության հիմնավորվածության ըստ էության քննության արդյունքում:

10. Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն ՕՁ:է արտահայտել պաշտպանի այն փաստարկին, որ սույն վարույթը ենթակա էր քննության մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանի կողմից, ն արձանագրել. «(-) ԷԲրնակատարողական օրենսգրքի վերաբերելի) իրավակարգավորումներից բխում է, որ դատական ակտերն ի կազմար ածելու հեվ կապված հարցերը լուծում են մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը: Եվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ գլխով նախապտեսվաւծ սւռարկայական ընդդատության կանոնները սույն վարույթով կիրառելի չեն:

ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 230-264:

7

Հետնաբար, վերանայման բողոքում նշված փատրարկներն առ այն, որ վիճարկվող դավական ակփր պետք է բեկանել ն վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան, անհին է են չի, րխոմ վերր նշված

իրավակարգավորումներից»-:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ստեղծված լինելու պայմաններում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու էր արդյո՞ք քննության առնել Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված՝` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ Ա.Առուշանյանը դատապարտվել էր նան ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կոռուպցիոն հանցանք կատարելու համար:

12. ՀՇ Մահմանադրության 63րդ հոդվածի Լին մասի համաճայն՝

«Յուրաքանչյուր ոք ունն անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկեվում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ատեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում Օյատարան» հասկացությունն ընկալվում է տվյալ եզրույթի բովանդակային իմաստով՝ բնորոշվելով իր դատական, այն է՝ իր իրավասության շրջանակում իրավական նորմեի հիման վրա ն սահմանված կարգով 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 54.76:

8

իրականացված ընթացակարգերի արդյունքում համապատասխան հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործառույթով:

122. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) ձնավորել է կայուն նախադեպային իրավունք առ այն, որ դատարանը ցանկացած դեպքում պետք է լինի «օրենքի հիման վրա արեղծված»: Տվյալ արտահայտությունն արտացոլում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը ներհատուկ է Եվրոպական կոնվենցիայով ն կից Արձանագրություններով սահմանված պաշտպանության համակարգին: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1Լին կետի իմաստով «օրենքր» ներառում է ոչ միայն դատական մարմինների կազմավորումն ու իրավասությունը նախատեսող օրենսդրությունը», այլ նան ցանկացած այլ նորմ, որի խախտումը ոչ օրինական կդարձնի մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանըճ:

12.3. «Օրենքի հիման վրա արեղծված» եզրույթը վերաբերում է ոչ միայն ինքնին դատարանի առկայության իրավական հիմքին, այլ նան դրա

համապատասխանությանն այն կարգավորող նորմերին՛ ն յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանի կազմին: Հետնաբար, եթե ներպետական օրենսդրության կիրառելի նորմերին համապատասխան՝ ամբաստանյալի գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, ապա 6-րդ հոդվածի 1Լին կետի իմաստով այդ դատարանը չի համարվում «օրենքի հիման վրա արեղծված»":

3 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 861105 5. Տալշօղճոմ գործով 1988 թվականի ապրիլի 29-ի վճիռը, գանգատ թիվ 10328/83, կետ 64, Շօծուծ ճում Օտ ս. 8618սու գործով 2000 թվականի հունիսի 22-ին վճիռը, գանգատ թիվ 32492/96, կետ 99, 16 ւ. Քօլոոմ գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 43:

4 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /0791Ը ,. Օօոռճո) գործով 2007 թվականի հուլիսի 12ի վճիռը, գանգատ թիվ 74613/01, կետ 64, ՔԱ չ. Քօլոոմ գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41:

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1ճ56ուչ չ. Լոռ գործով 2002 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 58442/00, կետ 114:

օՏես Մարդուիրավունքների եվրոպական դատարանի՝ օջա 24. Օ60Էջ1ճ գործով 2009 թվականի հոկտեմբերի 20-ի վճռը, գանգատ թիվ 4313/04, կետ 68, Քճոզյոճ2ծ մոմ Օէհ6ոտ 7. Շ60-918 գործով 2009 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30323/02, կետ 104:

"Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Տ01այճոնօ ոմ Տեյջնո Ն. Սեոծ գործով 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 ն 29465/04, կետ 24:

ծ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Թատոաղու յ. Տառ ձլոոօ գործով 2000 թվականի մայիսի 4-ի որոշումը:

» Տես Մարու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1ճժոտ ւ. Լռխլռ գործով 2002 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 58442/00, կետ 114, Քճւձ/ 1426 ճոճ ՕԱւօ»5 ն. Օ607ո91ճ գործով 2009

9

12.4. Պարզելու համար, թե արդյո՛ք խախտվել է օրենքի հիման վրա ստեղծված դատարան ունենալու պահանջը, Եվրոպական դատարանը կիրառում է գնահատման եռաստիճան թեստ: Այսպես, Եվրոպական դատարանը նախ՝ գնահատում է, թե արդյո՞ք կոնկրետ դեպքում դատարանի (դատական կազմի) ձնավորումն ունեցել է իրավական հիմքեր: Այնուհետ, դատարանն անդրադառնում է այն հարցին, թե արդյո՛ք իրացված է «օրենքի հիման վրա ատեղծված դատարան» սկզբունքով նախատեսված այն երաշխիքը, որ դատարանի կազմավորումը չպետք է կախված լինի գործադիր իշխանությունից, ն չի կարող նան միայն կախված լինել դատական իշխանության հայեցողությունից: Եվ, ի վերջո, Եվրոպական դատարանը քննարկում է, թն արդյո՛ք թույլ է տրվել ներպետական օրենքի էական խախտում: Եվրոպական դատարանն ընդգծում է, որ, որպես կանոն, դատական մարմինների կազմավորման ն իրավասության վերաբերյալ դրույթների անտեսումը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը: Ուստի, յուրաքանչյուր դեպքում Եվրոպական դատարանը քննարկում է, թե արդյո՞ք պահպանվել է վերաբերելի ներպետական օրենքը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդհանուր այն սկզբունքը, որ առաջին հերթին ազգային դատարաննեը պետք է մեկնաբանեն ներպետական

օրենսդրությունը, Եվրոպական դատարանը կասկածի տակ չի դնում այդ մեկնաբանությունը, քանի դեռ թույլ չի տրվել ներպետական օրենքի էական խախտում:

3. Վերոգրյալից բխում է, որ Եվրոպական դատարանի նախադեպային

իրավունքի համաձայն` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի իմաստով «օրենքի հիման վրա արեղծված դատարան» չի կարող համարվել այն դատարանը, որը որոշում է կայացրել այնպիսի հարցի կապակցությամբ, որը քննելու ն լուծելու իրավասությամբ օժտված չէ: Այսինքն՝ Եվրոպական դատարանը «օրենքի հիման վրա արալծված դավարանի» հայեցակարգի բաղադրիչ է դիտարկել թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30323/02, կետ 104, Ք0501):0» . Թատջո.2003 թվականի մարտի 4ի վճիռը, գանգատ թիվ 63486/00, կետ 39, Թ/օէ . Քօլոոմ գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41:

օ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 219 Օոօսք, .5. ,. Տսռեքո գործով 2010 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 19334/03, Շօծողծ ռոմ Օ1յ6»5 ».. Թօլջաու2000 թվականի հունիսի 22-ի վճիռը, գանգատներ թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 ն 33210796, կետ 98, Լճօութ յ. եռխ1ո գործով 2002 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 58442/00, կետ 114)։

10

«դափարանի իրավասություն» հասկացությունը՝ դրա վերաբերյալ ներպետական դրույթների մեկնաբանումը թողնելով ազգային դատարաններին, քանի դեռ թույլ չի տրվել ներպետական օրենքի էական խախտում:

14 Ինչպես ցանկացած պետական մարմնի, այնպես էլ դատարանի

իրավասությունը ներառում է օրենքով վերջինիս քննությանն ու լուծմանը վերապահված հարցերի շրջանակը, ինչպես նան կոնկրետ գործի քննության ժամանակ դատարանի լիազորությունները: Այլ կերպ՝ «հրավատաթյուն» եզրույթը ներառում է դատարանի գործունեության առարկան՝ վերջինիս ենթակա գործերի ն դրանց քննության ու լուծման լիազորությունների շրջանակը:

5. Իրավասության այս տարրերից առաջինի առնչությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ` նան Դատական օրենսգիրք՝ «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է, որ. «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դափարեւնր քննում: է դատական կարգով քննության ենթակա րոլոր գործել, րացառությամը մասնագիտացված դատարանների ենթեւկայությանը վերապահված գործերի»:

Նույն օրենսգրքի 21րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Առաջին ատյանի ընդհանուր իրավատւթյան դատարանում քրեական վարույթները, մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նան պավժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված հարցերը քննում է միայն քրեական մասնագիտացման դավավորը (...)»:

Դատական օրենսգրքի՝ «Մասնագիտացված դատարանների իրավասությունը» վերտառությամբ 24-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն դատարանին են նենթայա 6Հայաարանի Հանրապետության քրեական

դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված վարույթները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեսւկան դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են

1

առաջին ավյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նան դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայասվաւնի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված Խ Լով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին»:

5.1. Վերոնշյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը տարանջատել է ընդհանուր իրավասության ն մասնագիտացված դատարանների իրավասությունն առարկայական ընդդատության չափանիշով՝ սահմանելով այս դատարաններից յուրաքանչյուրին ենթակա գործերի շրջանակը: Այլ կերպ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (քրեական մասնագիտացման դատավորներին), ու մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի տարանջատման ելակետը՝ ենթադրյալ հանցավոր արարքի բնույթն է: Այս տարանջատման առնչությամբ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 6սահմանադրական օրենքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտությունը

պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կայացման ն շարունակական զարգացման տեսանկյունով, ինչը հատուկ կարնորվել էր Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը ն դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1332-Ն որոշմամբ: Նշված հիմնավորման համաձայն՝ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու կարնորագույն փաստարկներից մեկը՝ մասնագիտացվածության ապահովումն է, մասնավորապես՝ կոռուպցիոն գործերով արդարադատութան իրականացման արդյունավետութան բարձրացման

նպատակով ոլորտային մասնագիտացմամբ դատական կազմ ունեցող դատարանի ստեղծումը՝ հաշվի առնելով ֆինանսական տարբեր գործարքների ու կոռուպցիոն բարդ սխեմաների առանձնահատկությունները:

12

Վերոշարադրյալի հաշվառմամբ էլ օրենսդիրը կոռուպցիոն գործերով թե' արդարադատության, ն թե' դատական իշխանության այլ գործառույթների (մասնավորապես՝ դատական երաշխիքների վարույթի) իրականացումը վերապահել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններին:

16. Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական քաղաքականությունը, ի թիվս այլնի, ենթադրում է համապատասխան պատժողական քաղաքականության ձնավորում: Հետնաբար, կոռուպցիայի դեմ մասնագիտացված պայքարի նպատակի համատեքստում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներից զատ այդ վարույթներով կայացված դատական ակտերն ի կատար ածելու, ինչպես նան պատժի կատարման ընթացքում ծագող հարցերը նս պետք է ընդդատյա լինեն մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանին՝ ապահովելով դատական ակտի կատարման փուլում ծագող հարցերի լուծումը մասնագիտացված դատական կազմի կողմից:

Վերոշարադրյալ մոտեցման օգտին է վկայում նան ՀՀ քրեակատարողական օրենսգրքի` «Դատական վարույթը դատական ակտերի կատարման փուլում» վերտառությամբ գլխի 152-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի` «Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (ուանճեչ ունում) կիրառելի են Հայաստաւնի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների ն 1-րդ բաժնի կարգավորումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Դատական վարույթների ընդհանուր պայմանները» բաժնում ներառված 34րդ գլխում օրենսդիրը կանոնակարգում է դատական վարույթի կարգին վերաբերող պայմանները: Իսկ սույն օրենսգրքի` 6-րդ հոդվածի 1ին մասի 7-րդ կետի համաձայն` դատական վարույթը դատարանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգն է: Նշված նորմից բխում է, որ օրենսդիրը, դատական վարույթի պարտադիր հատկանիշ է դիտարկել իրավասու դատարանի կողմից

համապատասխան ընթակարգի իրականացումը: Ուստ, դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի՝ օրենքի հիման վրա ստեղծված իրավասու դատարանի կողմից իր գործի քննության հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական

Թ

ակտերի կատարման փուլում ծագող հարցերը քննող ու լուծող իրավասու դատարանը պետք է որոշվի կոնկրետ դեպքում առարկայական ընդդատության կանոնով: Նույն ՛տրամաբանությունից ելնելով էլ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը»: Վերոնշյալ օրենսդրական կարգավորման հիմքում ընկած է այն գաղափարը, որ դատական ակտն ի կատար ածելու հարցը պետք է լուծի այն դատարանը, ով իրավասու է կոնկրետ գործով արդարադատություն իրականացնել ն դատական ակտ կայացնել:

Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան ընդգծել, որ դատական ակտերի կատարման փուլում դատարանի կողմից քննարկվում են գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ՝ պատժատեսակի ն պատժաչափի որոշումը: Ուստի, այդ տրամաբանությունից ելնելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատական ակտերի կատարման փուլում կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ վերաքննության ն վճռաբեկության, այսինքն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ն վերանայման կառուցակարգերը սահմանող գլուխները":

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի վերաբերելի նորմերը պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն սույն որոշմամբ վկայակոչված կարգավորումների ու արտահայտված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության միջոցով, որից բխում է, որ կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթներով կայացված եզրափակիչ դատական ակտերի կատարման ռ Տես նան, տամոհչ ոամոոմճ Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Արծրունու գործով 201 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/1, Էդիկ Ծոռնվերանցի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵՇԴ/0049/0712, Գարեգին Պազարյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱՐԱԴ/0017/3/12 ն. Արթուր Ավեւրիսյաճվի գործով 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ/0125/13/17 որոշումները:

14

հետ կապված օրենքով նախատեսված հարցերը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը:

18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը կատարելու համար ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Նույն դատավճռով Ա.Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 6-րդ կետերով ու նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 6 (վեց) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով Դատական վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վիճարկվող դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ Օ-Վճռաբե`'։ 9դգատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը՝ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է»,

- վերը նշված դատական ակտի կատարման փուլում Առաջին ատյանի դատարան է ստացվել ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը` պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու, ազատությունից զրկելու հետ չկապված հիշյալ պատիժը ազատազրկմամբ փոխարինելու ն Ա.Առուշանյանին պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ",

- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը կայացրել է ներկայացված միջնորդության ըստ էության քննության արդյունքում",

ռ Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

Կ Տե՛ս սույն որոշման 211-րդ ն 9-րդ կետերը:

5

- Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս ղեկավարվել է այն մոտեցմամբ, որ առարկայական ընդդատությունը կանոնակարգող

քրեադատավարական կանոնները սույն վարույթով կիրառելի չեն, ուստի, վարույթը մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմքեր չկան:

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ վարույթով ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել| լ այն հանգամանքը, որ ԱՆԿԱռուշանյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը կոռուպցիոն բնույթի հանցանք է, ն սույն վարույթով քննարկվում են հենց այդ հանցանքի վերաբերյալ վարույթը եզրափակող դատական ակտով նշանակված պատժին ն այն կրելուն առնչվող հարցեր:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոռուպցիոն բնույթի հանցանքի վերաբերյալ եզրափակիչ դատական ակտի կատարման՝ մասնավորապես դրանով նշանակված՝` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու իրավասություն ունն հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէր քննելու ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետի միջնորդությունը, քանի որ սույն վարույթով չէր հանդիսանում օրենքի հիման վրա արեղծված իրավաւսուդատարան:

20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակակոռուպցիոն դատարանի ստեղծված լինելու պայմաններում, Մյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրավասու չէր քննության առնել Ա.Առուշանյանի նկատմամբ նշանակված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, 5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

16

քանի որ Ա.Առուշանյանը դատապարտվել էր նան կոռուպցիոն բնույթ ունեցող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

2. Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, միջնորդությունն ըստ էության քննության առարկա դարձնելով, իսկ Վերաքննի, դատարանը, արձանագրելով, որ վարույթը մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմքեր առկա չեն, ն ըստ էության քննության առնելով դատական վերանայման բողոքները, խախտել են վարույթի ընդդատության կանոնները՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ ու 23-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտում, ինչը, նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, դատական ակտերն անվերապահ բեկանելու ն վարույթն ըստ առարկայական ընդդատության Հակակոռուպցիոն դատարան փոխանցելու հիմք է:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն իրավասու չէ

անդրադառնալու բողոքաբերների՝ սույն որոշման 51-րդ ու 7րդ կետերում շարադրված հարցերին:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281Լրդ, 352-րդ, 361Լ363-րդ, 376-րդ, 400-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Դատապարտյալ Առուշ Գագիկի Առուշանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի » Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 171-րդ:

17

հունվարի 15ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴ3/0015/13/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել