Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1103
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1103

Վճռաբեկ դատարան27 մարտի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԸնտանեկան իրավունք
PDF

Ամփոփում

քննելով Նիկողոս Դաբաղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճռի դեմ ըստ Նիկողոս Դաբաղյանի հայցի ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Նիկողոս Դաբաղյանը պահանջել է սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տնից վտարել Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյաններին: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 29.10.2

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3096

Նախագահող դատավոր Տ.Սահակյան

Դատավորներ`

Ն.Հովսեփյան

Մ.Ասատրյան

Քաղաքացիական գործ թիվ 3-222(ՎԴ)

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

Վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նիկողոս Դաբաղյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճռի դեմ ըստ Նիկողոս Դաբաղյանի հայցի ընդդեմ Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյանների` բնակելի տնից վտարելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Նիկողոս Դաբաղյանը պահանջել է սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տնից վտարել Մարի, Նշան և Տաթևիկ Դաբաղյաններին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 29.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Նշան և Մարի Դաբաղյանների մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկողոս Դաբաղյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

2

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՛Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 16րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով: Վերաքննիչ դատարանը, Տաթևիկ Դաբաղյանին վեճի առարկա բնակարանից չվտարելով, խախտել է Նիկողոս Դաբաղյանի սեփականության իրավունքը` նրան զրկելով սեփականությունը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՛Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Տաթևիկ Դաբաղյանի համար նույնպես անհրաժեշտ էր, որ նա (օրինական ներկայացուցիչը) սեփականատիրոջ` Նիկողոս Դաբաղյանի հետ կնքեր համապատասխան պայմանագիր, ինչը կոնկրետ դեպքում չի արվել: Բացի այդ, Տաթևիկ Դաբաղյանի խնամքը հանձնվել է մորը` Մարի Դաբաղյանին, այսինքն Տաթևիկ Դաբաղյանի խնամքով, այդ թվում բնակարանային ապահովությամբ, պետք է հոգ տանի մայրը, քանի որ նա հանդիսանում է նրա ընտանիքի անդամը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2007 թվականի վճիռը Տաթևիկ Դաբաղյանի մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.07.2007 թվականի վճռին:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 15 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Նիկողոս Դաբաղյանին:

2) 15.06.1990 թվականին ծնված Տաթևիկ Դաբաղյանը Նիկողոս Դաբաղյանի դուստրն է:

3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 13.12.2002 թվականի վճռով փոխհատուցմամբ դադարեցվել է Մարի Դաբաղյանի բնակտարածության օգտագործման իրավունքը վիճելի տան նկատմամբ: Վերջինս վտարվել է այդ բնակարանից:

4) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած

25.03.2004

թվականի

վճռով

Տաթևիկ

Դաբաղյանի

խնամքն

ու

դաստիարակությունը հանձնվել է մորը Մարի Դաբաղյանին:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

3

՛Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ծնողների հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք`

անկախ իր բնակության վայրից:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն ընտանիքի անդամներ են նաև երեխաները: Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

Վերոգրյալ հոդվածներից հետևում է, որ երեխան ունի ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու իրավունք:

Ծնողների

զբաղեցրած

բնակարանում

երեխայի

ապրելու

իրավունքի

ապահովումը միաժամանակ ծնողների պարտականությունն է, նրանք հավասարապես պարտավոր են երեխային ապահովել բնակելի տարածությունում ապրելու իրավունքով: Ծնողի հետ ապրելու երեխայի իրավունքը չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված բնակելի տարածության օգտագործման իրավունքի հետ, քանի որ ապրելու իրավունքը անմիջականորեն կապված է ծնողի անձի հետ, այլ ոչ թե ծնողի սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող գույքի հետ: Ծնողի զբաղեցրած բնակարանում երեխայի ապրելու իրավունքը ծագում է օրենքի ուժով և պահպանվում է մինչև երեխայի 18 տարին լրանալը: Այսինքն ծնողի հետ ապրելու իրավունքը երեխայի մոտ ծագում է ծնող-երեխա ազգակցական կապի ուժով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծնողներից յուրաքանչյուրի հետ ապրելու երեխայի իրավունքը պահպանվում է նույնիսկ այն դեպքում, երբ նրա խնամքը հանձնված է ծնողներից մեկին, այսինքն անգամ ամուսնալուծված ծնողը պարտավոր է թույլատրել երեխային բնակվել իր կողմից զբաղեցրած բնակարանում: Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն Նիկողոս Դաբաղյանը վիճելի բնակարանի սեփականատերն է, իսկ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանը նրա դուստրը: Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անչափահաս Տաթևիկ Դաբաղյանն օրենքի ուժով ապրելու իրավունք ունի Նիկողոս Դաբաղյանի սեփականության ներքո գտնվող բնակարանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

4

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել