Մուտաֆյան — ՍնԴ/1294/04/21
Ամփոփում
քննելով ըստ Արա Մուտաֆյանի դիմումի Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022 թվականի որոշման դեմ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ Լ Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արա Մուտաֆյանը պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ: 2 Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.08.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 27.12.2021 թվականի «Կառավարչի ներկայ
Ամբողջ Տեքստ
122173"
Ա-ԻՆ
ԱՍԱՐ ԱԵԱ
ԱԱ 74
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1294/04/21 դատարանի որոշում 2024թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1294/04/21
Նախագահող դատավոր` Ս. Գրիգորյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
2024 թվականի հուլիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արա Մուտաֆյանի դիմումի Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022 թվականի որոշման դեմ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Լ Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արա Մուտաֆյանը պահանջել է Արմեն Ուլիխանյանին ճանաչել սնանկ:
2
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.08.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 27.12.2021 թվականի «Կառավարչի ներկայացրած ՛։պահանջների նախնական ցուցակը փոփոխելու ն հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ.
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (...)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիամ Ղուլյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Ուլիխանյանը (ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ ն 878-րդ հոդվածները, «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ, 59-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոխառության գումարն Արա Մուտաֆյանի կողմից Արմեն Ուլիխանյանին փոխանցելու հանգամանքը հաստատված չէ, իսկ ներկայացված փոխառության պայմանագիրը քրեական գործ հարուցելու որոշման համադրության պարագայում հանդիսանում է ոչ արժանահավատ ապացույց: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում այն քննության առարկա է հանդիսանում: Առկա է իրավունքի զարգացման խնդիր այն առումով, որ յուրաքանչյուր դեպքում, երբ կասկածելի է փոխառության գումարի ստացման հանգամանքը, դատարանը չի կարող պահանջը հաստատել, քանի դեռ քննվող քրեական գործի շրջանակներում քննարկվում է տվյալ փաստը:
Յ
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պահանջը ներկայացվել է թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 ն թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որնէ այլ կարգավորում չունի պարտապանի հանդեպ տոկոսների հաշվարկման դադարեցմանը զուգահեռ այլ համապարտ պարտապանների մասով նս տոկոսների հաշվարկումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Արմեն Ուլիխանյանի նկատմամբ տոկոսների հաշվեգրումը դադարեցնելու մասով որնէ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում Ընկերություն իրավական հիմք չունե, տոկոսների հաշվարկումը դադարեցնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «(...) - մասնակի' «էքսպրես Կրեդիր ՈՒՎԿ» ՓԲԸ վերաքննիչ բողոքը մերժելու ն Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքի բավարարված մասով (որոշման առաջին ն երկրորդ կետերի մասով) բեկանել թիվ ՍեԴ/1294/04/21 սնանկության գործով ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 06.06.2022թ որոշումը ն գործն ուղարկել եոր քենության»:
2.1 Արմեն Ուլիխանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ միննույն պայմանագրի հիման վրա հիմնական պարտապանի նկատմամբ վարկային կազմակերպության պահանջը կազմում է 248.902,89 ԱՄՆ դոլար ու 21.205,85 ԱՄՆ դոլար, իսկ նույն պարտավորությամբ երաշխավոր հանդիսացող Արմեն Ուլիխանյանի նկատմամբ` 689.480,9 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսինքն՝ ինքը ոչ թե նույն ծավալով է պարտատիրոջ առջն պատասխանատվություն կրելու, այլ հիմնական պարտապանից 2.5 անգամ ավել գումարի չափով, ինչն անթույատրելի է:
Սուն գործի փաստերի համաձայն հիմնական պարտավորության նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով դադարել են հաշվարկվել տոկոսներ, տույժեր Աե տուգանքներ, իսկ . երաշխավորությունը պարտավորության ապահովման միջոց է, հետնաբար եթե հիմնական պարտավորությունը կազմում է 270,108,74 ԱՄՆ դոլար, ապա ակցեսոր պարտավորությունը չի կարող ավել լինել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Արա Մուտաֆյանի՝ որպես Փոխատուի ն Արմեն Ուլիխանյանի՝ որպես Փոխառուի միջն 12.11.2020 թվականին կնքված փոխառության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-ին կետի համաձայն` կողմերը հավաստել են, որ 2014 թվականին Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչն 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
4
Պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ նույն պայմանագրի կնքման պահին Փոխառուն դեռնս չի վերադարձրել փոխառության գումարը ն սկսած 2019 թվականի հունվարի 1-ից մինչ օրս պարտավորությունը կետանցված է:
Պայմանագրի 3-րդ կետի համաձայն՝ Փոխառուի կողմից փոխառության գումարը մինչն սույն պայմանագիրը կնքելը չվերադարձնելու արդյունքում թույլ տրված կետանցի համար սահմանվել է տուգանք 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են սահմանել փոխառության գումարի՝ 800.000 ԱՄՆ դոլարի, ն Պայմանագրի 3-րդ կետում սահմանված տուգանքի՝ 50.000 ԱՄՆ դոլարի վճարման նոր ժամկետ: Մասնավորապես՝ Փոխատուն պարտավորվել է մինչն 2021 թվականի հունվարի 10-ը «Փոխառուին ամբողջությամբ վճարել փոխառության գումարը ն տուգանքի գումարը՝ ընդհանուր 850.000 ԱՄՆ դոլար:
Պայմանագրի 5րդ կետի համաձայն Պայմանագրի 4-րդ (կետում նշված պարտավորությունը մինչն 2021 թվականի հունվարի 10-ն ամբողջությամբ չկատարվելու դեպքում Փոխառուն պարտավորվել է Փոխատուի պահանջով վճարել տուգանք 100.000.000 ՀՀ դրամի չափով (հավելված 1-ին, գ.թ. 17).
2) Պետական եկամուտների կոմիտեի հետաքենության ն օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու ն այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն` Ընկերությունը հաղորդում է տվել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով ն 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որին շնորհվել է 83861721 համարն ու այն ընդունվել է վարույթ (հավելված 1-ին, գ.թ. 29-35).
3) Դատարանի 17.08.2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի դիմումը բավարարվել է՝ Արմեն Ուլիխանյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 2-7).
4) Ընկերության հանդեպ Արմեն Ուլիխանյանի ունեցած պարտավորությունների չափի մասին Ընկերության կողմից 06.10.2021 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ 17.08.2021 թվականի դրությամբ Արմեն Ուլիխանյանի ընդհանուր պարտքը թվով երեք վարկային պայմանագրերի գծով կազմել է 689.480,9 ԱՄՆ դոլար: Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության կողմից ներկայացված պահանջի հիմքում դրվել են Երնան քաղաքի Կենտրոն Ա Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3681/02/16, թիվ ԵԿԴ/3723/02/16 ու թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործերով կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը (հավելված 2-րդ, գ.թ. 19-22).
5) Դատարանի 27.12.2021 թվականի «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու ն հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել են Արմեն Ուլիխանյանի նկատմամբ Ընկերության 689.480,9 ԱՄՆ դոլարի ու 265.670 ՀՀ դրամի չափով պահանջները՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված ապահովված պահանջներ, Արա Մուտաֆյանի 850.000 ԱՄՆ դոլարի, 100.000.000 ՀՀ դրամի ն 100.000 ՀՀ դրամի չապահովված պահանջները՝ որպես
5
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով նախատեսված չապահովված պահանջներ (հավելված 1-ին, գ.թ. 70-76).
6) Վերաքննիչ դատարան) 06.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. « նշված որոշումը մասնակի՝ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի 689.480,9 ԱՄՆ դոլարի չափով պահանջը՝ որպես ապահովված պահանջ հաստատելու մասով վերացնել. այդ մասով կայացնել նոր որոշում, այն է՝
- հաստատել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած պահանջը 270.108,74 ԱՄՆ դոլարի չափով՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջ.
- մերժել Արմեն Աշոտի Ուլիխանյանի նկատմամբ «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած 419.372,16 ԱՄՆ դոլարի չափով պահանջի՝ որպես գրավով ապահովված պահանջի հաստատումը: (...)» (հավելված 3-րդ, գ.թ. 81-96).
Դ թիվ ԵԿԴ/3681/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի ն Անուշավան Ուլիխանյանի՝ գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ««ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից ն Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բոռնագանձել՝ 54.547 (հիսունչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 12.820,32 (տասներկու հազար ութ հարյուր քսան ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նան սկսած 18.11.2016թ.-ից մինչն պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրված տոկոսները տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 ն 2.6 կետերի, 498,32 (չորս հարյուր իննսունութ ամբողջ երեսուներկու) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 1.516,31 (մեկ հազար հինգ հարյուր տասնվեց ամբողջ երեսունմեկ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 6517,57 (վեց հազար հինգ հարյուր տասնյոթ ամբողջ հիսունյոթ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն սպյարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված
6
տույժը օրական 1/500 մասի չափով՝ բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Կամարինի փողոց, թիվ 29 (Քսանինը) բնակելի տան ն ԼԷէ»ՍՏ Թ-300 մակնիշի (տարեթիվ՝ 2003թ., հաշվառման վկայագիր՝ Տի/635385, պետհամարանիշ՝ 90 ՕՕ 909, նույնացման համար՝ )1)ԷԷ31Ս400017837) ավտոմեքենայի վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, ն 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «ոորո.ԱՅէՅԱ6:.Յո» դատական տեղեկատվական համակարգ).
8) թիվ ԵԿԴ/3723/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2017 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «Ուլիխանյան ն ընկերներ» ՍՊԸ-ի, Անուշավան Ուլիխանյանի, Արմեն Ուլիխանյանի, Բաբկեն Պողոսյանի ն Մարգարիտ Ուլիխանյանի` գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է ««ՈԽԿիխանյան ն ընկերներ» ՍՊ ընկերությունից, Անուշավան Ոխլիխանյանից, Արմեն ՈԽԿիխանյանից, Բաբկեն Պողոսյանից ն Մարգարիտ ՈԽԿիխանյանից հօգուտ ՀՀԷքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունչ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել՝ 13.803,93 (տասներեք հազար ութ հարյուր երեք ամբողջ իննսուներեք հարյուրերորդական) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 4.004,55 (չորս հազար չորս ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպե, նան սկսած 17.11.2016թ-ից մինչն պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով' համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 ն 2.6 կետերի, 116,22 (հարյուր տասնվեց ամբողջ քսաներկու հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նան սկսած 17.11.2016թ. մինչն պարտավորության փաստացի կատարման` ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 352,66 (երեք հարյուր հիսուներկու ամբողջ վաթսունվեց հարյուրերորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նան սկսած 17.11.2016թ. մինչն պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 1.901,7 (մեկ հազար ինը հարյուր մեկ ամբողջ յոթ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նան սկսած 17.1.2016թ. մինչն սպարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով՝' բռնագանձումը տարածելով ք.Դիլիջան, Կալինինի փողոց, 99 (իննսունինը) շենք, թիվ 5(հինգ) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, ն 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «ոո .ՄՅէոԱ6».Ճտ» դատական տեղեկատվական համակարգ).
7
9) թիվ ԵԿԴ/3725/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 14.07.2007 թվականին կայացված վճռով Ընկերության հայցն ընդդեմ «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ-ի, Արմեն Ուլիխանյանի, Զարա Ալիխանյանի ն Անուշավան Ուլիխանյանի՝ գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է « «ՈւԼԻԽԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊ Ընկերությունից, Արմեն Աշոտի Ուլիխանյանից, Զարա Մարատի Ալիխանյանից ն Անուշավան Սերյոժայի Ուլիխանյանից հօգուտ «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել58.961 (հիսունութ հազար ինը հարյուր վաթսունմեկ) ԱՄՆ դոլար որպես վարկի գումար, 17.671,68 (տասնյոթ հազար վեց հարյուր յոթանասունմեկ ամբողջ վաթսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես վարկի նկատմամբ հաշվարկված տոկոս, ինչպես նան սկսած 18.11.2016թ.-ից մինչե պարտավորության ամբողջ ծավալով փաստացի կատարման օրը ներառյալ հաշվեգրել տոկոսներ տարեկան 21(Քսանմեկ) տոկոս տոկոսադրույքով՝ համաձայն վարկային պայմանագրի 2.4, 2.5 ն 2.6 կետերի, 254,24 (երկու հարյուր հիսունչորս ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 2.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն պարտավորության փաստացի կատարման՝ ժամկետանց վարկի գումարի փաստացի վճարման օրը ներառյալ համաձայն վարկային պայմանագրի 2.7 կետի հաշվեգրված տոկոսները, 773,74 (յոթ հարյուր յոթանասուներեք ամբողջ յոթանասունչորս) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց գումարի տույժ, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն պարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց վարկի փաստացի վճարման օրը) ժամկետանց վարկի նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով, 8.449,98 (ութ հազար չորս հարյուր քառասունինը ամբողջ իննսունութ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես պայմանագրի 5.7 կետով հաշվարկված ժամկետանց տոկոսի տույժ, ինչպես նան սկսած 18.11.2016թ. մինչն սպյարտավորությունների փաստացի կատարման օրը (ժամկետանց տոկոսների փաստացի վճարման օրը) ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվեգրված տույժը օրական 1/500 մասի չափով՝ բռնագանձումը տարածելով Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 7 հասցեում հասցեում գտնվող անշարժ գույք վրա»:
Նշված վճիռը չի բողոքարկվել, ն 15.08.2017 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ «ՍՈՊ.ԱՅէճԱԹ.ճտ» դատական տեղեկատվական համակարգ).
10) թիվ ՏԴՅ/0003/04/18 սնանկության գործով Սնանկության դատարանի կողմից 22.03.2018 թվականին կայացված վճռով «Ուլիխանյան ն ընկերներ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Նշված սնանկության գործով Ընկերություն, ։՝պարտապան «Ուլիխանյան ն ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ ներկայացրել է 248.902,89 ԱՄՆ դոլարի ու 505.455 ՀՀ դրամի` որպես գրավով ն երաշխավորությամբ ապահովված ու 21.205,85 ԱՄՆ դոլարի՝ որպես երաշխավորությամբ ապահովված պահանջը գրանցելու մասին դիմում: Նույն գործով Դատարանի 06.03.2020 թվականի որոշմամբ «Ուլիխանյան ն ընկերներ» ՍՊԸ-ի նկատմամբ հաստատել է Ընկերության 248.902,89 ԱՄՆ դոլարի ն 505.455 ՀՀ դրամի՝ որպես գրավով ու երաշխավորությամբ ապահովված պահանջն ու 21.205,85 ԱՄՆ դոլարի որպես
8
երաշխավորությամբ ապահովված պահանջը (ընդհանուր 270,108,74 ԱՄՆ դոլար) (հիմք՝ «Ո.ԱՅէՃԱ6».Ճտ» դատական տեղեկատվական համակարգ, հավելված 1-ին, գ.թ. 46-51, 53-64):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, քանի որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի միատեսակ կիրառության համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
դ արդյոք առերնութ կանխամտածված սնանկության ն կեղծ փաստաթուղթ օգտագործելու հատկանիշներով քրեական գործ հարուցված լինելու փաստը կարող է հերքել փոխառության .9իրավահարաբերությունն այն դեպքում, երբ փոխառության իրավահարաբերությունը ու փոխառության առարկան փոխառուին հանձնելը հաստատվում է այդ մասին փոխառուի ն փոխատուի միջն կեքված գրավոր պայմանագրով
2) արդյոք երաշխավորը պարտատիրոջ առջե կրում է նոյն ծավալով պատասխանատվություն, ինչ սեանկ ճանաչված պարտապանե այն պարագայում, երբ երաշխավորի նկատմամբ օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա շարունակվում է հիմնական պարտավորության չկատարման համար տույժերի, տոկոսների ն տուգանքների հաշվարկը:
Լ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը Օ հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, ։պլյայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքնեի անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-Նին (կետի , համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության
9
սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ: (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջն պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նան հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միննույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի ն նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր ձնը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմումներով արձանագրել է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձնով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում ն կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի ն նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից (տե՛ս, օրինակ, Վահե Սահակյանն ըեդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի, Հրանտ
10
Ավետիսյանն ընդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումները):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը նս կամային ակտ է: Այսինքն՝ փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը՝ փոխառուն ն փոխատուն, հստակորեն դրսնորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, ն այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում` փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի Ա նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելուն: Նման կամքի դրսնորումը Ա դրա իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռնս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված ն ձնակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսնորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժամանակագրական առումով դրանք պետք է համընկնեն: Այսպես, փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն՝ կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձնով պետք է ձնակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը (տե՛ս Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ թեն քրեական գործերով հետաքննության ն նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տրված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ ն գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները ն. առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետնաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նան այդ ապացույցների իրավական գնահատականը (տե՛ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափեյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
11
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (րես Աշոր Ղազարյանը ն Մարգարիր Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ փոխառության պայմանագիրը ռեալ պայմանագիր է, վերահաստատում է, որ կողմերի միջն փոխառության իրավահարաբերություն է առաջանում ոչ թե փոխառության պայմանագրի կնքման, այլ՝ դրամ կամ այլ գույք հանձնելու պահից: Ընդ որում, դրամ կամ այլ գույք հանձնված լինելու փաստը կարող է հաստատվել բացառապես կողմերի միջն կնքված գրավոր փաստաթղթի առկայությամբ, որպիսի փաստաթուղթ կարող է հանդիսանալ, ի թիվս այլնի, փոխառուի ն փոխատուի միջն կնքված գրավոր պայմանագիրը, ինչը նշանակում է նան, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձնով պետք է ձնակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է քաղաքացիական գործեր քննելիս ապացուցման ոչ ենթակա փաստերի շրջանակ, որում որպես նախադատելի կամ կրկին ապացուցման ոչ ենթակա փաստ ներառված է ոչ թե քրեական վարույթի ցանկացած փուլում ձեռք բերված ապացույցը, այլ քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների ն դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերը: Այսինքն՝ քրեական գործով ձեռք բերված փաստերը քաղաքացիական գործի նկատմամբ նախադատելի համարելու համար նախ պետք է պարզել` արդյո՞ք քրեական գործով ձեռք բերված փաստը հաստատված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, թե՝ ոչ:
Այսպիսով, քրեական գործի ընթացքում հաստատվող փաստերը քաղաքացիական գործի քննության ընթացքում չեն կարող համարվել նախադատելի փաստեր, քանի դեռ քրեական գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում քրեական գործում առկա փաստերը դատարանը պարտավոր է հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ: Ընդ որում, քրեական գործերով ընդունված որոշումները, որպես ինքնուրուն գրավոր ապացույցներ, կարող են գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց
12
պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախադատելի փաստի բացակայության պայմաններում փոխառության իրավահարաբերության առկայությունը բացահայտելու համար դատարանը պետք է իրականացնի գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ հետազոտում՝ պարզելով փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տրված լինելու փաստը:
Ինչ վերաբերում է փոխառության իրավահարաբերությանը, ապա Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, կրկին անգամ արձանագրում է, որ փոխառության առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով, որպիսին է նան փոխառուի ն փոխատուի միջն կնքված ցանկացած պայմանագիր, որով հաստատվում է գույքը փոխառությամբ հանձնած լինելու փաստը:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումն ինքնուրույն գրավոր ապացույց է, որը ենթակա է գնահատման փոխառության 6իրավահարաբերությանը վերաբերելի մյուս բոլոր ապացույցների համակցությամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արա Մուտաֆյանը ն Արմեն Ուլիխանյանը 12.11.2020 թվականին կնքել են Պայմանագիրը: Պայմանագրի 1-ին կետի համաձայն` կողմերը հավաստել են, որ 2014 թվականին Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնել դրամական միջոցներ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ «Փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչն 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
Արա Մուտաֆյանը 10.06.2021 թվականին դիմել է դատարան՝ Արմեն Ուլիխանյանին սնանկ ճանաչելու պահանջով` հիմքում դնելով Արա Մուտաֆյանի ն Արմեն Ուլիխանյանի միջն 12.11.2020 թվականին կնքված փոխառության պայմանագիրը: Դատարանի 17.08.2021 թվականի վճռով Արա Մուտաֆյանի դիմումը բավարարվել է՝ Արմեն Ուլիխանյանը ճանաչվել է սնանկ:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության պետի 08.10.2021 թվականի «Քրեական գործ հարուցելու ն այն վարույթ ընդունելու մասին» որոշման համաձայն` Ընկերությունը հաղորդում է տվել Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժին՝ Արմեն Ուլիխանյանի կանխամտածված սնանկության ու կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 193- րդ հոդվածով ն 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որին շնորհվել է 83861721 համարն ու այն ընդունվել է վարույթ:
Դատարանը «Կառավարչի ներկայացրած պահանջների նախնական ցուցակը փոփոխելու ն հաստատելու մասին» 27.12.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Պարտապանի ն պահանջատեր «էքսպրես կրեդիր» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից
13
ներկայացվել են առարկություններ պահանջների նախնական ցուցակի դեմ: Պահանջատերը ներկայացված առարկությամբ հայտնել է, որ «Էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է հաղորդում, ըստ որի' Արա Մուտաֆյանը ն Արմեն Ուլիխանյանը նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով արհեստական հիմքեր են ստեղծել ֆիզիկական անձ Արմեն Ուլիխանյանի սնանկության հատկանիշների վերաբերյալ՝ նպատակ հետապնդելով, որ վերջինս խուսափի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով իր վրա դրված պարտավորությունների կատարումից:
Վերոգրյալի համաձայն, 08.10.2021 թվականին ՀՀ ՊԵԿ հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության կողմից կայացվել է քրեական գործ հարուցելու ն այլ վարույթ ընդունելու մասին որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռնս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիո՝ եախնական համաձայեությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով սնանկության արհեստական հիմքեր ստեղծելու համար, դատարանը գտավ, որ «էքսպրես կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ներկայացրած առարկությունը ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանը, 06.06.2022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Արմեն Ուլիխանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «օրենսդիրը փոխառության իրավահարաբերությունները հաստատելու համար պատշաճ ապացուց է դիտարկում փոխառուի կողմից փոխատուին' վերջինիցս որոշակի գումար ստանալու մասին փրամադրված ստացակաեը կամ այդ փաստը հավաստող այլ փաստաթուղթը: Սույն դեպքում նման փաստաթուղթ է հանդիսանում 12.11.2020 թվականին Արա Մուտաֆյանի ն Արմեն Ուլիխանյանի միջն ստորագրված պայմանագիրը, որի Լին կետով կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն փոխառուին է հանձեել դրամական միջոցներ' 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել միեչն 2018 թվականի դեկտեմբերի 31Լը: Այսինքե՝ եշված ապացույցը բավարար է հաստատելու համար, որ Արա Մուտաֆյանը 2014 թվականին Արմեն Ուլիխանյանին որպես փոխառություն 800.000 ԱՄՆ դոլար է տվել: Արդյունքում չի ապացուցվում բողոքաբերի վկայակոչած այն փաստը, որ վերոնշյալ պայմանագիրը կողմերը ձնականորեն են կեքել, որի վիճելի մեալու բացասական հետնանքները Ըեկերությունը պետք է կրեր»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում փոխառության առարկայի փոխանցումը տեղի է ունեցել մինչե Արա Մուտաֆյանի ն Արմեն Ուլիխանյանի միջն 12.11.2020 թվականին ստորագրված փոխառության պայմանագրի կնքումը, ինչը նշանակում է, որ փոխառության առարկան հանձնելուց հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձնով Արա Մուտաֆյանի ու Արմեն Ուլիխանյանի միջն ձնակերպվել| է փոխառության պայմանագիր, ուստի պայմանագիրը հանդիսանում է փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր ապացույց:
Նշված փաստերը հիմք են եզրահանգելու, որ փոխառության առարկայի փոխանցման պահից հետո կնքված պայմանագրի հիման վրա Արա Մուտաֆյանի ն Արմեն Ուլիխանյանի միջն ծագել են փոխառության իրավահարաբերություններ:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին, որ վերը նշված քրեական գործի առկայության պայմաններում փոխառության պայմանագիրը հանդիսանում է ոչ
14
արժանահավատ ապացույց` Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա արձանագրում է, որ նշված փաստով չի հերքվում Արա Մուտաֆյան՝ ն Արմեն Ուլիխանյանի միջե փոխառության իրավահարաբերության առկայությունն ու փոխառության առարկան փոխառուին հանձնված լինելը, քանի որ այն հաստատվում է փոխառուի ն փոխատուի կամահայտնությամբ 12.11.2020 թվականին կնքված գրավոր փոխառության պայմանագրով, որի համաձայն՝ կողմերը հավաստել են, որ 2014 թվականին փոխատուն որպես սեփականություն փոխառուին հանձնել է դրամական միջոցներ՝ 800.000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ փոխառուն պարտավորվել է նշված գումարը վերադարձնել մինչն 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Հետնաբար, երբ փոխառության իրավահարաբերությունը հաստատվում է փոխառուի ն փոխատուի կամահայտնությամբ կնքված պայմանագրով, փոխառության իրավահարաբերությունը չի կարող հերքվել միայն քրեական գործ հարուցված լինելու փաստով. քրեական գործ հարուցելու մասին որոշումը դիտվում է ինքնուրոյն գրավոր ապացույց, որը ենթակա է գնահատման մյուս ապացույցների հետ համակցությամբ ն կարող է գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում միայն հնարավորություն տալ պարզելու վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Տվյալ պարագայում առկա չէ որնէ այլ ապացույց, որի հետ համադրության արդյունքում կարող է պարզվել փոխառության գումարն Արա Մու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍնԴ/1294/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
