ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի մարտի 23 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասին համապատասխան՝ վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:».
3) 5-րդ մասը և 6-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) եթե, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.»: Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝ 1) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է՝».
2) 10-րդ մասի 2-րդ կետը և 11-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 10-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով. «10.1. Անկախ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սահմանափակումներից՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»: Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը: Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետի «ե.1» ենթակետի «ապրանքների» բառը փոխարինել «արտադրատեսակների» բառով և նույն մասից հանել «, բնաիրային» բառը.
2) 2-րդ կետը` ա. «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «և վճարների» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն կետում նշված ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:»: Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ համարվում է, որ հարկ վճարողը Օրենսգրքի 65-րդ գլխով սահմանված կարգով հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ժամանակահատվածում ներառված չէ բարձր ռիսկայնության խմբում» բառերը: Հոդված 7. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «հարկային իրավախախտում» բառերից առաջ լրացնել «հնարավոր» բառով.
2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «հարկային» բառից առաջ լրացնել «հնարավոր» բառով.
3) 3-րդ մասի «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտումը» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հարուցված՝» բառը փոխարինել «հարուցված վարչական վարույթի արդյունքում» բառերով: Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորման գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-88-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-88-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.06.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.03.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.04.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.06.2022 Հիմնական ակտ 23.03.2022, ՀՕ-88-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.10.2016, ՀՕ-165-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մարտի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-88-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
