Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-258-Ն19 դեկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) վրա, որոնք 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ճշտված հաշվարկներ: Հոդված 2. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկված և չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից: Հոդված 3. Անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից: Հոդված 4. 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված ճշտված հաշվարկներով հարկի լրացուցիչ գումարներ հաշվարկած հարկ վճարողներն ազատվում են այդ հաշվարկներով առաջացող հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող տույժերից և տուգանքներից: Սույն հոդվածին համապատասխան ճշտված հաշվարկներ չեն կարող ներկայացվել հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջանների համար: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն և «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-151-Ն օրենքները: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-258-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-258-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1421 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.12.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2013 Հիմնական ակտ 19.12.2012, ՀՕ-258-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.08.2008, ՀՕ-151-Ն 21.08.2008, ՀՕ-151-Ն 11.11.2005, ՀՕ-215-Ն 11.11.2005, ՀՕ-215-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՀՕ-258-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել