Հարությունյան — ՎԴ/3118/05/19
Ամփոփում
քննելով ըստ հայցի Գարեգին Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Արմեն Չատյանի` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ՝ Ղեկավար) 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի <<Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին>> որոշման դեմ Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գարեգին Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ղեկավարի 25.12.2018 թվակ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3118/05/19
Վարչական գործ թիվ ՎԴ/3118/05/19
2020թ.
Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2020 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գարեգին Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Արմեն Չատյանի` Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ՝ Ղեկավար) 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի <<Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին>> որոշման դեմ Գարեգին Հարությունյանի ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գարեգին Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2019 թվականի որոշմամբ Արմեն Չատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 05.06.2019
թվականի
<<Բաց
թողնված
դատավարական
ժամկետը
վերականգնելու
վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը՝
բաց
թողնված
դատավարական
ժամկետը
վերականգնելու
վերաբերյալ
միջնորդությունը բավարարելու մասով, վերացվել է:
Սույն
գործով
վճռաբեկ
բողոք
է
ներկայացրել
Գարեգին
Հարությունյանի
ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Չատյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29-րդ, 54-րդ, 66-րդ, 72-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ չի ներկայացվել ապացույց շինարարությունը 20.02.2019 թվականին սկսելու ժամկետի վերաբերյալ, իսկ ներկայացված ապացույցներն ընդամենը փաստում են Արմեն Չատյանի ցանկությունը սկսելու շինարարությունը:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքին կից թղթային կրիչով ներկայացված լուսանկարներին, որտեղ պատկերված է ցուցանակը, դրանք գնահատել է որպես պատշաճ ապացույցներ, չնայած այն հանգամանքին, որ այդ լուսանկարների վրա բացակայում է որևէ նշում լուսանկարների կատարման ժամկետի վերաբերյալ: Հետևաբար պարզ չէ, թե, երբ են սկսվել շինարարական թույլտվության հիման վրա շենքի կառուցման աշխատանքները, քանի որ վերոնշյալ լուսանկարներից պարզ չէ, թե դրանցով պատկերված ցուցանակը երբ է տեղադրվել, կամ արդյոք այն տեղադրվել է բոլորի համար հասանելի, տեսանելի վայրում, թե՝ ոչ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից նշված վարչական ակտով իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին տեղեկանալու և ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության՝ այդ թվում նաև դատական պաշտպանության իրավունքն իրացնելու գործընթացն օբյեկտիվորեն ենթադրում է տվյալ անձի կողմից որոշակի ողջամիտ գործողությունների ձեռնարկում: Հետևաբար սույն գործում առկա ապացույցների պարագայում պետք է փաստել, որ հայցվորը շինարարության թույլտվության վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով, քանի որ չի հանդիսացել վիճարկվող վարչական ակտի հասցեատեր: Նշված շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող շենքի՝ միայն որոշակի մասի հասնելու պայմաններում, իր տան սահմանագծով ու շատ մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ Քաղաքապետարան դիմելու և 12.03.2019 թվականին ստացված պատասխան գրության ուսումնասիրության արդյունքում պարզելով վիճարկվող վարչական ակտի առկայությունը, ողջամիտ ժամկետում
3
ձեռնարկել է իրենից կախված բավարար միջոցներ վիճարկման հայցով դատարան դիմելու ուղղությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<վերացնել Վերաքննիչ դատարանի 09.09.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ <<օրինական ուժ տալ Դատարանի 05.06.2019 թվականի <<Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմանը>>:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոքաբերի այն փաստարկը, որ Արմեն Չատյանի ներկայացրած լուսանկարներով և այլ
ապացույցներով
չի
ապացուցվել,
թե
երբ
են
կատարվել
դրանք
և
արդյոք
շինարարությունը մեկնարկել է 21.02.2019 թվականին, իսկ պաստառը փակցված էր 20.02.2019 թվականին,
անհիմն
շինարարությունը
հանգամանքով,
որ
է,
քանի
20.02.2019
որ
վիճարկվող
թվականից
21.02.2019
թվականին
վարչական
սկսվելու
փաստը
կազմվել
է
ակտով
նախատեսված
հաստատվում
<<Հիմքերի
համար
է
այն
բացված
փոսորակների և խրամուղիների զննման>> ակտ, որի կազմման պահին վիճելի հասցեում արդեն իսկ փորվել էին փոսորակները և շինության հիմքերի խրամուղիները: Այն հանգամանքը, որ պաստառը փակցված է եղել առնվազն շինարարության սկսելուց մեկ օր առաջ, հաստատվում է նորմատիվ իրավական ակտով, ուստի դրա բացակայության դեպքում կառուցապատողը կտուգանվեր, ինչը սույն դեպքում տեղի չի ունեցել: Հետևաբար հայցվորը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է դեռևս 20.02.2019 թվականին, քանի որ փողոցի ամբողջ երկայնքով փակցված էր <<Ավելի բարեկարգ Երևան>> պաստառը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր
ոք,
երբ
որոշվում
են
նրա
քաղաքացիական
իրավունքներն
ու
պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի
4
առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական
ակտով,
անմիջականորեն
գործողությամբ
կարող
են
կամ
խախտվել
անգործությամբ՝
նրա՝
խախտվել
Հայաստանի
են
կամ
Հանրապետության
Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի
2-րդ
մասի
համաձայն`
դատավարական
ժամկետների
ավարտից
հետո
ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար
և
արդյունավետ
դատաքննության
իրավունքների
երաշխավորման
սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական
5
դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի
(արդարադատության)
մատչելիությունը
կարող
է
ունենալ
որոշակի
սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Թեև
դատարանի
մատչելիության
իրավունքն
ուղղակիորեն
ամրագրված
չէ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն
է
տալիս
օգտվելու
Կոնվենցիայի
6-րդ
հոդվածի
1-ին
կետում
նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով
Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների:
Այդ
սահմանափակումները
թույլատրվում
են,
քանի
որ
մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The
United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով
(տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն
օրենսդրական
կարգավորումների
առարկա
է,
և
դատարանները
պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես
գործի
(ֆորմալիզմից),
արդարացի
այնպես
քննությանը
էլ չափազանց
խոչընդոտող
ճկուն
ավելորդ
մոտեցումից,
ձևականություններից
որի
դեպքում օրենքով
սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ
6
Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru
Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v.
The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ
սահմանել
հնարավորությունը
է
բաց
թողնված
համապատասխան
ժամկետների
միջնորդության
վերականգնելու
և
հարգելի
իրավական
պատճառների
առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական
ժամկետներով
պայմանավորված
գործողություններ
կատարելու
իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ
վարչական
դատավարության
օրենսգրքի
54-րդ
հոդվածի
2-րդ
մասի
բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր
7
օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ
գտել
է,
որ
բաց
թողնված
ժամկետը
հարգելի
համարելու
հիմքերը
պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու
կամ
ներկայացուցչի
միջոցով
մասնակցությունն
ապահովելու
հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար
միջոցներ
դատարան
դիմելու,
դատավարությանը
մասնակցելու
և
այն
հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն
ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ
է
համապատասխան
երկու
պայմանների
միաժամանակյա
առկայություն,
առաջին`
հայցի
առկայություն,
երկրորդ`
ներկայացում
վարչական
հայցի
դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական
ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ
8
դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, <<2ԷԴե ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գարեգին Հարությունյանը 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը (հավելված, գ. թ. 2-23):
Միաժամանակ Գարեգին Հարությունյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Արմենուհի Հարությունյանը (նախկին սեփականատերը) իրազեկվել է 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության վերաբերյալ միայն 07.03.2019 թվականի Ղեկավարի գրությամբ, որը վերջինիս կողմից ստացվել է 12.03.2019 թվականին, ինչը հավաստվում է փոստային ծրարով (հավելված, գ. թ. 54-57): ՀՀ վարչական դատարանի 03.05.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի հայցադիմումը` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականի թիվ 23/25-23 շինարարական թույլտվությունն
անվավեր
ճանաչելու
պահանջի
մասին,
վերադարձվել
է
այն
պատճառաբանությամբ, որ ներկայացված չէ վիճարկվող վարչական ակտը կամ դրա պատճենը (հավելված, գ.թ. 24-25): Դատարանի 05.06.2019 թվականի որոշմամբ Գարեգին Հարությունյանի՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ այն հիմնավորումներով, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ հայցվորն իրազեկվել է Ղեկավարի 07.03.2019 թվականի գրությունից, որը ստացվել է 12.03.2019 թվականին, և այդ պահից սկսած երկամսյա ժամկետում` 26.04.2019 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան, այսինքն` իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը (հավելված, գ. թ. 62-64):
Դատարանի 05.06.2019 թվականի մեկ այլ որոշմամբ Արմեն Չատյանը սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ (հավելված, գ. թ. 65-66):
Վերաքննիչ
դատարանը,
բավարարելով
Արմեն
Չատյանի
վերաքննիչ
բողոքը,
պատճառաբանել է, որ վիճահարույց վարչական ակտով կառուցապատման ենթակա՝ Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/2 հասցեի շինության հարևանությամբ գտնվող Երևանի Վանի 1915 թվականի հերոսամարտի (Այգեստան 10) փողոցի թիվ 17/1 հասցեի գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ծագել է 27.03.2019 թվականից` Արմենուհի Հարությունյանի և Գարեգին Հարությունյանի միջև 22.03.2019 թվականին կազմված նվիրատվության պայմանագրի հիման վրա: Մինչդեռ վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ է մտել մինչև սեփականության իրավունքի ձեռք բերելը, ինչը նշանակում է, որ դատավարական ժամկետների հաշվարկման տեսանկյունից առանցքային է ոչ թե վարչական ակտի մասին հայցվորի իրազեկված լինելու պահը, այլ նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը:
9
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ Արմենուհի Հարությունյանն իրազեկված էր ավելի վաղ, քան հայցվորը վկայակոչել է իր միջնորդության մեջ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել է համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու պահանջը, որը հիմնավորվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված լուսանկարների համակարգչային պատճեններով: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ շինարարության իրականացման
սկզբնաժամկետի
վերաբերյալ
Քաղաքապետարան
ներկայացված
համապատասխան դիմումի վերաբերյալ ծանուցմամբ հիմնավորվում է, որ շինարարությունը փաստացի սկսված է եղել 21.02.2019 թվականից՝ նույն թվականի փետրվարի 20-ից շինհրապարակում պաստառ-վահանակ տեղադրված լինելու պայմաններում: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտել է, որ շինարարության, ինչպես նաև շինարարության թույլտվության մասին Արմենուհի Հարությունյանը, հետևապես նաև հայցվորն իրազեկված են եղել 21.02.2019 թվականից:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործի փաստերի համաձայն` Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին Արմեն Չատյանին տրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում բնակելի տան կառուցման համար (հավելված, գ.թ. 45-46): Սույն գործով Ղեկավարի տեղակալի կողմից ի պատասխան Արմենուհի Հարությունյանի 05.03.2019 թվականի դիմումի հայտնվել է, որ Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում իրականացվում է բնակելի տան կառուցման աշխատանքներ` Ղեկավարի 25.12.2018 թվականի թիվ 23/35-23 շինարարության թույլտվության համաձայն (հավելված, գ.թ. 47):
Վճռաբեկ դատարանը, գնահատելով սույն գործի փաստերը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ առանցքային է նվիրատու Արմենուհի Հարությունյանի իրազեկված լինելու պահը, իսկ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվել էր ավելի վաղ, հիմնավոր չէ և չի բխում սույն գործում առկա ապացույցներից:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի պնդմամբ վերջինս վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է ի պատասխան Արմենուհի Հարությունյանի դիմումի՝ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի գրությունը 12.03.2019 թվականին ստանալուց հետո, որով հայտնվել է, որ վիճելի հասցեում բնակելի տան կառուցման աշխատանքներն իրականացվում են Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրված թիվ 23/35-23 շինարարության թույլտվության հիման վրա: Այսինքն` հայցվորի պնդմամբ վերջինս Արմեն Չատյանին տրամադրված շինարարության թույլտվության առկայության մասին տեղեկացել է վերոնշյալ գրությունից: Մյուս կողմից սույն գործում առկա ապացույցներով չի հաստատվում, որ հայցվորը վիճարկվող շինարարության թույլտվության մասին իմացել է ավելի վաղ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի հայտնած տվյալը՝
10
վիճարկվող շինարարության թույլտվության մասին իր իրազեկման ժամանակի վերաբերյալ, պետք է համարել հավաստի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն փաստարկներին, որ գործում առկա լուսանկարների համակարգչային պատճեններից երևում է, որ Արմեն Չատյանի կողմից պահպանվել են <<Շինարարական արտադրության կազմակերպման
աշխատանքների
կատարման
կարգը
հաստատելու
մասին>>
ՀՀ
քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի թիվ 07-Ն հրամանով հաստատված կարգի
պահանջները:
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
սույն
գործով
Քաղաքապետարան ներկայացված՝ շինարարության սկսման մասին դիմումի գրանցման վերաբերյալ ծանուցմամբ և համապատասխան պաստառ-վահանակը տեղադրված լինելու վերաբերյալ լուսանկարների համակարգչային պատճեններով չի հիմնավորվում այն հանգամանքը, թե փաստացի երբ է տեղադրվել համապատասխան պաստառ-վահանակը, որը հնարավորություն կտար հայցվորին առնվազն տեղեկանալու վիճարկվող վարչական ակտի գոյության մասին: Ինչ վերաբերում է կառուցապատողի կողմից շինարարությունը սկսելուն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դա դեռևս չի փաստում այն մասին, որ հայցվորը պետք է անպայմանորեն եզրակացներ, որ Ղեկավարի կողմից Արմեն Չատյանին 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը, որով վերջինիս տրվել է իրավունք՝ վիճելի հասցեում բնակելի տուն կառուցելու համար: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ղեկավարի տեղակալի 07.03.2019 թվականի պատասխան գրությունից հետո է միայն Գարեգին Հարությունյանն իրազեկվել, որ Արմեն Չատյանին Ղեկավարի կողմից 25.12.2018 թվականին տրամադրվել է թիվ 23/35-23 շինարարության թույլտվությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 17/2 հասցեում շինարարություն իրականացնելու նպատակով, որով խախտվում են կամ կարող են խախտվել հայցվորի իրավունքները: Այսինքն` Գարեգին Հարությունյանը մինչև 12.03.2019 թվականը տեղեկացված չէր վարչական ակտի գոյության մասին, հետևաբար վերջինս, չհանդիսանալով վարչական ակտի հասցեատեր, վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով և այդ մասին իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում՝ 26.04.2019 թվականին, վիճարկման հայցով դիմել է դատարան: Նման պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.09.2019 թվականի <<Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին>> որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 05.06.2019 թվականի <<Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը թողնել անփոփոխ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՎԴ/3118/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
