Զատիկյան — ԵԴ/33825/02/20
Ամփոփում
քննելով Սարգիս Զատիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երնան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սարգիս Զատիկյանը պահանջե է Էմիի ն Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երնան, Նոր Արեշ, 2 32-րդ փողոց, թիվ 85 տուն հա
Ամբողջ Տեքստ
«դ 425
Թթ Նին նն Է
//2 71
ՍՏ 1. `
ՀՑ ՀՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33825/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33825/02/20
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Զատիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երնան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սարգիս Զատիկյանը պահանջե է Էմիի ն Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երնան, Նոր Արեշ,
2
32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն, ինչպես նան տեսակցության կարգ սահմանել Էմիլի ու Էվելինա Զատիկյանների հետ:
Սարգիս Զատիկյանը 29.01.2021 թվականին հայցի առարկան փոփոխելու ն հայցապահանջը լրացնելու միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է Էմիլի ն Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երնան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն՝ պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել իր կողմից երեխաներին տեսակցելու հետնյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երնան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տնողությաամբ կամ ապահովել երեխաների ներկայությունը նե նրանց հետ ազատ հաղորդակցումը Երնան քաղաքի որնէ հասցեում:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.12.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երնան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, Սարգիս Զատիկյանից հօգուտ Գոհար Բալասանյանի բռնագանձվել է 60.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. ՀՀ պետական բյուջեից Սարգիս Զատիկյանին վերադարձվել է 8.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.07.2022 թվականի որոշմամբ Սարգիս Զատիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 17.12.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Զատիկյանը (ներկայացուցիչ Հրանտ Անանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Քաղաքացիական, ընտանեկան ն քրեական գործերով իրավական օգնության ն իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 32-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Լին մասի ՛-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանը վկայակոչել է Կոնվենցիայի 32-րդ հոդվածը, որը միայն նախատեսում է, որ հայցվորը «կարող է» նան դիմել նշված երկրի դատարան, եթե երեխաները մշտապես բնակվում են նշված երկրում, այսինքն՝ Կոնվենցիան սահմանում է իր իրավունքը, այլ ոչ թե
Յ
պարտականությունը, իսկ իրավական օգնության վերաբերյալ Կոնվենցիայի դրույթները չեն կարող նսեմացնել ն վերացնել ներպետական օրենսդրության ընդդատության կանոնները, դրանք միայն այլընտրանք են սահմանում իր համար, ոչ թե ներպետական օրենսդրության պահանջները ոտնահարելով պարտադիրություն՝ անձին զրկելով իր քաղաքացիության երկրում դատական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
Ստորադաս դատարանները որնէ պատշաճ տեղեկություն չունեն երեխաների կյանքի որակի ն պայմանների, կրթության ու այլնի մասին, սակայն ըստ էության հանգել են հետնության՝ իբրն Հայաստանից դուրս գտնվելը բխում է նրանց շահերից, իսկ հոր կողմից դատական պաշտպանություն հայցելը չի բխում երեխաների լավագույն շահերից:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի անդրադարձել պատասխանողի ներկայացուցչի կողմից ապացույցներ ներկայացնելու համար սահմանված ժամկետից հետո` առանց համապատասխան միջնորդության նոր ապացույց կցելու ն այդ ապացույցները Դատարանի կողմից վիճարկվող եզրափակիչ որոշման հիմքում դնելու հանգամանքին, մինչդեռ նշված փաստաթղթերը որպես ապացույց հետազոտելու ու վերջնական դատական ակտի հիմքում դնելու համար դրանք Դատարանում պետք է քննարկվեին միայն պատշաճ միջնորդության առկայության պայմաններում. այդ փաստաթղթերը ներկայացվել ն գործի նյութերին կցվել են մեխանիկորեն, իր ներկայացուցչին չի տրամադրվել այդ փաստաթղթերի բնօրինակը՝ օտարալեզու տարբերակը, ինչն ինքնին միջնորդությունն առանց քննարկման թողնելու ինքնուրույն հիմք է: Այլ կերպ ասած՝ քննարկվող ապացույցները ներկայացվել են օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ, իսկ այդպիսի խախտումն իրավաչափ չի կարող համարվել միայն այն հիմնավորմամբ, որ կողմը չի առարկել դրա դեմ: Հակառակ մոտեցման պարագայում, եթե դատավարության ընթացքում կողմերից մեկն ակնհայտ ապօրինի գործողություն է կատարում, ապա այն կարող է համարվել իրավաչափ՝ զուտ մյուս կողմի չարձագանքելու պատճառով, ինչն անթույլատրելի ն արդարադատության բուն էությունը խաթարող մոտեցում է:
Ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ վերաքննիչ բողոքում ինքը նշել է, որ չի վիճարկում երեխաների՝ հայցադիմում ներկայացնելուց 4 օր առաջ ՌԴ մեկնելը ն այդտեղ գտնվելն ու ոչ թե նրանց՝ ՌԴ-ում մշտապես բնակվելը, հատկապես այն դեպքում, երբ ինքը վիճարկում է, ի թիվս այլնի, հենց «մշտական բնակության» եզրույթը ն հասկացությունը, ուստի անթույլատրելի է ստորադաս դատարանների այն գնահատականը, թե ինքը չի վիճարկել երեխաների՝ ՌԴ-ում մշտապես բնակվելու հանգամանքը:
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հայաստանի քաղաքացին կարող է ունենալ միայն մեկ մշտական բնակության վայր, իսկ եթե փոխում է իր մշտական բնակության վայրը ապա նախ յոթնօրյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել ՀՀ հյուպատոսական մարմնին, որն էլ իր հերթին դիմումն ստանալուց հետո պետք է կարգավորի նշված գործընթացը: Դատարանին չի ներկայացվել պատշաճ ապացույց այն մասին, որ պատասխանողը փոխել է իր մշտական բնակության վայրը: Ավելին՝ ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքից հետնում է, որ պատասխանողի տվյալները ռեգիստրում որնէ փոփոխության չեն ենթարկվել, ն վերջինիս մշտական բնակության կացարանն է Հայաստանը:
4
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ առկա չէ որնէ ապացույց, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից մշտապես, առանց ընդհատման բնակվել են ՌԴ-ում: Փաստ է միայն, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին պատասխանողը երեխաներին գաղտնի տարել է ՌԴ, իսկ թե դրանից հետո՝ մինչն 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, երեխաներն անընդմեջ գտնվել են ՌԴ-ում, թե տեղափոխվել են այլ վայր, որնէ ապացույց առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2022 թվականի որոշումը ն որոշում կայացնել գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) 27.04.2014 թվականին ծնված Էմիլի Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գւթ. 10).
2) 29.05.2019 թվականին ծնված Էվելինա Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գ.թ. 11).
3) Սարգիս Զատիկյանը ն Գոհար Բալասանյանը ՀՀ քաղաքացիներ են (հատոր 1-ին, գթ. 12, 31).
4) Էրեբունու թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված, տրման ամսաթիվ չբովանդակող տեղեկանքի պատճենի համաձայն՝ Սարգիս Զատիկյանը բնակվում է ք. Երնան, Նոր Արեշ 32-րդ փողոցի թիվ 85 տանը, ունի երկու դուստր՝ Էմիլի Զատիկյանը ն Էվելինա Զատիկյանը, երեխաները ծնվել ու ապրել են նշված հասցեում, Մոսկվա են մեկնել 07.10.2020 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 175).
5) Էմիի Զատիկյանը նե Էվելինա Զատիկյանը հաշվառված են եղել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում, հետազոտություններն ու պատվաստումներն ստացել են ամբողջական ծավալով: 2020 թվականի հոկտեմբերից դադարել է հաճախումը, 2021 թվականի հունվարից երեխաները հանվել են հաշվառումից (հատոր 1-ին, գ.թ. 174).
6) Էմիլի Զատիկյանը 05.09.2018 թվականից 20.08.2020 թվականը հաճախել է Երնանի թիվ 69 մանկապարտեզ ՀՈԱԿ (հատոր 1-ին, գ.թ. 178).
7) Էմիլի Զատիկյանը 2020-2021 ուսումնական տարում ընդունվել է Երնանի Պարույր Սնակի անվան հ. 123 հիմնական դպրոցի առաջին դասարան, 2020 թվականի հոկտեմբերի 9ին ազատվել է դպրոցից Ռուսաստանի Դաշնություն մեկնելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 177).
8) Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից 22.04.2021 թվականին տրված թիվ 116 տեղեկանքի՝ ռուսերենից հայերեն թարգմանության համաձայն՝ 2021 թվականի հունվարի 11-ից սկսած Էմիլի Զատիկյանը հաճախում է Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի մունիցիպալ բյուջետային հանրակրթական հաստատության բազայի «Ապագա առաջին կուրսեցու դպրոց» վճարովի կուրսը (հատոր 1-ին, գ.թ. 159).
5
9) Գոհար Բալասանյանին ՌԴ բնակության թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը տրամադրվել է 12.08.2021 թվականին: Հաշվառման ժամկետ է սահմանվել մինչն 19.01.2022 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 49, 53).
10) թվով երկու փաստաթղթերի՝ ռուսերենից հայերեն թարգմանությունների համաձայն՝ Էմիլի Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2014 թվականի ապրիլի 27-ին) ն Էվելինա Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2019 թվականի մայիսի 29-ին) գտնվելու վայրի հասցեն է՝ Մոսկվայի մարզ, Նովոյե Պավլինո միկրոշրջան, Բալաշիխա քաղաք, Տրոիցկայա փողոց, շենք 2-րդ, թիվ 3 բնակարան: (Ժարգմանությունները տրման ամսաթիվ չեն բովանդակում (հատոր 1-ին, գ.թ. 51-52).
11) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, ն վճռաբեկ բողոքում չի վիճարկվում փաստն այն մասին, որ Էմիլի Զատիկյանն ու Էվելինա Զատիկյանը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում 2020 թվականի հոկտեմբերից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝' բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անչափահասների ու նրանց ծնողների փոխհարաբերությունները (բնակության վայրը որոշում, տեսակցության կարգի սահմանում) դատական կարգով որոշելու վերաբերյալ, կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որի հետեանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույե վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթ ընդգծել ծնողների ն ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի փոխհարաբերությունները դատական կարգով որոշելու գործերով ՀՀ դատարանների իրավասությունը բացառելու անթույլատրելիությունը՝ ելեելով «երեխայի լավագույն շահ»-ի ապահովման անհրաժեշտությունից, երաշխավորելով երա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությունն ու հոգատարությունը, հաշվի առնելով ծնողների ն երեխաների փոխհարաբերությունների վերաբերյալ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերն ու դրանց կիրառման կանոնեերը միաժամանակ ստորադաս դատարանների համար արձանագրելով ՀՀ քաղաքացի երեխայի բնակության վայրը
6
սահմանելու գործերով կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանին որոշելու ուղենիշները:
Ա) Սահմանադրության 40-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու ն բնակավայր ընտրելու իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) թիվ 4 արձանագրության՝ «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ որնէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու ն ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:
Պետություն-քաղաքացի իրավահարաբերություններում կարնոր է նրա բնակության վայրը որոշելը: Բնակության վայրի ազատ ընտրության իրավունքն ուղղակիորեն կապված է անձի ն պետության միջն իրավական հարաբերությունների առկայության, այս կամ այն պետության սահմաններում գտնվելու ժամանակահատվածի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (.) բնակութան վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, (..) բնակության վայրը: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...): Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում ն հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը «բնակության վայր» հասկացությունը սահմանում է երեխայի բնակելի տարածության իրավունքի համատեքստում` սահմանելով, որ բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ անկախ իր բնակության վայրից (հոդված 16):
Վկայակոչված հոդվածներից հետնում է, որ ըստ էության բնակությանը վայրն այն տարածքն է՝
- որտեղ անձն ունի բնակվելու իրավունք,
- որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես բնակվում է,
- որն անձի կողմից բացահայտված է որպես իր կացարան:
Միաժամանակ երեխաների բնակութան վայրը վերջինների օրինական ներկայացուցիջների (տվյալ դեպքում՝ ծնողների) բնակության վայրն է ն փաստացի նույնանում է այդ հասցեի հետ:
7
Անձի բնակության վայրն այն բնակելի տարածքն է, որն ունի հասցե, ըստ որի պետք է իրականացնել նան անձի հաշվառումը: Ընդ որում, անձը կարող է ունենալ միայն մեկ հաշվառման վայր:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ բնակության վայրը չի նույնանում անձի գտնվելու վայրի հետ:
Բ) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու ն դաստիարակվելու, իր ծնողներին ճանաձելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նան իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների (..) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները: Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ Ա անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջն վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխաների շահերից ն հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության ն հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:
Երեխայի դաստիարակությանը մասնակցելու ն նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ձնավորված պրակտիկայի համաձայն՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի ն ծնողների՝ միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է: Ավելին, ըստ Եվրոպական դատարանի, բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ
8
նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս Հովհաննես Չոբանյանն ընդդեմ Լիանա Տիգրանյանի, երրորդ անձ Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմեի թիվ ԵՄԴ/3747/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Ծնողների՝ ամուսնալուծված լինելու կամ առանձին ապրելու դեպքում երեխաների մշտական բնակության վայրն ըստ էության որոշվում է դատական կարգով: Այսինքն՝ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում վեճը, թե ում մոտ պետք է բնակվեն անչափահաս երեխաները, լուծում է դատարանը:
Գ) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Գործի ճիշտ ընդդատությունը որոշելն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն Օ։- իրականացվում է իրավասու դատարանի կողմից տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չուն, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտմանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նան իրավական այլ ակտերով:
9
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ն օրենքների նորմերի միջն հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Ընդ որում, միջազգային իրավունքի առաջնությունը վերաբերում է պայմանագրային նորմերի կիրառելիությանը, այսինքն՝ կոնկրետ դեպքի նկատմամբ ներպետական օրենքները չեն կիրառվում, ն հարցը լուծվում է միջազգային պայմանագրի նորմերով:
Ըստ այդմ, Սահմանադրության վկայակոչված հոդվածի ուժով սույն գործով իրավասու դատարանին ն կիրառելի օրենսդրությունը բացահայտելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Քաղաքացիական, ընտանեկան նե քրեական գործերով իրավական օգնության Ա իրավական հարաբերությունների մասին» Մինսկի 22.01.1993 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Մինսկի կոնվենցիա, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 21.12.1994 թվականին) 32-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին:
Այսպես, Մինսկի կոնվենցիայի՝ «Ծնողների ն երեխաների իրավահարաբերությունները» վերտառությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողների ն երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն ծնողների ն երեխաների միջն իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սուն հոդվածի 1-ին ն 2-րդ կետերին համապատասխան ենթակա է կիրառման:
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների՝ դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նան պայմանագրի առարկայի ն նպատակի լույսի ներքո:
Միաժամանակ Մինսկի կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից 28.03.1997 թվականին Մինսկի կոնվենցիայի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 09.06.2000 թվականին) 9-րդ կետով ի թիվ այլնի կատարվել է հետնյալ փոփոխությունը՝ 32-րդ հոդվածի 1-ին Ա 3-րդ մասերը շարադրվել են հետնյալ խմբագրությամբ. «մ. Ծնողեերի ն երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում' երեխաներին պահելու առեչությամբ ծեողեերի պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ, որի տտարածքում երանք մշտական համատեղ բնակության վայր ունեն, իսկ ծեողեերի ն երեխաների մշտական համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում, երանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունեերը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան: (..,: 3. ծնողեեի ն երեխաների միջն իրավահարաբերությունների գործերով իրավասու է այե պայմանավորվող կողմի
10
դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի Էին ն 2-րդ կետերին համապատասխան, ենթակա է կիրառման»:
Հետնում է, որ Արձանագրությամբ փոփոխվել է Մինսկի Կոնվենցիայի 32-րդ հոդվածում ամրագրված ծնողների ն երեխաների իրավահարաբերություններում (բացառությամբ ալիմենտային պարտավորությունների) ծագած վեճերը լուծելիս կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանը որոշելու կանոնը:
Այսինքն՝ Մինսկի Կոնվենցիայի մասնակիցները փոփոխել են հիշատակված գործերով իրավասու դատարանի ն կիրառելի օրենսդրության որոշման ելակետային պայմանը՝ սահմանելով, որ երեխայի բնակության վայրը որոշելու վեճը ենթակա է լուծման այն պետության օրենսդրության շրջանակներում ն դատարանի կողմից,
- որի տարածքում ծնողներն ու երեխաներն ունեն մշտական համատեղ բնակության վայր,
- որի քաղաքացի է երեխան:
Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը:
Դ) Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (...):
Քաղաքացիության իրավունքն արտացոլում է անձի ն. պետության կայուն իրավական կապը: Քաղաքացիության ինստիտուտը պետության ն քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, .պարտականություներ ու . պատասխանատվություն, կանխորոշում պետության ն անհատի փոխհարաբերությունների բովանդակությունը: Այլ կերպ՝ սահմանադրաիրավական մակարդակում անձի իրավունքների ն պարտականությունների ծավալն ուղղակիորեն կախված է անձի ու պետության միջն առկա կապի բնույթից: Քաղաքացիությունը ոչ միայն հիմնարար իրավունք է, այլե անհրաժեշտ նախապայման՝ անհատի մի շարք այլ իրավունքների իրացման համար: Ձեռք բերելով պետության քաղաքացիություն՝ անձը պարտավորվում է դրսնորել այնպիսի վարքագիծ, որը համահունչ կլինի տվյալ պետության Սահմանադրությանը ն օրենքներին, իսկ պետությունը սահմանադրաիրավական պարտավորություն է կրում իր հովանավորության ու պաշտպանության ներքո պահել իր քաղաքացիներին:
Քաղաքացիությունը երեխայի ինքնության կարնոր կողմն է ն կարնորագույն իրավունք է պայմանավորելով երեխայի կողմից այլ իրավունքներից, ազատորեն օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, երեխաներն իրենց իրավունքների ն ազատությունների խախտումների առնչությամբ ամենախոցելի խումբն են, ու խիստ սահմանափակ հնարավորություն ունեն ինքնուրույն պաշտպանելու դրանք: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում արտացոլված երեխայի լավագույն շահի սկզբունքի ուժով ցանկացած մարմին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում պարտավոր է
11
գնահատել ն հաշվի առնել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնային նկատառում երեխայի քաղաքացիությանը վերաբերող բոլոր գործողություններում կամ որոշումներում, ինչը բազմիցս շեշտվել է նան կոնվենցիայով նախատեսված` Երեխայի իրավունքների կոմիտեի՝ քաղաքացիությանն առնչվող զեկույցներում: Այս սկզբունքի իրացման նպատակով անհրաժեշտ է բավարար երաշխիքներ սահմանել նորմատիվ իրավական ակտերում, հատկապես երեխաների ապաքաղաքացիության վտանգը չեզոքացնելու նպատակով (տե՛ս Սահմանադրական դատարանի 22.11.2022 թվականի թիվ ՍԴՌ-1669 որոշումը):
Քաղաքացիության՝ որպես կենսական անհրաժեշտ տարրի կարնորությունն ընդգծված է նան միջազգային փաստաթղթերում:
Մասնավորապես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան քաղաքացիության պահպանումը դիտարկում է որպես երեխայի ինքնության տարր ն պարտավորեցնում մասնակից պետություններին իր ինքնության տարրից (այդ թվում՝ քաղաքացիությունից) զրկված երեխային տրամադրել համապատասխան աջակցություն ու պաշտպանություն՝ շուտափութ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով («Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մաս):
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո ն ծննդյան պահից ձեռք է բերում անվան ն քաղաքացիության իրավունք, ինչպես նան որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու ն նրանց խնամքի իրավունք:
Քաղաքացիության որպես իրավական կարգավիճակի բնութագրիչներ են պետության ն քաղաքացու կապի իրավական բնութը, փոխադարձ իրավունքների, պարտականությունների ու պատասխանատվության առաջացումը:
Պետության ն անձի միջն կապի իրավական բնույթն, ի թիվս այլնի, արտահայտվում է քաղաքացու նկատմամբ իր իրավական համակարգի, իրավասության տարածմամբ ու նրա նկատմամբ որոշակի պարտականություններ ստանձնելով: Ասվածի ուղղակի արտացոլումն է Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Իր հերթին պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը (ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 1):
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների ն պարտականությունների ծավալը, հետնելրլպետական ու պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը ն հոգատարությանը:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
12
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ ն. հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, նե այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրվել է երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ որպես սահմանադրական նորմ: Մասնավորապես՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ երեխայի՝ իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերությունները ն անմիջական շփումները պահպանելու իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:
Ընդ որում, վերոնշյալ երկու իրավադրույթները «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված՝ «երեխայի լավագույն շահ» իրավունքի ամրագրումն է սահմանադրության մակարդակով, հետնաբար ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածում «երեխայի շահ» հասկացություն, պետք է մեկնաբանվի որպես երեխայի լավագույն շահ:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կարնորում է
քաղաքացիության ինստիտուտի էությունը ն նշանակությունը, մասնավորապես` այն առումով, որ քաղաքացիությունն անձի (տվյալ դեպքում՝ երեխայի) ու պետության միջն կայուն Օ- իրավական կապ է՝ իրեն բնորոշ փոխադարձ իրավունքներով ն պարտականություններով, ուստի, գործի փաստական հանգամանքներից ելնելով, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն անհրաժեշտ է հաշվի առնել՝ ծնողների ու երեխաների կայուն ու մշտական շփումն ապահովելու, ծնողների խնամքին ն հոգատարությանն արժանանալու սկզբունքների ապահովման տեսանկյունից:
Հարկ է նշել, որ նունանման կարգավորում է նախատեսել նան Մինսկի Կոնվենցիայից ն Արձանագրությունից հետո՝ 07.10.2022 թվականին ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան նե քրեական գործերով իրավական օգնութան ն իրավական հարաբերությունների մասին» Քիշննի կոնվենցիայի (այսուհետ` Քիշննի կոնվենցիա, ՀՀ համար ուժի մեջ է մտել 19.02.2005 թվականին) 35-րդ հոդվածը, որը նույնաբովանդակ է Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի՝ Արձանագրությամբ փոփոխված խմբագրությանը, ն երեխաների ու ծնողների իրավահարաբերություններում (բացառությամբ ալիմենտային պարտավորությունների) ծագած վեճերը լուծելիս կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանը որոշելու կանոն է սահմանել հաջորդաբար ծնողների ն երեխաների մշտական համատեղ բնակության վայրի նե երեխայի քաղաքացիության վերաբերյալ ելակետային տվյալների պարզման անհրաժեշտությունը:
Համանման մոտեցում է ցուցաբերվել նան ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ «Ընտանեկան օրենսդրության կիրառումը օտարերկրյա քաղաքացիների ն քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ ընտանեկան հարաբերությունների նկատմամբ» վերտառությամբ 7-րդ բաժնի 148-րդ հոդվածում սահմանել|լթէ, որ ծնողնեի ն զավակների իրավունքներն ու
13
պարտականությունները (ընդ որում երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր: Ծնողների Ա զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների ու զավակների իրավունքները ն պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան: Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների ն ծնողների ու զավակների միջն այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան:
Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ծնողների ն զավակների իրավունքների ու պարտականությունների առնչությամբ ընտանեկան օրենսդրությունը կիրառելիս ներպետական օրենսդրությամբ նույնպես ելակետային է համարվել ծնողների ն զավակների՝ համատեղ բնակության վայր ունենալու հանգամանքը, բացակայության դեպքում՝ երեխայի քաղաքացիությունը:
Ավելին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Կոլիզիոն նորմեր» վերտառությամբ 81-րդ գլխի «Քաղաքացիների նկատմամբ կիրառվող իրավունքը» 1-ին պարագրաֆի «Քաղաքացու անձնական օրենքը» վերտառությամբ 1262-րդ հոդվածի 2-րդ մասը մշտական բնակության վայրի պետության իրավունքի կիրառումը սահմանում է քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ՝ նույն հոդվածի 1-ին մասով ամրագրելով, որ քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված:
Ե) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ ՀՀ քաղաքացի երեխայի բնակության (տեսակցության կարգի սահմանման) վայրը որոշելու գործերով երեխայի՝ նույնիսկ այլ պետության տարածքում գտնվելու հանգամանքը չի կարող խոչընդոտ լինել գործով անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմը պարզելու ն ըստ էության դատական ակտ կայացնելու համար՝ նկատի ունենալով ինչպես ՀՀ միջազգային պայմանագրերով, այնպես էլ փոխադարձության հիման վրա իրավական օգնություն տրամադրելու, դատական ակտերը ճանաձելու ու կատարելու իրավակարգավորումների ն գործուն մեխանիզմների առկայությունը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ հայցվոր Սարգիս Զատիկյանը պահանջել է Էմիլի ն Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երնան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն` պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել իր կողմից երեխաներին տեսակցելու հետնյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երնան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տնողությամբ կամ
14
ապահովել երեխաների ներկայությունը ն նրանց հետ ազատ հաղորդակցումը Երնան քաղաքի որնէ հասցեում:
Պատասխանող Գոհար Բալասանյանը ներկայացրած հայցադիմումի պատասխանով առարկել է հայցի դեմ՝ ի թիվս այլնի, հայտնելով, որ հայցվորից հեռացել է 2020 թվականի հուլիսին ն բնակվել իր տատի ու պապի տանը, որը գտնվում է հայցվորի տնից երկու տուն հեռավորության վրա: Նկատի ունենալով, որ պատասխանողը ՀՀ-ում չունի բնակվելու վայր, պատասխանողի ծնողները ՌԴ քաղաքացիներ են ն. բնակվում են այնտեղ, 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մեկնել է ՌԴ ու առայժմ բնակվում է ՌԴ-ում, նման պայմաններում խնամակալութան ն հոգաբարձության մարմինը չի կարողանալու իրականացնել երեխաների կյանքի հետազոտություն ու տրամադրել երեխաների լավագույն շահից բխող եզրակացություն, անհնար է լինելու նան տեսակցության կարգի իրականացումը:
Դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, հաստատված համարելով, որ «Էմիլի Զատիկյաեե ու Էվելինա Զատիկյանը մայր ծնող Գոհար Բալասանյանի հեր 2020 թվականի հոկտեմբեր ամսից մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում», եզրահանգել է, որ «վեճի եկատմամբ կիրառելի է երեխաների մշտապես բնակության վայրի' Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, ուստի Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով քննարկվող պարագայում իրավասու դատարան չէ»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրելով, որ «թե պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով (պատասխանողին բնակության թույլտվություն տալու մասին փաստաթուղթ, դպրոց հաճախելու մասին տեղեկանք, գտեվելու վայրի մասին երկու տեղեկանքներ), թե' հայցվորի հայտարարություն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/33825/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
