Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ՎԴ/3882/05/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ՎԴ/3882/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/3882/05/2231 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սիլվա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սիլվա Հակոբյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու Ան Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը նրա տրամադրած հաշվեհամարին կամ նրա կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարելուն պարտավորեցնելու, նե (կամ) Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը ներկայացուց

Ամբողջ Տեքստ

ԱՆ

ՆՏԵ: (Հ-՝

ԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3882/05/22

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3882/05/22

Նախագահող դատավոր՝ Ա. Թովմասյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի հոկտեմբերի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սիլվա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սիլվա Հակոբյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի ն սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու Ան Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը նրա տրամադրած հաշվեհամարին կամ նրա կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարելուն պարտավորեցնելու, նե (կամ) Ծառայությանը Սիլվա Հակոբյանի կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1ԼԳործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիլվա Հակոբյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության անգործությունը Ան Ծառայությանը պարտավորեցնել իր տրամադրած հաշվեհամարին կամ իր կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարել իր կենսաթոշակը ն/կամ կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Դատարանի 18.07.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2022 թվականի որոշմամբ Սիլվա Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Եգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի Լին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի ին ն 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սիլվա Հակոբյանի կողմից լիազորագիրը տրվել է Ուկրաինայի Հանրապետությունում, ուստի Ուկրաինայի Հանրապետության նորմերով էլ այն պետք է գնահատվեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ լիազորագիրը վավերացվել է նոտարի կողմից, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ նշված լիազորագիրը Ուկրաինայի Հանրապետության օրենսդրության տեսանկյունից որնէ խնդիր չունի, ն այն վավեր լիազորագիր է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

Յ

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ օտարերկրյա իրավունքի կիրառման առանձեահատկությունեերին վարչական 6արդարադատության մարմիններում ներկայացուցչություն իրականացնելու համատեքստում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է առանձին դեպքերում օտարերկրյա իրավունքի կիրառման իրավական հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների՝ ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց ն օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նան այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական

հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է նույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ն Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1255-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման ն կիրառման պրակտիկային համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետնանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը:

4

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, հանգում են հետնյալին.

- օտարերկյա իրավունքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ներպետական իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում են օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,

- օտարերկրյա իրավունքի կիրառումը հիմնվում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված որոշակի ընդհանուր սկզբունքների վրա,

- Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառման հնարավորությունը սահմանափակվում է օրենքով սահմանված որոշակի արգելող պայմաններով:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավունքի կիրառումը բացառող հանգամանք է օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետնանքների հակասությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), որպիսի հակասությունը պետք է ունենա ակնհայտ բնույթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետում «իրավակարգի հիմունքներ» (հանրային կարգ) հասկացության բովանդակությունը հանգում է հետնյալին. իրավակարգի հիմունքները (հանրային կարգը) ներառում են այն իրավական հիմնարար սկզբունքները, որոնք ունեն համընդհանրություն, հասարակական առանձնահատուկ նշանակություն, ընկած են պետության տնտեսական, քաղաքական, իրավական համակարգերի հիմքում: Նման սկզբունքներ են հանդիսանում, մասնավորապես, պայմանագրի ազատության, իրավահարաբերության մասնակիցների հավասարության ն նրանց բարեխղճության, »իրավախախտմանը համահունչ քաղաքացիական պատասխանատվության, խախտված իրավունքների վերականգնման Ա խախտված իրավունքների դատական պաշտպանության սկզբունքները:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը համապատասխան իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը որոշելիս պետք է պարզի.

1 արդյո՞ք Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ն Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթներով նախատեսված է համապատասխան հարաբերության կարգավորման համար օտարերկրյա իրավունքի կիրառման իմպերատիվ պահանջ,

2. համապատասխան օտարերկրյա իրավունքի նորմի բովանդակությունը,

Յ. արդյո՞ք օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետնանքներն ակնհայտորեն չեն հակասում Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

Անդրադառնալով վարչական արդարադատության մարմիններում

ներկայացուցչություն իրականացնելու առնչությամբ օտարերկրյա իրավունքի կիրառման

5

հնարավորությանը վերն արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումին կցվում են լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջն ներկայացվելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագրի գործողության դադարման հիմք է, ի թիվս այլնի, լիազորագրի գործողության ժամկետի լրանալը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին ենթակետ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի համաձայն՝ լիազորագրի ձնը ն գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձնը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:

Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ օտարկերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետի նկատմամբ այդ օտարերկյա պետության իրավունքի նորմերի կիրառման կանոնն իմպերատիվ բնույթ ունի: Օտարերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետի նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1ին կետով սահմանված կարգավորումները: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օտարերկյա պետությունում տրված լիազորագրի վավեր լինելու հանգամանքը գնահատելու համար դատարանից պահանջվում է պարզել տվյալ օտարերկրյա պետության այն օրենսդրական կարգավորումները, որոնք սահմանում են լիազորագրի գործողության ժամկետը: Օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը, որի ժամկետը գերազանցում է Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված լիազորագրի առավելագույն ժամկետը՝ երեք տարին, վավեր է, եթե չի լրացել տվյալ օտարերկյա պետութան օրենսդրության պահանջներին : համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը: Օտարերկրյա պետությունում տրված լիազորագրի գործողությունը դադարելու հիմք է այդ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետի լրանալը:

Ինչ վերաբերում է օտարերկյա պետությունում տրված լիազորագրի ձնին ներկայացվող պահանջներին, ապա լիազորագրի ձնի նկատմամբ տվյալ օտարերկրյա պետության իրավունքի նորմերի կիրառման կանոնն իմպերատիվ բնույթ չի կրում. եթե

6

օտարերկրյա պետության իրավունքի նորմերով լիազորագրի ձնին ներկայացվող պահանջները պահպանված չեն, սակայն տվյալ լիազորագիրը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորագրի ձնին ներկայացվող պահանջներին, ապա տվյալ լիազորագիրը համարվում է վավեր:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական արդարադատության մարմիններում դատավարության մասնակիցների շահերը ներկայացնելու համար օտարերկրյա պետությունում տրված լիազորագիրը վավեր է, եթե.

- չի լրացել տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության պահանջներին համապատասխան լիազորագրում սահմանված գործողության ժամկետը, ն

- պահպանված են լիազորագրի ձնին կամ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, կա՛մ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացված պահանջները:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սիլվա Հակոբյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության անգործությունը ն Ծառայությանը պարտավորեցնել իր տրամադրած հաշվեհամարին կամ իր կողմից լիազորված անձին փոխանցելու միջոցով վճարել իր կենսաթոշակը ն/կամ կենսաթոշակը ներկայացուցչի միջոցով ստանալու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել:

Դատարանը հայցադիմումը ն դրան կից փաստաթղթերը վերադարձրել է՝ պատճառաբանելով, որ, ի թիվս այլնի, հայցադիմումը ներկայացվել է հայցվոր Սիլվա Հակոբյանի անունից ն ստորագրվել է փաստաբան Տիգրան Եգորյանի կողմից, մինչդեռ հայցադիմումին կից չի ներկայացվել հայցադիմում ստորագրելու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագիր: Միաժամանակ Դատարանը փաստել է, որ հայցադիմումին կից ներկայացված 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվել է 22.02.2022 թվականին (թարգմանած ուկրաիներենից), մինչդեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել, ուստի տվյալ լիազորագրի գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտվել է 22.02.2022 թվականին:

Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ նշելով, որ Տիգրան Եգորյանը կրկին ներկայացված հայցադիմումով չի վերացրել 20.06.2022 թվականին ներկայացրած հայցադիմումի սխալը, մասնավորապես, կրկին ներկայացված հայցադիմումը կրկին ստորագրվել է Տիգրան Եգորյանի կողմից, սակայն հայցադիմումին կից կրկին չի ներկայացվել հայցադիմում ստորագրելու լիազորություն, հավաստող պատշաճ լիազորագիր:

Դատարանը նան հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա օտարերկրյա իրավունքի նորմը չի կարող կիրառվել սույն դեպքում,

7

քանի որ դրա կիրառման հետնանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին), իսկ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքները սահմանում են լիազորագրի գործողության ժամկետը երեք տարուց ավելի չլինելու իմպերատիվ պահանջ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սիլվա Հակոբյանի վերաքենիչ բողոքը, նշել է, որ Դատարանի կողմից ճիշտ է մատնանշվել հայցադիմումին կից ներկայացված՝ 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառված լինելու հանգամանքը ն ըստ այդմ` հայցադիմումը ստորագրելու լիազորությունը հավաստող պատշաճ լիազորագրի բացակայությունը, որպիսի թերությունը, սակայն, չի շտկվել հայցվորի կողմից:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետնյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին 21.02.2019 թվականին յոթ տարի ժամկետով տրվել է լիազորագիր Ուկրաինայի Հանրապետության տարածքում, որում լիազորողի կողմից ներկայացուցչին վերապահվել է, ի թիվս այլնի, լիազորություն ներկայացնելու իր շահերը դատարաններում, ն լիազորագիրը վավերացվել է Ուկրաինայի Հանրապետությունում նոտարի կողմից:

Ըստ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման՝ Դատարան դիմելիս 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին յոթ տարի ժամկետով տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի ուժով, ըստ որի՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել:

Մինչդեռ, հաշվի առնելով հայցադիմումին կից ներկայացված լիազորագիրն Ուկրաինայի Հանրապետությունում տրված լինելու հանգամանքը, սուն դեպքում կիրառելի էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի կոլիզիոն նորմը, ըստ որի՝ լիազորագրի ձնը ն գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Ըստ այդմ` խնդրո առարկա լիազորագրի գործողության մեջ գտնվելու, լիազորագրով սահմանված յոթամյա ժամկետի լրացած լինելու հանգամանքը գնահատելու համար Վերաքննիչ դատարանից պահանջվում էր պարզել Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ լիազորագրի գործողության ժամկետին ներկայացվող պահանջները, մասնավորապես, արդյո՞ք այդ պետության օրենսդրությամբ թույլատրելի է լիազորագիրը տրամադրել յոթամյա ժամկետով:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1255-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, օտարերկրյա կիրառելի նորմի բովանդակությունը պարզելու նպատակով 11.08.2023 թվականի «Վարչական գործով թարգմանիչ ներգրավելու մասին» որոշմամբ պահանջել է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի հայերեն պաշտոնական թարգմանությունը: Ի կատարումն ՀՀ վճռաբեկ

8

դատարանի 11.08.2023 թվականի «Վարչական գործով թարգմանիչ ներգրավելու մասին» որոշման՝ Վճռաբեկ դատարանին է տրամադրվել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի պաշտոնական հայերեն թարգմանությունը: Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Լիազորագրի ժամկետը» վերտառությամբ 247-րդ հոդվածը սահմանում է.

«Լ Լիազորագրի ժամկետը սահմանվում է լիազորագրում: Եթե լիազորագրի ժամկետը սահմանված չէ, այն պահպանում է վավերականությունը՝ մինչն դրա դադարեցումը: (...)»:

Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նշված նորմի բովանդակությունից բխում է, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում տրված լիազորագրի գործողության ժամկետը սահմանող իրավակարգավորումների, Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ լիազորագրի գործողության առավելագույն ժամկետ: Լիազորագիր տվողը կարող է լիազորագրով սահմանել ցանկացած ժամկետ, ն լիազորագիրը վավեր է, քանի դեռ չի լրացել դրանով սահմանված ժամկետը:

Հայցվոր Սիլվա Հակոբյանի կողմից Տիգրան Եգորյանին տրված լիազորագիրը թվագրված է 21.02.2019 թվականին: Լիազորագիրը վավերացված է Խարկովի մարզի Խարկովի քաղաքային նոտարական տարածքի մասնավոր նոտարի կողմից: Լիազորագրում նշված է. «Լիազորագիրը տրված է յոթ տարի ժամկետով Ա վավերական է մինչն երկու հազար քսանվեց թվականի փետրվարի քսանմեկը»: Հայցադիմումը Սիլվա Հակոբյանի անունից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 23.06.2022 թվականին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածով սահմանված կոլիզիոն նորմին համապատասխան նշված լիազորագրի վավերականությունը գնահատելով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահին՝ 23.06.2022 թվականին, հայցադիմումին կից ներկայացված լիազորագրով սահմանված յոթամյա ժամկետը դեոռնս լրացած չէր. լիազորագրի ժամկետը լրանում է 21.02.2026 թվականին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1ին կետով սահմանված՝ օտարերկրյա իրավունքի նորմի՝ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի կիրառումը բացառող հանգամանքը: Այն է՝ սույն դեպքում նշված օտարերկրյա իրավունքի նորմի կիրառման հետնանքների Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքների (հանրային կարգի) միջն ակնհայտ որնէ հակասություն առկա չէ՝ հաշվի առնելով, որ այն չի խախտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ելակետային որնէ դրույթ՝ սկզբունք:

Արձանագրելով, որ սույն դեպքում.

- առկա չէ օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումը բացառող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1258-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանգամանք,

9

- հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահին խնդրո առարկա լիազորագրի գործողության յոթամյա ժամկետը լրացած չի եղել,

- լիազորագրի ձնին ներկայացվող պահանջի խախտում առկա չէ՝

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից տրված լիազորագիրը վավեր ն պատաճ լիազորագիր է Տիգրան Եգորյանի կողմից հայցվորի օրինական շահերը ՀՀ վարչական արդարադատության մարմիններում ներկայացնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, որ 21.02.2019 թվականին Սիլվա Հակոբյանի կողմից փաստաբան Տիգրան Եգորյանին տրված լիազորագրի ժամկետը սպառված է եղել, անհիմն են:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 18.07.2022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, սահմանափակել է Սիլվա Հակոբյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ ն 1282-րդ հոդվածները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով' Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.09.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը Ա կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.07.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող ՏՏ Լ ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/3882/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել