Ստեփանյան — ԵԴ/0543/11/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 ՇՇ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2021 թվականի հունվարի 8-ի որոշմամբ դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված (նյութերով հարուցվել է թիվ 71100121 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 332րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագայում ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամ
Ամբողջ Տեքստ
| ԵԴ/0543/11/21
՛ ճու» Է1
77 ԱՀ ԱՏԱՏՎԱ ւջ
ԹՎ ՀՈՑ
ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.
ւ / ՋԵՐ ՉԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան
11 նոյեմբերի 2022 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ ԱԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
դիմող՝ ԿՍՏԵՓԱՆՅԱՆԻ
շահագրգիռ անճձ՝ ԱՆԱԶԱՐՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2021 թվականի հունվարի 8-ի որոշմամբ դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված (նյութերով հարուցվել է թիվ 71100121 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 332րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագայում ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ, թիվ 71100121 քրեական գործով վարույթը կարճվել է ն Աննա Անդրանիկի Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ, 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ որոշման դեմ դիմող Կարեն Ստեփանյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է:
2. Դիմող ԿՍտեփանյանի բողոքի քննության արդյունքում, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու ն իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին:
Յ. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշումը բեկանելու ն դիմող Կ.Ստեփանյանի բողոքը մերժելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Կ.Ստեփանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ
Յ
ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 4-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխա` քրեադատավարական իրավունքի խախտում որը խաթարել է
արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես, ըստ բողոքի հեղինակի, ստորադաս դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել նախաքննության մարմնի վիճարկվող որոշմամբ իր իրավունքների խախտման հարցը լուծելու տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Ա՞Նազարյանի արարքում՝ քննությանը խոչընդոտելու նպատակի բացակայության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումը չի հավաստվում վարույթի նյութերով, որոնց համադրված վերլուծությունը այդ թվում Ա՝Նազարյանի՝ դեպքին նախորդող ն ուղեկցող վարքագիծը բնութագրող փաստական տվյալները, վկայում են այդպիսի դիտավորության մասին:
Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ խափանված քննչական գործողությունը չէր կարող դիտվել քրեադատավարական կարգի խախտմամբ կատարվող: Այս համատեքստում, քննարկելով վարույթն իրականացնող մարմնի այդ եզրահանգման փաստական ն իրավական հիմնավորումները, բողոք բերած անձը նշել է, որ համապատասխան քննչական գործողության կատարման պահին գործող իրավակարգավորումներով անչափահասի հարցաքննության տեսաձայնագրման իմպերատիվ պահանջ նախատեսված չէր:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
Բացի այդ, բողոքի հեղինակը գտել է, որ նախաքննության մարմինը վիճարկվող որոշմամբ սխալ է մեկնաբանել քրեական վարույթի անչափահաս մասնակցի իրավունքների ու պարտականությունների պարզաբանման կարգին առնչվող իրավադրույթները:
Անդրադարձ կատարելով դատավարական կարգի խախտում դիտված՝
անչափահաս տուժողի ն իր՝ որպես նրա ներկայացուցչի շահերի բախման առկայության վերաբերյալ դատողությանը, բողոքի հեղինակը նախ նշել է, որ այն նախաքննության փուլում գտնվող մեկ այլ քրեական գործի` փաստական հանգամանքների հատվածաբար գնահատման արդյունք է, բացի այդ, տվյալ քրեական գործով մինչդատական վարույթը եզրափակող դատավարական ակտի բացակայության պայմաններում նման կատեգորիկ դատողությունն իրավաչափ չի կարող գնահատվել:
Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ սույն գործով քննության առարկան չի կարող փոխկապակցված լինել նշված հանգամանքներով: Այդ առնչությամբ բողոք բերած անձը փաստել է, որ քրեական գործը հարուցվել է արդարադատության դեմ ուղղված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով, ուստի
քրեադատավարական կարգի էական խախտմաններքո պետք է հասկանալ վարույթի մասնակցի՝ տվյալ դեպքում անչափահաս տուժողի գործի արդարացի քննության իրավունքի խաթարմանը հանգեցնող խախտումը, ինչը, ըստ բողոքաբերի, տեղի է ունեցել Ա՞Նազարյանի ոչ իրավաչափ գործողության արդյունքում, մինչդեռ այս առնչությամբ կատարված չէ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն:
6. Վերոշարադրյալի հիման վրա դիմող Կ.Ստեփանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Շահագրգիռ անձ Ա.Նազարյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ իր կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով իր անչափահաս որդու մասնակցությամբ կատարված քննչական
5
գործողությունները ոչ միայն տեղի էին ունենում դատավարական կարգի, այլն երեխայի իրավունքների առնչութամբ միջազգային փաստաթղթերում արձանագրված դրույթների խախտմամբ, որպիսի պայմաններում ինքը, որպես ծնող, ամեն կերպ փորձել է պաշտպանել որդուն այդ կերպ նան նպաստելով արդարադատության իրականացմանը: Նշվածի հետ մեկտեղ, վճռաբեկ բողոքի պատասխանի հեղինակը հատկանշական է համարել, որ որդու հարցաքննությունը կատարվում էր նրա կողմից հոր դեմ ներկայացրած հաղորդման շուրջ պարզաբանումներ ներկայացնելու կապակցությամբ, ուստի տվյալ քննչական գործողության խափանումը չէր բխելու իր շահերից: Ընդհակառակը, ինքը շահագրգոված էր որպեսզի որդին այդ կապակցությամբ հարցաքննվեր, իսկ վարույթն իրականացնող մարմինն այդ քննչական գործողությունը կազմակերպեր քրեադատավարական պահանջների պահպանմամբ` այդ թվում դիմող
Կ.Ստեփանյանի բացակայությամբ, քանի որ առկա էր շահերի բախում՝ նկատի ունենալով, որ վերջինս միաժամանակ իրականացնում էր որդու ն նրա հոր շահերի պաշտպանություն:
8. Վերոշարադրյալի հիման վրա շահագրգիռ անձ Ա.Նազարյանը խնդրել է մերժել դիմող Կ.Ստեփանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմինն Ա՝Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ ն 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելու ն գործով վարույթը կարճելու որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/.) Անդրադառնալով քննչական գործողությունն քրեական դատավարությանը մասնակցությունը բացառող անձի՝ տուժողի ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնելու անթույլատրելիության մասին Աննա Նազարյանի պահանջին՝ պետք է արձանագրել, որ (-) խյույն դեպքում հաշվի առնելով ԿՍտնեփանյանի՝ Հիանվ: Նազարյանի կողմից ուղղակիորեն լիազորված լինելու այդ թվում` տվյալ գործով Հրանտ Նազարյանին իրավաբանական օգնություն ցույց տալու, նրանց միջն առկա անձնական կախվածության այլ (գործնաւկան) հարարերությունները, ինչպես
6
նան՝ Կ Ստեփանյանի ու նրան լիազորած անձի կողմից վարահորդի հետ, ըստ էության, ունեցած շահերի հակասությունը (Անդրանիկ Նազարյանի կողմից Հրանտ Նազարյանի դեմ 26 հանցագործության մասին ներկայացված հաղորդումի)՝ վարույթն իրականացնող մարմնի գնահավտմամի, առերնույթ առկա է ն Անդրանիկ Նազարյանի հաղորդումն ստանալու պահից եղել է գործով վարույթին որպես մտւժողի ներկայացուցիչ ներգրավված Կարեն Ստեփանյանի մասնակցությունը բացառող հանգամաեւնք, տուժողի ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու դափավարական օրինական հիմք, ավելին՝ նման դափավարական պահանջ, ինչը հայտնի է եղել ինչպես պաշվպանության, այնպես էլ' հափկապես՝ մեղադրանքի կողմին:
(-) Վերոգրյալից բացի, պետք է փաարե, որ անչափահաս Անդրանիկ Նազարյանի մասնակցությամի 17.12.2020թ. կատարված քննչական գործողությունն անթույլատրելի, իսկ այդ կապակցությամբ մեղադրյալ Աննա Նազարյանի դիտարկումը օրինական է նան այ հանգամանքով պայմանավորված: Մասնավորապես, (..) |վմվյալ դեպքում, հաշվի առնելով, որ 71200519 քրեական գործր հարուցվել ն ուղղակիորեն վերաբերել է ընտանիքում մոր կողմից որդու նկատմամը առերնույթ բոնության դեպքի, բացի այդ՝ անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանը քննչական գործողության պահին եղել է 8 տարեկան, ուստի առկա է անչափահաս հիշյալ փուժողի հարցաքննություւրն փեսաձայնագրառոմամը իրականացնելու իմպերատիվ օրենսդրական պահանջ ն վարույթն իրաւկանացնող մարմնի պարտականություն Այսինք, վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, հիշյալ քննչական գործողությունն սկսվել ն շարունակվել է դատավարական կարգի էական խախտմամբ, ինչի արդյունքում ձեռք բերված ապացույցն ինքնին, այդ հիմքով նս անթույլատրելի է ն այն չէր կարող դրվել մեղսագրվող արարքում մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում:
(-) (Կողմի մասնակցությունը գործով վարույթին բացառող հանգամանքի առկայությունը, ինչպես նան՝ պարտադիր փտեսաձայնագրառման ենթակա քննչական գործողությունը հիշյալ կարգի էական խախտմամբ կատարելը կարող է հանգեցնել տվյալ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների,
7
ինչպես նան՝ դրանց հետ «թունավոր ծառի պտուղների» կանոնով փոխկապակցված ապացույցների անթույլատրելիության:
(") ՐՆշշանակված դատահոգերանական փորձաքննության չկայացման պատճառ է հանդիսացել ոչ թե (.) Աննա Նազարյանի կողմից այդ գործընթացին խոչընդոտող գործողությունների կատարումը, այլ բացառապես փորձաքննությաւն ներկայանալուց անչափահաս տուժող ԱՆազարյանի հրաժարումը, ով, կողմերի ներկայությամը, փրված բնսւզմաթիվ հարցերին ի պատասխան հայտնել է որնէ անձի, այդ թվում՝ ԱՆազարյանի հեր փորձաքննության ներկայանալուց հրաժարվելու իր դիրքորոշումը:
(-) (Գործով ձեռք չեն բերվել վոխկապակցված թույլավտելի, վերաբերելի ն արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որոնք անկողմնակալ դիտորդի մով. կձնավորեն համոզվածություն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտնի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 71200519 քրեական գործով (-) Աննա Նազարյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-ին «Վանաձորի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈՍԿ-ում անչափահաս տուժող, իր որդի ԱՆազարյանի հարցաքննությանը միջամտելով ունեցել է գործի հազմեւկողմանի, լիիվ ն օբյեկտիվ քննությանը խոչընդուրելու նպատակ: Ավելին՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ԱՆազարյանի միջամտությունն իրականացվել է գործի ճիշտ ն օրինական քննությունն ապահովելու նպատակով ն այդպիսի պահանջով, որպիսին իր հերթին ունեցել է իրական ն իրավաչափ հիմքեր՝ այդպիսով բացառելով դատավարական կարգի, այդ թվում՝ անչափահաս տուժողի իրավունքների էական խախտմամբ ն սխալներով պայմանավորված իրավական բացասական հետնանքների առաջացումը: Այդպիսով ԱՆազարյանի (.) գործողությունները չեն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 332րդ ն 337-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմեր»2:
10. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշման համաձայն՝ «(...)(Ա/նչափահաս տուժող ԱՆազարյանի հարցաքննության օրվա` 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող քրեադավավարական օրենադրությամը անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության Հ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 22-54:
8
տեսաձայնագրիառոման պարտադիր պահանջ նախատեսված չէր: Հետնարբար, վարույթն իրականացնող մարմնի հետրնությունն առ այն, որ Ա՛Նազարյանն իր միջամտությամբ կանխել է քրեադատավարական կարգի էական խախտմամբ իրականացվող քննչական գործողությունը, անհիմն է:
(-) Վարույթն իրականացնող մարմինը շահերի բախման տեսունկյունից որնէ քննարկման ն վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, թե հափկապես ինչ քրեական գործի քննությանն Օ եէ ԱՆազարյանը միջամտություն ունեցել: Մասնավորապես, ակնհայտ է, որ ԱՆազարյանը միջամտել է այն քրեական գործի քննությանը, որը հարուցվել էր ենթադրաբար իր կողմից անչափահաս որդու՝ ԱՆազարյանի նկատմամի հանցավոր ոտնձգության փասփի առթիվ ն չի բացառվում, որ որդու հարցաքննությաւմը արաւցված փաստական տվյալը վկայեր իր կողմից հանցանք կատարելու մասին:
Ամփոփելով վերոգրյալը` (Առաջին ատյանի դատարանը գվմմում է, որ դիմող Կ.Սւրեփանյանի հաղորդման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացվել (..) լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն ն արդյունքում կայացված (.) որոշումը չի բխում քննությամբ ձեռք րերված փաստական հանգամանքների համակցությունից ն համակողմանի ու օբյեկտիվ վերլուծությունից»::
1. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է հետնյալ դատողություն. «(.) ԿՍտեփանյանի շահերին Օ Օ:0առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքով կատարվել է արդարացի քննություն, այն Է նախաքննության ընթացքում ձեռնարկվել են ՀՀ քրեական դավավարության օրենսգրքով նախատեսված բոլոր ողջամիտ միջոցառումները գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու, ԱՆազալրյանի նկատմամբ կայացված վերջնական որոշման հետնությունների
արժանահավապտության վերաբերյալ Կ.Ստեփանյանի կասկածները փարատելու համար:
(-.) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեն անչափահաս վսաժող ԱՆազարյանի հարցաքննության օրվա՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի 3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 142-153:
9
դրությամը գործող քրեադապտաւվարական օրենսդրությամը անչափահաս վկայի կամ անչափահաս տուժովի հարցաքննության վփեսաձայնագրառման պարտադիր պահանջ նախատեսված չի եղել, այնուամենայնիվ, նշված հանգամանքն ինքնին հիմք չէ ն չէր էլ կարող հանդիսանալ կայացված որոշումն րատ էության վերացնելու համար, քանի որ հարցաքննության կարգը սահմանող քրեադատավարական օրենադրության պահանջները պահպանված լինելը դեռնս չի ենթադրում անձի արարքում ՀՀ քրեական օրենսգիրքի 332-րդ ն 337-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմերի առկայության մասին:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն պատճառաբանությաւնը, որ վարույթն իրականացնող մարմինը շահերի բախման փեսանկյունից որնէ քննարկման ն վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, թե հափկապես ինչ քրեական գործի քննությանն է ԱՆազարյանը միջամտություն ունեցել Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վարույթն իրականացնող մարմինը կայացված որոշմամի վերլուծել ն շահերի բախման տեսանկյունից ես քննարկմեուն առարկա է դարձրել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հողվածով քննվող թիվ 71200519 քրեական գործի փարական վփվյալները, ավելին առանց դրանց գրեթե անհնար կլիներ որոշում կայացնել»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք դիմող Կ(Ստեփանյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը:
13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հերաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների ասյն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական 4Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 42-50:
10
դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախպտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(-)
5. Բողոքը ճանաչելով հիմնավորված դատաւվորը որոշում է կայացնում անձի իրավունքների ն ազավաաթյունների խախվաւմբ վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, ն անձի իրավունքները կամ. ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: (..)»:
Մինչդատական վարույթի սկատմամբ դատական վերահսկողության
կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, արտահայտել է նան հետնյալ իրավական դիրքորոշումը՝
- մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների ն գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական բողոքարկման), դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների ն ազատություննեի լխախտում, արդյունքում ցկայացնել հիմնավորված ու պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու ն անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին»:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- նախաքննության մարմինն Աննա Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ ն 337-րդ հոդվածներով քրեական հետապնդում չի իրականացրել՝ 5 Տե՛ս, ուսու տալոոմտ Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 1-ի թիվ ԱՐԴԼ/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0048/11/14 որոշումները:
1
այն պատճառաբանությամբ, որ գործով ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն հաստատված համարելու, որ Ա՝Նազարյանը, քննչական գործողության միջամտելով, ունեցել է գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակ, այլ ընդհակառակը՝ նրա արարքն ունեցել է իրավաչափ հիմք, այն է բացառելու դատավարության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի էական խախտմամբ կատարվող քննչական գործողությունից բխող բացասական հետնանքների առաջացումը:
Դատահոգեբանական փորձաքննությանն անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի չներկայանալու պատճառը եղել է վերջինիս կամահայտնությունը, այլ ոչ թե Ա.Նազարյանի գործողության արդյունքըճ,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրելով դիմող Կ.ՍՍտեփանյանի իրավունքների խախտման փաստը, գտել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի կատարվել համակողմանի ն անաչառ քննություն: Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանն ըստ էության արձանագրել է, որ քննչական գործողություն, Ց։ դատավարական կարգի խախտմամբ կատարվելու վերաբերյալ Նախաքննության մարմնի դիրքորոշումը մի դեպքում կառուցված չէ գործով նշանակություն ունեցող փաստական տվյալների համակցված վերլուծության վրա, մյուս դեպքում՝ չի բխում քննչական գործողությունը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներից՛,
- Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն արտահայտելով ստորադաս դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, ըստ էության, արձանագրել է, որ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նախաքննության պատշաճությունն ու համակողմանիությունն -ապահովելու ն եզրափակի, :6դատավարական ակտի օրինականության վերաբերյալ դիմող Կ.Ստեփանյանի կասկածները փարատելու համար: Քննչական գործողության՝ պարտադիր տեսաձայնագրման ենթակա լինելու առումով վարույթն իրականացնող մարմնի պնդումն օրենսդրական կարգավորումներից չբխելու մասին ստորադաս դատարանի դիրքորոշման կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ այն, ինքնին, վարույթն իրականացնող մարմնի որոշումը ոջ իրավաչափ ճանաչելու 6 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
12
հիմք չէ, քանի որ քննչական գործողության դատավարական կարգի պահպանված լինելը դեռնս բավարար չէ հաստատելու անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ ն 337-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմը:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավադրույթի ն շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաձեռնված քրեական վարույթի 0համակողմանիությունն Օ։6ապահովելու նպատակով, նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցներն ու ձեռք բերված ապացույցները բավարար են վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների կապակցությամբ հիմնավոր եզրափակիչ դատավարական ակտ կայացնելու ն դրա օրինականության վերաբերյալ դիմող Կ.Ստեփանյանի՝ վճռաբեկ բողոքում շարադրված կասկածները հերքելու համար:
5.1. Մասնավորապես, անդրադարձ կատարելով Ա՛.Նազարյանի արարքում վարույթն իրականացնող սուբյեկտի գործունեությանը միջամտելու հանցակազմի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի պնդմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար են հերքելու Ա՝Նազարյանի արարքում քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը:
Տվյալ դեպքում խնդրո հանցակազմի սուբյեկտիվ կողմը դրսնորվում է մեղքի ուղղակի դիտավորության ձնով: Օրենսդիրը հանցակազմի նշված տարրի պարտադիր հատկանիշ է դիտել գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը: Սուբյեկտիվ կողմի նշյալ առանձնահատկություններից ելնելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի հանրային մասնակցի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգին միջամտելը ոչ բոլոր դեպքերում կարող է որակվել որպես քննությանը խոչընդոտել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը քննարկվող հոդվածով կարող է որակվել, եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է, որ անձը գիտակցել է իր գործողությամբ վարույթն իրականացնող մարմնի գործունեությանը միջամտելու հանգամանքը ն այդ կերպ նպատակ է հետապնդել խոչընդոտելու քրեական գործի 8 Տե'ս սույն որոշման 11-րդ կետը:
Թ
բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությանը, այլ կերպ՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելուն: Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ նպատակի առկայության կամ բացակայության հարցը ստուգելիս, անհրաժեշտ է պատշաճ իրավական գնահատականի ենթարկել քրեական հետապնդման մարմնի գործունեությանը միջամտելու իրադրություն, բնութագրող հանգամանքները, արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հոգեֆիզիոլոգիական վիճակը ն այլ գործոնների ամբողջությունը:
Սույն գործի փաստական տվյալների համակցության համակարգված վերլուծությունից երնում է, որ քննչական գործողության մասնակից անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի փաստացի խնամքն իրականացրել է մայրը՝ Ա.Նազարյանը, ով երեխայի դասաժամերի ավարտին այցելել է ուսումնական հաստատություն՝ վերջինիս տուն տանելու նպատակով: Տեսնելով, որ ուսումնական հաստատության շենքը լքող համադասարանցիների շարքում բացակայում է իր որդին, դիմել է դասվարին ն տեղեկացել, որ որդին դպրոցում է, սակայն այնտեղ գտնվելու պատճառի վերաբերյալ չի իրազեկվել: Այնուհետն, բարձրացել է դասասենյակ, սակայն երեխային չգտնելով՝ դիմել է տնօրենին, ով հայտնել է, որ երեխան այլ դասասենյակում մասնակցում է քննչական գործողության::
Ա.Նազարյանի կողմից դրսնորած վարքագծի առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անչափահաս երեխայի գտնվելու վայրի ն հանգամանքների վերաբերյալ տեղեկանալուն նախորդող իրադարձությունները՝ ծնողի անհատական հատկանիշներով պայմանավորված, ողջամտորեն կարող էին առաջացնել ընդհանուր հոգեբանական, զգացմունքային վիճակ՝ ունակ ԱՆազարյանի մոտ բարձրացնելու երեխայի ֆիզիկական նե հոգեկան բարօրության համարժեք պաշտպանություն ապահովելու զգացումը, որն էլ իր հերթին կարող էր հանգեցնել լարվածության, էմոցիոնալ բռնկվածության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վերոգրյալ հանգամանքները ողջամտորեն հերքում են Ա՛Նազարյանի դրսնորած վարքագծի նպատակի ուղղվածության վերաբերյալ բողոքաբերի պնդումը ն հաստատում վարույթն իրականացնող մարմնի եզրահանգումն առ այն, որ 5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 119-121 ն 213-219։
14
անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությանը միջամտելով` այդ թվում, քննչական գործողության իրավաչափության վերաբերյալ կարծիք արտահայտելով, ԱՆազարյանի՝ գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությանը, այն է՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելուն խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել:
1.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի ապատճառաբանություններիի հիմքում ընկած այն դատողությունը, թե քննչական գործողությանը միջամտությունն իրականացվել է իրավաչափ հիմքով, սույն գործով չի կարող դիտարկվել քննությանը խոչընդոտելու հանցակազմի բացակայության հիմնավորում: Տվյալ դեպքում խնդրո առարկա քննչական գործողությունն իրականացվում էր Ա՛Նազարյանի կողմից ենթադրաբար հանցանք կատարելու փաստի առթիվ նախաձեռնված վարույթի ընթացքում ն Ա.Նազարյանն Օ այդ քննչական գործողության մասնակից չի հանդիսացել: Հետնաբար, քննչական գործողություն, դատավարական կարգի խախտմամբ կատարելու վերաբերյալ դիրքորոշման արտահայտման իրավաչափ եղանակը՝ բացառապես վարույթն իրականացնող մարմնի գործողությունների բողոքարկման կամ այդ ապացույցի ձեռք բերման թույլատրելիությունը վիճարկելու դատավարական կառուցակարգերն են: Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի դիրքորոշումն առ այն, որ քննարկվող հանցակազմի իմաստով, քննչական գործողության կատարման դատավարական կարգի պահպանվածության հարցն ԱՆազարյանի արարքի որակման համար նշանակություն չէր կարող ունենալ:
15.3. Միննույն ժամանակ, ուսումնասիրութան ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմինը հանգել է հիմնավոր հետնության առ այն, որ Ա՛Նազարյանի գործողությունները տվյալ իրադրությունում չեն հանգեցրել անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի՝ դատահոգեբանական
փորձաքննությանը չներկայանալուն, իսկ չներկայանալու դիրքորոշումը վերջինիս կամահայտնության արդյունք, է: Մասնավորապես` Կ.Ստեփանյանի կողմից կատարված տատեսաձայնագրության զննության արձանագրությունում նշված խոսակցությունների բովանդակությունը, համաձայն որի՝ անչափահաս տուժող
5
Անդրանիկ Նազարյանը բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան հայտնել է, որ որնէ անձի հետ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը, ընդ որում՝ անչափահաս տուժողն իր դիրքորոշումն արտահայտել է նան քրեական գործը քննող քննիչի ն որպես ներկայացուցիչ ներգրավված Կ.Ստեփանյանի ներկայությամբո, ողջամտորեն հերքում է Աննա Նազարյանի կողմից անչափահաս տուժող Անդրանիկ Նազարյանի վրա անօրինական ազդեցություն գործադրելու վերաբերյալ կասկածը:
16. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում քրեական գործով վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 3-ի որոշման օրինականության ու հիմնավորվածության, ըստ այդմ՝ դիմող ԿՍտեփանյանի իրավունքի ն օրինական շահի խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման հետ:
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Կ.Ստեփանյանի իրավունքների խախտման բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր է:
17. ՃՀաշվի առնելով արված հզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով ն դիմող ԿՍտեփանյանի բողոքը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 204-209:
16
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Կարեն Աշոտի Ստեփանյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման: ՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԴ/0543/11/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
