ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0137/01/15 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՔԴ/0137/01/15 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԱՔԴ/0137/01/15 Գործ թիվ ԵԱՔԴ/0137/01/15 Նախագահող դատավոր՝ Կ . Մարդանյան Դատավորներ՝ Ա. Մնացականյան Մ . Արղաման յան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ( այսուհետ ` Վճռաբեկ դատարան ), նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի Ե. Դ անիելյանի Լ. Թադևոսյանի Ա . Պողոս յանի Ս. Օհանյանի 2021 թվականի փետրվարի 25 - ին ք. Երևանում գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սերվենիկ Սարգսի Գևորգյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը .
1. 2014 թվականի հուլիսի 22- ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ - Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է թիվ 09122114 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետ ի հատկանիշներով : Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հուլիսի 22- ի որոշմամբ Կարեն Եդիգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին : Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի հուլիսի 29- ի որոշմամբ Կ.Եդիգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով : 2014 թվականի նոյեմբերի 28 - ի ց քրեական գործ ի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժն ում : Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 18- ի որոշմամբ Կ.Եդիգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է , նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով և 214- րդ հոդվածի 2- րդ մասով : Նախաքննության մարմնի ՝ 2015 թվականի հուլիսի 27- ի որոշումներ ով Սերվենիկ Գևորգյան ը , Տիգրան Մուշեղյան ը և Արթուր Գևորգյան ը ներգրավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով։ Նույն օրը վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում , և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 27- ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործից անջատվել է Կ . Եդիգարյանի վերաբերյալ մասը , որին շնորհվել է 09122114/1 համարը : 2015 թվականի հուլիսի 31- ին Կ . Եդիգարյանի վերաբերյալ թիվ 09122114/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան , և դրան շնորհվել է ԵԱՔԴ /0137/01/15 համարը : Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 31- ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործով վարույթը կասեցվել է ՝ մեղադրյալներ Սերվենիկ Գևորգյանի , Տ . Մուշեղյանի և Արթուր Գևորգյանի ՝ քննությունից թաքնվելու հիմքով : 2015 թվականի օգոստոսի 5- ին Ս երվենիկ Գևորգյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին : Նույն օրը թիվ 09122114 քրեական գործով վարույթը վերսկսվել է, և Ս երվենիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 6- ի որոշմամբ Ս երվենիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է : Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1- ի որոշմամբ թիվ 09122114 քրեական գործից անջատվել է Ս երվենիկ Գևորգյանի վերաբերյալ մասը , որին շնորհվել է 09120715 համարը : 2015 թվականի հոկտեմբերի 19- ին Ս երվենիկ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան , և դրան շնորհվել է ԵԱՔԴ/0186/01/15 համարը : 2.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ՝ 2015 թվականի հոկտեմբերի 27- ի արձանագրային որոշմամբ Ս երվենիկ Գևորգյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ /0186/01/15 քրեական գործը միացվել է Կ.Եդիգարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ /0137/01/15 քրեական գործին : Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 201 7 թվականի մարտ ի 17 - ի որոշմամբ Ս երվենիկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է ը նտրվ ել գրավը՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով : 2.1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ՝ 2018 թվականի ապրիլի 11- ի դատավճռով Սերվենիկ Գևորգյան ը մեղավոր է ճանաչ վ ել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակ վ ել ազատազրկում՝ 4 ( չորս ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 15 (տասնհինգ) օրը, և Ս երվենիկ Գ ևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 ( երկու ) տարի 10 ( տաս ը ) ամիս 15 ( տասնհինգ ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նույն դատավճռով ճանաչվել է Կարեն Եդիգարյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նա արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Կ.Եդիգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Կ.Եդիգարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի և վերջինիս պաշտպան Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վ երաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ բողոքները բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճիռը մասնակիորեն՝ Սերվենիկ Գևորգյանի մասով, բեկանել է և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հունվարի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գ.Գրիգորյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Ս երվենիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [ Ն ]ա, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց՝ Արթուր Գևորգյանի և Տիգրան Մուշեղյանի հետ, 2014թ. մայիս-հունիս ամիսներին «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող Կարեն Եդիգարյանի օժանդակությամբ, խաբեության եղանակով` հիշյալ բանկում տարբեր անձանց միջոցով 340.000 ՀՀ դրամ արժեք ունեցող կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 48.051.000 ՀՀ դրամ գումար: Այսպես` Սերվենիկ Գևորգյանը, Արթուր Գևորգյանը և Տիգրան Մուշեղյանը 2014թ. մայիս-հունիս ամիսներին, նախնական համաձայնության են եկել խաբեության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: Հանցավոր նպատակին հասնելու համար օգտագործել են իրենց ընկեր կամ բարեկամ հանդիսացող տարբեր անձանց` Յուրիկ Բարսեղյանին, Արմեն Գալստյանին, Գևորգ Գևորգյանին, Միշա Բաղդասարյանին, Արշալույս Մինասյանին, Անի Հակոբյանին, Գյուլվարդ Բարսեղյանին, Գևորգ Վարդանյանին, Սոնա Ստեփանյանին, Գարեգին Սարգսյանին, Հրաչյա Մկրտչյանին, Սուսաննա Քարամյանին, Մարգարիտա Հակոբյանին և Վեներա Վարդանյանին տարատեսակ պատճառաբանություններով խնդրելով նրանց անուններով «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղում գրավադրել ոսկյա զարդեր: Այդ անձինք չգիտակցելով, որ հիշյալ հանցավոր խմբի կողմից իրենց տրամադրված զարդերն իրականում պատրաստված չեն ոսկուց, այսինքն` գործելով անզգուշությամբ, դրանք ներկայացրել են «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Դրոյի 3 հասցեում գտնվող «Զեյթուն» մասնաճյուղ` ոսկերիչ-գնահատող Կարեն Եդիգարյանին, ով նախապես վերը նշված հանցավոր խմբին խոստացել է վերացնել հանցավոր նպատակին հասնելու բոլոր խոչընդոտները: Կատարելով խոստումը` Կ.Եդիգարյանն օժանդակել է Տիգրան Մուշեղյանին, Սերվենիկ Գևորգյանին և Արթուր Գևորգյանին խաբեության եղանակով բանկից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարել` ներկայացված 340.000 ՀՀ դրամ արժողությամբ զարդերը գնահատելով, որպես ոսկյա զարդ, ինչի արդյունքում հիշյալ անձինք վարկ ստանալու միջոցով բանկից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 48.051.000 ՀՀ դրամ գումար» 1 :
6. Սերվենիկ Գևորգյանի և Կ . Եդիգարյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ /0137/01/15 քրեական գործի դատա կան քննության ընթացքում ՝ դատական վիճաբանությունների փուլում , 2018 թվականի մարտի 17-ի դատական նիստում ամբաստանյալ Սերվենիկ Գևորգյանի պաշտպան Գ . Գրիգորյանը , նախքան պաշտպանական ճառը հրապարակելը , միջնորդել է սույն քրեական գործին միացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ում 2017 թվականի նոյեմբերի 29-ին ստացվ ած Տիգրան Մուշեղյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ /0183/01/17 քրեական գործը ։ Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշմամբ պաշտպանի միջնորդությունը մերժվել է 2 : 6.1. Առաջին ատյանի դատարանի՝ 201 8 թվականի ապրիլի 11-ի դատավճռի համաձայն՝ «Դատարանը գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ Սերվենիկ Սարգսյանի մեղավորությունը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով խարդախություն` վստահությունը չարաշահելու եղանակով գույքի հափշտակություն կատարելու մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ապացուցված է: (…) Այսպիսով, դատարանի համոզմամբ, Սերվենիկ Գևորգյանի` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, վերոհիշյալ կանխամտածված գործողությունների տրամաբանական հաջորդականությունը վկայում է այն մասին, որ վերջինիս կողմից «ԲՏԱ բանկ» ՓԲԸ-ից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մտադրությունը ծագել է ի սկզբանե» 3 : 7 . Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 11- ի որոշման համաձայն` «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սերվենիկ Գևորգյանի, Արթուր Գևորգյանի, Տիգրան Մուշեղյանի և Կարեն Եդիգարյանի վերաբերյալ քննվող քրեական գործից, նախաքննության ընթացքում, տարբեր ժամանակներում, անջատվել և իրարից առանձին մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան են ուղարկվել Կարեն Եդիգարյանի ու Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ գործի մասերը։ Առաջին ատյանի դատարանում դրանք նորից միացվել և քննվել են մեկ վարույթում։ Վերջիններիս վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում մեղադրական եզրակացությամբ Առաջին ատյանի դատարան է ստացվել նաև ենթադրյալ հանցավոր խմբի մյուս անդամ Տիգրան Մուշեղյանի վերաբերյալ քրեական գործի մասը։ Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում քննության առնելով նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու Սերվենիկ Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը՝ արձանագրային որոշմամբ մերժել է այն, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմից հիմնավոր պատճառաբանություններ չեն ներկայացվել։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխավորը հանդիսանում է դատարանը։ Հետևաբար՝ նշված իրավունքի ապահովման տեսանկյունից քրեական գործերը մեկ վարույթում միացնելու հարցը որոշելիս, դատարանը չպետք է սահմանափակվի դատավարության կողմերի միջնորդություններով և հիմնավորումներով։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը քրեական գործերը մեկ վարույթում միացնելու անհրաժեշտության բացակայությունն ըստ էության պայմանավորել է ոչ թե Սերվենիկ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի անջատ քննությամբ դրա լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովված լինելու հանգամանքով, այլ պաշտպանի կողմից հիմնավոր միջնորդություն ներկայացված չլինելով։ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանը պետք է գնահատեր, թե արդյոք Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի բնույթը հնարավորություն էր տալիս ստուգելու այդ մեղադրանքի օրինականությունը և հիմնավորվածությունը՝ չանդրադառնալով խմբի մյուս անդամներ Արթուր Գևորգյանի և Տիգրան Մուշեղյանի արարքներին և գնահատելու դրանք։ Հնարավոր էր արդյոք դրանց չանդրադառնալով՝ Սերվենիկ Գևորգյանի պատասխանատվության հարցը որոշել անհրաժեշտ խորությամբ և ճշգրտությամբ, որպիսին հանդիսանում է ինչպես քրեական օրենքը ճիշտ կիրառելու պարտադիր բաղադրիչը, այնպես էլ դատարանի կողմից օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության և արդար դատաքննության ապահովման բաղադրիչը։ Այստեղ պետք է նշել, որ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում կատարել է այնպիսի ձևակերպումներ, որոնցում առկա են դատողություններ դատի չտրված անձ՝ Տիգրան Մուշեղյանի մեղավորության վերաբերյալ, ինչով խախտվում է նաև դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ կատարելու քրեադատավարական պահանջը: Նշված հանգամանքն իր հերթին հանգեցնում է նաև վերջինիս իրավունքների, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման, ինչպես նաև կանխորոշում է վերջինիս վերաբերյալ անջատված մասով գործի ելքը՝ դատավճռի փաստացի նախադատելիության ուժով, ինչը վտանգում է նաև տվյալ գործը քննող դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը։ Վերաքննիչ դատարանի նշված հետևությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից (օրինակ՝ Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը (…))։ Վերը շարադրվածից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով պատճառաբանված չէ, այն չի կարող համարվել օրինական ու հիմնավոր և հանգեցնում է գործի արդարացի քննության սկզբունքի խախտման։
13. Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սերվենիկ Գևորգյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում խմբի կողմից հափշտակված գումարների ընդհանուր չափը կազմում է՝ 35.612.240 ՀՀ դրամ։ Մինչդեռ՝ նույն խմբին օժանդակություն ցուցաբերած Կարեն Եդիգարյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում խմբի կողմից հափշտակված գումարների ընդհանուր չափը կազմում է՝ 48.051.000 ՀՀ դրամ (48.391.000-340.000)։ Ընդ որում՝ Կարեն Եդիգարյանին վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունից երևում է, որ հանցավոր խմբին վերագրվող մի շարք վարկային պայմանագրերով կատարված հափշտակությունների դրվագները չեն մեղսագրվել Սերվենիկ Գևորգյանին, սակայն վերջինիս առաջադրված մեղադրանքի ծավալը նույնպես կազմում է՝ 48.051.000 ՀՀ դրամ։ Առաջին ատյանի դատարանը չանդրադառնալով նշված հանգամանքներին վիճարկվող դատական ակտում ուղղակի նշել է, որ Սերվենիկ Գևորգյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ ապացուցված է՝ չնշելով հափշտակված գումարի չափը։ Նշված հանգամանքն առաջացնում է անորոշություն այն առումով, որ հնարավոր չէ հասկանալ, թե Սերվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում նշված դրվագներով՝ 35.612.240 ՀՀ դրամի հափշտակության, թե նաև իրեն չվերագրվող դրվագներով խմբի մյուս անդամների ընդհանուր հափշտակած՝ 48.051.000 ՀՀ դրամի համար։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս առումով վիճարկվող դատական ակտը պատճառաբանված չէ։
14. Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, Դատախազի կողմից, 2018 թվականի հունիսի 12-ին, քրեական գործից անջատված մասով, ենթադրյալ հանցավոր խմբի մյուս անդամ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև Դատախազի կողմից նշված որոշումը կայացվել է վիճարկվող դատական ակտի կայացումից հետո, այնուամենայնիվ արդարացման հիմքով ենթադրյալ հանցավոր խմբի անդամի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման փաստը չի կարող անտեսվել սույն գործով վիճարկվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցնելու փաստը բավարար է արձանագրելու, որ Սերվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը չի կարող համարվել օրինական և հիմնավոր՝ առնվազն այն նկարագրությամբ որը մեղսագրվում է նրան։
15. Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված (…) նշված խախտումները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբի անդամի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցման փաստը առաջացրել են մի իրավիճակ, որը զրկում է Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգելու Սերվենիկ Գևորգյանի մասով վիճարկվող դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը։ 16. (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալները առկա իրավիճակում հանգեցրել են նրան, որ հնարավորություն չեն տալիս ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա վերացնելու ստորադաս դատարանի թույլ տված խախտումներն ու կայացնելու գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ, ուստի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակի. Առաջին ատյանի դատարանի՝ բողոքարկված դատական ակտը պետք է մասնակի՝ Սերվենիկ Գևորգյանի մասով բեկանել և վերջինիս մասով քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը» 4 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ՝ ներքոհիշյալ հիմնավորումներով .
8. Բողոքի հեղինակի համոզմամբ ` ստորադաս դատարանը , միակողմանի բացահայտելով ՀՀ Սահմանադրության 61- րդ հոդվածով , « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ե վրոպական կոնվենցիայի 6- րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17- րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը , հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՝ փաստական հանգամանքներով էականորեն տարբերվող , սույն գործին ոչ վերաբերելի դիրքորոշման վրա , անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի որոշումներով սահմանված պահանջները , հանգել է ոչ ճիշտ հետևությունների և թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում , որն արտահայտվել է գործի արդարացի քննության սկզբունքի անտեսմամբ : 8 .1. Բողոքաբերը նշել է , որ Վ երաքննիչ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, մասնավորապես Նավալնին և Օֆիցերովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռից մի շարք դիրքորոշումներ մեջբերելով, հանգել է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող դատական ակտում կատարել է այնպիսի ձևակերպումներ, որոնցում առկա են դատողություններ դատի չտրված անձ՝ Տ.Մուշեղյանի մեղավորության վերաբերյալ, ինչով խախտվում է նաև դատական քննությունը միայն ամբաստանյալի նկատմամբ կատարելու քրեադատավարական պահանջը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև , որ այդ հանգամանքն իր հերթին հանգեցնում է նաև վերջինիս իրավունքների, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման, ինչպես նաև կանխորոշում է վերջինիս վերաբերյալ անջատված մասով գործի ելքը՝ դատավճռի փաստացի նախադատելիության ուժով, ինչը վտանգում է նաև տվյալ գործը քննող դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը : Բողոքաբերի պնդմամբ՝ Նավալնիի և Օֆիցերովի գործով հանգամանքներն էականորեն տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես , Ս երվենիկ Գևորգյանի վերաբերյալ վարույթի առանձնացումը պայմանավորված է եղել մյուս մեղադրյալների ՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով , և վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն չէր կարող ենթադրել , թե երբ նրանք կհայտնաբերվեն ։ Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ Սերվենիկ Գևորգյանը « վկայի » ՝ որպես այլ գործով ամբաստանյալի կարգավիճակով ներգրավված է նաև Տ.Մուշեղյանի վերաբերյալ քննվող թիվ ԵԱՔԴ /0183/01/17 քրեական գործով , ինչի արդյունքում երաշխավորվում է նրա պաշտպանության իրավունքը։ 8.2. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը , որ դատավճռից հնարավոր չէ հասկանալ , թե Ս երվենիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքի փաստական հանգամանքների նկարագրությունում նշված դրվագներով 35.612.240 ՀՀ դրամի , թե նաև իրեն չվերագրվող դրվագներով խմբի մյուս անդամների կողմից ընդհանուր ՝ 48.051.000 ՀՀ դրամի հափշտակության համար : Բողոքի հեղինակի կարծիքով , ակնհայտ է , որ հանցակիցների կողմից միասնական դիտավորությա մբ կատարված հանցանքի պայմաններում նրանցից յուրաքանչյուրի գործողության արդյունքում պատճառված վնասը կարող է տարբեր լինել , իսկ միասնական դիտավորության մեջ ընդգրկված վերջնական վնասը՝ նույնական , ինչը քննարկվող պարագայում 48.051.000 ՀՀ դրամ ն է :
9. Բողոքաբերը նշել է , որ Ա րթուր Գևորգյանի նկատմամբ կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը Ս երվենիկ Գևորգյանին առաջադրված մեղադրանքում խմբի հատկանիշի առկայությունը որևէ կերպ չի չեզոքացնում , քանզի խմբի մեջ է մտնում նաև Տ.Մուշեղյանը , ինչը նշանակում է , որ նախնական համաձայնությամբ խումբը, միևնույն է, առկա է։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Ս երվենիկ Գևորգյանի մասով բեկանել թիվ ԵԱՔԴ/0137/01/15 քրեական գործով Վ երաքննիչ դատարանի ՝ 2019 թվականի մարտի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի ՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դատավճռին։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը .
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . հիմնավոր է արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել ու ու գործը նույն դատարան նոր քննության ուղարկել ու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը : 1 2 . ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:</
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0137/01/15
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
