Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ալումյան — ԵԴ/13589/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ալումյան — ԵԴ/13589/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/13589/02/2111 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Մխիթար Ալումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մխիթար Ալումյանի հայցի ընդդեմ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Մխիթար Ալումյանը պահանջել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը պարտավորեցնել վճարել 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար, 4.000.601 ՀՀ դրամ` որպես արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի նկատ

Ամբողջ Տեքստ

ՄԹԱ ՒԱՒՆՆԻ,

(Տ.

Ջ 21422 ԱՀՏԱ

4/8 «6.

Աշ ' ԱՑ ոթ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13589/02/21 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/13589/02/21

Նախագահող դատավոր՝ Ս. Սահակյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2024 թվականի հուլիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մխիթար Ալումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Մխիթար Ալումյանի հայցի ընդդեմ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մխիթար Ալումյանը պահանջել է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը պարտավորեցնել վճարել 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար, 4.000.601 ՀՀ դրամ` որպես արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի նկատմամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 13042023 թվականի որոշման համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի, ինչպե նան դրա նկատմամբ տուժանքի վճարման պարտավորեցման» պահանջների մասին քաղաքացիական գործից առանձին վարույթում առանձնացվել է 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար բռնագանձելու պահանջը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2023 թվականի որոշմամբ Մխիթար Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 13.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մխիթար Ալումյանը (ներկայացուցիչ Լիլիթ (Թարջիմանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ ու 336-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննի դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված ն

պատճառաբանված չէ:

Բողոք բերած անձը նշել է, որ առերնույթ առկա է իր իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով ոչ իրավաչափորեն հայցային վաղեմություն կիրառելու ու ներկայացված պահանջը չբավարարելու պայմաններում ստորադաս դատարաններն իրեն զրկել են սահմանված ժամկետների խախտմամբ վճարվելիք աշխատավարձի նկատմամբ կիրառվող տույժեր ստանալու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Դ. Սարգսյանի 02.12.2020 թվականի թիվ 6-2-1628 գրության համաձայն՝ «Վարչության Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության վաշտի 1-ին դասակի նախկին ոստիկան Մխիթար Վյաչեսլավի Ալումյանի ամսական դրամական վարձատրությունը 01.09.2002-30.09.2011թթ. ընկած ժամանկահատվածի համար կազմել է»

Յ

01.09-31.12.2002թ. ամսական դրամական վարձատրության չափը 31754 ՀՀ դրամ, 01.01Ղ-31.12.2003թ՝ 31754, ՀՀ դրամ, 01013112.2004թ՝ 31754 ՀՀ դրամ, 01.01-30.06.2005թ. 38.644 ՀՀ դրամ, 01.07-3112.2005թ. 51831 ՀՀ դրամ, 01.01-31.12.2006թ. 52.081 ՀՀ դրամ, 01.01Լ31.12.2007թ՝ 53.017 ՀՀ դրամ, 01.01-31.12.2008թ.՝ 57.319 ՀՀ գդրամ, 01.01-31.12.2009թ. 83.063 ՀՀ դրամ, 01.01-31.12.2010թ.՝ 83.063 ՀՀ դրամ, 01.01-30.09.2011թ.՝ 84.718 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 9).

2) ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի 31.10.2011 թվականի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Մխիթար Ալումյանին բացատրվել է քաղաքացիական հայցի կարգով դատարան դիմելու իր իրավունքը: Նշված որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «նկատի ունենալով, որ Մխիթար Ալումյանի կողմից 72 ժամ հանգստանալու փոխարեն 48 ժամ հանգստանալուց հետո 24 ժամ ծառայելու, սակայն լրացուցիչ վարձավճար չստանալու փաստը ենթակա է կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, իսկ այդ կապակցությամբ վեճը ենթակա է կարգավորման դատական կարգով, (-) իսկ լրացուցիչ աշխատավարձի պահանջի վերաբերյալ երան բացատրել քաղաքացիական հայցի կարգով դատարան դիմելու իր իրավունքը» (հատոր 1-ին, գ.թ. 8).

3) հայցվոր Մխիթար Ալումյանը 25.04.2022 թվականին ներկայացրել է հայցի հիմքի ն առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն, որով խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 5.004.343 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումար ու 4.000.601 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ' սկսած 01.07.2005 թվականից մինչն 30.09.2011 թվականը (հատոր ՛-ին, գ.թ. 69-71).

4 պատասխանող Ոստիկանութան պետական 0պահպանության գլխավոր վարչությունը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ ն 337-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածը, միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն հայցվորի կողմից ներկայացված տույժերի՝ 4.000.601 ՀՀ դրամի մասով՝ պատճառաբանելով, որ «Փաստացի 31.10.201թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից հայցվորը արդեն իսկ հստակ տեղյակ էր իր ենթադրալ խախտված իրավունքների մասին, սակայն իր ենթադրալ խախտված իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ է եղել 08.04.2021թ.' հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 82, 83):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված դատական ակտի

4

անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անրադառեալ հետնյալ իրավական հարցին. արդյո՛ք հանրային ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարված վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարել պարտավորեցնելու մասին պահանջի քննությունն ընդդատյա է ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված .իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքնեի ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Երաշխավորելով անձի դատական ։պլաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի ն իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից` տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը

5

տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1ին մասի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցի. տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական Ա քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տես Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈՌ-787 որոշումը):

Մինչեւ 20.08.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (..) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել թեն կամ անմիջականորեն Օ:կարող են խախտվելրլնրա՝ Հայաստանի 0Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքնեով կամ այ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը

6

վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը:

Վերոնշյալից բխում է, որ օրենսդիրը հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ն վարչական դատարանի կողմից գործերի քննության դատավարական առանձնահատկություններից։ Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանի ընդդատության շրջանակը, ներառել է նան հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերը: Այսինքն, որնէ դատական գործի՝ վարչական կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է՝ հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է իրավասու դատարանի քննությանը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Մինչն 23.10.2021 6թվականը գործած խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր

զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, դատական ակտեր` հարկադիր կատարման ծառայությունը, դատական կարգադրիչների ծառայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել| լէ, որ հանրային ծառայությունը սոցիալ-իրավական ինստիտուտ է, որն ուղղակիորեն կապված է Սահմանադրությանը ն օրենքներին համապատասխան պետության գործունեության ապահովման հետ: Այն նան պետության (հանրային իշխանության մարմինների ն քաղաքացու միջն ծագող հանրային-իրավական բնույթի հասարակական հարաբերությունների (վարչակառավարչական գործընթացների) ամբողջություն է, որը միտված է օրենսդրությամբ նախանշված կարգով ու շրջանակներում պետության (հանրային իշխանության մարմինների) քաղաքականության իրականացմանը (րես Արտաշես Արտաշեսյանն ըննդեմ ՀՀ կառավարությանե առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1ին հոդվածի 2րդ մասի 0համաձայն՝ աշխատանքային հարաբերություննե առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

7

Մինչն 22.02.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նան քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների ն տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոնշյալ հոդվածները, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նան քաղաքացիական ն պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները:։ Այսինքն նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ անհրաժեշտ է համարել նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, ն հանրային ծառայությունն ու դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նան հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լուսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը՝ դրանք նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, նե այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով՝ աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական ու տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի ն մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի 0առանձնահատկություններով, մյուս կողմից դրա բազմաբնութ ն բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, ու հետնաբար՝ հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նան դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, ն վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում:

8

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում է աշխատանքային պարտականություններ (5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ), քաղաքացիական աշխատանք (5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) եզրույթները, հանրային ծառայողին ընձեռում է աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու իրավունք, աշխատանքի, անվտանգ ն անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության իրավունք (20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ու 7-րդ կետեր), օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելու պարտականություն (21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ ն անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխիք (26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) ու այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վերոնշյալ իրավական կարգավորումներն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների Ա կանոնակարգումների դրսնորումներ են հանրային ծառայության ոլորտում, քանի որ վերոնշյալ կանոններն առավել մանրամասն նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում (տես Անի Հակոբյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3246/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետնության, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է ն հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետնաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ՝ որպես մեկ իրավակարգավորում (տես Արտաշես Արտաշեսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանե առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում քննության են ենթակա նան հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում` հանրային կամ այլընտրանքային ծառայության ացնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Ուստի, ոստիկանությունում ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելուն պարտավորեցնելու պահանջը հանրային ծառայություն իրականացնելու հիմքով առաջացած վեճ է, որն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին՝ հանրային իրավահարաբերություններից բխող լինելու հիմքով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը, կարնորելով գործերի առարկայական ընդդատությունը, դատավարական օրենսգրքերով սահմանել է այդ կանոնը խախտելու իրավական հետնանքը, որը դատական ակտի անվերապահ բեկանումն է: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

9

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության |լենթակայության| կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթն այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության: Այսինքն՝ այն դեպքում, երբ որնէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների (խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննութան (րես գԳոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի կիրառմամբ իրականացվել է քննության առարկա հանդիսացող գործով վերաքննության վարույթը, ինչպես նան իրականացվում է վճռաբեկության վարույթը, ենթակայության կանոնի խախտումն ամրագրել է որպես ստորադաս ատյանի դատական ակտն անվերապահորեն բեկանելու հիմք: Մասնավորապես, այսպիսի խախտման ի հայտ գալու պայմաններում վերադաս դատական ատյանը, անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից ն հիմնավորումներից, պարտավոր է բեկանել ստորադաս դատական ատյանի դատական ակտը: Դատական ակտի անվերապահ բեկանման հանգեցնող խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ն հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք (տես Տաթնիկ Գալստյանն ըեդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸի թիվ ԵԿԴ/118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

10

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ առարկայական ընդդատության (կանոնների 6լխախտման իրավական հետնանքը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը կարճելն է: Ընդ որում, առարկայական ընդդատության կանոնների խախտումն օրենսդիրը որակել է այնպիսի դատավարական խախտում, որը հանգեցնում է դատական ակտի անվերապահ բեկանմանը՝ անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից:

Այսինքն՝ առարկայական ընդդատության խախտումն օրենսդիրը համարել է այնպիսի դատավարական խախտում, որի առկայությունը վերադաս ատյաններում հաստատվելու պարագայում դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է հանդիսանում նույնիսկ այն դեպքում, երբ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը նշված դատավարական խախտման հիմք չի պարունակում (րես Հայաստանի Հանրապետությունհւմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբետ ն Անահիր Հակոբյանների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային ծառայության ընթացքում կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելուն պարտավորեցնելու ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված պահանջի քննությունն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, քանի որ այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին վերապահված գործերի շրջանակում:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան՝ Մխիթար Ալումյանը պահանջել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը պարտավորեցնել, ի թիվս այլնի, վճարել 4000.601 ՀՀ դրամ՝ որպես արտաժամյա աշխատանքի վարձատրության գումարի նկատմամբ կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժ:

Դատարանի 13.04.2023 թվականի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ Մխիթար Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 13.042023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության գումարի նկատմամբ տուժանք վճարելու, պարտավորեցնելու մասին պահանջը հանրային ծառայության իրականացման հիմքով առաջացած վեճ է, որի քննությունը վերը նշված իրավական վերլուծությունների հիմքով ընդդատյա է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին: Այսինքն ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական

11

դատավարության կարգով, ուստի անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից Դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է եղել անվերապահ բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որպիսի պայմաններում Դատարանի ն Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն իրավաչափ համարվել չի կարող, քանի որ գործն ի սկզբանե ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ հայցի հիման վրա գործի հարուցումն ու ըստ էության քննություն Օ-իրականացվել| են օրինականության սկզբունքի խախտմամբ՝ խախտելով նան իրավասու դատարանի կողմից անձի՝ իր գործի քննության իրավունքը:Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3- րդ մասի ն նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 28.09.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն գործի վարույթը կարճելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նուն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները՝ աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման ն աշխատանքային վեճերի վերաբերյալ հարցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նուն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նան դատարանի վճիռների ն որոշումների դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Մխիթար Ալումյանի կողմից ներկայացվել է վերը նշված գումարների բռնագանձման հետ կապված հայց, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

12

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 404 ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2023 թվականի որոշումը ն սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/13589/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել