Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԴ/3085/07/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԴ/3085/07/19

Վճռաբեկ դատարանԵԴ/3085/07/1928 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՇ ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է թիվ 13886618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 2018 թվականի օգոստոսի 30-ից քրեական գործի քննությունը շարունակվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում (այսոհետ նան՝ Նախաքննության մարմին): Նախաքննության մարմնի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Յաշա Սերգեյի Խաչատրյանը ներգրավվել է որպես մ

Ամբողջ Տեքստ

Հե ՅԱՐ» ԵԴ/3085/07/19

ի 255 ԱՐՎ ե

ԱԱ

ԷՄ ՈԹԾ|72

ՀՀ աթ Ե7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/3085/07/19

Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Լ.ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝ Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝ Վ.ՊՈՂՈՍՅԱՆԻ

2020 թվականի հոկտեմբերի 28-ին ք.Երնանում

դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է թիվ 13886618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2018 թվականի օգոստոսի 30-ից քրեական գործի քննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում (այսոհետ նան՝ Նախաքննության մարմին):

Նախաքննության մարմնի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Յաշա Սերգեյի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ նախաքննութան մարմնի միջնորդությունը` Յ.Խաչատրյանի բնակության՝ Երնան քաղաքի Ֆանարջյան փողոց 50/6 տուն հասցեում ն դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, մերժվել է:

3. Դատախազ Վ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն

ներկայացրել:

3

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 208 թվականի հոկտեմբերի 17ին որպես վկա հարցաքննվելիս

Յ.Խաչատրյանը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն ն քրեական գործի վարույթը կարճելուն:

6. Յաշա Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) ՐՆ/ա 2010-2011 թվականների ընթացքում, «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասի վերականգնման ենթադրյալ իրավունքը վերագրելով իրե, իրավապահ մարմիններին դիմելու ն քրեադատավարական ՉՕ։Օու քաղաքացիական դատավարության կարգով ենթադրարար հափշտակությամբ պատճառված նյութական վնասի

վերականգնման փոխարեն, ինքնակամ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամը՝ Գնորգ Վահանի Գնորգյանից պահանջել ն ատացել է առանձնապես խոշոր չափերի՝ 15.200.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես, Յաշա Սերգեյի Խաչատրյանը, հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության վփնօրեն, Երեան քաղաքի Ե.Կողբացի 30 հասցեում գործող նույն ընկերության գրասենյակ է հրավիրել ընկերությանը պատկանող

բենզալցակայաններից մեկի վարիչ Գնորգ Գնորգյանին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, որից հետո սպառնալիքներ հնչեցնելով վերջինիս որդու՝ Սարգիս Գնորգյանի հասցեին, որպես վնասի փոխհատուցում Գնորզ Գնորգյանից պահանջկլ է ն 2010 թ. ընթացքում ընկերության գրասենյակում ատացել է 3.000.000 ՀՀ դրում գումար:

Այնուհետն, Յաշա Խաչատրյանը (...) Գեորգ Գնորգյանին հայտնե է, որ սխալ հաշվարկ է կատարվել ն վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ ես 3.200.000 ՀՀ դրամ գումար պետք է վճարել (..): Գնորգ Գնորգյանը արիպված Յաշա Խաչատրյանին 2010 թ. ընթացքում ընկերության գրասենյակում վճարել է պահանջված 3.200.000 ՀՀ դրամ գումարը (...):

1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը:

4

Դրանից հետո Յաշա Խաչատրյանը Գնորգ Գնորգյանին (...) պարտադրկ է ստորագրել նս 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր, որից հետո արդեն արորագրված պարտավորագրի հիման վրա 201 թվականի ընթացքում ընկերության գրասենյակում ատացել է հիշյալ 7.000.000 ՀՀ դրամ գումարը (...)»՛:

7. Նախաքննության մարմնի` խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «/...) Քրեական գործի լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննությունն ապահովելու, այն Լ՝ Գնորգ Գնորգյանի կողմից 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գումար պարտք լինելու պարտավորագիր հայտնաբերելու նպատակով նախաքննությամբ

անհրաժեշտությու, է առաջացել խուզարկություն կատարե Յաշա Սերգեյի Խաչավրիյանի բնակության՝ Երնան քաղաքի Ֆանարջյան փողոց 506 տուն հասցեում, դրան կից օժանդակ շինություններում, եթն այդպիսիք լինեն (...»»:

8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(...) ԱԲյոլոր այն դեպքերում, երբ որեէ գործով նախաքննության ընթացքում անհրաժեշտություն, է առաջանում որեէ անձի բնակարանում կատարելու խուզարկություն, դատարանը պերք է քննարկման առարկա դարձնի նան Օրենսգրքի 35»րդ հոդվածում սահմանված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը ն, եթե կհասպտաւտի, որ առկա են վարույթը բացառող հիմքերից որեէ մեկը կամ մի քանիսը, ապա չի կարող բնակարանի խուզարկության միջնորդությունը բավարարել:

Դատարուն ներկայացված միջնորդությաւն ն (ից նյութերի

ուսումնաւսիրությունից ակնհայտ է դառնում, որ սույն միջնորդության մեջ նշված ենթադրյալ հանցագործության (որի առիթով մվփադրություն կա կատարել բնակարանի խուզարկություն) դեպքի կապակցությամի առկա է քրեական գործով վարույթը բացառող առերնույթ հանգամանք, մասնավորապես Օրենսգիքի 35-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետով նախատեսված՝ քրեական

պատասխանաւտվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, ինչպես նան դրա հնարավոր կիրառելիությունը:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-31:

3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-5:

5

(:) (Եյման պայմաններում (...) բնակարանում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների նկատմամը, ուարի քննիչի միջնորդությունը ենթակա է մերժման:

(-.) Դատարանը փաբում է նան, որ քննիչի կողմից չի ներկայացվել բավարար հիմքեր խուզարկություն կատարելու թույլվվություն արսւնալու համար, քանի որ կոնկրետ դեպքում Յաշա Սերգեյի Խաչատրյանի բնակության վայրից` Գնորգ Գնորգյանի կողմից 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտք լինելու պարվտաւվորագիր հայտնաբերելու մասին քննիչի հերնությունները հիմնված չեն որնէ ապացույցի կամ այլ տվյալի վրա, քննիչը պարզապես ենթադրել է, որ հնարավոր է Յաշա Սերգեյի Խաչատրյանի ընակության՝ Երնան քաղաքի Ֆանարջյան փողոց 506 տանը, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու արդյունքում հայտնաբերվեն դրանք, առանց նշելու, թե կոնկրետ ինչից է նման հետրնություն արվել, այն պարագայում, երբ դեպքից անցել է մոտ 8 տարի ժամանակ:

Դատարանը նան արձանագրում է, որ քննիչի միջնորդությունը

ժամանակավրեպ է, քանի որ միջնորդության մեջ նշված խուզարկություն կատարելու անհրաժեշտության մասին վկայող տվյալները քննիչին հայտնի են եղել մեկ վարուց ավելի ժամանակ առաջ, ինչը նշանակում է, որ այս պահին խուզարկություն կատարելը կլինի անարդյունավետ: Խուզարկությունը դասվում է այն քննչական գործողությունների շարքին, որը հանդիսանում է անհերաճգելի, անհապաղ կատարվող գործողություն ն ենթադրում է, որ միշտ պետք է կատարել այն ժամանակ, երբ նախաքննության մարմնին հայտնի է դառնում դրա կատարման անհրաժեշվմաթյան մասին վկայող որեէ տվյալ (...)»':

9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ. «(...) (Այռերնույթ հիմքեր չկան չհամաձայնելու Առաջին ափյանի դատարանի եզրահանգմեւնն աո այն, որ երբ անցել են քրեական պատասխիանատվության վաղեմության ժամկետները, այսինքն` միջնորդությանը (ից դատարան ներկայացված նյութերում առերնույթ առկա է քրեական գործով Հ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-37:

6

վարույթը բացառող հանգամանք, բնակարանում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ն ազավությունների նկատմաեւմբ:

(..) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` վերլ նշված մոտեցումն ու ընդհանուրն գաղափարն է ընկած նան (..) անձի ազատության իրավունքի առնչությամի (...) ՀՀ Վճռաբեկ դատարանի ձնավորած այն կայուն նախադեպային իրավունքի հիմքում, համաձայն որի` քրեական վարույթն առերնույթ բացառող հանգամանքների առկայության պայմաններում անձի ազատության իրավունքի սահմանափակումը չի կարող համարվել անհրաժեշ ու օրինական:

(յ) հՏՔրնական գործով վարույթն առերնույթ բացառող հանգամանքի առկայության պայմաններում միջամտությունը մասնավոր կյանքին չի կարող համարվել համաչափ ն ըստ էության անհրաժեշտ :է ժողովրդավարական հասարակությունում: (...)

Ինչ վերարերում է բողոքաբերի այն փաարարկին, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի վարոււթի կարճում ն քրեական հետապնդման դաղարեցում չի թույլատրվու, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը, իսկ սույն քրեական գործով մեղադրյալ Յաշա Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել ն նման դիրքորոշում չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նման պայմաններում քրեական վարույթը շարունակելու օրենսդրական կարգավորման բուն նպատակն անձի՝ լիարժեք ոնաբիլիտացվելու հնարավորության ապահովումն է ն չի կարող հանգեցնել անձի այնպիսի իրավունքի անհամարժեք սահմանափակման, որպիսին է անձնական կյանքի անքակտելի մաս հանդիսացող բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման դեպքերում քննությունը պեվք է իրականացվի այնպիսի մեթոդների ն գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումն անձի իրավունքնեի ն օրինական շահերի անհամաչափ

միջամտություն չի ենթադրում ն չի կարող հանգեցնել (...)»:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 70-81:

7

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող է ազդել գործի ելքի վրա:

101. Բողոքաբերը, 6անդրադառնաով ստորադաս դատարանների

պատճառաբանություններին, անհիմն է համարե 8դատարաններ՝ այն դիրքորոշումը, թե քրեական վարույթը բացառող հանգամանքների՝ մասնավորապես քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու դեպքում բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը չի կարող բավարարվել, ն որ նման միջամտությունը մասնավոր կյանքին չի կարող համաափ համարվել: Մասնավորապես, մեջբերլով ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը՝ բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Յ.Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել ն նման դիրքորոշում չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին, իսկ տվյալ դեպքում գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով: Բողոքաբերն ընդգծել է նան, որ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերնույթ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ այն պայմաններում, երբ մեղադրյալ Յ.Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել ն համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճելուն, վերջինիս վերագրվող արարքն ապացուցված համարելու ն քրեական գործը դատարան ուղարկելու համար պահանջվել է կատարել լրացուցիչ քննչական ն այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություն վերջինիս բնակարանում, ինչը կարող է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելու հնարավորություն ընձեռել, իսկ ստորադաս դատարանների կողմից կայացված որոշման արդյունքում վարույթն

8

իրականացնող մարմինը զրկվել է լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորությունից:

10.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանների դիրքորոշման պարագայում վարույթն իրականացնող մարմինը զրկվում է մի շարք քննչական ու դատավարական գործողություննե, կատարելու հնարավորությունից: Օրինակ՝ նման դիրքորոշմամբ առաջնորդվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինները չեն կարող դատարան ներկայացնե նան նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումների, հեռախոսային

խոսակցությունները լսելու վերաբերյալ միջնորդություններ, կամ առգրավել բանկային կամ ստանալ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ն այլն, քանի որ դրանք նս այս կամ այն կերպ միջամտում են անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին:

10.3. Բողոք բերած անձը փաստել է նան, որ Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործով, քանի որ դրանք վերաբերում են վաղեմության ժամկետներն անցած լինելու դեպքում անձի ազատութան ն անձեռնմխելիության իրավունքի առավելագույն սահմանափակման՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությանը: Մինչդեռ, վաղեմության ժամկետներն առերնույթ անցած լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման

անթույլատրելիությունը չի կարող նույն հարթության վրա դրվել նմանատիպ քրեական գործերով անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող դատավարական գործողությունների հետ:

10.4. Բացի վերոշարադրյալից, բողոքաբերը վճռաբեկ բողոքում անդրադարձել է նան խուզարկության կատարման փաստական հիմքերին:

1. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 10ի որոշումը բեկանել ն փոփոխել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

9

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.

12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ Յ.Խաչատրյանին մեղսագրվող արարքի համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերնույթ անցած լինելու պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե

6) անցել են վաղեմության ժամկետները.

(.-.)

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ ն 13-րդ կարերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում ն քրեսւկան հետապնդմուն դաղարեցում չի թույլավրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է ատվորական կարգով (..)»:

13.1. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճոաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ՝

- օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը ն քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել ն քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները,

- քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով",

6 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիւր Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը:

10

- վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարձելու ն քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայություն բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից նե անձ. արդար դատաքննության, մասնավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետնաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղության ապացուցման՛:

13.2. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետնյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- անցել են ենթադրյա՝ հանցանք, կատարած անձին քրեական

պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները,

- ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 6-րդ կետի հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու դեմ:

Ուստի այն դեպքում, երբ մեղադրյալն առարկում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու դեմ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել ն քրեական գործի վարույթը չի կարող կարճվել: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ընդհանուր կարգով շարունակել գործի վարույթը, քրեադատավարական հնարավոր "Տին, ուան ուսատեչ Վճռաբեկ դատարանի՝ Սիրաւժ Ղամբարյանի ն այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 24-րդ կետը, Հարություն Սարգսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշման 14.1.-րդ կետը:

11

բոլոր միջոցներով կատարել օբյեկտիվ, լրիվ ն բազմակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար:

14 ՃՇՇ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի

համաձայն՝ «4. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որնէ շենքում կամ այլ տեղ կամ որնէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նան այլ առարկաներ ն փաարաթղթելր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու ն վերցնելու համար: (...)»:

14.1. Քննչական գործողություններն ընդհանրապես ն խուզարկությունը, մասնավորապես, այն դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությունն ապահովելուն: Դեռ ավելին, դրանք այն գործողություններն են, որոնք անմիջականորեն ուղղված են գործով ապացուցողական տեղեկատվության ստացմանը ն վերջին հաշվով ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողութան կատարման փաստական ն իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ ն ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը: Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նան դիակներ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ

- Յ.Խաչատրյանն առարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1ին մասի 6-րդ կետով սահմանված` վաղեմության ժամկետն անցած

12

լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու դեմ",

- Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Յ.Խաչատրյանի բնակության՝ Երնան քաղաքի Ֆանարջյան փողոց 50/6 տուն հասցեում ն դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ առկա է քրեական գործով վարույթը բացառող հանգամանք, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, որպիսի պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների նկատմամբ`,

- օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի մոտեցման հիմքում ընկած է անձի ազատության իրավունքի առնչությամբ Վճռաբեկ դատարանի ձնավորած այն կայուն նախադեպային իրավունքը, ըստ որի՝ քրեական վարույթն առերնույթ բացառող հանգամանքների առկայության պայմաններում անձի ազատության իրավունքի սահմանափակում` Օ չի կարող համարվել անհրաժեշտ ու օրինական: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ այն դեպքում, երբ անձն առարկում է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու դեմ, ապա նման դեպքերում քննություն, պետք է իրականացվի այնպիսի մեթոդների ն գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումն անձի իրավունքների ն օրինական շահերի անհամաչափ միջամտություն չի ենթադրում ն չի կարող հանգեցնել անձի այնպիսի իրավունքի անհամարժեք սահմանափակման, որպիսին ՑՏե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ ն 8-րդ կետերը:

13

է անձնական կյանք անքակտելի մաս հանդիսացող բնակարանի

անձեռնմխելիության իրավունքը":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1314.Լրդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պայմաններում, երբ մեղադրյալը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն ն գործի վարույթը կարճելուն ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է շարունակել գործի քննությունը, կատարել անհրաժեշտ քննչական ն դատավարական գործողություններ՝ գործի բնականոն քննությունն ապահովելու ն վերջնական դատավարական որոշում կայացնելու համար անհրաժեշտ իրավական ն փաստական հիմքեր ձնավորելու, այդ թվում՝ քրեական գործը դատարան ուղարկելու ն անձին դատական քննության փուլում իրեն առաջադրված մեղադրանքը վիճարկելու հնարավորություն տալու համար: Եվ կոնկրետ դեպքում, ինչպես փաստում է բողոքաբերը", անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերնույթ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Ավելին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նան, որ մեղադրյալին այս հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու դեմ առարկելու հնարավորություն տալն օրենքով սահմանված հստակ ն հատուկ կառուցակարգ է, որն ապահովում է անձի համար կանխատեսելի հետնանքներ: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի համար վարույթը սովորական կարգով շարունակելու պարտականության հստակ ամրագրման պայմաններում անձի համար կանխատեսելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բոլոր քննչական ն դատավարական գործողությունները, որոնք ուղղված են անձի մեղքի ապացուցմանը, կարող են կատարվել: Այսպիսով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթի դադարեցման դեմ առարկելով օ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 101-րդ կետը:

14

մեղադրյալն ընդունում է իր որոշ իրավունքների հնարավոր սահմանափակման, իսկ արդյունքում նան՝ իր մեղավորության հաստատման ռիսկը:

16.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ նման դեպքերում քննությունն :Օ:պետք է իրականացվի այնպիսի մեթոդների ն գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումն անձի իրավունքներն ն օրինական շահերին անհամաչափ միջամտություն չի ենթադրում ն չի կարող հանգեցնել անձի՝ անձնական կյանքի անքակտելի մասը կազմող բնակարանի անձեռնմխելիության իրավունքի անհամարժեք սահմանափակման, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նման իրավիճակներում քննության որնէ առանձնահատկություն կամ թույլատրելի քննչական ն դատավարական գործողությունների սահմանափակ շրջանակ չի նախատեսել: Ուստի գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ նախաքննության մարմինն է որոշում, թե ինչ քննչական կամ դատավարական գործողություններ է անհրաժեշտ կատարել: Բացի այդ, հակառակ մոտեցման պարագայում ստացվում է, որ այն դեպքերում, երբ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ անձը համաձայն չէ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն ն քրեական գործի վարույթի կարճելուն, վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, դատարան չի կարող ներկայացնել նան անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հնարավոր սահմափակմանն ուղղված այլ քննչական գործողություններ կատարելու միջնորդություններ նս (օրինակ՝ նամակագրության, փոստային, հեռագրական ն այլ հաղորդումները վերահսկելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բանկային կամ նոտարական գաղտնիք ստանալու ն այլն), որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:

16.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից որպես փաստարկ Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումնեը մատնանշելուն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձ ազատության իրավունքի

սահմանափակման, մասնավորապես քրեական վարույթն առերնույթ բացառող » Տես Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 23-րդ կետը:

15

հանգամանք( ների առկայության պայմաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու

անթույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձնավորած իրավական դիրքորոշումները սուն գործով կիրառելի չեն: Վճռաբեկ դատարանի համապատասխան դատողությունները հիմ. չեն այնպիսի կատեգորիկ եզրահանգման գալու համար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքի առկայության դեպքում, որի կիրառման դեմ անձե առարկում է, բնակարանի խուզարկության միջնորդությունը չի կարող բավարարվել: Վերոհիշյալ դիրքորոշումը հիմնավորվում է առնվազն նրանով, որ քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայության դեպքում կալանավորման կիրառման անթույլատրելիությունն անմիջականորեն բխում է հենց օրենքից: Մասնավորապես, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պարտադիր պայմաններից մեկն անձին մեղսագրվող հանցանքի համար ազատազրկման ձնով նախատեսվող պատժի ժամկետի՝ մեկ տարուց ավելի լինելն է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ քրեական պատասխանատապվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու դեպքում, անգամ այդ հիմքով գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկելու պարագայում, անձը ենթակա չէ պատժի, հետնաբար՝ բացակայում է կալանավորման կիրառման պայմաններից մեկը, որն էլ բացառում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: Բացի այդ, տարբեր են կալանավորման ն բնակարանի խուզարկության նպատակները: Մասնավորապես, եթե կալանավորման դեպքում նպատակը վարույթի ընթացքում մեղադրյաի պատշաճ վարքագիծն ապահովելն է,։ ապա բնակարանի

խուզարկության դեպքում վարույթն իրականացնող մարմինը նպատակ ունի ձեռք բերել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ ն այլն ապահովելու գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությունը:

16

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ Յ.Խաչատրյանին մեղսագրվող արարքի համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերնույթ անցած լինելու պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվութուն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398րդ հոդվածի, բողոքարկված դատական ակտը բեկանելու ն գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի խուզարկութան կատարման փաստական հիմքերի առնչությամբ դատախազի ներկայացրած պնդումներն ու դատողությունները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական 5 Տե՛ս, ռամողտ ուսնում, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

17

դատարանի՝ 2020 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԴ/3085/07/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել