Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Անտոնյան — ԵԱՔԴ/0153/01/16
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Անտոնյան — ԵԱՔԴ/0153/01/16

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/0153/01/169 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 376.1 . Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը · Հոդված 429. Դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռով Ահարոն Անտոնյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԱՔԴ/0153/01/16 Նախագահող դատավոր՝ Ա. Բեկթաշյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ. Ա սատրյան մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թ ադևոսյան Ա. Պ ՈՂՈՍՅԱՆ Ս. Օ հանյան 2023 թվականի օգոստոսի 9-ին ք. Երևան գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դատապարտյալ Ահարոն Ռաֆիկի Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 22-ի դատավճռով Ահարոն Անտոնյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարվել է, դատավճիռը բեկանվել ու փոփոխվել է, և ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալ Ա.Անտոնյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի վրա: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

2. Դատապարտյալ Ա.Անտոնյանը 2021 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) միջնորդություն է ներկայացրել՝ մինչև երեք ամիս ժամանակով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելը թույլատրելու մասին , որին դատավոր Ա.Դանիելյանը 2021 թվականի մարտի 11-ին պատասխանել է գրությամբ:

3. Հիշյալ գրության դեմ պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 օգոստոսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ 1 : Վճռաբեկ դատարանը 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ՝ ներքոհիշյալ հիմնավորումներով .

5. Բողոքի հեղինակը նշել է , որ սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է դատական սխալի , որն ազդել է գործի ելքի վրա , խաթարել է արդարադատության բուն էությունը և խախտել է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը : Բողոքաբերի կարծիքով ՝ Առաջին ատյանի դ ատարանը բոլոր դեպքերում պետք է քննության առներ միջնորդությունը , որի արդյունքում պետք է կայացներ այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում : Ըստ բողոքաբերի ՝ Առաջին ատյանի դատարանը, գրությամբ պատասխանելով միջնորդությանը, դրսևորել է անգործություն , որի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել է դատապարտյալ Ա . Անտոնյանի ՝ « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայով , ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատարանի մատչելիության իրավունքը :

6. Բողոք բերած անձ ը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը , առանց քննության թողնելով վերաքննիչ բողոք ն ու իրավական գնահատական չտալով 2021 թվականի մարտի 11- ի գրությանը և Առաջին ատյանի դատարանի կողմից դրսևորած անգործությանը , Ա . Անտոնյանին զրկել է իր իրավունքների և ազատությունների դատական , ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքից։

7. Վերոգրյալի հիման վրա , բողոք բերած անձը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը ` ամբողջությամբ բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13- ի ` վերաքննիչ բողոք ն առանց քննության թողնելու մասին որոշումը , և Ա . Անտոնյանին թույլատրել ժամանակավորապես ՝ մինչև երեք ամիս ժամկետով, հատել Հայաստանի Հանրապետության սահմանը : Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Դատապարտյալ Ա.Անտոնյանը 2021 թվականի փետրվարի 23-ին Առաջին ատյանի դատարան ներկայացրած միջնորդության եզրափակիչ հատվածում նշել է հետևյալը. «(…) [Մ]իջնորդում եմ՝ ինձ՝ Ահարոն Ռաֆիկի Անտոնյանիս, թույլատրել, ժամանակավորապես, մինչև երեք ամիս ժամանակով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար» 2 :

9. Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիելյանը 2021 թվականի մարտի 11-ի թիվ Ե-2057/21 գրությամբ նշել է. « Ի պատասխան Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2021 թվականի փետրվարի 23-ին ստացված Ձեր միջնորդության՝ հայտնում եմ Ձեզ, որ դատական ակտերը կատարելու փուլում դատարանն օժտված չէ ազատազրկման դատապարտված անձին, ում նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորությամբ» 3 :

10. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն` « ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի (…) դրույթների ուսումնասիրությունից հետևում է, որ դրանցով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրության (որոշման) բողոքարկում նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, նշված հոդվածի 8-րդ կետի լույսի ներքո հարկ է նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ դրույթով նույնպես նախատեսված չէ այդ գրության (որոշման) ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու հնարավորություն: Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրությունը (որոշումը) վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ: (...) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 11-ի գրության (որոշման) դեմ դատապարտյալ Ահարոն Անտոնյանի պաշտպան Անժելիկա Հակոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ այն բերվել է գրության (որոշման) դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման » 4 : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը .

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա ՞ փ է արդյոք պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Ա . Անտոնյանի միջնորդության վերաբերյալ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ չլինելու պատճառաբանությամբ , դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի ՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը :

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: ՀՀ Սահմանադրության 172- րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»: 12 ․ 1 . Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝ - անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում, - դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի` վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները, - դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը, - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն 5 :

13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ( այսուհետ՝ նաև Կոնվենցիա ) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»: 13.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև 6 : 13.2. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է` - դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները, - անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն` բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը 7 : 14 ․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Դատական որոշումը ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովումը» վերտառությամբ 429-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս, դատապարտյալն իրավունք ունի մասնակցել դատական նիստին և տալ ցուցմունքներ, ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ և հայտնել բացարկներ, ծանոթանալ գործի բոլոր նյութերին, բողոքարկել դատարանի գործողությունները և որոշումները»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1- րդ հոդվածի համաձայն՝ « Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (…) 8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր »: 1 5 . Վերլուծելով մեջբերված իրավանորմերը ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի ապահովումն դատա կան ակտի կատարման ընթացքում ծագող հարցերի լուծման փուլում դատապարտյալի իրավունքների պաշտպանության՝ քրեադատավարական օրենքը, ի թիվս այլնի, նախատեսում է, որ դատապարտյալն իրավունք ունի բողոքարկել դատարանի որոշումները։ Վերոշարադրյալ նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ի ապահովումն նաև այս փուլում անձի դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման, նախատեսել է դատավճռի կատարման առնչությամբ ծագող հարցերի լուծման արդյունքում կայացած՝ անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն։ 1 6 . Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - դատապարտյալ Ա . Անտոնյանը փորձաշրջանի ընթացքում միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան ՝ խնդրելով թույլատրել մինչև երեք ամիս ժամանակով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը 8 , - Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Դանիելյանը միջնորդությանը պատասխանել է գրությամբ ՝ նշել ով որ դատական ակտերը կատարելու փուլում դատարանն օ ժտված չէ դատապարտյալին Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորությամբ 9 , - Ա . Անտոնյանի պաշտպան Ա. Հակոբյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ 10 : 1 7 . Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-1 5 -րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարան ն առանց քննության է թողել պաշտպան Ա.Հակոբյանի բողոք ն այն դեպքում, երբ քրեադատավարական օրենքը նախատեսում է դատավճիռն ի կատար ածելու փուլում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն ։ Արդյունքում անհամաչափորեն սահմանափակվել են Ա.Անտոնյանի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները , և վերջինս զրկվել է իր միջնորդությանը գրությամբ պատասխանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվություն տալու լիազորութ յուն չունենալու մասին Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը վիճարկելու և այն վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։ 1 8 . Վերոգրյալի հիման վրա , Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հետևանքով սահմանված փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Ա . Անտոնյանի միջնորդության վերաբերյալ գրության (որոշման)՝ վերաքննության կարգով բողոքարկելու դատավարական կարգ չլինելու պատճառաբանությամբ դատապարտյալ Ա.Անտոնյանի պաշտպան Ա.Հակոբյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: 1 9 . Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1- րդ և 429-րդ հոդվածների խախտում , որն իր բնույթով էական է , քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա , ինչը , ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398- րդ հոդվածի համաձայն , հիմք է Վերաքննիչ դատարանի ` 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան ` նոր քննության ուղարկելու համար : Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ , 171- րդ հոդվածներով , Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39- րդ , 43- րդ , 361 1 - րդ , 419- րդ , 422-423- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն :

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան ` նոր քննության :

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից , վերջնական է և ենթակա չէ բողոքարկման : _______________________________________ 1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: 2 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 2: 3 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 43: 4 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 57: 5 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 և 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումները։ 6 Տե՛ս mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, գանգատներ թիվ 12750/87 , 13780/88, 14003/88 , կետ 59, De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 12964/87 , կետ 28, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06 , կետ 229, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50: 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։ 10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։ Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թ ադևոսյան Ա. Պ ՈՂՈՍՅԱՆ Ս. Օ հանյան Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/0153/01/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել