ՎԴ/5468/05/20
Ամփոփում
քննելով «Կամուրջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, «Սվետլանա» սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ Կազմակերպություն), «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն՝ Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու), որպես հետնանք Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5468/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5468/05/20
Նախագահող դատավոր՝ Ա.Հարությունյան
Դատավորներ՝ Ռ.Խանդանյան
Է. Նահապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Կամուրջ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, «Սվետլանա» սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ Կազմակերպություն), «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն՝ Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու), որպես հետնանք Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվականին կնքված թիվ 241-2671-Ա պայմանագիրը ն ք.Երնան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց թիվ 25/13 հասցեում գտնվող անշարժ գույքի
2
նկատմամբ Կազմակերպության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշումը, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվականին կնքված թիվ 241-2671-Ա պայմանագիրը ն ք.Երնան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց թիվ 25/13 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Դ.Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 03.11.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 03.11.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Նորայր Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ՝ Ռոբերտ Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը (նան Դատարանը) բողոքարկվող որոշումը կայացնելիս եզրահանգել է, որ հայցվորը չի հանդիսացել շահագրգիռ անձ վարչական ակտը վիճարկելու համար՝ սխալ մեկնաբանելով ն կիրառելով իրավունքի նորմերը:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքում հայցվոր կողմի ներկայացրած փաստակներին այն մասին, որ հայցվոր Ընկերությունը հանդիսանում է սույն գործով շահագրգիռ անձ, պատշաճ հետազոտման ն գնահատման առարկա չի դարձրել գործում առկա ապացույցները, չի բացահայտել վիճարկվող վարչական ակտով հայցվոր Ընկերության՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտված լինելու փաստը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը վերահաստատել է Դատարանի այն եզրահանգումը, որ Երեան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25ա, 4 տարածք հասցեում
3
գտնվող շինության սպասարկման ն բարեկարգման նպատակով Նոր-Նորք համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանի ե թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված թվով 2 փաստաթղթերում բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ որնէ նշում, ինչպես նան նշում այն մասին, թե ինչ իրավունքով է դրանցում նշված հողամասը տրամադրվել հայցվոր Ընկերությանը: Այսինքն՝ թե՛ Դատարանը, թե Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել այն հանգամանքը, որ վերը նշված երկու ակտերով հայցվոր Ընկերությանը տրամադրվել է դրանցում նշված հողամասը, միայն թե դրանք, որպես ապացույցներ, բավարար չեն եղել ստորադաս դատարանների համար, որպեսզի արձանագրվի, թե երբ ն ինչ իրավունքով են դրանք տրամադրվել հայցվոր Ընկերությանը:
Միաժամանակ, վերոնշյալ ակտերը տրամադրվել են Նոր-Նորք համայնքի ղեկավարի կողմից, դեռնս այն ժամանակ, երբ Երեան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ, իսկ տեղական ինքնակառավարումն իրականացվում էր թաղային համայնքներում: Նշվածից հետնում է, որ առկա է տեղական ինքնակառավարման մարմնի որոշում՝ հողամասի նկատմամբ հայցվոր Ընկերությանն իրավունք տրամադրելու վերաբերյալ:
Ընկերությունը հանդիսանում է Նոր-Նորք. համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թվով երկու վարչական ակտերի հասցեատերը, նշված վարչական ակտերով հայցվորին առնվազն որնէ գույքային իրավունք է տրամադրվել, հետնաբար կասկածից վեր է վիճարկվող որոշումը վերացնելու հարցում հայցվոր ընկերության իրավական շահագրգովածության առկայությունը:
Ընկերությունը Նոր Նորք համայնքի ղեկավարի կողմից տրամադրված վարչական ակտերի հիման վրա ստացել է գույքային իրավունք հողամասի նկատմամբ, ն լեգիտիմ ակնկալիք է ունեցել նշված վարչական ակտերից, ունեցել է նշված ակտերին վստահելու իրավունք, իսկ պատասխանող վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում միջոցներ չի ձեռնարկել առկա գործիքակազմով այլ անձանց իրավունքների, այդ թվում՝ լեգիտիմ ակնկալիքների հարցը պարզելու ուղղությամբ:
Այսպիսով, հայցվոր Ընկերությունը, հանդիսանալով Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25ա, 4 տարածք հասցեում գտնվող շինության սպասարկման ն բարեկարգման նպատակով տրված 2 վարչական ակտերի հասցեատերը, ելել է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից, իսկ Նոր Նորք համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանի ե թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից իրականացված վարչարարությունը ոչ իրավաչափ չի ճանաչվել, հետնաբար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարութի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում հայցվոր Ընկերությունն ունի նշված վարչական ակտերի գոյությանը վստահելու իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
4
2.. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կազմակերպության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Կազմակերպությունը խեդրել է վճռաբեկ բողոքը մերժել, պատճառաբանելով հետնյալը:
Ընկերությունը արդարադատության բուն էությունը խաթարող ակտի դեմ իր կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը կապել է արդար դատաքննության իրավունքի, այլ ոչ թե սեփականության իրավունքի պաշտպանության հետ:
Դատարանն իրավացիորեն գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է հայցվոր Ընկերության իրավական շահագրգովածությունը Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշումը վերացնելու մեջ, քանի որ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ հայցվոր Ընկերությունը վիճելի հողամասի նկատմամբ երբնէ ունեցել է որնէ գույքային իրավունք կամ որնէ գույքային իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք:
Հայցվոր Ընկերության կողմից վկայակոչած փաստաթղթերում` սեփականության իրավունքով «Կամուրջ» ՍՊ ընկերությանը պատկանող, Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25ա, 4 տարածք հասցեում գտնվող շինության սպասարկման ն բարեկարգման նպատակով Նոր-Նորք համայնքի ղեկավար Դ.Պետրոսյանի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված թվով 2 ակտերում (փաստաթղթերում), բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ որնէ նշում, ինչպես նան բացակայում է նշում, թե ինչ իրավունքով է դրանցում նշմարված հողամասը տրամադրվում հայցվոր Ընկերությանը, հետնաբար նշված փաստաթղթերը բավարար չեն վիճարկվող որոշումը վերացնելու մեջ հայցվոր ընկերության իրավական շահագրգովածությունը հաստատված համարելու համար, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը:
Վիճելի հողամասի նկատմամբ Ընկերությունը չունի որնէ գրանցված իրավունք, իսկ օրենսդրությամբ պաշտպանության են ենթակա միայն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնում գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:
Հայցվոր Ընկերության այն դիտարկումը, որ փաստաթղթերը տրամադրվել են դեռնս այն ժամանակ, երբ Երնան քաղաքն ուներ մարզի կարգավիճակ, բավարար չէ փաստաթղթերի տրամադրման ժամանակահատվածի վերաբերյալ ստույգ եզրահանգում կատարելու համար, որպիսի իրավաչափ եզրահանգման եկել է Վերաքննիչ դատարանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Երնանի քաղաքապետի 15.03.2010 թվականի թիվ 1174-Ա որոշմամբ Մոլդովական փողոցի թիվ 25/9 հասցեում Կազմակերպության կողմից Երնան քաղաքի սեփականություն հանդիսացող 483,65քմ (327,25քմ-156,4քմ) մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը ճանաչվել է Երնան քաղաքի սեփականություն, որի սահմանները որոշվել են Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության Ա քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով (հատոր ՛-ին, գ.թ. 86, 119):
5
2) Երնանի քաղաքապետի 15.03.2010 թվականի թիվ 1174-Ա որոշման ն 27.04.2010 թվականին հաստատված 1949-2010 հողամասի գլխավոր հատակագծի հիման վրա Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 0,01564հա մակերեսով հողամասի նկատմամբ, որի վրա առկա է եղել 53,1քմ մակերեսով ինքնակամ կառույց, 24.05.2010 թվականին գրանցվել է Երեան քաղաքի սեփականության իրավունքը, ն տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2652860 վկայականը: (հատոր 1-ին, գ.թ. 88-89, 121-124):
3) Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 267-Ա որոշմամբ Երնան համայնքի սեփականությունը հանդիսացող Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 53,1քմ ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական ն նույն կառույցի համար առանձնացված 156,4քմ մակերեսով հողամասն ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած Կազմակերպությանը (հատոր 1-ին, գ.թ. 53, 90, 108-109):
4) Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվականին կնքվել է «Երնան համայնքի սեփականությունը հանդիսացող կառուցի ն դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին» թիվ 241-2671-Ա պայմանագիրը, որի համաձայն՝ Կազմակերպությունը գնել է Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 53,քմ մակերեսով կառույցը Ա դրա համար առանձնացված 156,4քմ մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 54-56, 91Է93):
5) Երեանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշման ն 18.08.2010 թվականին կնքված թիվ 5230 ուղղակի վաճառքի պայմանագրի հիման վրա Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 0,01564հա մակերեսով հողամասի ն 53,քմ մակերեսով արտադրական շինության նկատմամբ 21.08.2010 թվականին գրանցվել է Կազմակերպության սեփականության իրավունքը, տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2648556 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 57-58):
6) Նոր-Նորք համայնքի ղեկավարի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված հատակագծերի համաձայն Մոլդովական փողոց 25ա հասցեում Ընկերությանը պատկանող հասարակական սննդի օբյեկտի սպասարկման ն բարեկարգման նպատակով Ընկերությանը տրամադրվող տարածքի մակերեսը կազմում է 670քմ (հատոր 1-ին, գ.թ. 51, հատոր 2-րդ, գ.թ. 106, 107):
7) Երնանի քաղաքապետի 22.08.2008 թվականի թիվ 3782Ա որոշմամբ վերականգնվել են Մոլդովական փողոց 25ա հասցեում գտնվող, Ընկերությանը պատկանող շինության զբաղեցրած ն սպասարկման համար անհրաժեշտ 1039,63քմ մակերեսի հողամասի հողահատկացման հիմքերը, որից 553,57քմ մակերեսով հատվածը օրենքի ուժով բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է Ընկերությանը, Արսեն Սհոյանին ն Լուսինե Աբրահամյանին: (հատոր 1-ին, գ.թ. 52):
8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.05.2017 թվականի թիվ 05052017-01-0165 վկայականի համաձայն՝ Երնան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 25ա շենք 4 տարածք հասցեով անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Ընկերության ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Կառավարության առընթեր պետական ունեցվածքի հաշվառման ն ապապետականացման վարչության 15.11.1995
6
թվականի թիվ 1567 սեփականաշնորհման պայմանագրի, Երնանի քաղաքապետի 22.08.2008 թվականի թիվ 3782-Ա, 23.02.2017 թվականի թիվ 508-Ա ն 05.04.2017 թվականի թիվ 1113-Ա որոշումների հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 50):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցվորի իրավական շահագրգովածության հարցին համայեքապատկան հողամասի եկատմամբ իրավունքների ձեռքբերման համատպտեքսփում:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրության շահերի կամ այոց հիմնական իրավունքների Ա ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ նույն հոդվածի 4- րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության, Ա այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
7
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» Ա հետնաբար նան'՝ «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (րե՛'ս, օրինակ, Մինասյանը ն Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55): Կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նան նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (ե՛ս, մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, 1190 Ն. ՇՒՕԳԱՕ, 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44): Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (ե'ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն ն մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (տե'ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):
ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, 18.03.2008 թվականի ՍԴՈ-741 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:
Հիմք ընդունելով վերոգրյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավանորմերի իմաստով իրավական, այդ թվում դատական պաշտպանության ենթակա է անձի ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նան սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դեպքում, եթե անձն օրենքի ուժով ձեռք է բերում որոշակի իրավական կարգավիճակ, որը նրան հնարավորություն է տալիս սեփականության իրավունք ձեռք բերել որոշակի նյութական արժեքի նկատմամբ, ապա վերջինիս մոտ
8
ծագում է սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունք, որն էլ ենթակա է դատական պաշտպանության:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (..) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով, մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, անդրադարձել է նան վարչական հայց հարուցելու իրավական շահագրգովածության հարցին, բացահայտել է «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությանը:
Այսպես, (.) դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով Ա այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե'ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների նե դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նան պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (ւրե'ս, Սվերլանա Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ
9
պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն՝ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ե գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե ոչ (ե՛ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի տեօրեն Հասմիկ Հովհանեիսյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):
«Շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությունը բացահայտելով համայնքապատկան հողամասի օտարման սուն դատական վեճին առնչվող համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ -համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանն ուղղված համայնքի ղեկավարի որոշումը վիճարկել կարող է (են) այն անձիք, ում մոտ օրենքով սահմանված կարգավորումներով՝ որոշման կայացման պահին ծագած է եղել որոշակի հիմքով համայնքապատկան հողամասի նկատմամբ իրավունքներ ձեռքբերելու օրինական ակնկալիք, կամ այն անձը ում փաստական դրությունը թույլ է տալիս իրեն ենթադրելու, որ իր մոտ այդպիսի իրավական ակնկալիքն առկա է: Այ կերպ՝ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի օտարմանն ուղղված համայնքի ղեկավարի որոշումը վարչադատավարական կարգով վիճարկելու հարցում շահագրգիռ անձ է հանդիսանում այն սուբյեկտը, որն օբյեկտիվորեն ձնավորված կասկած ունի առ այն, որ համայնքապատկան հողամասն այլ անձի օտարելով՝ վարչական մարմինը ոտնահարել է նույն հողամասի նկատմամբ իրավունքներ ձեռքբերելու իր լեգիտիմ ակնկալիքը:
Ուստի, յուրաքանչյուր դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը համայնքապատկան հողամասի օտարմանն ուղղված համայնքի ղեկավարի որոշումն է, հայցվորի՝ շահագրգիռ անձ լինելու հանգամանքը պետք է գնահատվի օրենքով սահմանված կարգավորումների համատեքստում ն ըստ այդմ՝ անհրաժեշտ է պարզել հետնյալ հարցերը՝
- արդյո՞ք հայցվորի մոտ, մինչն հողամասի օտարման որոշման կայացման պահը, առկա եղել է նույն հողամասի նկատմամբ որոշակի իրավունք ձեռքբերելու լեգիտիմ ակնկալիք,
- արդյո՞ք հայցվորի մոտ օբյեկտիվորեն կարող էր ձնավորված լինել կասկած առ այն, որ համայնքապատկան հողամասն այլ անձի օտարելով՝ վարչական մարմնինը ոտնահարել է նույն հողամասի նկատմամբ իրավունքներ ձեռքբերելու իր լեգիտիմ ակնկալիքը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշումը Ա որպես հետնանք՝
10
անվավեր ճանաչել Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվականին կնքված թիվ 241-2671-Ա պայմանագիրը ն ք.Երնան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց թիվ 25/13 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 03.11.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ արձանագրելով, որ «(.-.)հայցվորի վկայակոչած հիշյալ փաստաթղթերում բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ որնէ եշում, երկրորդ' տվյալ փաստաթղթերում բացակայում է նշում, թե ինչ իրավունքով է դրանցում եշմարված հողամասը տրամադրվում «Կամուրջ» ՍՊ ընկերությանը, հետնաբար Դատարանը գտնում է, որ եշված փաստաթղթերը բավարար չեն վիճարկվող որոշումը վերացնելու մեջ հայցվոր ընկերության իրավական շահագրգռովածությունը հաստատված համարելու համար:
Ինչ վերաբերում է հայցադիմումին կից ներկայացված Երնանի քաղաքապետի 22.08.2008թ. թիվ 3782-Ա որոշմանը, (..) գործի քննության ընթացքում հայցվոր «Կամուրջ» ՍՊ ընկերութթան ն երրորդ անձ «Սվերլանա» ՍՊ ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ խնդրո առարկա հողամասն ըեդգրկված չէ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով «Կամուրջ» ՍՊ ընկերությանը պատկանող' Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25ա, 4 տարածք հասցեում գտնվող 0,055357հա մակերեսով հողամասի մեջ, հերնաբար Դատարանը գտնում է, որ Երնանի քաղաքապետի 22.08.2008թ. թիվ 3782-Ա որոշումը նույնպես բավարար չէ վիճարկվող որոշումը վերացնելու մեջ հայցվոր ընկերության իրավական շահագրգռվածությունը հաստատված համարելու համար»:
Վերաքննիչ դատարանը, 14.07.2023 թվականի որոշմամբ մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «(...)ոչ միայն Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25ա, 4 տարածք հասցեում գտնվող շինության սպասարկման ն բարեկարգման նպատակով Նոր-Նորք համայեքի ղեկավար Դ.Պետրոսյանի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված թվով 2 փաստաթղթերում բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ որնէ նշում, այլ նան պարզ չէ, թե իեչ իրավունքով է հողամասը տրամադրվել «Կամուրջ» ՍՊ ընկերությանը: Բացի այդ հողամասերի եկատմամբ քաղաքացիների ն իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նան հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքեերիի սահմանափակումեերըը ծագում են' պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից, որպիսին տվյալ պարագայում առկա չէ: Մինչդեռ, սույն դեպքում առկա չէ տեղական ինքնակառավարման մարմինների որոշում, որով «Կամուրջ» ՍՊ ընկերությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրվել է հողամաս: Իսկ հայցվորի կողմից ներկայացված «Մոլդովական 25Ա հասցեում «Կամուրջ» ՍՊԸ-ին պատկանող հասարակական սենդի օբյեկտին սպասարկման ն բարեկարգման նպատակով տրամադրվող տարածք» վերտառությամբ «հատակագիծը» Վերաքննիչ դատարանի գնահատմամբ չի հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմեի որոշում:
1
(-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվորը որնէ վերաբերելի ն թույլատրելի ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կհաստատվեր վիճելի հասցեի նկատմամբ վերջինիս որնէ իրավունքի առկայությունը, չի հիմնավորվել այն փաստը, որ հայցվորը վիճելի գույքի եկատմամբ ունի «իրական (ռեալ)» իրավունք, ուստի նան վիճարկվող որոշմամբ հանդիսանում է շահագրգիռ անձ, ինչպես նան ներկայացված հայցադիմումով ն գործի քննության ընթացքում չի ներկայացվել որնէ հիմք, որով կհիմեավորեր, որ վիճարկվող որոշմամբ խախտվել են ներա' ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների հետնությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ վիճարկվող որոշմամբ Երնան համայնքի սեփականությունը հանդիսացող Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 53,լքմ ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական Ա նույն կառույցի համար առանձնացված 156,4քմ մակերեսով հողամասն ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած Կազմակերպությանը, այնուհետն Երնան համայնքի ն Կազմակերպության միջն 18.08.2010 թվականին կնքված առուվաճառքի թիվ 241-2671-Ա պայմանագրով Կազմակերպությունը գնել է Երնան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/13 հասցեում գտնվող 53,1քմ մակերեսով կառույցը Ա դրա համար առանձնացված 156,4քմ մակերեսով հողամասը, որոնց նկատմամբ 21.08.2010 թվականին գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:
Նոր-Նորք համայնքի ղեկավարի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված հատակագծերի համաձայն Մոլդովական փողոց 25ա հասցեում Ընկերությանը պատկանող հասարակական սննդի օբյեկտի սպասարկման ն բարեկարգման նպատակով Ընկերությանը տրամադրվող տարածքի մակերեսը կազմում է 670քմ:
Միաժամանակ, Երնանի քաղաքապետի 22.08.2008 թվականի թիվ 3782-Ա որոշմամբ վերակաեգեվել են Մոլդովական փողոց 25ա հասցեում գտնվող, Ընկերությանը պատկանող շինության զբաղեցրած ն սպասարկման համար անհրաժեշտ 1039.63քմ մակերեսի հողամասի հողահատկացման հիմքերը, որից 553.57քմ մակերեսով հատվածը օրենքի ուժով բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել է Ընկերությանը, Արսեն Սհոյանին ն Լուսինե Աբրահամյանին, որից հետո՝ 05.05.2017 թվականին, Երնան, Նոր-Նորք Մոլդովական փողոց 25ա շենք 4 տարածք հասցեով գույքի նկատմամբ գրանցվել է Ընկերության ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ընկերության կողմից ներկայացված պահանջի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վիճարկվող որոշումը վերացնելու մեջ հայցվոր Ընկերությունը չի ունեցել իրավական շահագրգովածություն:
Մինչդեռ, ելնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումնեի ն փաստական հանգամանքների վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այն
12
հանգամանքը, որ Երնան քաղաքի Նոր-Նորք համայնքի ղեկավարի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված փաստաթղթերում բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ նշումը, ն նշում, թե ինչ իրավունքով է դրանցում նշմարված հողամասը տրամադրվում Ընկերությանը, չի կարող գնահատվել որպես վիճարկվող որոշումը վերացնելու մեջ հայցվոր Ընկերության իրավական շահագրգովածության բացակայություն: Մասնավորապես, Ընկերությունը հայցապահանջի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Նոր-Նորք համայնքի ղեկավարի Ա թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված ն կնքված հատակագծերով վիճելի հողամասը իրավասու վարչական մարմնի կողմից տրամադրվել է իրեն՝ Մոլդովական փողոց 25ա հասցեում գտնվող, Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հասարակական սննդի օբյեկտի սպասարկման նպատակով, որի հիման վրա, ըստ Ընկերության դիրքորոշման, ինքն ունեցել է այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու «օրինական ակնկալիք»: Սույն դեպքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ն Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չեն անդրադարձել այն հանգամանքների բացահայտմանը, թե արդյո՞ք վիճարկվող որոշման կայացման պահին Ընկերության մոտ ծագած եղել է վեճի հիմքում ընկած հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիք, թե՝ ոչ:
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն վերոնշյալ հատակագծերում բացակայում է դրանց կազմման ժամանակահատվածի վերաբերյալ նշումը, Ա նշում, թե ինչ իրավունքով է դրանցում նշմարված հողամասը տրամադրվում Ընկերությանը, այնուամենայնիվ, այդ փաստաթղթերից հետնում է, որ Ընկերության փաստացի դրությունը վերջինիս հնարավորություն է տվել օբյեկտիվորեն ենթադրելու, որ իրեն պետք է տրամադրվեր որոշակի հողամաս` իրեն սեփականության իրավունքով պատկանող կառույցի սպասարկումն ապահովելու նպատակով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ վիճարկվող՝ 23.06.2010 թվականի թիվ 26Դ-Ա որոշման հիման վրա նույն հողամասն ուղղակի եղանակով օտարվել է Կազմակերպությանը՝ օրինականացված ն վերջինիս օտարված կառույցի սպասարկման նպատակով: Այսինքն, հայցվոր կողմի ներկայացրած փաստարկներից հետնում է, որ երկու տարբեր փաստաթղթերի Նոր-Նորք համայնքի ղեկավարի ն թաղապետարանի ճարտարապետական բաժնի պետի կողմից ստորագրված հատակագծերի Ա Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշման հիման վրա, միննույն հողամասը պետք է տրամադրվեր Ընկերությանը, սակայն տրամադրվել է երրորդ անձին՝ Կազմակերպությանը: Այդ հանգամանքների պարզումն էլ, ըստ էության, պետք է կազմեր ստորադաս դատարանների կողմից գործի քննության առանցքային առարկան, ինչը սույն գործով չի կատարվել:
Վերոգրյալից հետնում է, որ Ընկերությունը, ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելիս, օբյեկտիվորեն կարող էր համարել, որ վիճարկվող որոշմամբ խախտվել՝ խոչընդոտ է առաջացել սույն վեճի հիմքում ընկած հողամասի նկատմամբ իրավունք ձեռք բերելու իր օրինական ակնկալիքի իրավունքի իրացման համար, որի արդյունքում ինքը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող կառույցի սպասարկման համար
13
տրամադրվող տարածքից, որի նկատմամբ էլ սեփականության իրավունքը ձեռք է բերել Կազմակերպությունը:
Վիճարկվող որոշման անվավեր ճանաչման պահանջով Ընկերությունն ակնկալել է վերացնել Կազմակերպության սեփականության իրավունքի ծագման հիմքը, ենթադրելով, որ այդ պարագայում ինքն իրավական հնարավորություն կունենա վեճի հիմքում ընկած հողամասի նկատմամբ ձեռք բերելու համապատասխան իրավունքներ: Հետնաբար Ընկերությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, հանդիսացել է վիճարկվող որոշման անվավեր ճանաչման պահանջով դատարանում հայց հարուցելու իրավասու սուբյեկտ ն շահագրգիռ անձ:
Վճռաբեկ դատարանի կողմից նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կանոնը, որից բխում է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որը համարում է, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են իր իրավունքները, կամ առկա է իր իրավունքների խախտման վտանգ: Եվ միայն գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցների անմիջականորեն գնահատման արդյունքում, եթե դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցվորի որնէ իրավունք չի խախտվել, կամ վիճարկվող վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը որնէ կերպ չեն առնչվում տվյալ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրում է, որ սույն վեճի հիմքում ընկած 0իրավահարաբերություններում Ընկերությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ՝ Երնանի քաղաքապետի 23.06.2010 թվականի թիվ 2671-Ա որոշման իրավաչափությունը վիճարկելու հարցում, որի վերաբերյալ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման՝ կայացնելով գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ:
Նշված հանգամանքը հաստատված համարելու պայմաններում, ստորադաս դատարանները, ի թիվս այլնի, պետք է անդրադառնային նան վիճարկվող որոշման կայացման իրավաչափության հարցին պարզելով, թե արդյո՞ք Ընկերությունը ն Կազմակերպությունը ունեցել են վեճի հիմքում ընկած համայնքապատկան հողամասի նկատմամբ որնէ իրավունք ձեռքբերելու հիմքեր, նե այդպիսի հիմքերի առկայության դեպքում՝ նշված երկու սուբյեկտներից ո՞րի ձեռքբերման իրավունքն է ավելի շուտ ծագել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը ն Վերաքննիչ դատարանը չեն իրականացրել անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ գործի ըստ էության լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների
14
պարզման ն դատական վեճին ըստ էության լուծում տալու նպատակով, որի արդյունքում խախտվել են Ընկերության իրավունքներն ու օրինական շահերը:
Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում ընդգծել, որ ելնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջներից դատարանը գործի փաստական հանգամանքները պարզում է ի պաշտոնե ("624 օքիօլօ"), ինչը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով Ա առարկություններով, ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքները պարզելու համար՝ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ողջ ծավալով նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել լդատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/5468/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
