Միսակյանի — ԱՎԴ1/2286/02/19
Ամփոփում
քննելով ըստ հայցի Սիրուն Միսակյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու ն հետնանքներ կիրառելու պահանջների մասին, գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Սիրուն Միսակյանը պահանջել է իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել սեփականության իրավունքը ն կիրառել
Ամբողջ Տեքստ
ԹԸ Կ
ՀՏԿ .ՊիՉ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴԼ/2286/02/19 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴԼ/2286/02/19
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սիրուն Միսակյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքապետարանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու ն հետնանքներ կիրառելու պահանջների մասին, գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սիրուն Միսակյանը պահանջել է իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, ճանաչել սեփականության իրավունքը ն կիրառել հետնանքներ: ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2021 թվականի վճռով հայցը
2
բավարարվել է մասնակիորեն. վճռվել է՝ Սիրուն Միսակյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի (Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ն նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետնանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019 թվականի թիվ 08102019-03- 0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի (Թումանյան թիվ 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը (գրառումը): ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թվականի թիվ 99, 03.10.2019 թվականի թիվ 555 ն համայնքի ավագանու 21.05.2019 թվականի թիվ 3 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.02.2022 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Կարապետ Միսակյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.04.2022 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարապետ Միսակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է ն սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու ն վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Միսակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիրուն Միսակյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասիե» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի Յրդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի Էին մասի 3-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 370-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս խախտել է Կարապետ Միսակյանի իրավունքները, մասնավորապես` Դատարանը պարտավոր էր բողոքաբեր Կարապետ Միսակյանին թիվ ԱՎԴԼ/2286/02/19 քաղաքացիական գործով ընդգրկելու որպես գործին մասնակից անձ, քանի որ վերջինս հանդիսացել է իր հոր՝ Գուրգեն Միսակյանի առաջին հերթի ժառանգ, ով տիրապետել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ն ընդունել վերջինիս ժառանգությունը, հետնաբար վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է բողոքաբերի իրավունքների ն պարտականությունների վրա:
Միաժամանակ բողոքաբերի իրավունքը չի իրացվել նան Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտման հետնանքով, հակառակ դեպքում բողոքաբերը ներգրավված կլիներ սույն գործով, Դատարանին կներկայացներ բավարար ապացույցներ այն մասին, որ ինքը փաստացի տիրապետման հիմքով ընդունել
Յ
է իր հոր ժառանգությունը ինչն էլ կհանգեցներ բոլորովին այլ վերջնական դատական ակտի կայացմանը, արդյունքում Դատարանը եկել է սխալ եզրահանգման, ինչը Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել:
Ավելին, 2015 թվականին հարցում է կատարվել «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հ. Մկրտչյանին սուն գործով ժառանգատուի ժառանգության ընդունման մասին, որին ի պատասխան հայտնվել է, որ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել ն ժառանգություն չի ձնակերպվել: Նշված փաստն ուղիղ հակասության մեջ է մտնում արդեն իսկ սուն գործով հայցվորի կողմից դատարան ներկայացված՝ նոտարական կարգով հաստատված ն սեղանամատյանի 992-րդ համարի տակ գրանցված, Սիրուն Գուրգենի Միսակյանի՝ 06.05.2010 թվականին տրված ենթադրյալ ժառանգատուի ժառանգության ընդունման վերաբերյալ հայտարարության հետ ն դատարանը 2015 թվականի նոտարի գրության մասին տեղյակ չի եղել, այլապես Դատարանը կկայացներ բոլորովին այլ դատական ակտ: Հետնաբար, եթե բողոքաբերը ներգրավված լիներ սուն գործում, ապա նշված փաստաթուղթը կներկայացվեր Դատարան ն գործում առկա փաստերի բազմակողմանի քննության արդյունքում վերջինս կհանգեր այլ հետնության, ինչի հնարավությունը չի ունեցել, որի արդյունքում էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ն գործն ամբողջ ծավալով ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության»:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է ն պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հետնաբար առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որնէ հիմք:
Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը Ա պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ, ինչպես նան այն, որ ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴԼ/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է, հանգել է ճիշտ հետնության՝ նշելով որ Կարապետ Միսակյանի այն փաստարկները, թե դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգ, տիրապետել է նրա ժառանգությունը Ա վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների ե պարտականությունների վրա, դառնում են առարկայազուրկ ն հերքվում հիշատակված փաստարկներով Ա թիվ ԱՎԴԼ/Օ425/02/6 վճռով արձանագրված ու հաստատված հանգամանքներով, ինչն իրավաչափ է: Ուստի նման պայմաններում նան իրավաչափ է Վերաքննիչ դատարանի կողմից հետնությունն առ այն, որ Կարապետ Միսակյանին որպես գործի ելքով շահագրգիռ անձ դիտելու ն վերջինիս վերաքննիչ բողոքը, որպես գործին մասնակից չդարձած անձ, վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են, որպիսի հանգամանքները հիմք էին տալիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:
4
Հետնապես Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի բողոքարկվող որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ ն ենթակա չէ բեկանման, ուստին բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3- րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն սպարտականություններըը կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նան դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից ն կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել Ա գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն :։պլարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության
5
իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության ն մրցակցային դատավարության սկզբունքների (խախտում ու բեկանելրլէ դատական ակտը (տես, Գյումրու քաղաքապետարանե ընդդեմ Ֆելիքս (Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ Ա նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ (տես, ՀՀ Արագածորտեի մարզի -Քուչակի գյուղապերտարանե ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02//0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով ն ուղղված են վիճելի նյութական
իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետնաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշոռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ն պարտականությունների միջն, որոնց իրավունքներին ն պարտականություններին առնչվում է դատական ակտը (Աննա ն Գալինա Խաչատրյաննեե ընդդեմ (Ռոստոմ Բուռնազյանի, երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի, ն Ռոստոմ Բուռեազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Աննա ն Գալինա Խաչատրյանների, երրորդ անձ Երնանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե՝ դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.
Վերը նշված նորմի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք սահմանել է նան այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայություն, Օ։Օ`կապված է կողմերի իրավահավասարութան ն մրցակցության
6
սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական ն հիմնավորված:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով ն օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ Ա անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու Ա այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը |քտօ օծ հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման որնէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու ն գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:
Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների Ա օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:
Վճռաբեկ դատարանի նշված հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին ն պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ն պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներն ն պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու
պարտականությունները, այլն՝ երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսնորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով ն դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված ն բողոք բերող անձի իրավունքներին ն օրինական շահերին առնչվող դատական սխալը
7
(տես, եան ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնութ ն կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ն պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ԱՁ Աշոր Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերնութ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին ն պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի Ա պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում՝ գործի քննության փուլում (ե՛ս, Գառեիկ Կուրղինյանը ն Մանյա Ալոյանն ըեդդեմ Անահիտ ն Միքայել Կուրղիեյաեների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 09.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(...) 2. Սիրուն Գուրգենի Միսակյանին ճանաչել ՀՀՇ Արարատի մարզի, ք. Վեդի, (Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ն նշված գույքի նկատմամբ ճանաչել Սիրուն Գուրգենի Միսակյանի սեփականության իրավունքը:
Յ. Որպես հետնանք անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի, Վեդի համայնքի անվամբ 08.10.2019թ. թիվ 08102019-03-0076 սեփականության իրավունքի գրանցման վկայագրով ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, (Թումանյան 15 հասցեում գտնվող, 03-004- 0085-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը/գրառումը/:
4. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքային համայնքի ղեկավարի 03.03.2015 թ. թիվ 99, 03.10.2019թ. թիվ 555 ն համայնքի ավագանու 21.05.2019թ. թիվ 3 որոշումներն անվավեր ճանաձելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթի մասը կարճել: (...» (հատոր 1, գ.թ. 88-106):
Վերաքննիչ դատարանը 09.02.2022 թվականի որոշմամբ Կարապետ Միսակյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Կարապետ Միսակյանը հոր մահից հետո հետամուտ է եղել իր իրավունքների իրականացմանը ն պահանջ ներկայացրել խնդրահարույց գույքի նկատմամբ: ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017թ. թիվ ԱՎԴԼ/0425/02/16 վճռով վերջինիս պահանջը մերժվել է: Ըստ որում, վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի ն Գուրգեն Միսակյանի հայր ն որդի լինելու փաստը
8
բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետնապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ», ն գտել է, որ «Կարապետ Միսակյանի փաստարկները, որ դատարանը պարտավոր էր իրեն այս գործով ներգրավել որպես գործին մասնակից անձ, քանի որ հանդիսացել է հանգուցյալ Գ. Միսակյանի առաջին հերթի ժառանգը, տիրապետել է նրա ժառանգությանը Ա վիճարկվող դատական ակտը բացասական կերպով ազդել է իր իրավունքների ն պարտականությունների վրա, դառնում են առարկազուրկ ն հերքվում վերը հիշատակված փաստարկներով ն թիվ ԱՎԴԼ/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով: (..)» (հատոր 4, գ.թ. 56-57):
Գործին մասնակից չդարձված անձի կողմից դատական ակտի բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների ն եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործով վեճի առարկան՝ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի (Թումանյան փողոցի թիվ 15 հասցեում գտնվող (03-004-0085-0009 կադաստրային ծածկագրով, 0,22803 հա մակերեսով) անշարժ գույքն է:
Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կարապետ Միսակյանը հետամուտ լինելով իր իրավունքների իրականացմանը, հոր մահից հետո վերը նշված գույքի նկատմամբ դիմել է ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ն պահանջել է ճանաչել Գուրգեն Միսակյանի սեփականության իրավունքը, որպես հետնանք անվավեր ճանաչել Վեդու համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանի 03.03.2015 թվականի թիվ 99 որոշումը, գույքը Վեդու համայնքի սեփականությունը ճանաչելու վերաբերյալ ն Կարապետ Գուրգենի Միսակյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, որն էլ ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴԼ/0425/02/16 վճռով մերժել է: Միաժամանակ վճռով արձանագրվել է, որ միայն հայցվոր Կարապետ Միսակյանի ն Գուրգեն Միսակյանի հայր ն որդի լինելու փաստը բավարար չէ հաստատված համարելու, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետնապես նա ժառանգությունն ընդունած ժառանգ չէ: Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ վիճարկվող դատական ակտը չէր կարող բացասական կերպով ազդել Կարապետ Միսակյանի իրավունքների ն պարտականությունների վրա, ն գտել է, որ վերաքննիչ բողոքի
պատճառաբանությունները դառնում են առարկայազուրկ, ինչպես նան հերքվում են թիվ ԱՎԴԼ/0425/02/16 վճռով արձանագրված հաստատված հանգամանքներով:
Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում նշել, որ ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի թիվ ԱՎԴԼ/Օ425/0216 վճռով Կարապետ Միսակյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Գուրգեն Միսակյանի մահից հետո Կարապետ Միսակյանը որնէ ձնով փաստացի չի տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը: Ավելին, տվյալ գործով առկա է եղել «Արարատ» նոտարական տարածքի նոտարի 09.12.2015 թվականի գրությունն այն մասին, որ «ՀՀ Արարատի մարզ Վեդի համայնքի նախկին բնակիչ, հանգուցյալ Գուրգեն Կոստանի Միսակյանի մահից հետո, նրա ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ժառանգություն
9
չի ձնակերպվել», այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ի մասի հիմքով հայցվորի կողմից ժառանգության ընդունում տեղի չի ունեցել:
Բացի այդ, հայցը թիվ ԱՎԴԼ/0425/02/16 քաղաքացիական գործով մերժվել է նան այն հիմքով, որ «հայցվոր Կարապետ Միսակյանը շահագրգիռ անձ չէ, հայցվորի շահագրգովածության բացահայտումը բավարար իրավական հիմք է հայցն անհիմն համարելու ն մերժելու համար, ուստի դատարանը պահանջի իրավական վերլուծություն չի տեսնում»:
Իսկ Վերաքննիչ դատարանը 03.07.2018 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով ՀՀ Արարատի ն Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2017 թվականի վճիռը՝ արձանագրել է, որ բողոքաբերը «ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված ն ժառանգության ընդունում առկա է նրա ժառանգի՝ Գուրգեն Միսակյանի կողմից»:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով հաստատված է համարվել, որ վիճելի գույքը հանդիսանում է ժառանգական գույք, Սիրուն Միսակյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ ն նշված գույքի նկատմամբ ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը: Այսինքն, թիվ ԱՎԴ1/0425/02/16 քաղաքացիական գործով արձանագրվել է, որ վիճելի գույքը չի մտել ժառանգական զանգվածի մեջ, իսկ սույն գործով այն համարվել է ժառանգական զանգված ն ճանաչվել ժառանգներից մեկի՝ Սիրուն Միսակյանի սեփականության իրավունքը:
Հետնաբար ստորադաս դատարանները պարտավոր էին Կարապետ Միսակյանին սույն գործով ներգրավել որպես գործին մասնակցող անձ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարապետ Միսակյանը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետնանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու ն նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքը:
Հետնաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է Կարապետ Միսակյանի իրավունքներին, ուստին վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերը նշված սպատճառաբանություններով հերքվում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
10
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.02.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԱՎԴ1/2286/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
