Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-2123 նոյեմբերի, 1999 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 23 նոյեմբերի 1999 թվականի ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օ ՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական անվանումների կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, հաշվառման և պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի: (1-ին հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն) Հոդված 2. Օ ՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները. ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում: Աշխարհագրական օբյեկտներ են` - մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները, - պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները, - երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ, - փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ պատմաճարտարապետական կառույցները և ներբնակավայրային օբյեկտները. բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)` աշխարհագրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն. գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում. դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որևէ պետության տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով. ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ. զ) աշխարհագրական օբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների կողմից իրավական ակտերով ընդունված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում. է) աշխարհագրական օբյեկտի անվանափոխում` անվանակոչված և սահմանված կարգով պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն: (2-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, 21.03.12 ՀՕ-97-Ն) Հոդված 3. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով: Հոդված 4. Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ 1. Անվանումները տրվում են` ա) Հայաստանի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին, բնակավայրերին և գործառական տարածքներին. բ) Հայաստանի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կատարվում է` տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով: Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:

3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները: Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները: Նշանավոր որևէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ անվանափոխվել նաև մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝ համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով:

4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:

5. Մինչև նշանավոր որևէ անհատի մահվան 5 տարին լրանալը ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա: (4-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 17.11.21 ՀՕ-356-Ն) Հոդված 5. Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄԸ 1. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխում թույլատրվում է` ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս. բ) օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս. գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:

2. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին: Հոդված 6. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ և ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ 1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետները երկշաբաթյա ժամկետում քննարկել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակացությունն են ներկայացնում Անշարժ գույքի կադաստրի կոմիտե:

4. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: (6-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, փոփ.

21.03.12 ՀՕ-97-Ն, 23.03.18 ՀՕ-299-Ն , լրաց.

17.11.21 ՀՕ-356-Ն ) Հոդված 7. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ 1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:

2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համաձայն: Հոդված 8. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄԸ 1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:

2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն: Հոդված 9. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր: 1 1 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝ ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից. բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից. գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն) 2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (9-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, փոփ.

21.03.12 ՀՕ-97-Ն) Գ Լ ՈՒ Խ 2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հոդված 10. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը. բ) որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասին սույն օրենքով սահմանված դեպքերում. գ) կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով. դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ: (10-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, խմբ.

23.03.18 ՀՕ-299-Ն) Հոդված 11. Անշարժ գույքի կադաստրի կոմիտե Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն` ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը, վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից. բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները. գ) հաշվառում, այնուհետև գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները. դ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն) ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ. զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին. է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: (11-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, փոփ., լրաց.

23.03.18 ՀՕ-299-Ն) Գ Լ ՈՒ Խ 3. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 12. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ 1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:

2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: (12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն) Հոդված 13. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման և անվանափոխման, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:

2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին: Հոդված 14. Ա ՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը: Գ Լ ՈՒ Խ 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հոդված 15. Պ ԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հ ԱՅԱՍՏԱՆԻ Հ ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Աշխարհագրական անվանումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 16. Օ ՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 22 դեկտեմբերի 1999 թ. ՀՕ-21 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-21 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1999.12.27/31(97) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.11.1999 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.1999 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.12.1999 Հիմնական ակտ 23.11.1999, ՀՕ-21 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 17.11.2021, ՀՕ-356-Ն 23.11.1999, ՀՕ-21 23.03.2018, ՀՕ-299-Ն 23.11.1999, ՀՕ-21 21.03.2012, ՀՕ-97-Ն 23.11.1999, ՀՕ-21 08.04.2008, ՀՕ-22-Ն 23.11.1999, ՀՕ-21 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 29.03.2013, N 239-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 17.04.2008, N 383-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 1999 թ.
Գործի #:
ՀՕ-21
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել