Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-12031 հոկտեմբերի, 1994 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «26» սեպտեմբերի 1994 թ. Հ.Ն.-1101-1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի 27 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում են հեռախոսների, իսկ հաշմանդամները` հատուկ կառուցվածքի հեռախոսների արտահերթ և անվճար տեղադրման իրավունքից»:

2. Օրենքի 34 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակարանային վարձ և կոմունալ ծախսեր վճարելիս, իսկ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող, իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները բնակչության համար սահմանված նորմաների շրջանակներում վառելիք ձեռք բերելիս վճարում են դրանց արժեքը` 50 տոկոս զեղչով»:

3. Օրենքի 39 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական և մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են հարկային արտոնություններից»:

4. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 31 հոկտեմբերի 1994 թ. ՀՕ-120 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-120 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.11.1994-01.09.2021) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1994/20 (1072) 31 հոկտեմբեր, Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 31.10.1994 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 31.10.1994 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.11.1994 Ուժը կորցրել է 01.09.2021 Հիմնական ակտ 31.10.1994, ՀՕ-120 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1993, ՀՕ-57 14.04.1993, ՀՕ-57 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 1994 թ.
Գործի #:
ՀՕ-120
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել