Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ԵԴ/34400/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ԵԴ/34400/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/34400/02/1911 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գեղամ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Գեղամ Առաքելյանի հայցի ընդդեմ «Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար չվճարված հատուցման գումարները ն դրանց նկատմամբ հաշվարկված տուժանքի գումարները բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գեղամ Առաքելյանը պահան

Ամբողջ Տեքստ

71:21

Մ-Ն

արաւ 2)

ՆՉԱԵՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34400/02/19 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34400/02/19

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան

Ն. Բարսեղյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մարտի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գեղամ Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.10.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Գեղամ Առաքելյանի հայցի ընդդեմ «Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար չվճարված հատուցման գումարները ն դրանց նկատմամբ հաշվարկված տուժանքի գումարները բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գեղամ Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրեն Կ. Սարգսյանի 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Ընկերությունից բռնագանձել հատուցում՝ իր միջին աշխատավարձի չափով, Ընկերությանը պարտավորեցնել վճարել իր` 04.05.2011 թվականից մինչն 20.08.2018 թվականն ընկած ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման գումարները ն դրանց նկատմամբ յուրաքանչյուր օրվա համար

2

հաշվարկված տուժանքի գումարները, ինչպես նան բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի որոշմամբ Գեղամ Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2020 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 07.10.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը թողեվել է առանց քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. ««Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Գեղամ Վլադիմիրի Առաքելյանի հաշվարկել ն բռնագանձել 04.05.2011 թվականից մինչն 20.08.2018 թվականը ընկած ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում միջին աշխատավարձի չափով: 04.05.2011 թվականից մինչն 20.08.2018 թվականը ընկած ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարին հաշվարկել նե բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքներ՝ սկսած 31.08.2019 թվականից մինչն պարտավորության կատարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափն է, ն այն նս բռնագանձել «Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Գեղամ Վլադիմիրի Առաքելյանի: Հայցը, մնացած` աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասով, մերժել: «Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ՀՀ պետական բյուջե հաշվարկել ն բռնագանձել|Սր 04.05.2011 թվականից մինչ, 120.08208 թվականը ընկած ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարի երկու տոկոսը, ինչպես նան 04.05.2011 թվականից մինչն 20.08.2018 թվականը ընկած ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարին հաշվարկող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքների երկու տոկոսը՝ սկսած 31.08.2019 թվականից մինչն դատարան հայց ներկայացնելու օրը՝ 16.10.2019 թվականը: «Վեկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Գեղամ Վլադիմիրի ՒԽնաչատրյանի բռնագանձել 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գեղամ Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.03.2021 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դաստարան՝ նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 02.02.2022 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.01.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Անվավեր ճանաչել «Վեկս» ՍՊԸ-ի տնօրենի 30.08.2019 թվականի

Յ

թիվ 115/Կ հրամանը: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուտ Գեղամ Առաքելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար՝ Գեղամ Առաքելյանի միջին աշխատավարձի՝ 205.571,05 ՀՀ դրամի չափով՝ սկսած 31.08.2021 թվականից մինչն սույն դատական ակտի կատարման պահը: Մնացած մասով հայցը մերժել: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուտ Գեղամ Առաքելյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

Դատարանի 10.01.2023 թվականի «Վրիպակն ուղղելու մասին» որոշմամբ որոշվել է. «թիվ ԵԴ/34400/02/19 քաղաքացիական գործով 10.01.2023 թվականի կայացված վճռում թուլ տրված վրիպակն ուղղել, այն է՝ «Անվավեր ճանաչել «Վեկս» ՍՊԸ-ի պտեօրենի 30.08.2019 թվականի թիվ 15/Կ հրամանը: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուր Գեղամ Առաքելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար' Գեղամ Առաքելյանի միջին աշխատավարձի' 205.57105 ՀՀ դրամի չափով' սկսած 31.08.2021 թվականից մինչն սույն դատական ակտի կատարման պահը»-ի փոխարեն կարդալ «Անվավեր ճանաչել «Վեկս» ՍՊԸ-ի տնօրենի 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանը, Գեղամ Առաքելյանին վերականգնել իր նախկին աշխատանքին: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուր Գեղամ Առաքելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար՝ Գեղամ Առաքելյանի միջին աշխատավարձի' 205.571,05 ՀՀ դրամի չափով' սկսած 31.08.2019թվականից միեչն սույն դատական ակտի կատարման պահը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.01.2023 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Առաքելյանը (ներկայացուցիչ Վահրամ Գալստյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վահագն Գասպարյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասի 9-րդ կետը, 265-րդ հոդվածի Լին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9րդ հոդվածները, 60-րդ, 66-րդ, 21-րդ ն 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատողի հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողի՝ ինչպես աշխատանքի չներկայանալու, այնպես էլ չներկայանալու անհարգելիության փաստերը պետք է ապացուցի գործատուն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սուն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 21.10.2019 թվականին, իսկ մասնավոր անձին հարցման ենթարկելու մասին 28.11.2019 թվականի արձանագրությունը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը ն աշխատանքային տեղեկագրից քաղվածքի պատճենն Ընկերությունը դատարան է ներկայացրել 05.12.2019 թվականին` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը:

4

Ընդ որում, Ընկերությունը նան զրկված էր անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցները գործի նոր քննության ժամանակ ներկայացնելու իրավական հնարավորությունից, քանի որ աշխատանքային վեճերի նկատմամբ կիրառելի են հատուկ հայցային վարույթին բնորոշ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված առանձնահատկությունները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Գրիգոր Հարությունյանի հարցման արձանագրությունը չի կարող համարվել արժանահավատ, քանի որ վերջինս գործի ելքով շահագրգոված անձ է, ինչպես նան չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ավելին՝ նշված արձանագրությունը կազմվել է վիճարկվող անհատական իրավական ակտի կայացումից շուրջ 3 ամիս հետո, հետնաբար՝ այն դրված չի եղել անհատական իրավական ակտի ընդունման հիմքում: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել սույն գործով վկա Արամ Խաչատրյանի ցուցմունքին, որը բովանդակում է Արամ Խաչատրյանի կողմից վիճելի օրն իրեն աշխատանքի վայրում տեսնելու մասին տեղեկություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.10.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 10.01.2023 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Դ Ընկերության տնօրեն Կ. Սարգսյանի կողմից Գեղամ Առաքելյանին ուղղված 29.08.2019 թվականի՝ «բացատրություն վերցնելու վերաբերյալ» սպահանջագրին ի պատասխան Գեղամ Առաքելյանը 29.08.2019 թվականի դիմումով հայտնել է, որ ինքը նույն թվականի օգոստոսի 21-ին ճիշտ ժամանակին ժամանել է աշխատանքի, 4 ժամ աշխատելուց հետո դիմել է ղեկավարությանը ն ստացել է թույլտվություն անձնական գործերով բացակայելու համար (հատոր 1-ին, գ.թ. 36, 37).

2) Ընկերության տնօրեն Կ. Սարգսյանի 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանով Գեղամ Առաքելյանի հետ 04.05.2011 թվականին կնքված թիվ 520 աշխատանքային պայմանագիրը 30.08.2019 թվականից լուծվել է այն հիմնավորմամբ, որ «պահանջագրի հիման վրա տրված բացատրությունը չի կարող հիմք ընդունվել դրանում նշված հանգամանքների իրականությանը չհամապատասխանելու հիմքով» (հատոր 1-ին, գ.թ. 9, 31-33).

3) Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2019 թվականի՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Գեղամ Առաքելյանի հայցն ընդդեմ Ընկերության հրամանն անվավեր ճանաչելու նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար չվճարված հատուցման գումարները ն դրանց նկատմամբ հաշվարկված տուժանքի գումարները բռնագանձելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 21.10.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության տնօրեն Կ. Սարգսյանի 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանի համար հիմք հանդիսացած փաստերը հաստատող ապացույցները, հրամանում որպես հիմք վկայակոչված ներքին Աե անհատական իրավական ակտերն ու Գեղամ Առաքելյանի գործունեություն, կարգավորող պայմանագրերն Ընկերությունից պահանջելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 23-25).

5

4) Ընկերությունը 05.12.2019 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ապացույցներ, մասնավորապես` մասնավոր անձին հարցման ենթարկելու մասին արձանագրություն, աշխատանքի տեղեկագրից քաղվածք ն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (հատոր 1-ին, գ.թ. 66-70).

5 գժմասնավոր անձին հարցման ենթարկելու մասին 28.11.2019 թվականի արձանագրությամբ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ «Գեղամ Առաքելյանի վերաբերյալ կասեմ, որ նա աշխատել է հանքում, նրա եղբայրը նս աշխատում էր հանքում, նա իր աշխատանքի կազմակերպման, հաճախելու համար պատասխանատու է եղել նան ինձ, տեղյակ եմ, որ աշխատանքից բացակայելու, չհաճախելու համար հեռացվել է աշխատանքից տնօրենի կողմից: Վերջին շրջանում հաճախ էր լինում դեպքեր, որ նա ոչ պատշաճ էր կատարում իր աշխատանքային պարտականությունները», «ես հաճախել եմ աշխատանքի, 2019 թվականի օգոստոսի 21-ին Գեղամ Առաքելյանը իր աշխատանքային պարտականությունները չի կատարել Ա այդ օրը աշխատանքի չի հաճախել առհասարակ», «յուրաքանչյուրն իր գործն է անում ն ես հսկում եմ նան այդ ամենը ու չի կարող լինել, որ աշխատանքի հաճախի աշխատողը ն ես տեղյակ չլինեմ եթե ես հանքում եմ»: Այն հարցերին, թե արդյոք Գեղամ Առաքելյանը նշված օրը հաճախել է աշխատանքի, ապա 4 ժամ անց ղեկավարությունից թույլտվություն է ստացել ն գնացել աշխատանքի վայրից ու ով իրավունք ունի աշխատողին թույլատրել աշխատանքի չներկայանալ, պատասխանել է՝ «Կրկնում եմ, որ ոչ չի հաճախել առհասարակ, ինձնից թույլտվություն չի վերցրել: Նրան ես կարող էի թույլատրել կամ տնօրենը՝ պարոն Սարգսյանը միայն»:

Ընկերությունը 12.10.2022 թվականին Դատարան է ներկայացրել Ընկերության ն Գրիգոր Հարությունյանի միջն 01.06.2018 թվականին կնքված թիվ 411 աշխատանքային պայմանագիրը, Գրիգոր Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին 15.07.2020 թվականի թիվ 73/կ հրամանը, ինչպես նան տեղեկանք այն մասին, որ Գրիգոր Հարությունյանը 01.06.2018 թվականից մինչն 15.07.2020 թվականն աշխատել է Ընկերությունում որպես Ընկերությանը պատկանող հանքի՝ Արարատի ստորաբաժանման պետ՝ միննույն ժամանակ հանդիսանալով Գեղամ Առաքելյանի անմիջական ղեկավարը (հատոր 1-ին, գ.թ. 67, 68, հատոր 5-րդ, գ.թ. 28-33).

6) Ընկերությունը 05.12.2019 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 29.08.2019 թվականին տրված՝ աշխատանքային տեղեկագրի պատճենը, որը բովանդակում է աշխատաժամանակի հաշվարկ՝ 01.08.2019 թվականից մինչն 31.08.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նան աշխատանքային տեղեկագրից քաղվածքի պատճենը: Տեղեկագրում ն քաղվածքում՝ ամսվա օրերից 21-ի ներքնում, Գեղամ Առաքելյանի անվան դիմաց դրված է «չ» նշանը: Տեղեկագրի Ա քաղվածքի բնօրինակները ներկայացվել են 13.01.2020 թվականին ն 19.02.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 69, 70, 101, 107, 108, հատոր 3-րդ, գ.թ. 26).

7) գործի նախորդ քննության, մասնավորապես` 07.02.2020 թվականին հրավիրված դատական նիստի ընթացքում վկա Արամ Խաչատրյանը հայտնել է, որ հանդիսանում է հայցվոր Գեղամ Առաքելյանի եղբայրը: Միասին աշխատել են Ընկերությունում: Ինքն աշխատել է որպես «էքսկավատորչիկ»: Օգոստոսի 21-ին Գեղամ Առաքելյանին տեսել է հանքում: Աշխատանքի են գնացել առավոտյան ժամը 6-ից, քանի որ ամռան 3 ամիսներին աշխատանքն սկսվում է ժամը 6-ից: Գեղամ Առաքելյանին աշխատավայրում տեսել է ժամը 6-ից մինչն 12:00-ն ընկած ժամանակահատվածում: Չի կարող ասել՝ Գեղամ Առաքելյանը որնէ գործ արել է այդ օրը, թե՝ ոչ: Իրենց աշխատավայրերի հեռավորությունը կազմում է 100-ից 200 մետր: Գեղամ Առաքելյանին տեսել է քար բարձելուց (հատոր 1-ին, գ.թ. 127-131).

6

8) գործի նոր քննության ընթացքում Դատարանը 01.07.2022 թվականի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ սահմանել է ապացուցման ենթակա հետնյալ փաստերը. «1. գործատուի ն աշխատողի միջն 04.05.2011 թվականից մինչն 30.08.2019 թվականը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը, 2. հայցվորի ն պատասխանողի միջն աշխատանքային հարաբերությունների դադարած լինելու փաստը, 3. 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանի` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետին համապատասխան կայացված լինելու փաստը,

4. հայցվոր Գեղամ Առաքելյանի 21.08.2019 թվականին անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու փաստը, 5. Գեղամ Առաքելյանի 21.08.2019 թվականին աշխատանքի չներկայանալու վերաբերյալ պատասխանողի համապատասխան աշխատակցի կողմից ղեկավարությանը տեղեկացնելու փաստը, 6. հարցման ենթարկված Գրիգոր Հարությունյանի՝ 21.08.2019 թվականի դրությամբ պատասխանող ընկերությունում աշխատելու Ա հայցվորի աշխատավայր հանդիսացող հանքի պետ լինելու փաստը, 7. Գեղամ Առաքելյանին 04.05.2011 թվականից մինչն 20.08.2018 թվականը ժամանակահատվածի համար օրենքով նախատեսված կարգով ն չափով ամենամյա վճարովի արձակուրդ տրամադրված լինելու փաստը, 8. Գեղամ Առաքելյանին օրենքով նախատեսված կարգով նե չափով ամենամյա վճարովի չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում տրամադրելու պարտավորության բացակայության փաստը»: Բոլոր փաստերի ապացուցման բեռը դրվել է պատասխանողի վրա (հատոր 5-րդ, գ.թ. 19, 20):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՇԴ/2860/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.07.2020 թվականի որոշման մեջ նուն նորմերին տրված մեկնաբանությանը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ ու 211-213-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի Էին մասի 9-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վեճերով ապացուցման պարտականությունը բաշխելու ն ապացույցները գնահատելու առանձեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

7

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպե նան որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ Աե աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:

Մինչն 3107.2023 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են աշխատողների՝ աշխատանքի ընդունման ն ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները Ա սպատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ն կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նան աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:

Մինչն 08.05.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Մինչն 23.12.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետնյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն,

2) խիստ նկատողություն,

3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը ն դրա հետնանքները, աշխատողի մեղքը,։ այդ խախտման կատարման հանգամանքները ն աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը:

Վճռաբեկ դատարանը իր որոշումներում արձանագրել է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրը, ըստ էության, հանդիսանում է աշխատողի ն գործատուի միջն կնքված համաձայնություն, ըստ որի՝ թե աշխատողը ն թե գործատուն ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ: Մասնավորապես, աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել

8

պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Այն դեպքում, երբ աշխատողը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ չի պահպանում աշխատանքային կարգապահությունը, գործատուն կարող է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերից որնէ մեկը՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված՝ աշխատողի կողմից թույլ լթտրված խախտման ծանրությունը ն դրա հետնանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքներն ու աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը: Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ աշխատողի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտելու դեպքում գործատուն ինքն է որոշում կիրառման ենթակա կարգապահական տույժի տեսակը, այնուամենայնիվ, այն չի կարող կրել կամայական բնույթ, ն. յուրաքանչյուր դեպքում գործատուի կողմից ընտրված կարգապահական տույժի տեսակը պետք է համաչափ լինի աշխատողի կողմից կատարված խախտման ծանրությանը, որի ապահովմանն էլ ուղղված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված՝ մինչն կարգապահական տույժի կիրառումն աշխատողից խախտման մասին պարտադիր գրավոր բացատրությու, պահանջելու գործատուի պարտականությունը: Մինչն կարգապահական տույժի կիրառումը գործատուի կողմից աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն պահանջելը պարտադիր է, ն այն աշխատողից պետք է պահանջվի մինչն կարգապահական տույժի կիրառումը՝ սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանել է ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու հիմքը, որի համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես՝

1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.

2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի աշխատողի կողմից մեկ ամբողջ աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքի չներկայանալու հանգամանքով.

3. աշխատողի կողմից մեկ ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը պետք է լինի անհարգելի պատճառով (տե՛ս Սիրանուշ Մելիքյանե ընդդեմ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի թիվ ՇԴ/2860/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.07.2020 թվականի որոշումը):

Մինչն 29.02.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչ, կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գործատուի կողմից աշխատանքային կարգապահության խախտման մասին աշխատողից գրավոր բացատրություն պահանջելու ժամանակի հարցին՝ դիրքորոշում արտահայտելով այն մասին,

9

որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրություն, պետք է աշխատողից պահանջի մինչ, կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ (տե՛ս Մանյա Գալուստյանն ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի թիվ 3-357(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ենթադրյալ խախտում թույլ տված աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գրավոր բացատրություն պահանջելու ն այդ բացատրության ներկայացման համար ողջամիտ ժամանակ տրամադրելու գործատուի պարտականությունն ինքնանպատակ չէ, այն ուղղված է աշխատողի իրավունքներն ու պարտականությունները հավասարակ»շռելուն, գործատուի կողմից ինքնիրավչությունը ն աշխատողի իրավունքների խախտումը կանխելուն:

Աշխատողին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ գործատուի կայացրած իրավական ակտը պետք է հիմնված լինի խախտման փաստի օբյեկտիվ Ա բազմակողմանի (հաշվի առնելով նան աշխատողի փաստարկներն ու պատճառաբանությունները) քննության վրա (տես Կարինե Գասպարյանն ընդդեմ «Երնանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպության թիվ ԵԴ/1916/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.05.2024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գործատուի կողմից աշխատանքային կարգապահությունը խախտած անձի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս ն այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունն Օ:աշխատողի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին, դրա արդյունքում վրա հասնող իրավական հետնանքներին: Այսինքն` առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ աշխատանքային կարգապահական պատասխանատվության միջոց, ն հակառակը: Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է նան աշխատանքային իրավահարաբերությունների կայունության պահպանմանը, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձնական բնույթ, ուստի Ա տույժ նշանակելիս գործատուն պարտավոր է իրավական գնահատման ենթարկել աշխատողի կատարած խախտման բնույթը, դրա ծանրությունն ու արդյունքում վրա հասնող իրավական հետնանքները, աշխատողի նախկինում կատարված աշխատանքը, ինչպես նան աշխատանքային բնականոն հարաբերությունների խաթարման պատճառ հանդիսացած այլ հանգամանքները (տես Հարություն Անտոնյանն ըեդդեմ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/366|/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը):

Զշ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլխով նախատեսված աշխատանքային վեճերով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնների առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1ին մասի համաձայն դատարանը նուն գլխով սահմանված կարգով քննում ն լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման Ա աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը:

10

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից հետնյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին Ա անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Նույն հոդվածի 211-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձնակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նան տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ գործող իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգ: Մասնավորապես, կարնորեով առավել րլսեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդիրը նախատեսել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, նման վեճերով դատարանն իրավասու է հայցվորին առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտել ոչ հստակ, թերի կամ սխալ ձենակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան իրավասու է պահանջել նան անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ:

11

Մեկ այլ առանձնահատկությունն է այն, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվել է նան ապացուցման պարտականության բաշխման ընդանուր կանոնից տարբերվող՝ ապացուցման պարտականության բաշխման այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նան, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն, կարող է ներկայացվել միայն ապացույցները պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է նան, որ չնայած օրենսդիրն աշխատանքային վեճերով վարույթների պարագայում ապացուցման պարտականության բաշխման մասով նախատեսել է այլ կարգ, քան այլ վեճերի դեպքում քաղաքացիական գործերով ընդհանուր կարգն է, այդուհանդերձ, բոլոր դեպքերում գործում է մեկ ընդհանուր կանոն, այն է՝ ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ն արժանահավատ, հակառակ պարագայում նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, աշխատանքային վեճերով նս ապացուցման պարտականություն կրող անձը, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ դեպքում, եթե փաստը մնում է վիճելի, ապա դրա բացասական հետնանքները՝ պետք է կրի փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է՝ գործատուն:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետնությունը բխել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ապացուցման պարտականության ընդհանուր կանոնից, որի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը (տե՛ս Ազար Խաչատրյանն ընդդեմ «Ջրառ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/10332/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաճձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը ն վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի

12

վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունն ու բացակայությունը հաստատելու համար: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործվ ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը բացահայտելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջն եղած հակասությունները բացահայտելու այ կերպ ասած՝ ապացույցներն առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու ն դրանց ամբողջական համակարգ կառուցելու միջոցով (տե՛ս Սասուն ն Մանուշակ Ղարիբյաններն ըեդդեմ Վարազդատ, Մովսես ու Արման Ադամյանների, Սիլվա Հունանյանի թիվ ԱՎԴՁ/1332/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.10.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց ն դատավարութան այ մասնակիցների դատողություն ու ..բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի ն թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ Ա բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում: Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որնէ կերպ չպետք է շահագրգոված լինի գործի ելքով ն անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում՝ ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը ն զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց: Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե'ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործը հարուցվել է Գեղամ Առաքելյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում Ա բռնագանձել հարկադիր պարապուրդի, չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման ու տուժանքի գումարները:

Գործի նոր քննության արդյունքում Դատարանը 10.01.2023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռել է. «Անվավեր ճանաչել «Վեկս» ՍՊԸ-ի տեօրենի 30.08.2019 թվականի թիվ 115/Կ հրամանը, Գեղամ Առաքելյանին վերակաեգնել իր նախկին աշխատանքին: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուր Գեղամ Առաքելյանի բռնագանձել հարկադիր

13

պարապուրդի գումար՝ Գեղամ Առաքելյանի միջին աշխատավարձի' 205.571,05 ՀՀ դրամի չափով' սկսած 31.08.2021 թվականից միեչն սույն դատական ակտի կատարման պահը: Մեացած մասով հայցը մերժել: «Վեկս» ՍՊԸ-ից հօգուտ Գեղամ Առաքելյանի բռնագանձել 150,000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

Դատարանը պատճառաբանել է, որ. «(..) որ սույն գործով պատասխանող կողմը պետք է ապացուցեր իր կողմից կայացված որոշման իրավաչափությունը:

Դատարանն, ուսումեասիրելով ներկայացված հրամանը, արձանագրում է, որ գործատուն ըստ էության չի անդրադարձել աշխատողի բացատրության բովանդակությանը, չի ներկայացրել որնէ հիմեավոր ապացուց այն մասին, որ եղել են գրավոր արձանագրություններ աշխատողի բացակայության վերաբերյալ:

Պատասխանող կողմ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մարտի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/34400/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել