ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորել և վերահսկել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը կազմված է 8 անդամից:»: Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի:»: Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ դեպքերում, երբ` ա) հրաժարական է տվել. բ) Ազգային հանձնաժողովի նախագահը կամ Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվել կամ նշանակվել է որևէ այլ պաշտոնում. գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին. դ) դատապարտվել է դատարանի դատավճռով. ե) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ. զ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. է) մահացել է: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ: Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում նշանակումները կամ ընտրությունները կատարվում են այն հաշվով, որ վերականգնվի Սահմանադրության 83 2 հոդվածով սահմանված հավասարակշռությունը, այսինքն` անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից: Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով: Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում: Սույն հոդվածի առաջին մասում նշված հիմքերով Ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»: Հոդված 4. Անցումային դրույթներ Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման առաջին դեպքում թափուր տեղի համար նոր անդամ չի նշանակվում (չի ընտրվում): Դրանից հետո սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող անդամների պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի և Հանրապետության Նախագահի կողմից: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սկզբունքը կիրառվում է` սկսած այն պահից, երբ դադարել են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին Ազգային հանձնաժողովի գործող բոլոր անդամների լիազորությունները: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. մարտի 20 Երևան ՀՕ-99-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-99-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.04.2007-07.08.2020) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.378 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.02.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.03.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.04.2007 Ուժը կորցրել է 07.08.2020 Հիմնական ակտ 26.02.2007, ՀՕ-99-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.10.2000, ՀՕ-97 09.10.2000, ՀՕ-97 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- ՀՕ-99-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
