Օհանյան — ՎԴ/2071/05/19
Ամփոփում
քննելով ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Առաքել Օհանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվոր Առաքել Օհանյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն
Ամբողջ Տեքստ
ԱՏՆ
ԱԼՆԱԻԱԾ2 5)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2071/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2071/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Ա. Սարգսյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Առաքել Օհանյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվոր Առաքել Օհանյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Առաքել Օհանյանը պահանջե է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել 6Հ այաստանի Հանրապետության
2
օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվոր Առաքել Օհանյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարութան ն ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 19.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել| ՀՀ պաշտպանության նախարարությունը (ներկայացուցիչ Արմեն Աղաբալյան) ն ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ ապաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73րդ հոդվածի 7րդ մասը ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» թիվ 384Ն դորոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի" բեակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին ն օրենքով սահմանված երանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու անհատուց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2, 17.3 կետերը ն 17.4 կետի 3-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված 18.03.2019 թվականի գրությամբ ոչ թե մերժվել է հայցվորի դիմումը, այլ պարզապես տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, թե ինչ գործողություններ են կատարվում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշման պահանջները կատարելու համար ն ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ սահմանված կարգով ն պայմաններով հայցվորին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով: Այսինքն՝ նշված գրությամբ հայցվորի պահանջը չի մերժվել ն վերջինիս իրավունքները չեն խախտվել, քանի որ հայցվորի համար չի կայացվել անբարենպաստ վարչական ակտ:
Յ
Հետնաբար՝ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի բացակայության պայմաններում հայցվորը Դատարան պարտավորեցման հայց ներկայացնել չէր կարող:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի է դառնում միայն այն դեպքերում, երբ դա բարենպաստ է վարչական մարմնի դեմ հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ երբ այն բարենպաստ չէ (վատթարեցնող է), ապա կարելի է կիրառել իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավական ակտերը: Նման մոտեցումը անթույլատրելի է Ա դատավարության մասնակիցներին, որի մի կողմը հանդիսանում է վարչական մարմինը՝ դնում է անհավասար պայմանների մեջ: Տվյալ դեպքում աղավաղվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորման իմպերատիվ բնույթը:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որնէ իրավական կարգավորում, որի պարագայում հնարավոր կլինի շրջանցել նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
Վերաքննիչ դատարանը նան հաշվի չի առել, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնելով ընդունել բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման, խախտվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունը, քանի որ հայցվորը հանդիսանում է Երնան քաղաքի բնակիչ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից դեռնս չի լուծվել սահմանամերձ բնակավայրեր ունեցող ն այլ մարզերի նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու գործընթացը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ «հայցն ամբողջությամբ մերժել կամ բեկանել ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալները»:
2... ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 124րդ հոդվածի 3րդ մասը, չի կիրառել ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության . նախարարության համակարգի զինծառայողեերի բեակարանային ապահովության մասին» թիվ 384-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության եախարարության համակարգի' բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զիեծառայողնեերի բնակարանային հաշվառման ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտեվող բնակարանները
4
զինծառայողներին ն օրենքով սահմանված երանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու կարգի» 17.1, 17.2 ն 17.3 կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ կատարված լրացումով վատթարացվել է հայցվորի իրավական վիճակը, հետնաբար, այն հետադարձ ուժ ունենալ չի կարող ն նշված խմբագրությամբ չի կարող կիրառվել հայցվորի նկատմամբ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի բնակարանային ապահովության իրավունքը ծագել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու պահին, իսկ բնակարանային ապահովություն ստանալու իրավունքը ծագել է այդ իրավունքն իրացնելու համար դիմում ներկայացնելու պահին, իսկ տվյալ պահին գործող «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ կետը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքի իրացման կարգը ն պայմանները սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը:
Վերաքննիչ դատարանը նան անտեսել է, որ օրենսդիրը որպես աջակցություն սահմանել է երեք հնարավոր տարբերակներից որնէ մեկը: Այսինքն, մի դեպքում կարող էր տրամադրել բնակարան, որը կլուծեր շահառուի բնակարանային խնդիրը, տնամերձ հողատարածք, որը կպահանջեր լրացուցիչ ջանքեր շահառուի կողմից՝ բնակարանային խնդիրը լուծելու համար ն բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն, որը չի ենթադրում բնակարանի ձեռք բերում, քանի որ «աջակցություն» բառն արդեն իսկ ենթադրում է շահառուին օժանդակելու կամ գործակցելու մասին: Հետնաբար, «բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն» հասկացությունը չի կարող ընկալվել որպես պետության վրա դրված բնակարան տրամադրելու իմպերատիվ պահանջ:
Այլ կերպ ասած՝ հայցվորի իրավական ակնկալիքը կարող էր ծագել միայն ՀՀ կառավարության 10.05.2019 թվականի թիվ 540-Ն տորոշմամբ արտացոլված համապատասխան գործիքակազմի նե բնակարանային ապահովություն ստանալու իրավունքի միաժամանակյա առկայության դեպքում:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Առաքել Օհանյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը 14.02.2019 թվականի թիվ 031/19 գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին՝ հայտնելով, որ Առաքել Գնորգի Օհանյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակվել է
5
զինված ուժերից ն հաշվառվել է պահեստազորում: Վերջինս ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նան ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան ն սահմանված ժամկետներում հաշվառվել է որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում: Ինչպես զինվորական ծառայության ընթացքում, այնպես էլ ՀՀ զինված ուժերից արձակվելուց հետո Ա. Օհանյանին մինչն օրս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել: Հաշվի առնելով նշված հանգամանքները` խնդրել են նշված գրությունն ընդունել որպես հիմք ն Առաքել Գնորգի Օհանյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն (հատոր 1-ին, գ.թ. 8-9):
2) Առաքել Օհանյանի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանի 14.02.2019 թվականի դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդւնումը մերժելու մասին վարչական ակտ սույն գործի նյութերում առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ հարցին'
- արդյոք պարտավորեցման հայցի հիման վրա գործի քենության արդյունքում կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտով դատարանները կարող են իրացեել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի Լին մասով սահմանված լիազորությունները ն նույն հոդվածի 3-րդ մասի հիմքով որոշել հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, եթե գործում առկա չէ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու մասին միջամտող վարչական ակտ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի
6
համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տես, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ըեդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Աե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն սպարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող
7
բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տես, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին` հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: »Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե'ս, Սամվել Հովհանեիսյանեն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցի պարագայում անձը հանրային իշխանության մարմիննեի հետ հանրային իրավահարաբերությունների մեջ է մտնում իր նախաձեռնությամբ, ն հանրային իրավահարաբերություններից բխող վեճ կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ անձը համապատասխան բարենպաստ վարչական ակտը հայցել է հանրային իշխանության մարմնից: Ըստ այդմ՝ պարտավորեցման հայցի պարագայում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ ն պարտադիր նախապայմանը նախապես վարչական մարմին դիմելն ու մերժումն ստանալն է: Հակառակ դեպքում, առկա չէ դատական պաշտպանություն հայցելու հիմքը՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճը (տե'ս, Հմայակ Կյատիկյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիմքով հայց ներկայացվելու դեպքում դատարանը պետք է ստուգի պարտավորեցման հայց ներկայացնելու համար ՛նախապայման հանդիսացող հանգամանքների, այն է՝ համապատասխան պահանջով անձի կողմից վարչական մարմնին դիմելու փաստի ու հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի առկայությունը: Հետնաբար, եթե հաստատված է համարվում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու մասին միջամտող վարչական ակտ ստանալու պարտավորեցման հայց ներկայացնելու
8
նախապայմանի բացակայությունը, ապա դատարանը չի կարող տվյալ վեճը քննության առարկա դարձնել պարտավորեցման հայցի շրջանակներում:
Ըստ այդմ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի բացակայության պայմաններում պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտով դատարանները չեն կարող իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունները ն նույն հոդվածի 3-րդ մասի հիմքով որոշել հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, քանի որ հաստատված չի կարող համարվել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանի, այն է համապատասխան պահանջով վարչական մարմնին դիմելուն հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վերջինիս կողմից մերժելու փաստերի առկայությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 14.02.2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ Առաքել Օհանյանի ներկայացուցիչ Ն. Նորիկյանը խնդրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Առաքել Օհանյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:
Տվյալ դեպքում Առաքել Օհանյանի կողմից ի սկզբանե ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարելու որոշակի գործողություններ, այն է ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Առաքել Օհանյանին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հրաման:
Այնուհետն՝ 15.09.2020 թվականին կայացված դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը խնդրել է փոփոխել հայցի առարկան ն ընդունել հետնյալ պահանջը՝ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանն ընդունել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Առաքել Օհանյանին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք բնակարանի գնին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն հրաման:
Դատարանը 19.04.2021 թվականի վճռով բավարարել է Առաքել Օհանյանի հայցը: Դատարանն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «(-) սույն գործով հայցվորն, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, հայցադիմումով խնդրել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ընդունելու հրաման' օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցեերի հաշվին հայցվոր Առաքել Օհանյանին բնակարան ձեռք բերելու համար տրամադրել հասանելիք բնակարանի գեին համարժեք անհատույց ֆինանսական աջակցություն:
9
Սույն գործի փաստերի համաձայե' Հայասրանի Հանրապետության պաշտպանության նախարարին ուղղված 14.02.2019 թվականի դիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ Առաքել Օհանյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակվել է զինված ուժերից ն հաշվառվել պահեստազորում: (..) խեդրել է Առաքել Օհանյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար փրամադրել անհատույց ֆինանսական աջակցություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ներկայացված դիմումի հետագա ընթացքի վերաբերյալ որնէ պատասխան չի ստացվել: Հաշվի առնելով եշվածը' խնդրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Առաքել Օհանյանին տրամադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն փրամադրելու վերաբերյալ հրամանը»:
Վերաքննիչ դատարանի 16.05.2022 թվականի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության ն ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ հետնյալ պատճառաբանությամբ. «Սույն գործի փաստերից հետնում է, որ հայցվորի ներկայացուցիչը 14.02.2019 թվականի ն 25.04.2019 թվականի գրություններով թիվ 03/19 գրությամբ դիմել էր ՀՀ սպաշտրպանության նախարարին, խեդրելով՝ եշված գրությունե ընդունել որպես հիմք ն իր վստահորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցեերի հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար տրամադրել անհատույց ֆինաեսական աջակցություն: Ի պատասխան վերը եշված գրությունների ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 ն 07.05.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-467 գրություններով հայտնել է, որ «... Հայցվորը զինվորական ծառայությունից արձակվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով, զինվորական ծառայության ընթացքում հաշվառված է եղել որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող զինծառայող, զինվորական ծառայության ընթացքում երան չի փրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բեակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, որի հիման վրա զինվորական ծառայությունից արձակվելուց հերո եա պահպանել է հաշվառման մեջ գտեվելու իրավունքը: ... ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ. պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5.705 մլրդ դրամ: Նշված որոշման պահանջեերի համաձայն անհատուց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է բնակարանի գնման վկայագրերի միջոցով իսկ քանի որ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլուխը (17-րդ կետ) չէր եախապտեսում բեակարանի գեման վկայագրերի հատկացման ըեթացակարգ' ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձեարարվել է մշակել ն
10
ներկայացնել ՀՀ կառավարության 03.07.2007 թվականի թիվ 384-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ ն լրացումներ կատարելու նախագիծ-»:
Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծության համատեքստում գնահատելով սույն գործի փասպտերը' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանողե իրականացրել է հայցվորի դիմումի ըստ էության քննություն, դրա շրջանակներում քննարկել է գործին առեչվող փաստական հանգամանքները, վկայակոչել կիրառելի նորմերը ն արդյունքում կատարել եզրահանգումներ առ այն, որ տվալ պահին »համապատասխան կարգավորումների բացակայությունը թույլ չի տալիս հարցին լուծում տալ: Այսինքե՝ եախ ակնհայտ է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն անգործություն չի դրսնորել, ինչպես նան հայցվորը չի ստացել այն, ինչ հայցել է. ոչ բնակարան, ո'չ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:
Հետնաբար, եկատի ունենալով, որ հայցվորն ի պատասխան իր դիմումի չի ստացել այն, ինչ հայցել է իր դիմումով ն պատասխանողը հայցվորի դիմումի առեչությամբ անգործություն չի դրսնորել, Վերաքենիչ դատարաեը գտեում է, որ հայցվորի իրավունքեերե ու օրինական շահերը ենթակա էին դատական պաշտպանության հենց պարտավորեցման հայցի շրջանակներում»:
Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն. բավարարության
11
տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգոմ է տարվում ապացույցներից յուրաքանչյուի .թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիութան ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին: Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա: Թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել 5,պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման հիմքերը (տե'ս, Միսակ Այանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Սույն գործով հայցվոր Առաքել Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին ուղղված 14.02.2019 թվականի գրությամբ հայցել է բարենպաստ վարչական ակտի ընդունում, այն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Առաքել Օհանյանին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում պարտավորեցման հայց ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկի՝ վարչական մարմնին դիմելու հանգամանքը: Ինչ վերաբերում է երկրորդ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու մասին միջամտող վարչական ակտն ստանալու նախապայմանին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ սուն վարչական վարույթի նյութերում առկա չէ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ պատասխանողի կողմից ընդունված լինելու ն այդ ակտը հայցվորի կողմից ստանալու փաստերի վերաբերյալ որնէ ապացույց: Ավելին, Դատարանն իր վճռում նշում է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ներկայացված դիմումի հետագա ընթացքի վերաբերյալ որնէ պատասխան չի ստացվել»:
12
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 16.05.2022 թվականի որոշմամբ գնահատել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի 18.03.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-264 ն 07.05.2019 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-467 գրությունների իրավաչափությունը, որոնց հիման վրա էլ իրավաչափ է համարել|իրլ3հայցվրի դատական սպաշտպանության իրավունքի իրացումը հենց պարտավորեցման հայցի շրջանակներում, մինչդեռ նշված գրությունները սույն վարչական գործի նյութերում բացակայում են:
Վերոգրյալ՝։ փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի նյութերում բացակայում է պարտավորեցման հայց ներկայացնելու փաստական հիմքը, այն է՝ բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ պարտավորեցման հայցը քննության առարկա դարձնելիս, դատարանը պարտավոր էր պարզել նշված հայցի համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող հանգամանքը, այն է՝ հայցվոր Առաքել Օհանյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանին ուղղված 14.02.2019 թվականի գրությանն ի պատասխան ՀՀ ապաշտպանության նախարարության կողմից մերժում ստանալու հանգամանքը: Նշված հանգամանքի բացակայության պայմաններում բացառվում է հայցվոր Առաքել Օհանյանի ն պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարության միջն վեճի՝ պարտավորեցման հայցի շրջանակներում քննության հնարավորությունը:
Այսինքն՝ Դատարանը, ի խախտումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի, չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ պատասխանողի կողմից ընդունված լինելու ն այդ ակտը հայցվորի կողմից ստանալու հանգամանքը պարզելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերը նշված խախտումը շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("օ« օքոօլօ") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու Ա գործը ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
13
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն որ ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության բողոքը ենթակա է մասնակի բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.05.2022 թվականի որոշումը Ա գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող ՏՏ Լ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/2071/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
