Դումանյան — ԵԱՔԴ/2549/02/17
Ամփոփում
քննելով Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Դումանյանի ընդդեմ Արամայիս, Կարեն, Էմիլ Թումանյանների և Մարինա Մարտիրոսյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Աշոտ Դումանյանի սեփականության 2 իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ նույն հասցեո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2549/02/17
դատարանի որոշում
2020թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2549/02/17
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ՝
Ա. Մկրտչյան
Ա. Մխիթարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ`Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 18-ին
գրավոր
ընթացակարգով
քննելով
Աշոտ
Դումանյանի
իրավահաջորդ
Դավիթ
Դումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Դումանյանի ընդդեմ Արամայիս, Կարեն, Էմիլ Թումանյանների և Մարինա Մարտիրոսյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Աշոտ Դումանյանի սեփականության
2
իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ նույն հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից 15.12.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աշոտ Դումանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը նշված հասցեի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, ինչպես նաև Կադաստրի կողմից 15.12.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ
վերաքննիչ
քաղաքացիական
դատարանի
(դատավորներ`
Ա.
Պետրոսյան,
Ա. Մկրտչյան, Ա. Մխիթարյան) 04.10.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամայիս Թումանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված
(սեփականության
պահանջի
իրավունքի
պայմաններում
ճանաչումե
ձեռքբերման
վաղեմության
իրավահարաբերությունը
թույլ
է
ուժով
տալիս
իրավահաջորդություն, քանի որ սեփականության իրավունքը՝ որպես գույքային իրավունք, ժառանգական հիմքերով համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում է ժառանգությունն
ընդունած
ժառանգներին:
Հետևաբար,
անկախ
նրանից,
թե
դատավարության որ փուլում էր մահացել Աշոտ Դումանյանը, քանի որ մինչ իր մահը
3
վերջինս ներկայացրել էր վերաքննիչ բողոք, դատարանը ոչ թե պետք է բողոքի ընդունումը մերժեր,
այլ
պետք
է
կասեցներ
գործի
վարույթը,
լուծեր
դատավարական
իրավահաջորդության հարցը, այնուհետև իրավահաջորդի ի հայտ գալու դեպքում նրա դիրքորոշմանը համապատասխան լուծեր վերաքննիչ բողոքի հետագա ընթացքը, այդ թվում` կրկին ներկայացված բողոքի ընդունելիության հարցը, մինչդեռ ժառանգությունն ընդունած լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը հայցվորի իրավահաջորդին զրկել է վերաքննության իրավունքից:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքը ներկայացրել է մահացած Աշոտ Դումանյանի ներկայացուցիչը, որը բողոք բերելու իրավունք չունի, սակայն դատավարական այդ կանոնը վերաբերում է այն դեպքերին, երբ բողոքը ներկայացրել է մի անձ, որն ընդհանրապես դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, այսինքն՝ երբ դատական ակտը չի վերաբերում նրա իրավունքներին, օրինական շահերին ու պարտականություններին: Դա չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք ներկայացրած ներկայացուցիչը բողոքը ստորագրելու լիազորություն չունի: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.12.2018 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա՝ հաշվի առնելով դրանց քննության համար սահմանված առանձնահատկությունները: Նշված իրավակարգավորումից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար միայն դատական նիստի ընթացքում՝ հաշվի առնելով վերաքննության համար
սահմանված
առանձնահատկությունները:
Վերաքննիչ
դատարանի
լիազորությունները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ չէր լինի գործի վարույթի կասեցումը: Քանի որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը պատշաճ լիազորված անձ չի հանդիսացել, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ որոշում, իսկ Դավիթ Դումանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ
4
կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում վերաքննիչ դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`
1) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կայացնելու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում,
2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի ։
1) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
(ՀՀ դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:
Նույն
հոդվածի
3-րդ
մասի
համաձայն՝
քաղաքացիական
դատավարությունն
իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
ՀՀ
քաղաքացիական
դատավարության
օրենսգրքի
(Վարույթը
վերաքննիչ
դատարանումե վերտառությամբ 3-րդ բաժնում ամրագրված իրավանորմերով սահմանված է նաև վերաքննության կարգով դատական ակտերի բողոքարկման կարգը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում (...) վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում օրենսդիրը վերաքննիչ դատարանին օժտել է բացառապես վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի առկայությունը
5
կամ բացակայությունը ստուգելու լիազորությամբ, քանի որ այդ հիմքերի բացակայությամբ է պայմանավորել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը: Հակառակ դեպքում համապատասխան հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման կամ դրա ընդունումը ենթակա է մերժման, որի պայմաններում այլևս վերաքննիչ վարույթ չի հարուցվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ քաղաքացու մահվան հիմքով դատավարությունից այդ անձի դուրս գալու դեպքում վերջինիս նրա իրավահաջորդով փոխարինելու քաղաքացիադատավարական կարգավորումներին վերաքննիչ դատարանում գործի վարույթը կասեցնելու միջոցով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխում (հոդվածներ 374-387) ամրագրված իրավանորմերով կարգավորված է վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունված բողոքների քննության կարգը:
Նույն գլխում է ներառված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը, որի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը: (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում (…)։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ (…) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը (…): (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական
6
ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածն ընդգրկված է նույն օրենսգրքի՝ (Վարույթ ընդունված բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանումե վերնագիրը կրող 54-րդ գլխում, որը մանրամասն կարգավորում է վարույթ ընդունված բողոքների քննության կարգը վերաքննիչ դատարանում։ (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների հիմքով մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բովանդակությամբ համասեռ այլ՝ 374-387-րդ հոդվածների հետ միավորված լինելով (Վարույթ ընդունված բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանումե վերնագիրը կրող 54-րդ գլխում, դրանում նշված՝ գործի վարույթը
կասեցնելու
վերաքննիչ
դատարանի
լիազորությունը
կարող
է
իրացվել
բացառապես վարույթ ընդունված բողոքների քննության ժամանակ։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի դեռ վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել (վերաքննիչ վարույթ չի հարուցվել) վերաքննիչ դատարանն իրավասու չէ կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու մահվան հետևանքով դատավարությունից այդ անձի դուրս գալու դեպքում վերջինիս նրա իրավահաջորդով փոխարինելու հիմքով պայմանավորված վերաքննիչ դատարանն օժտված չէ գործի վարույթը կասեցնելու իրավազորությամբ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը դեռևս վարույթ ընդունված չէ:
Սույն գործի փաստերի համաձայն հայցվոր է հանդիսացել Աշոտ Դումանյանը: Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը 01.09.2018 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ
դատարանի
04.10.2018
թվականի
որոշմամբ
վերաքննիչ
բողոքը
վերադարձվել է՝ այն ներկայացուցչի կողմից ստորագրված չլինելու հիմքով: Թիվ ԲԱ021458 մահվան վկայականի համաձայն՝ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է:
Այսինքն՝ վերջինիս մահվան
փաստով դադարել է
նրա
իրավունակությունը: Այդուհանդերձ, Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը, շտկելով վերաքննիչ բողոքի թերությունը, 31.10.2018 թվականին փոստային առաքմամբ Աշոտ Դումանյանի անունից, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնելու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը
7
սահմանված է նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի, ի թիվս այլոց, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև գործին մասնակցող անձինք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
20-րդ
հոդվածի
1-ին
կետի
համաձայն՝
քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչն օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է: Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ քաղաքացիական դատավարությունում
արձանագրում
է,
որ
ինստիտուտը
կոչված
ներկայացուցչության
ինստիտուտին:
քաղաքացիական
դատավարությունում
ներկայացուցչության
է
գործին
անձանց
ապահովելու
Վճռաբեկ
մասնակցող
դատարանն
դատական
պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչություն իրականացնելու լայն շրջանակ՝ չսահմանափակելով դրա գործառնությունը դատավարական այս կամ այն փուլում, այս կամ այն դատական ատյանում: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
Վճռաբեկ
դատարանը,
վերլուծությունները
և
հիմք
համակարգային
ընդունելով
վերոշարադրյալ
վերլուծության
ենթարկելով
իրավական
վերոգրյալ
իրավանորմերը, արձանագրում է, որ փաստորեն վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը։ Ընդ որում, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն միայն քաղաքացիական և դատավարական իրավունակությամբ օժտված անձինք, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
1)
վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության
օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սուբյեկտ չհանդիսացող անձը, 2)
վերաքննիչ բողոք է ներկայացվել քաղաքացիական և դատավարական
իրավունակություն չունեցող անձի անունից։
8
Այսպիսով,
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում
է,
որ
ՀՀ
քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը գործին մասնակցող անձի ներկայացուցչի նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ վերջինս հանդիսանում է ոչ թե գործին մասնակցող անձ, այլ՝ նրա ներկայացուցիչ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը պատճառաբանել է նրանով, որ բողոք բերած անձ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է, հետևաբար նրա ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի լիազորությունները դադարել են և վերջինս վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ Աշոտ Դումանյանի մահվան փաստով նրա ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի լիազորությունները դադարել են, այդուհանդերձ նշված հանգամանքը տվյալ դեպքում որևէ նշանակություն չէր կարող ունենալ և հիմք հանդիսանալ ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար, քանի որ նշված իրավանորմը վերաբերում է գործին մասնակցող անձանց, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այն կիրառել է նրա ներկայացուցչի նկատմամբ, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չի կարող համարվել, քանի որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրող կարող է հանդիսանալ քաղաքացիական և դատավարական
իրավունակությամբ
օժտված
անձը,
ուստի
մահվան
փաստով
իրավունակությունը դադարած անձը չի կարող համարվել բողոք բերելու իրավունք ունեցող, հետևաբար նրա անունից
ներկայացված բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ենթակա է մերժման՝
վերաքննիչ
բողոքն
այն
ներկայացնելու
իրավունք,
մասնավորապես՝
դատավարական իրավունակություն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
Վերոնշյալ
պատճառաբանություններով
պատասխանների փաստարկները:
հերքվում
են
վճռաբեկ
բողոքի
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված երկրորդ հիմքի առումով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
9
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի (Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասինե որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
_______
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/2549/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
