Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վերմիշյան — ՎԴ/2694/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Վերմիշյան — ՎԴ/2694/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/2694/05/204 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.06.2023 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի Վահագն Վերմիշյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 21-Ա որոշումն անվավեր ճանաչելու Ա նախկին հաստիքում վերականգնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Վահագն Վերմիշյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատե

Ամբողջ Տեքստ

Աա 27

Ա214- լ» աշ ԵՑ )

Բ:

ԼԱ ԵԱՐԴԻՆՄ

ՊԱ)

ՉՅՈ Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննի վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2694/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2694/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան

Դատավորներ՝ Կ. Գեորգյան

Է. Նահապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.06.2023 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը՝ վարչական գործով ըստ հայցի Վահագն Վերմիշյանի ընդդեմ ՀՀ կառավարության՝ 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 21-Ա որոշումն անվավեր ճանաչելու Ա նախկին հաստիքում վերականգնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահագն Վերմիշյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը Ա վերականգնել նախկին հաստիքում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 06.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.06.2023 թվականի որոշմամբ Վահագն Վերմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը՝ ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը: Պարտավորեցվել է ՀՀ կառավարությանը Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 27.02.2020 թվականից մինչն դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, ն աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով: Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը բողոքարկված ու չբեկանված մասով թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Արման (Թադնոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 31.08.2023 թվականի որոշմամբ ՀՀ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 146-րդ հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել է ՀՀ սահմանադրական դատարան: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման ն այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 13.03.2024 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը վերսկսվել է:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ ն 146րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական կառավարման համակարգի մարմիեների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ, 136-րդ, 137-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վերանայված

Յ

եվրոպական սոցիալական խարտիան», «Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ» թիվ 185 կոնվենցիան, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատանքային օրենսդրության առկայության պայմաններում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ն հանրային պաշտոնների նե պետական ծառայության առանձին տեսակների վերաբերյալ առկա հսկայածավալ օրենսդրական կարգավորումներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանրային ծառայության ոլորտը ունի որոշակի էական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է աշխատանքային իրավահարաբերություններից: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոգրյալ հիմնավորումները, պատշաճ կերպով չի անդրադարձել հանրային ծառայության ինստիտուտի առանձնահատկություններին, հանրային ն մասնավորապես՝ վարչական պաշտոններ «զբաղեցնող անձանց գործառութային կարգավիճակին:

Ընդհանուր առմամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ն հանրային ծառայության ոլորտը կանոնակարգող ոլորտային օրենսդրություններով հանրային պաշտոնները զբաղեցնելու մասով նախատեսված իրավակարգավորումների բնույթը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որով հնարավոր կլինի երաշխավորել հանրային իշխանության մարմինների, հատկապես՝ գործադիր իշխանության բնականոն գործունեությունը: Հետնաբար՝ հանրային ծառայության ն ոլորտային օրենսդրությամբ վարչապետին՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու մասով առկա գործող կարգավորումներն ինքնանպատակ չեն, որոշակիորեն տարբերվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից ն ինքնաբավ կարգավորումներ են:

Վերաքննի: դատարանն անտեսել է, որ սուն գործով խոսքը գնում է քաղաքաշինության կոմիտեի նախագահի մասին, ով իրականացնում է կոմիտեի անմիջական ղեկավարումը, պատասխանատու է պետական մարմնի առջն դրված խնդիրների ն գործառույթների իրականացման համար, ն նրա գործունեության որակն ու արդյունքներն ուղղակիորեն անդրադառնում են, ի թիվս այլնի, տվյալ պետական մարմնի գործունեության արդյունավետության ն քաղաքաշինության բնագավառում պետության քաղաքականության մշակման ն պատշաճ իրականացման վրա, որն էլ իր հերթին առնչվում է հանրային շահի, հասարակության բոլոր անդամների իրավունքների ն շահերի հետ:

Նկատի ունենալով, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատանքային իրավական կարգավիճակն էականորեն տարբերվում է մնացած աշխատողների աշխատանքային իրավական կարգավիճակից, հաշվի առնելով նան վերջինիս առանձնահատուկ լիազորություններով օժտված լինելու հանգամանքը, օրենսդիրը, իրացնելով ՀՀ 6աշխատանքային օրենսգրքի 1ին հոդվածի 2րդ մասի իրավակարգավորումն առ այն, որ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը դիտարկել է որպես վարչական պաշտոն՝ նախատեսելով աշխատանքից ազատման տարբերակված առանձին հիմք:

4

Այս նորմերի վերլուծությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը, հանդիսանալով պետության ներքին քաղաքականությունն իրականացնող գործադիր իշխանության բարձրագույն մարմինը, միաժամանակ այն արդյունավետ կենսագործելու համար իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Վարչապետն էլ, ղեկավարելով ՀՀ կառավարության գործունեությունը ն որոշելով ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները, համակարգում է ՀՀ կառավարության անդամների աշխատանքը: Այս ամենի մեջ, անշուշտ, իր առանցքային տեղն ունի կառավարման համակարգի մարմինների ղեկավարների նշանակման ու ազատման լիազորության իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը, որոնք էլ, իրենց հերթին, ներդրվել են ընթացիկ օրենքներում ն հանդիսանում են սահմանադրաիրավական երաշխիքների ապահովման գրավական, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2023 թվականի որոշումը՝ վերաքննիչ բողոքը բավարարելու մասով ն փոփոխել դատական ակտը կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Դ ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 21-Ա որոշմամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 21).

2) ՀՀ սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՌ-1716 որոշման համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 97-րդ մասը համապատասխանում է ՀՀ. Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման ն այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ (ե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ- 1716 որոշումը):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

5

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9Զրդ հոդվածի 2րդ մասի կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում առաջադրում է հետնյալ իրավական հարցադրումը.

- արդյոք ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմեի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու ն ազատելու իրավահարաբերությունների նկատմամբ կարող են կիրառելի լինել ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի միատեսակ կիրառության ապահովման՝ ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի ՀՀ վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Իգոր Սարգսյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ ՎԴ/9829/05//9 վարչական գործով 03.05.2023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) «Հանրային ծառայության մասինե» ՀՀ օրենքը հանդիսանում է հանրային ծառայության հետ կապված հարաբերությունեերը կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարաբերություններն սպառիչ կերպով կարգավորված չեն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով: Նշված իրավական դիրքորոշումը բխում է «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (1 Տքօօյճնջ մՓղօջաէ 1691 Տ6Ո6ՒԶԱ) սկզբունքից:

(:-.) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը վարչական պաշտոնից ազատելու հեր կապված հարաբերությունները կարգավորել է ոչ ամբողջությամբ' չսահմանելով վարչական պաշտոնից ազատելու հիմքերի սպառիչ ցանկ ն այդ ցանկը չսահմանափակելով միայն այդ Օրենքով սահմանվածներով:

Ը") վարչական պաշտոնից ազատելու հեր կապված -հարաբերությունները սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կարգավորման են ենթաա նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերով: Այսինքե' ի լրումե «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմաեված' վարչական պաշտոնից ազատելու ոչ սպառիչ հիմքերի, վարչական պաշտոնից ազատելու համար կիրառելի են նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային հարաբարությունները դադարեցնելու հիմքերը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ ՛պրակտիկայի

առանձնահատկություններով պայմանավորված օբյեկտիվորն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու ն զարգացնելու անհրաժեշտություն .ներքոշարադրյալ հիմնավորումներով.

Այսպես ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ

6

հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 27.02.2024 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1716 որոշումը, որով եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման ն այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

Նշված որոշմամբ վերահաստատելով ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու սահմանադրական հիմնական իրավունքի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները (15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշում, կետ 4.1, 10.06.2021 թվականի թիվ ՍԴՈ-1598 որոշում, կետեր 4.4, 4.6 ն 4.7, 2111.2023 թվականի թիվ ՍԴՈ-704 որոշում, կետ 5.1) ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետնյալը.

«(.) Սահմանադրության 49-րդ հոդվածի շրջանակում ներառվող հանրային ծառայության ողջ ոլորտը Օրենքով'(1) ըստ տեսակային հատկանիշների, տարբերակվել է' պերական ծառայության, համայեքային ծառայության ն հանրային պաշտոնների (Օրենքի 3-րդ հոդվածի Լին մաս):

Պետական ծառայությունը' որպես մասեագիտական գործունեություն, որե ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիեներին վերապահված լիազորությունների իրականացմանը, ունեցած մասնագիտական-ոլորտային առանձեահատկությունեների հաշվառմամբ' ըեդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, ոստիկանությունում ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, պրոբացիայի ծառայությունը, հարկադիր կատարման ծառայությունը, դաւլրական կարգադրիչների ծառայությունը, էկոպարեկային ծառայությունը (Օրենքի 3-րդ հոդվածի 2-3-րդ մասեր): Պետական ծառայության առանձին տեսակները կարգավորվում են համապատասխան ոլորտային օրենքներով ն ենթաօրենսդրական ակտերով, որոնցում մանրամասն ներկայացվում են պետական ծառայության կոնկրետ ոլորտի առանձնահատկությունեերով պայմանավորված կարգավորումները:

Համայեքային ծառայությունը որպես մասնագիտական գործունեություն, որե ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով ն համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիեներին վերապահված լիազորությունների իրականացմանը (Օրենքի 3րդ հոդվածի 4րդ մաս) իր հերթին կարգավորվում է ոլորտային առանձին օրենքով՝ «Համայեքային ծառայության մասին» օրենքով ն դրա հեւր կապված ն փոխլրացնող այլ իրավական ակտերով: 1«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

7

Հանրային ծառայության վերոնշյալ տեսակների սահմանմանը վերաբերող իրավակարգավորումնեերից բխում են դրանց հետնյալ հիմեական բեութագրիչները' մասնագիտական բնույթ, այսինքն՝ պահանջվող մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտությու, տվյա՝։ 6`պաշտոնն նշանակման համար մասնագիրական աշխատանքային նախանշված արժանիքների առկայության պահանջ, քաղաքական գործընթացներով չպայմանավորված եշանակման ն ազատման գործընթաց:

Փոխարեեը' հանրային պաշտոնների զբաղեցման համար օրենսդիրը սահմանել է այլ բնութագրիչներ (Օրենքի 4-րդ հոդվածի Լին մաս). հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոեներ են, որոնք զբաղեցվում են 1) քաղաքական գործընթացների, 2) հայեցողական որոշումների, 3) ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այս տեսակի պաշտոններն իրենց հերթին դասակարգվում են պետական ն համայնքային հանրային պաշտոնների, որոնցից յուրաքանչյուրը ենթադասակարգվում է քաղաքական, վարչական ն հայեցողական պաշտոնների, իսկ պետական հանրային պաշտոնների դեպքում' եան ինքնավար պաշտոնների:

Հանրային պաշտոնների եշյալ դասակարգումից հետնում է դրանց համալրման ն պաշտոնից ազատման առանձնահատուկ կարգը: Մասնավորապես, ի տարբերություն հանրային ծառայության պաշտոնների (պետական կամ համայնքային), հանրային պաշտոններին եշանակումեերը ն պաշտոններից ազատումեերը պայմանավորված են քաղաքական գործընթացներով կամ եշանակման ն ազատման լիազորությամբ օժտված պետական մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությամբ:

Օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի' հանրային պաշտոնեերը «զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նան օրենքով նախատեսված այ ընթացակարգերի արդյունքով» օրենսդրական ձնակերպումն ուղղակիորեն վերաբերում է տվյալ պաշտոնը զբաղեցնելուն: Այսինքե' առհասարակ պաշտոնավարուը ն հետնաբար՝ պաշտոնին եշանակման ն պաշտոնավարման դադարեցման հիմքը օրենսդիրը պայմանավորում է քաղաքական գործընթացներով, հայեցողական որոշումներով, ինչպես նան օրենքով նախատեսված այլ ընթացակարգերով:

(-.) հանրային պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ որոշումը, որե ուղղակիորեն նշանակում է ոչ միայե այդ պաշտոնում եշանակումը, այլ նան փտվյալ պաշտոնում պաշտոնավարման դադարեցումը, ամբողջովին վերապահված է պվյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական կամ համայնքային մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը, որի շրջանակը սահմանվում է Օրենքով կամ համապատասխան ոլորտային օրենսդրությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերով:

(-) Օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակիե' օրենսդիրը նախատեսել է միայն եման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը առանց սահմանափակելու նույն հարցի առեչությամբ երանց վերապահված հայեցողությունը:

Օրենքի 6-րդ հոդվածի Լին մասը վարչական պաշտոնը բնորոշում է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որե զբաղեցնող պաշտոնատար անձե ապահովում է Սահմանադրությամբ ն օրենքներով տվյալ

8

մարմեին վերապահված լիազորություններ արդյոււավետ իրականացումը ն պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող եպատակների ն խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պերական վարչական պաշտոն է, ի թիվս այլնի, Կառավարությանը ենթակա մարմեի ղեկավարի պաշտոնը:

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերով ուղղակիորեն սահմաեվում են խնդրո առարկա պաշտոնում եշանակման ն պաշտոնից ազատման կարգավորման տեսանկյունից հիմեարար եշանակություն ունեցող կանոններ, այն է' վարչական պաշտոն զբաղեցնող անձը կարող է փոփոխվել նան քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում: Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից հետնում է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը' որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչն իր պաշտոնում նոր եշանակում կատարելը կամ եոր նշանակման (վերանշանակման) կատարման համար նույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցեող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի եշանակման օրվանից հետո' մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Այսիեքե վարչական պաշտոնը ծեշանակովի պաշտոն է, որում անձի պաշտոնավարումե ուղղակիորեն պայմանավորված է ինչպես իր եշանակման կամ պաշտոնավարման դադարեցման հարցում նման լիազորություն ունեցող մարմեի կամ պաշրոնարար անձի հայեցողությամբ, այեպս էլիՐր քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքով կամ վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխությամբ: Ըեդ որում' վարչական պաշտոնում անձի փոփոխության' քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի կամ վարչական պաշտոն զբաղեցեող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքերը չեն բացառում կամ սահմանափակում եույն պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազապտելու հարցով լիազորված համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը: Ավելին, Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության արդյունքի հիմքով ն Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով ենախատեսված' վարչական պաշտոն զբաղեցեող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության հիմքով պաշտոնավարման դադարեցման նկարագրված հնարավորություննեը ոչ թե սահմանափակում, այլ ամրապնդում են խեդրո առարկա պաշտոնը զբաղեցնելու հարցում լիազոր մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը:

Հետնաբար" վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու ն պաշրոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը:

(-) վարչական թվարկված պաշտոններում նշանակումների ն այդ պաշտոններում պաշտոնավարման դադարեցման հարցերում իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը դիտարկելով որպե պետական վարչական պաշտոնում պաշտոնավարման հիմք" օրենսդիրն այն չի սահմանափակել՝ դրանով իսկ ամրագրելով

9

հանրային (դիցուք վարչական պետական պաշտոնում) պաշտոնում եշանակման ն ազատման իրավահարաբերությունների բեույթին համահունչ" վերադաս պետական մարմե կամ պաշտոնատար անձի հայեցողության լայն շրջանակը: Այդպիսի հայեցողության (անկախ դրա լայն միջակայքից) սահմանափակման բացակայությունը չի կարող ինքնին եշանակել, որ Օրենքով կամ հանրային ծառայության ոլորտը կարգավորող այլ օրենքով «այլ բան նախատեսված չէ» վիճարկվող դրույթի իմաստով:

(.) հանրային պաշտոնում եշանակման ն պաշտոնից ազատման իրավասությանը վերաբերող դրույթների (Օրենքի 9-րդ հոդված) վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը մի շարք դեպքերում (ներառյալ' Կառավարությանը ենթակա մարմեի ղեկավարի պաշտոնում եշանակումը ն պաշտոնից ազատումը) այս իրավասության իրացումը բաշխել է պաշտոնում նշանակելու ն պաշտոնից ազատելու առաջարկություն կատարող մարմնի (պաշտոնատար անձի) ն այդ առաջարկության հիման վրա պաշտոնում եշանակումը ն պաշտոնից ազատումն իրականացնող մարմնի կամ պաշտոնատար անձի միջն: Հաշվի առնելով, որ հանրային պաշտոնում նշանակումը ն պաշտոնից ազատումը (գործընթացի ամբողջության մեջ), մասնավորապես, հիմեված են եման իրավասությամբ օժտված համապատասխան մարմեհ կամ պաշտոնատար անձի հայեցողության վրա, Սահմանադրական դատարանը գտնում է որ գիեչպե 6 համապատասխան առաջարկությունը կատարող, այնպես էլ այդ առաջարկության հիման վրա պաշտոնում նշանակումը ն պաշտոնից ազատումն իրականացնող մարմինները կամ պաշտոնատար անձինք վարչական պաշտոնից ազատելու համապատասխան . առաջարկություն ներկայացնելիս ն ազատելիս օժտված են նույն հայեցողությամբ, ինչ վարչական պաշտոնում նշանակելու առաջարկության ն այդ պաշտոնում եշանակելու հարցում:

(.) Օրենքի 6րդ հոդվածի Լին մասի համաձայե' պետական վարչական պաշտոնզբաղեցեղ պաշտոնարար անձե ապահովում է Սահմանադրությամբ ն օրենքներով տվալ մարմեին վերապահված լիազորություննեի արդյունավետ իրականացումը ն պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների ն խեդիրների իրականացման համար:

Օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) նույն հոդվածի 42րդ մասի համաձայե' պետական վարչական պաշտոններն ենե Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, ներա րեղակալների, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, երա տեղակալների, վարչապերի աշխատակազմի ղեկավարի, նրա 6 տեղակալների, Սիջազգաիե իրավական 6 հարցերով ներկայացուցչի, Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների նե երանց տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների ն նրանց տեղակալների, դատական դեպարտամեետի ղեկավարի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, գլխավոր ռազմական տեսուչի ն նրա տեղակալի պաշտոնները:

Պետական կառավարման համակարգի մարմինները, ի թիվս այլնի, իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում են Կառավարության քաղաքականություն, որի արդյունավետություը պայմանավրված է նան Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ն

10

պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ արդյունավեր կառավարման ն վերահսկողական գործիքակազմի առկայությամբ:

Սահմանադրության 159րդ հոդվածն ամրագրում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը (այե է' պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունեերը, ինչպես նան Կառավարությանը, վարչապետին ն եախարարություններին ենթակա այլ մարմինները)" օրենսդրին լիազորելով օրենքով սահմանել դրանց կազմավորման կարգը ն լիազորությունները: Իրացեելով սույն սահմանադրական լիազորությունը' օրենսդիրը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածում թվարկել է այս մարմինների հիմեական գործառույթը ն դրանց շրջանակը: Մասեավորապես' Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նան աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը: Այդ մարմինների թվին են դասվում Կադաստրի կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմիեը, Բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմիեը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Սենդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Քաղաքաշինության, տփեխեիկական ն հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Բացի դրանից, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 5-րդ հոդվածի հիմքով վարչապետին ենթակա մարմիններ են համարվում Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը ն Պետական վերահսկողական ծառայությունը:

Օրեեքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (սույն որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ) 6րդ հոդվածի հիմքով նախարարություններին ենթակա մարմիեներ են համարվում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Միասնական սոցիալական ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիայի ն քաղաքացիության ծառայությունը, Ջրային կոմիտեն, -Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն Զինված ուժերի գլխավոր շտաբը, Ռազմարդյունաբերության կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, էկոպարեկային ծառայությունը, Լեզվի կոմիտեն, Ոստիկանությունը, Բարձրագույն կրթության ն գիտության կոմիտեն:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով եախատեսված պաշտոնները, մասնավորապես' Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների պաշտոեները եույն դրույթի իմաստով դասակարգվում են որպես պետական վարչական պաշտոններ: Կառավարությանը, վարչապետին ն նախարարություններին ենթակա մարմինները հանդիսանոմ եե պետական լիազորություններվ ն պատասխանատվությամբ օժրված առանցքային պետական գործառույթներ

11

իրականացեող մարմիններ, որոնցից յուրաքանչյուրի գործունեությունը թե իր կարնորությամբ, թե' իր նկատմամբ վերադասություն ունեցող մարմեի կամ պաշտոնատար անձի համար այդ մարմնի գործունեության արդյունավետությամբ ուղղակիորեն առաջինի արդյունավետության վրա ունեցած ազդեցությամբ, չանտեսելով նան վերը նշված ցանկերում ներառված մարմինների ղեկավար պաշտոնատար անձաեց' 1) տվյալ մարմեի գործունեություը կազմակերպելու հարցում ունեցած լիազորություների ն պատասխանատվության ծավալը (ինչը որոշ վարչական պաշտոնների դեպքում ամրապեդված ն մանրամասեված է նան հանրային պետական ծառայության ոլորտային օրենսդրությամբ), 2) հանրային ծառայության համակարգում զբաղեցրած բարձր դիրքը ն Յ) վստահված վարչական պաշտոնում պաշտոնավարման . արդյունավետության ազդեցությունը տվյալ պաշտոնը զբաղեցնելու հարցի լուծմամբ իրավասու պետական մարմեի կամ պաշտոնատար աեձի գործունեության արդյունավետության վրա, որակում են կոնկրեր վարչական պաշտոն զբաղեցեող անձի ն իր վերադաս մարմեի կամ պաշտոնատար անձի -հարաբերություններըը որպես «հատուկ վստահությամբ ն հավատարմությամբ փոխկապակցված» հարաբերություններ (տես' ոսէռոտ տսէռոժ/5 2023 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈՎ704 որոշում, կետ 5.3): Այս հարաբերությունեերը պետական վարչական պաշտոն զբաղեցեող պաշտոնատար անձին ծառայողական նպատակների իրականացման համար իր վերադաս մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ցուցաբերված հատուկ վստահության ն նույն եպատակի շրջանակում երանից պահանջվող հատուկ հավատարմության փոխադարձ հարաբերություններ են:

«Հատուկ վստահությամբ ն հավատարմությամբ փոխկապակցված» փոխադարձ հարաբերությունների այս բեույթն անառարկելիորեն թելադրում է պետական վարչական պաշտոնում նշանակման ն դրանում պաշտոնավարման շարունակականության հարցում իրավասու (ներառյալ պաշտոնում նշանակելու կամ պաշտոնից ազատելու առաջարկությամբ հանդես գալու լիազորություն ունեցող) մարմեի կամ պաշտոնատար անձի կողմից երա գործունեության ընթացիկ գնահատականին համահունչ հայեցողության շրջանակ, որի սահմանումը վերապահված է օրենսդրին:

(-) վարչական պաշտոնում եշանակման ն վարչական պաշտոնից ազատելու հարցում իրավասու պետական մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողության չսահմանափակված շրջանակը" պայմանով, որ դրա գործադրմամբ պահպանվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը, չի հակասում Սահմանադրության 49-րդ հոդվածին:

(-) Օրենքով նախատեսված հատուկ հիմքերը (Օրենքի 6-րդ հոդվածի 2, 3-րդ մասեր, 31-րդ հոդվածի 17-րդ մաս) ոչ թե բացառում են պետական վարչական պաշտոնից ազատման հարցում համապատասխան իրավասու մարմեի կամ պաշտոնատար անձի հայեցողությունը, այլ ներառված են հայեցողության այդ շրջանակում (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վիճարկվող դրույթի' հանրային ծառայության հարաբերությունների նկատմամբ կիրառելիության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն բլանկետային հղում պարունակող

12

նորմ է, որով Օրենսգրքիշ(2) դրույթների կիրառելիությունը տարածվում է հանրային պաշտոն զբաղեցեող անձի ծառայողական հարաբերությունեերի նկատմամբ' պայմանով, որ «համապատասխան օրենքով այլ բան նախատեսված չէ»:

(-.) պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցի լուծումն Օրենքով վերապահված է այդ պաշտոնում նշանակման ն դրանից ազատման (օրենքով նախատեսված դեպքերում նան եման առաջարկություն ներկայացնելու) լիազորություն ունեցող մարմեի հայեցողությանը, ն, հետնաբար, այս մասով բացակայում է իրավահարաբերության կարգավորման բացը: Այդուհանդերձ պետական վարչական պաշտոնում պաշտոնավարման հարաբերությունները ներառում են նան, մասնավորապես, պետական վարչական պաշրոն զբաղեցնղ անձի կողմից իր ծառայողական պարտականությունեերիի կատարման համատեքստում վարձատրության, անձնական փվյալնեի ` պաշտպանության, ` աշխատաժամանակի, հանգստի ժամանակիե, աշխատանքային կարգապահությանը, իր անվտանգությանն ու առողջությանը, աշխատանքի պայմաններին ն աշխատանքի կատարմանը, նյութական

պատասխանապվությանը, տրամադրվելիք երաշխիքներին ն հատուցումներին, գործադուլների անցկացմանը վերաբերող իրավահարաբերությունները, որոնցից որնէ մեկի առկայության պայմանով վիճարկվող դրույթի իմաստով համապատասխան օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կարող են կիրառվել Օրենսգրքի համապատասխան դրույթները' սուբսիդիարության սկզբունքի շրջանակում: (...)»:

Իրացնելով օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը ն հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման ՀՀ սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՌՂ/16 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու ն ազատելու վերաբերյալ ընդունված իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միասնական Ա կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ՀՀ կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակելու Ա ազատելու կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները կարգավորված են ՀՀ ոլորտային օրենսդրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ «օրենքներով, որի պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումները կիրառելի չեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Վահագն Վերմիշյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին 2 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք

13

քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 21-Ա որոշումը ն վերականգնել նախկին հաստիքում:

Դատարանի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ո՛չ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ոչ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ որնէ այլ առանձնահատկություն պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձի ազատման հարցում, որպիսի պայմաններում պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից կարող է ազատվել քաղաքական գործընթացների կամ հայեցողական որոշման արդյունքում: Ավելին՝ ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններից տեսչական մարմնի ղեկավարներին նշանակելու ն ազատելու դեպքերի համար բացառություն նախատեսելով՝ օրենսդիրն ընդգծել է ՀՀ կառավարությանը ենթակա մյուս մարմինների ղեկավարների նշանակման ն ազատման համար բացառություն սահմանված չլինելու հանգամանքը: Նման պայմաններում Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումն ընդունվել է պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձ հանդիսացող Վահագն Վերմիշյանին նույն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմնի (Կառավարության) հայեցողության շրջանակներում, ուստի այն համապատասխանում է օրենքների պահանջներին:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Վահագն Վերմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշումը Ա պարտավորեցվել է ՀՀ կառավարությանը Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, սկսած 27.02.2020 թվականից մինչն դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, Ա աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի քառապատիկի չափով: Վերաքննիչ դատարանը մասնավորապես գտել է, որ «(..) սույն դեպքում վիճարկվող որոշման մեջ հայցվորին իր պաշտոնից ազատելու օրենքով (ո'չ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ոչ ՀՀ աշխատանքային օրենսգրքով) նախատեսված որնէ հիմք վկայակոչված չէ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վահագն Վերմիշյանը -Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է առանց օրենքով նախատեսված որնէ օբյեկտիվ հիմքի առկայության, որպիսի պարագայում խախտվել է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ ն հխնարտիայով երաշխավորված' աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմեարար իրավունքը, հետնաբար ՀՀ կառավարության` 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 28-Ա որոշումնե ենթակա է անվավեր ճանաչման, իսկ հակառակի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի եզրակացությունը Վերաքննիչ դատարանը հիմեավոր չի գնահատում»:

14

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Վահագն Վերմիշյանը ՀՀ կառավարության 27.02.2020 թվականի «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» թիվ 211-Ա որոշմամբ ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է՝ Կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում ն ազատում է Կառավարությունը, բացառությամբ տեսչական մարմինների:

Նման պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան կարգավորումները կիրառելի լինելու իրավական հնարավորությունը սահմանադրաիրավական գնահատման է ենթարկել ՀՀ սահմանադրական դատարանը՝ գտնելով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական վարչական պաշտոն զբաղեցնելու հարցը դասելով հայեցողական որոշմամբ լուծվող հարցերի շրջանակին՝ օրենսդիրը նախատեսել է միայն նման որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմինների կամ պաշտոնատար անձանց շրջանակը՝ առանց սահմանափակելու նույն հարցի առնչությամբ նրանց վերապահված հայեցողությունը: Ըստ այդմ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7րդ մասը Օ։Ձ`համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման ն այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմանն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/2694/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել