Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Այվազյան — ԵԴ/0253/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Այվազյան — ԵԴ/0253/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0253/11/2030 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2006 թվականի մարտի 6-ին Լոռու մարզի դատախազությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 55200706 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2006 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Անահիտ Այվազյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Նախաքննության մարմնի՝ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ ենթադրյալ հանցանք կատարած Սեյրան Այվազյանի մ

Ամբողջ Տեքստ

ո" ( Հ ԵԴ/0253/11/20

Մ ՅԱՏ ԱԱԱԿԱԳ Է

/2 Ր | ՅԵ 5

ԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

30 օգոստոսի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23ի որոշման դեմ դիմող Սիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2006 թվականի մարտի 6-ին Լոռու մարզի դատախազությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 55200706 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2006 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Անահիտ Այվազյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Նախաքննության մարմնի՝ 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ ենթադրյալ հանցանք կատարած Սեյրան Այվազյանի մահվան հիմքով:

Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Ա.Այվազյանի բողոքների վերաբերյալ Լոռու մարզի դատախազության՝ 2006 թվականի նոյեմբերի 16-ի, նոյեմբերի 20-ի, ինչպես նան ՀՀ գլխավոր դատախազության` 2007 թվականի հունվարի 19-ի գրություններով հայտնվել է, որ որոշումը կայացվել է օրենսդրությանը համապատասխան, ն այն վերացնելու հիմքեր չկան:

2. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է:

2.. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը՝ թողել անփոփոխ:

2.2. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2008 թվականի մայիսի 23-ի որոշմամբ

Յ

վճռաբեկ բողոքը մերժել է, Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23- ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

23. Տուժողի իրավահաջորդ Սիլվարդ Այվազյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) 2017 թվականի հունիսի 1-ին Այվազյանն ընդդեմ Հայասատանի (գանգատ թիվ 56717/08) գործով վճիռ է կայացրել, որով ճանաչել է Սեյրան Այվազյանի՝ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան Կոնվենցիա) 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի խախտման փաստը:

3. Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի մայիսի 23-ի որոշման վերանայման վարույթ:

4. Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն. վերանայել է Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի մայիսի 23-ի որոշումը, բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի սեպտեմբերի 12-ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումները, ն գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

5. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9ի որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.( Թումանյանի բողոքը բավարարվել է, ն վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2006 թվականի հոկտեմբերի 3ի որոշմամբ թույլ տրված անձի իրավունքների խախտումները:

6. Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվել է:

2018 թվականի հոկտեմբերի 29-ին Լոռու մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում ստացվել է թիվ 55200706

4

քրեական գործը, որն ընդունվել է վարույթ ն վերսկսվել է քրեական գործով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ին, քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության (Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ենթադրաբար կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19107318 քրեական գործը, որը 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական գործով նախաքննությունը շարունակելու նպատակով:

Քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ է հանձնվել նան թիվ 55200706 քրեական գործը, որը նույնպես ընդունվել է վարույթ:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել թիվ 55200706 ն 19107318 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին: Քրեական գործին շնորհվել է 55200706 համարը:

7. ՝Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24ի որոշմամբ Սեյրան Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի Լին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի մեկ այլ որոշմամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզի (Թումանյանի բաժնի աշխատակիցներ Արամ Սահակյանի, Աշոտ Աբգարյանի, Ռուսլան Մոսինյանի ն Հրաչյա Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` վերջիններիս արարքը

5

քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով ն նույն հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:

8. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը՝ Ս.Այվազյանի նկատմամբ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 24ի որոշման դեմ, մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ս.Այվազյանի նկատմամբ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը ն «Բողոքը քննության առնելու մասին» ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականութան նկատմամբ հսկողության վարչության պետ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշումը դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը բողոքարկել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

9. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ վերոնշյալ որոշումների դեմ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է:

10. Դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնելով անփոփոխ:

1. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 1ի որոշմամբ ընդունվել է վարույթ: ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

6

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարաններն առանց որնէ ապացույցի գտել են, որ կասկածներ կան Ս.Այվազյանի մեղսունակության վերաբերյալ, ն, չփարատված կասկածները հօգուտ կասկածյալի կամ մեղադրյալի մեկնաբանելով, եկել են եզրահանգման, որ հնարավոր չէ փաստել Ս.Այվազյանի՝ իրեն վերագրվող հանցագործությունների սուբյեկտ լինելը, ուստի վերջինիս արարքում բացակայում են իրեն վերագրվող հանցագործությունների հանցակազմերը:

Բողոքաբերը փաստարկել է, որ վերոնշյալը իրավաչափ չէ, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ անձի մեղսունակ կամ անմեղսոնակ լինելու հանգամանքը կարող` 5է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագիտական եզրակացությամբ: Ուստի, վարույթն իրականացնող մարմինը մեղսունակություն, կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում պետք է նշանակի փորձաքննություն:

Բողոքաբերը նշել է, որ անմեղսունակության հասկացությունը բացահայտվում է երկու չափանիշներով բժշկական (կենսաբանական, հոգեբուժական)է) ն իրավաբանական, իսկ բժշկական չափանիշների հիմքը կազմում են դատական հոգեբուժության գիտության դրույթները: Այնինչ, վարույթն իրականացնող մարմինը, ստորադաս դատարաններն իրենց պատճառաբանությունները հիմնավորելիս, որպես ապացույց հիմք են ընդունել ՄՍ.Այվազյանի նկատմամբ նշանակված ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06

7

եզրակացությունը, որի համաձայն՝ Ս.Այվազյանը տառապել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձն» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ ն 1993 թվականից սկսած տարբեր հոգեբուժական հիվանդանոցներում իր վիճակի համար բուժում է ստացել: Միննույն ժամանակ, փորձագետը նշել է, որ ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական) բավարար տեղեկություններ չկան Մ.Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չէ պատասխանել:

Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի համապատասխան

որոշումը, նշել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցների տեսակներից մեկն է ն, որպես այդպիսին, չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, բավարարել Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքը, վերացնել նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի ն դատախազի՝ 2020 թվականի փետրվարի 5ի որոշումները վերացնելով Ս.Այվազյանի կյանքի ն վերջինիս իրավահաջորդի իրավունքների խախտումները:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

14. Սեյրան Այվազյանի նկատմամբ նշանակված ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ «Սեյրան Այվազյանը տառապել է «Շիզոֆրենիա, պարանոխղ ձն» խրոնիկական հոգեկան հիվանդությամի: Ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում: /վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական/ բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի

8

հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահավվաւծում, այնպես էլ դեպքի օրր, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չէ պատասխանել»:

5. Քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը նշել է՝ «/Սխայն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել ն հիմնավորվել է ՄԱյվազյանի կողմից Լոոու մարզի Օճուն գյուղի բնակիչներ՝ Երվանդ Պեվլոսյանի առողջությանը թեթն վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդված), Հոիփսիմն Չորանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճաոկլու (ՀՀ քրեական օրենսգրքի 1Ատ»րդ հոդվածի Լին մաս, ՀՀՇ ոարիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներ` Վահան Բոշյանի նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված կյանքի կամ առողջության համար վտանգավոր րոնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգիքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս), Հայկազ Գնորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104րդ հոդվածի Լին մաս), իր տանն ապօրինի կերպով ոազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի մարտական նոնակ պահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հողվածի Լին մաս) հանգամանքները:

(-.)

Թիվ 75200706 գործ, նախաքննության ընթացքում նշանակված

դափահոգերուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ Ս. Այվազյանը փառապել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձն» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ: Փորձաքննությանը ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլավտր քարտում կատարված են 2003թ., 2004թ.) ըավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ ինչպես դեպքին նախորդող ժամանակահավպտվածում` այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին ՁՕ09հնարավոր չէ պատասխանել, այսինքն՝ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Սեյրան Այվազյանի 2 Տե՛ս թիվ 55200706 քրեական գործի նյութեր, հատոր 4, թերթեր 116-120:

9

մեղասնակ լինելու հանգամանքը, որի պայմաններում հնարավոր :է փաստել Սեյրան Այվազյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 15-րդ հոդվածի Լին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104- րդ հոդվածի Լին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի Լին մասով նախատեսված հանցազործությունների հանցակազմերի սուբյեկտ լինելը, քանի որ (-) չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի, հետնաբար՝ Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգիքի 117-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգիքի 13-րդ հոդվածի Լին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Լին մատվ ն ՀՀ քրնական օրենսգրքի 235-րդ հոդվածի Էին մասով նախատեսված հաւնցագործության հանցաւկազմը:

Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված փաատրական վվյալներով պարզվել է, որ Ս-Այվազյանի մուր հայվնաբերվել է փարբեր փեսակի դանակներ, իսկ հագուստի գրպանում 0,24 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

(-.)

Համաձայն նշանակված քրնագիտական փորձաքննության 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 15040602 եզրակացության՝ մոտրձաքննությանը ներկայացված 5 դանակները ն մետաղյա հատվածր /իժշկական նշտարը/ սառը զենք չեն հանդիսանում:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի Լին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4րդ մասով սահմանված դրույթների հետ, անհրաժեշտ է փաստել, որ Սեյրան Այվազյանի մոտ հայտնաբերված «Մարխխուանա» փեսակի թմրամիջոցը զգալի չափերի չէ, իսկ հայտնաբերված դանակները ն բժշկական նշտարը իրենից սառր զենք չի ներկայացնու, հետնարար՝ Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի Լին մասով ն 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների հանցակազմի (..)»::

16. Դատախազ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ արձանագրվել է, որ նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 24-ի 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 2136:

10

որոշումն օրինական է ն հիմնավորված, այն վերացնելու հիմքերը բացակայում են, հետնաբար, դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ::

17. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) ՐՆ)ախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Սեյրան Այվազյանի մեղսունակ լինելու հանգամանքը, որի պայմաններում: հնարավոր չէ փաստել Սեյրան Այվազյանին վերագրվող ՀՀ քրնական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1Ա3րդ հոդվածի Լին մասով, ՀՀ քրնական օրենսգրքի 516-րդ հովածի 2-րդ մասով, 34104-րդ հողվածի Լին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235- րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցագործությունների հանցակազմերի սուբյեկտ լինելը, քանի որ (...) չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մաղլադրյալի, հետնաբար Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի Ա7րդ հողվածով, 15րդ հոդվածի Լին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հովածի 2-րդ մասով, 34104-րդ հոդվածի Էին մասով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցագործություն հանցակազմի:

(-)

Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրավացիորեն հանգել է հետնության, որ Սեյրան Այվազյանի մոտ հայտնաբերված «Մարիխունա» տեսակի թմրամիջոցը զգալի չափերի չէ, իսկ հայտնաբերված դանակները ն բժշկական նշտարը իրենից սառը զենք չի ներկայացնում, հետնաբար՝ Սեյրան Այվազյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգիքի 268-րդ հոդվածի Լին մասով նե 235-րդ հողվածի 4րդ մաստվ նախատեսված հանցագործությունների հանցակազմի:

Հետփնաբար վիճարկվող որոշումները կայացվել են նյութական ն դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան ն բխում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

Բողոքարերի պատճառաբանություններն այն մասին, որ նախաքննության մարմնի կողմից չեն ձեռնարկվել րոլոյ միջոցներ: հանցագործությունը Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 15-20:

11

բացահայտելու ուղղությամբ, նախաքննության ընթացքում չեն պարզվել գործի լուծման համար կարնոր նշանակություն ունեցող հանգամանքներ՝ անհիմն են, իսկ որոշման մեջ նշված, քրեսւկան գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վերաբերյալ քննիչի գնահատականների հետ բողոքաբերի՝ համամիտ չլինելը կամ բողոքաբերի առբյեկտիվ կարծիքը վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ քննություն չկատարելու, մի շարք հարցեր քննության առարկա չդարձնելու մասին, բավարար չեն՝ քննիչի վիճելի որոշման հետնանքով իրավունքների խախտում արձանագրելու համար:

Հաշվի առնելով, որ բողոքարկվող որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, դրանցով անձի խրավունքների կամ ազատությունների՝ խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, վարույթն իրականացնող մարմնի գործողությունների ն որոշումների օրինականության ատուգման ընթացակարգերը ն ժամկետները պահպանվել են՝ դատարաուեր գտնում է, որ բողոքն ամբողջությաւմը անհիմն է ն ենթակա է մերժման:

Բացի այդ՝ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելր ն գնահատելը) ե ընդհանրապես վարույթն իրականացնող մարմնի գործառույթներին դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դափական վերահսկողության խնդիրներից, այլն նման միջամտության անթույլաւտրելիությունն անհրաժեշտ նախապայման 1՝ դատարաւնի անկողմնակալության ն անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանությաւն համար (...)»»:

18. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23ի որոշմամբ արձանագրել է. «(.) Առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դավական վերահսկողության շրջանակներում վերլուծելով գործի փաստական տվյալները, հանգել է իրավաչափ ն հիմնավոր հետնության, որի հետ չհամաձայնելու հիմքեր, րար էության, առկա չեն:

(-.)

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 79-104։

12

Վերաքննիչ դատարանն արձանագրում է որ ՍնԱյվազյանի ն նրա

ներկայացուցչի իրավունքների խախտում կամ անհամաչափ սահմանափեւկում թույլ չի տրվել, իսկ վերաքննիչ բողոքի հիմնավորումներն առարկայազուրկ են ն տվյալ դեպքում վիճարկվող որոշումը բեկանելու հիմք չեն կարող հանդիսանալ: Բացի այդ, դիմողի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել որնէ իրավաչափ հիմք արձանագրելու որ քննիչի հանցակազմի րբացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացելու մասին որոշմամբ թույլ է տրվել Ս.Այվազյանի ն նրա ներկայացուցչի իրավունքների ն ազավությունների խախտում կամ անհամաչափ սահմանափակում: Վարույթն իրականացնող մարմինը, պատշաճ ընթացակարգի շիջանակներում գնահատելով այն գործով ձեռք բերված փաարական տվյալները, հանգե է իրավաչափ հետնության ՍԱյվազյանի արարքում հանցակազմի բացակայության վերաբերյալ (...)»":

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

19. Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների այն հետնությունը, որ համապատասխան եզրակացության բացակայության փաստը, որպես չփարատված կասկած, կարող է բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ անձը քրեական օրենքով արգելված արարք կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում:

20. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն` «Յուլաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշվայանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուռաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հետաքննության մարմնի աշխավակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- 6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 117-126։

13

հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ասյն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դավզաւվարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նան դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի ն դատախազի հրաժարվելը, ինչպես նան քրեական գործր կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները այն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

(-.)

5. Բողոքը, ճանաչելով հիմնավորված դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների ն ազատությունների խախտում, վերացնեու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գվնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին »համապատասխան, ն անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին»:

201. Վճռաբեկ դատարանը Ներսես Միսակյանի վերաբերյալ որոշմամբ դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ «/(...) Սահմանադրությամի ամրագրված մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իայ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դավաւկան պաշվփապանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդավական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության

խնդիրներն են՝

14

-` դատավարության մասնակիցների ն այլ անձանց իրավունքների ն ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումի,

- դատավարության մասնակիցների ն այլ անձանց խախտված իրավունքների ն ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարութի նկատմամբ դատական վերահսկողությունը

դատավարական օրենքով նախատեսված միջոցների հաւմակարզ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների ն ազատությունների անօրեն ն չհիմնավորված

սահմանափակումներ, ինչպես նան վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (...)»՛:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 3րդ հոդվածի համաձայն «Քրեական

պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի րոլոր հատկանիշները»:

ՇԸ քրեական օրենսգրքի 23րդ հոդվածի համաձայն «Քրեական

պատասխանատվության ենթակա է միայն մեղասւնակ ֆիզիկական անձր, ով հանցանք կավպալրելու պահին հաակլ է սույն օրենսգրքով սահմանված տարիքի»:

ՃՇՇ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձր, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, փկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետնանքով չեր կարող գիվակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործով վարույթում արորն նշված հանգամանքները կարող են 7 Տես Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի զործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴԼ/0003/11/08 որոշումը:

15

հաստատվել միայն հետնյալ ապացույցներ, նախապես արանալով ն հետազոտելով'

(-.)

2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության հերնանքով մեղադրյալի ունակ չլինպր դեպքի պահին գիտակցելու իր գործողությունների (անգործության) բնույթը ն նշանակությունը, դրանց վնասակարությունը կամ ղեկավարելու դրանք դատահոգեբուժական կամ դատաւհոգերանական փորձագետի եզրակացությունը (...)»:

2.11. Վճռաբեկ դատարանը մեղսունակության (անմեղսունակության) հատկանիշները մեկնաբանել է իր նախադեպային իրավունքի շրջանակներում::

Միննույն ժամանակ, անդրադառնալով կանխավարկածների էությանը, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը:։

22. Վճռաբեկ դատարանը, քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում արձանագրել, որ թեն ՀՀ քրեական ն քրեական դատավարության օրենսգրքերում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը:

Վճոաբեկ դատարանի գնահատմամբ՝ մեղսունակության կանխավարկածի նշանակությունը կայանում է նրանում, որ վարույթն իրականացնող մարմինը Ց Տես Վճռաբեկ դատարանի` Հարություն Շուքուրյան գործով 2010 թվականի մայիսի 4ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 18-րդ կետը, Արա Շուշանյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/15 որոշումը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարա: Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 30-րդ կետը:

16

հարկադրված չլինի ապացուցել ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունը յուրաքանչյուր քրեական վարույթով, այդ թվում նան այն դեպքերում, երբ կոնկրետ քրեական վարույթում առկա չլինի ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունը կասկածի տակ դնող որնէ փաստական տվյալ: Այլ կերպ, մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անմեղսունակության վիճակի

հաստատումը ոջ այլ ինչ է, քան մեղսունակության կանխավարկածի հաղթահարում: Միննույն ժամանակ, անմեղսունակություն, հաստատված համարելու համար բավարար ապացույցների բացակայությունը նշանակում է, որ մեղսունակության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության:

Վճռաբեկ դատարանը, մեղսունակության կանխավարկածի բուն էությունը սահմանելու հետ մեկտեղ, հարկ է համարում անդրադառնալ նան այդ կանխավարկած հաղթահարման համար անհրաժետ 66դատավարական

պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը՝ որպես հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այ հիվանդագին վիճակի կամ

տկարամտության հետնանքով դեպք` ` պահին Օ իր գործողությունների (անգործության) բնույթը ն նշանակությունը, դրանց վնասակարությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու՝ մեղադրյալի ունակ չլինելը հաստատելու համար, պարտադիր նախապայման Օ է դիտարկում դատահոգեբուժական կամ

դատահոգեբանական փորձագետի եզրակացություն, նախապես ստանալը ն հետազոտելը:

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացության համաձայն՝ Մ.Այվազյանը տառապել է «շիզոֆրենիա, պարանոիդ

17

ձն» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, սակայն ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում (վերջին գրառումներն ամբուլատոր քարտում կատարված են 2003 թվական, 2004 թվական) բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ՝ ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, որի պատճառով առաջադրված փորձագիտական հարցերին հնարավոր չի եղել պատասխանել:

-` Վարույթն իրականացնող մարմինը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետի հիման վրա Ս.Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել Ս.Այվազյանի մեղսունակ լինելու հանգամանքը, որի պայմաններում հնարավոր չէ փաստել Ս.Այվազյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113- րդ հոդվածի Լին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34104-րդ հոդվածի 1ին մասով ն 235-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցակազմերի սուբյեկտ լինելու հանգամանքը, քանի որ չփարատված կասկածները մեկնաբանվում են ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի:

- Դատախազ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ դիմող Ս.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժվել է:

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշումները կայացվլ են նյութական ն դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան ն բխում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

- Վերաքննի. դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23»ի որոշմամբ ներկայացուցիչ Կ.Թումանյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: Ըստ Վերաքննիչ դատարանի` Առաջին ատյանի դատարանը, մինչդատական 6 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

ռ Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

18

վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում վերլուծելով գործի փաստական տվյալները, հանգել է իրավաչափ ն հիմնավոր հետնության, որի հետ չհամաձայնելու հիմքեր, ըստ էության, առկա չեն:

24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-22րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, անտեսելով, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, հաստատված է համարել ենթադրյալ արարքները կատարելու պահին Սեյրան Այվազյանի

անմեղսունակության վիճակում գտնվելը չունենալով անմեղսունակությունը հաստատող բավարար ապացույցներ:

Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը, չփարատված կասկածներն ի օգուտ կասկածյալի կամ մեղադրյալի մեկնաբանելու կանոնով առաջնորդվելով, չապացուցված մեղսունակություն,Ց՝ դիտարկլ է որպես ապացուցված անմեղսունակություն: Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, քրեական դատավարության ընթացքում գործում է հակառակ կանոնը. չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության:

Ինչ վերաբերում է գործով ստացված՝ Ս.Այվազյանի վերաբերյալ ամբուլատոր հետմահու դատահոգեբուժական փորձաքննության թիվ 225/06 եզրակացությանը, ապա դրանով չի հաստատվում անձի անմեղսունակության վիճակում լինելը, քանզի այն միայն պարունակում է նշում առ այն, որ վերջինս տառապել է «շիզոֆրենիա, պարանոիդ ձն» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, սակայն ներկայացված քրեական գործի նյութերում, բժշկական փաստաթղթերում բավարար տեղեկություններ չկան Սեյրան Այվազյանի հոգեկան վիճակի վերաբերյալ` ինչպես դեպքին նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ դեպքի օրը, իսկ ամբուլատոր քարտում վերջին գրառումնեը կատարված են 2003-2004 թվականներին, մինչդեռ ենթադրյալ արարքները կատարվել են 2006 թվականին, ն չկա որնէ տվյալ այդ ժամանակահատվածում Ս.Այվազյանի առողջական վիճակի Կ Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը:

19

վերաբերյալ: Միննույն ժամանակ, վերը նշված եզրակացությունում բացակայում է անմեղսունակության իրավաբանական չափանիշի վերաբերյալ որնէ եզրահանգում:

24.1. Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Սեյրան Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104- րդ հոդվածի 1ին մասով, 235-րդ հոդվածի 1ին մասով քրեական հետապնդում չիրականացնելիս, նախաքննության մարմինը հիմնավորված է համարել Ս.Այվազյանի կողմից Երվանդ Պետրոսյանի առողջությանը թեթն վնաս պատճառելու (ՀԸ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված), Հռիփսիմե Չոբանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մաս, ՃՇՇ ոստիկանության աշխատակիցներ «Վահան Բոշյանի նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված կյանքի կամ առողջության համար վտանգավոր բոնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս), Հայկազ Գնորգյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Լին մաս), իր տանն ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «ՌԳ-42» տեսակի մարտական նոնակ պահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մաս) հանգամանքները՝ այդպիսով արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման մեջ տալով ձնակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել»:

24.2. Արդյունքում, անձը զրկվել է արդար դատաքննության իրավունքից ն խախտվել է նրա անմեղության կանխավարկածը:

25. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի Լին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-104-րդ հոդվածի 1ին մասով, 235-րդ հոդվածի Լին մասով Սեյրան Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելով ենթադրյա արարքները կատարելու պահին նրա

5 Տե՛ս, ռամռեւտ ունում ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ- 871 որոշումը:

20

անմեղսունակության վիճակում գտնվելու պատճառաբանությամբ, հանգել է ոչ իրավաչափ հետնության:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների այն հետնությունը, որ համապատասխան եզրակացության բացակայության փաստը, որպես չփարատված կասկած, կարող է բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ անձը քրեական օրենքով արգելված արարք կատարելիս գտնվել է անմեղսունակության վիճակում, իրավաչափ չէ:

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398- րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, Առաջին ատյանի դատարան ներկայացված դիմող ՆՄիլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը բավարարելու ն դիմողի իրավունքների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուն վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի որոշումները բեկանել ու փոփոխել:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ դիմող Միլվարդ Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքը բավարարել` պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի իրավունքների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումները:

21

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0253/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել