Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ՀԿԴ/0131/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ՀԿԴ/0131/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0131/01/2227 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՇ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58234622 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արայիկ Վրեժի Հակոբյանի՝ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Արա

Ամբողջ Տեքստ

ՇԿԴ/0131/01/22

Թռ ՅԻ

Տակ 173: .2 (2 ւ

Ո 7:5 Վ

ԶԸ

է Ա122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

Նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

Նախագահող դատավոր՝ Մ.Մակյան

Դատավորներ՝ ԿԱմիրյան

Ա.Հովհաննիսյան

2024 թվականի օգոստոսի 27-ին քաղաք Երնանում

ՀԸ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Ս.ԶԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արայիկ Վրեժի Հակոբյանի ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն

2

դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մարտի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 58234622 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արայիկ Վրեժի Հակոբյանի՝ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Արայիկ «Հակոբյանն նե Վարդան Մարտիրոսյանն առաջադրված

մեղադրանքներով քրեական հետապնդումը դադարեցվել է, ն քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Յ. ՇԸ գլխավոր դատախազության ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ ՆՆ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ, դատարանը 2024 թվականի մարտի 5-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

3

Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները ն

պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ ն 83րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների պահանջները, այն է՝ Վերաքննի: դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ն գնահատվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելուն առնչվող օրենսդրական կարգավորումները, ինչի արդյունքում առանց իրավաչափ հիմքի Արայիկ Հակոբյանը ն Վարդան Մարտիրոսյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, որով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում:

5.1. Բողոք բերած անձը նշել է, որ Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի կատարած արարքներին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառման ուժով վերջիններիս արարքներ համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1Լին մասին, որի դեպքում Ա. Շակոբյանին ն Վ.Մարտիրոսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու

վաղեմության ժամկետը հինգ տարի է, որը դեռնսչի անցել: Մինչդեռ Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի կատարած արարքը հանդիսացել է ոչ թե ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանք,

4

որի վաղեմության ժամկետը կատարման պահին գործող օրենքով եղել է հինգ տարի:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ երկու դրվագով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(..) ՐՆյա 2020 թվականի օգոստոսի 2-ից, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարմվյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի (այսուհետ` Հիմնարկ) անվտանգության ապահովման բաժնի 2րդ կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուի գործառույթներով օժրոված պետական ` ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2021 թվականի սեպտեմբերի 9-ին խմրի կազմում, Արայիկ Հակոբյանի հետ. նախնական հանցավոր համաձայնությամբ, անձնական այլ դրդումներով ն խմրային շահերից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 2021թվականի սեպտեմբերի 9 թվագրությամը «Ոչ նախատեսված խուզարկություն կատարելու մասին» ակնհայտ կեղծ տեղեկություննեն պարունակող արձանագրություն, ապա. նույն բաժնի գլխավոր մասնագեվ Գրիգոր Գոգորյանի հետ, նախնական հանցավոր համաձայնությամի, անձնական այլ դրդումներով ն խմբային շահերից ելնելով, կազմել է պաշվտնեական փաարաթուղթ հանդիսացող 2021 8 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ .«Դատապարվյալի /(ալանավորված անձի/ կողմից ներքին կանոնակարգը խախպելու վերաբերյալ» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն (...)»/:

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 120-124:

5

8. Արայիկ Վրեժի Հակոբյանի նկատմամբ երկու դրվագով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ն 38-314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ. «(/...) ՐՆ/ա 2020 թվականի հուլիսի 22ից, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես 6 իշխանության ` ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշվմտնատար անձ, 2021 թվականի սեպտեմիերի Ֆին կատարել Լէ պաշտոնեական կեղծիքներ, այն է` անձնական այլ դրդումներով ն խմբային շահերից ելնելով՝ Վարդան Մարտիրոսյանի հեւ նախնական համաձայնությամը կազմել է 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամի՝ «Ոչ նախատեսված խուզարկություն կավզարելու մասին» պաշտոնական փաւատաւթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ վփաելեկություններ պարունակող արձանագրություն, բացի այղ՝ անձնական այլ դրդումներով ն խմբային շահերից ելնելով՝ կազմել է 202Լթվականի սեպփեմբերի 9 թվագրությամբ հիմնարկի պետին հասցեագրված ակնհայտ կեղծ տեղեկություննեն պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զեկուցագիր, այնուհետն՝ դրդել է նույն բաժնի գլխավոր մասնագետ Գրիգոր Գոգորյանին կատարել կեղծիք ն կազմել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացու` 2021 թվականի սեպտեմբերի 9 թվագրությամբ «Դաւսրապարվյալի /(ալանավորված անձի/ կողմից ներքին կանոնակարգը խախպելու վերաբերյալ» ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություն (...)»-.

9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանը գտնում է, ոլչ Արայիկ Հակոբյանին ն Վարդան Մարտիրոսյանին մեղսագրվող հանցանքները համապատասխանում են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին:

(-)

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 125-129:

6

Սույն քրեական գործով Արայիկ Վրեժի Հակոբյանին ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները կատարվել են 2021 թվականի սեպտեմբերի 9-ին:

Դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի Էին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83րդ հողվածի Լին մասի 2րդ կերի համաձայն` անձե ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթն ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 5 տարի, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի Լին կերի համաձայն՝ 2 տարի:

(-)

Վերոգրյալի արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ կատարված օրենայրական փոփոխությունները` հանցագործություններն րատ բնութի ն վտանգավորության աստիճանի դասակարգելու տեսանկյունից, կիրառելի են մեղադրյալներ Արայիկ Վրեժի Հակոբյանի ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյաւնի նկատմամի, սակայն վաղեմության ժամկետների հաշվարկման մասով` կիրառելի չեն, քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այդ մասով վատթարացնում է անձի իրավական վիճակը:

Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասր համապավզաասխաունում է 2022 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Էին մասին: Նշված օրենադրական փոփոխությունը կիրառելի է Արայիկ Վրեժի Հակոբյանի ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամբ, քանի որ ՀՀ քրնական նոր օրենսգիրքով մեղսագրվող արարքի համար սահմանված պատիժը մեղմացվել է, այն է՝ նախկին օրենսգիրքը մեղսագրվող արարքների համար որպես պատիժ էր նախատեսում ազատազրկում՝ առավելագույնը երեք փարի ժամկետով ն հանդիսանում էր միջին ծանրության հանցագործություն, խսկ նոր օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` առավելագույնը երկու փարի ժամկետով ն հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք:

7

Այսինքն` Արայիկ Վրեժի Հակոբյանի ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի կողմից ենթադրյալ կատարված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասին ն այդ մասով 2022 թվականի հուլիսի Էից գործող ՀՀ քրնական օրենսգիրքն ունի հետադարձ ուժ, քանի որ բարելավում է անձի վիճակը՝ պատիժը մեղմացնում է ն րատ այդմ՝ փոխում է (թեթնացնում է) նան կատարած արարքների ծանրության աարիճանը:

Միաժամանակ, Դատարանը ցանկանում է արձանագրել, որ ինչպես արդեն իսկ նշվել է` նախկին ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում` արարքը, րատ հանրային վտանգավորության աստիճանի, դասվում էր միջին ծանրության հանցազործությունների թվին, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգիքով արարքը դասվում: է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ինչից ակնհայվպ է, որ նոր օրենսգիրքը հանդիսանում է պատիժը մեղմացնող, ուարի այդ մասով 2022 թվականի հուլիսի Լից գործող ՀՀ քրեական օրենսգրքին պետք է տալ հետադարձ ուժ:

Արայիկ Վրեժի Հակորյանը ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանն իրենց մեղսագրվող արարքները ենթեւդրարբար կատարել են 2021թվականի սեպտեմբերի Զին, իսկ մեղսագրվող արարքը կատարելու պահին գործել է 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետ սահմանվում էր 2 փարի:

Հաշվի առնելով այն, ոլ արարքի հանցավորությունը ն պատժելիությունը, որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի հետադարձության կանոնների համաձայն` նոր օրենսգիրքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երի արարքի հանցավորությունը վերացնում է, պատիժը մեղմացնում կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվում ն նկատի ունենալով, որ տվյալ պարագայում, նոր օրենադրությունը պատիժը մեղմացնում է, ուարի Արայիկ Վրեժի Հակոբյանի ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամի կիրառելի է 2021Լթվականի հուլիսի էին ընդունված ՀՀ քրնական օրենսգիրքը:

8

Այսինքն՝ Արայիկ Վրեժի Հակոբյանին ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղսագրվող արարքները համապատասխանում են ն ենթակա են իրավական գնահատման 2022 թվականի հուլիսի Լից զործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի Լին մասով, որն ըսավ: ծանրության աստիճանի` հանդսիանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:

Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նան այն, որ բացակայում: են վաղեմության ժամկետի կասեցման, ընդհավպմեւն հիմքերը ն նկատի ունենալով, որ մեղադրյալներ Արայիկ Վրեժի Հակոբյանին ն Վարդան Գրիգորի Մարփտիրոսյաւնին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցանքներն ավարտված համարելու օրվանից (2021 թվականի սեպտեմբերի 9-ից) անցել է 2 տարի, իսկ արարքների կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքը ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետը սահմանում էր 2 տարի, գտնում է, որ Արայիկ Վրեժի Հակոբյանի նկատմամի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի 314-րդ հոդվածի Էին մասով /2 դիվագ/, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 36-314- րդ հոդվածի Լին մասով ն Վարդան Գրիգորի Մարտիրոսյանի նկատմամի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրնական օրենսգրքի 314-րդ հողվածի Էին մասով /2 դրվագ/ հարուցվաուծ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ թիվ ՀԿԴ/013/0122 քրեական գործի վարութի՝ կարճվի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի 12-րդ կերով նախատեսված՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: (...)»:

10. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «/...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 ն 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75րդ ն 83րդ հոդվածների համեմատական, իրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական

պատասխանաւտվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ 3Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 132-151:

9

դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալների նկատմամի, քանի որ նախ` սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, րացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամբ քրեական հետաւպնդում հարուցելու մասին որոշում կայացնելը՝ մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարվտվելու օրվանից մինչն գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

Հեփնաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ որոնք առավել բարենպասվ են մեղադրյալների համար:

Անդրադառնալով Բողոքարերի այն փաստարկին, որ հանցանքի կատարմուն պահին Արայիկ Հակոբյանի ն Վարդան Մարտիրոսյանի կավփարած արարքները հանդիսացել են ոչ թն ոչ մեծ ծանրության, այլ միջին ծանրության հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետը արարքների կատարման պահին գործող օրենքով եղել է 5 տարի, Վերաքննիչ դատարանը փապրում է, ոլր 202Լթվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հենում է, որ հետադարձ ուժ ուն, ոչ միայն պատիժը, այլե պատփասխանատվությունը մեղմացնող օրենքը: Այլ կերպ` 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9- րդ հոդվածի 2րդ մասով սահմանված` պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմի պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հեր համակցված՝ հաշվի առնելով, որ հեփադարձ ուժ ունի նան պատասխանատվություն, մեղմացնող օրենքը, քանի որ պավժի հարցերը կազմում են պատասխանատվության միայն մի մասը, հետնաբար՝ քրեական պատասխանատվությունը ն պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ ամբողջի (պատասխանատվություն) ն մասի (պատիժ) համատեքարում:

10

Ինչ վերաբերում է Բողոքարբերի այն պնդմանը, որ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին հետադարձ ուժ է տրվել կրկնակի, ապա նշվածն անհիմն է, քանի որ օրենադրությամը առկա չէ որեէ սահմանափակում, թե քանի անգամ է թույլատրելի առավել մեղմ կանոնի կիրառումը, ուստի, պետք է արձանագրել, որ այս առումով բողոքում բերված փաստարկը նույնպես իրավաչամ չէ:

Ամփոփելով վերագրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման մեջ տեղ գտած հեզնությունները հիմնավոր են ն բխում են գործի նյութերից: Բողոքարկված դատեւկաւն ակտն օրինական է, ուստի այն բեկանելու ն փոփոխելու հիմքեր առկա չեն: Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, ոլ բողոքարկվող որոշմամբ պահպանված է հանրային ն մասնավոր շահերի ողջամիտ

հավասարակշոությունը` հենարբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման: (:-.»":

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք մեղադրյալներ ԱՀակոբյանի ն Վ.Մարտիրոսյաանի՝ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

«Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 68-88:

1

ՃՇՇ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաճայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հերադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «,. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պատիժը խատացնող կամ հանցանք կամքրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտներ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռնս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական սւկտ:

(--)

4 Հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք

կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հերադարձ ուժ, եթն դա նախատեսված է օրենքով:

(--)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը այն հոդվածով նախապտեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

121 ՀՀ Սահմանադրության 7273»րդ հոդվածներով ամրագրված

երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության

12

նպատակահարմարություն, դրա հանրային վտանգավորություն, Օ։:կամ քրեականացված արարք կատարած անձի իրավական վիճակը նորովի

կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը:

Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից»:

Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դըսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձութան ուղիղ տպահանջ,։ օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերովՀ: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության 5 Տես, ոամոտ ուսեոմտ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:

6 Տե՛ս, ռամոնչ ոամոոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը:

3

անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձություն,՝ պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով՛:

13. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, ն տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսե բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես` այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը` հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության 7 Տե՛ս, տաոնՏ ուսում, Վճռաբեկ դատարանի` Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:

14

կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանըր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որնէ պարագայում կիրառելի չէր":

14. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը: Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր: ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի:

ՑՏե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

15

Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սական քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության

ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի` պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի: Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները նույնական են: Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխութան հետնանքով քրեական պատասխանատվության

ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվությաան ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- մեղադրյալ Վ.Մարտիրոսյանին վերագրվել է երկու դրվագ պաշտոնեական կեղծիքի կատարում, իսկ մեղադրյալ ԱՀակոբյանին՝ երկու դրվագ պաշտոնեական կեղծիքի կատարում, ինչպես նան՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դրդրչություն: Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 314-րդ հոդվածի

16

Լին մասով` երկու դրվագով ն 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով»,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալներին վերագրվող ենթադրյալ արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը նույն օրենսգրքի համաձայն, համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով",

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 ն 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի` համապատասխանաբար 75-րդ ն 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալներ Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալների նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են նրանց համար':

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1214րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա.շՀակոբյանին ն Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը ն պաշտոնեական կեղծիք 5 Տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

ս Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

17

կատարելու դրդչությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական

պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի

համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները մեղադրյալներ Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործություններիի համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի:

Այլ կերպ՝ թե՛ նախկին, թե' գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալներ Ա.Հակոբյանն ն Վ.Մարտիրոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի:

Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն

հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալներ Ա.Հակոբյանը ու Վ.Մարտիրոսյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ, ն' վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն, այդ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը:

18

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունն ՕՁԺառ այն, որ մեղադրյալներ Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոջ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը, ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանելու ն վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար:

19. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ա.Հակոբյանի ն Վ.Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը ն արդյունքում հանգի համապատասխան հետնության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

19

ՈՐՈՇԵՑ

Լ Թիվ ՀԿԴ/0131/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 5-ի որոշումն ամբողջությամբ բեկանել ն վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախազահող՝ Ս.ԶԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս, .»-ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0131/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել