Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ՎԴ/0794/05/14
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ՎԴ/0794/05/14

Վճռաբեկ դատարանՎԴ/0794/05/1422 ապրիլի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչ Մելսիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Հասմիկ Սերգոյանի` Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` Ծառայության 10.03.2014 թվականի (Կատարողական պահանջի մասին, գործողությունները վերսկսելու մասինե որոշումը վերացնելու 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0794/05/14

Նախագահող դատավոր`

Ք. Մկոյան

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Գ. Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/0794/05/14

2016թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչ Մելսիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.05.2015 թվականի

որոշման

դեմ`

ըստ

հայցի

Անահիտ

Սարգսյանի

ընդդեմ

ՀՀ

արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ Հասմիկ Սերգոյանի` Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` Ծառայության 10.03.2014 թվականի (Կատարողական

պահանջի մասին,

գործողությունները

վերսկսելու

մասինե

որոշումը

վերացնելու

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Անահիտ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումը,

և

որպես

հետևանք`

վերացնել

Ծառայության

10.03.2014

թվականի

(Կատարողական գործողությունները վերսկսելու մասինե որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է ամբողջությամբ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ

դատարան)

21.05.2015 թվականի որոշմամբ Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 123-րդ, 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի բխում գործի իրավական և փաստական հանգամանքներից:

Ստորադաս դատարանը սույն վարչական գործով վեճի քննության ժամանակ չի զարգացրել

այս

կամ

այն

ապացույցն

արժանահավատ

համարելու,

մեկի

առավելությունը մյուսի նկատմամբ, ինչպես նաև այս կամ այն ապացույցը մերժելու մասին համալիր

ինստիտուտի ձևավորումն ու կառուցումը, հակառակ դեպքում

կհամոզվեր, որ երբեք իրավաչափ ու իրատեսական չէ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ վիճահարույց կատարողական վարույթով վեճի առարկա համարվող Երևան քաղաքի, Հ. Էմինի թիվ 103/2 տան նկատմամբ արգելանք չի կիրառվել, այլ արգելանքը կիրառվել է նույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանն անթույլատրելիորեն փաստել է, որ նման պայմաններում վիճահարույց կատարողական վարույթի վերսկսելն արգելք չէ:

Վերաքննիչ դատարանը չի կատարել սույն գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ճիշտ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները և հաշվի չի առել, որ Ծառայության

վիճարկվող

որոշումները

խախտում

են

Անահիտ

Սարգսյանի

իրավունքներն ու օրինական շահերը և պետք է վերացվեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ծառայության 18.06.2012 թվականի որոշմամբ կատարողական վարույթը ոչ թե կարճվել է, այլ` ավարտվել, հետևաբար այն կարող էր վերսկսվել (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1.

թիվ

ԵԱՔԴ/1128/02/11

քաղաքացիական

գործով

Երևանի

Արաբկիր

և

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011

Հասմիկ

թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա պահանջատեր Սերգոյանին

07.05.2012

թվականին

տրվել

է

թիվ

ԵԱՔԴ-1128/02/11

կատարողական թերթը, որի համաձայն` Անահիտ Սարգսյանին պետք է վտարել Հասմիկ Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 103/2 հասցեում գտնվող բնակելի տնից (հատոր 1-ին, գ.թ. 39).

2. Ծառայության 11.05.2012 թվականի (Կատարողական վարույթ հարուցելու մասինե որոշման համաձայն՝ վերը նշված կատարողական թերթի հիման վրա Ծառայության Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու Ս. Յարալյանի (այսուհետ` Հարկադիր կատարող) կողմից հարուցվել է թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 40).

3. թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2012 թվականի (Դատական ակտի կատարումը հետաձգելու մասինե որոշման համաձայն՝ Անահիտ Սարգսյանի դիմումը բավարարվել է, և նույն դատարանի 29.09.2011 թվականի վճռի կատարումը հետաձգվել է մինչև 30.10.2012 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 96-97).

4. 19.06.2012 թվականին Ծառայություն ներկայացրած դիմումով պահանջատեր Հասմիկ Սերգոյանը խնդրել է վերադարձնել թիվ ԵԱՔԴ/1128/02/11 կատարողական թերթը` նշելով, որ (անհրաժեշտության դեպքում հոկտեմբերի 30-ից հետո այն կներկայացնի կատարմանե (հատոր 1-ին, գ.թ. 43).

5. Ծառայության 19.06.2012 թվականի (Կատարողական վարույթն ավարտելու մասինե որոշման համաձայն՝ Հարկադիր կատարողը, ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որոշել է ավարտել 11.05.2012 թվականին հարուցված թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը և թիվ ԵԱՔԴ/1128/02/11 կատարողական թերթը վերադարձնել պահանջատիրոջը (հատոր 1-ին, գ.թ. 44).

6. Հասմիկ Սերգոյանը 29.10.2013 թվականին Ծառայությանը հասցեագրված դիմումով 07.05.2012 թվականին տրված թիվ ԵԱՔԴ-1128/02/11 կատարողական թերթը կրկին ներկայացրել է կատարման (հատոր 1-ին, գ.թ. 46).

4

7. Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշման համաձայն՝ Հարկադիր կատարողը, ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ, 39-րդ հոդվածներով, որոշել է վերսկսել է 19.06.2012 թվականին ավարտված թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը՝ թիվ 01/08-214/13 համարով (հատոր 1-ին, գ.թ. 47).

8. թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2013 թվականի (Դատական ակտի կատարումը հետաձգելու մասինե որոշման համաձայն՝ Անահիտ Սարգսյանի դիմումը բավարարվել է, և նույն դատարանի 29.09.2011 թվականի վճռի կատարումը հետաձգվել է մինչև 10.03.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 98-99). 9.

Ծառայության

27.12.2013

թվականի

(Կատարողական

գործողությունները

հետաձգելու մասինե որոշման համաձայն՝ Հարկադիր կատարողը, ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, որոշել է հետաձգել 29.10.2013

թվականին

վերսկսված

թիվ

01/08-214/13

կատարողական

վարույթով

կատարողական գործողությունները մինչև 10.03.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 17). 10.

Ծառայության

10.03.2014

թվականի

(Կատարողական

գործողությունները

վերսկսելու մասինե որոշման համաձայն՝ Հարկադիր կատարողը, ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ, 39-րդ հոդվածներով, որոշել է վերսկսել 27.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված թիվ 01/08-214/13 կատարողական վարույթով կատարողական գործողությունները (հատոր 1-ին, գ.թ. 54):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո կատարողական թերթը կրկին (նոր) կատարման

ներկայացնելու

իրավական

հետևանքների

վերաբերյալ,

կարևոր

նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո կատարողական թերթը կրկին կատարման ներկայացվելուց հետո օրենքով

5

նախատեսված պայմանների պահպանման դեպքում կատարողական վարույթը վերսկսվում է, թե՞ հարուցվում է նոր կատարողական վարույթ,

2. պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարո՞ղ է արդյոք նոր կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո, և առկա չէ կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: (Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապահովում է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված է ՀՀ Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելու հարկադիր կատարողի պարտականությունը:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին անգամ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 30«րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում

է

որոշում`

պահանջատիրոջից

կամ

նրա

ներկայացուցչից

(...)

կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում (...): (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 31«րդ հոդվածի համաձայն` (...) եթե լրացել է [կատարողական թերթը] կատարման ներկայացնելու ժամկետը

և

բացակայում

է

բաց

թողնված

ժամկետը

վերականգնելու

մասին

կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (...) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

6

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե

ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի

1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե

ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի

3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի: Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (...) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝

(Դատական

ակտերի

հարկադիր

կատարման

մասինե

ՀՀ

օրենքով

նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը (տեԲս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի

հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

7

ՀՀ

վճռաբեկ

դատարանի

մեկ

այլ

որոշմամբ

արտահայտված

իրավական

դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված ընդհանուր ժամկետից բացի` որևէ այլ ժամկետի բացակայության պայմաններում կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար նույնպես պետք է հիմք ընդունվի վերոհիշյալ մեկ տարվա ժամկետը, քանի որ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելը, ըստ էության, կատարողական թերթը կատարման ներկայացնելն է` առանց որևէ էական առանձնահատկության: Հետևաբար տվյալ դեպքում նույնպես կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի մեկ տարվա ընթացքում: Ուստի նշված մեկամյա ժամկետը

լրանալուց

հետո

ներկայացված

կատարողական

թերթը

հարկադիր

կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ

ընդունված կատարողական

վարույթ

հարուցելու

մասին

որոշումը

համարվում է օրենքի խախտմամբ ընդունված, ինչն էլ հիմք է այն անվավեր ճանաչելու համար (տեԲս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ

արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կատարողական վարույթն ավարտելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել է (Դատական ակտերի

հարկադիր

կատարման

մասինե

ՀՀ

օրենքի

41-րդ

հոդվածով,

իսկ

կատարողական վարույթը կասեցնելու հետ կապված իրավահարաբերությունները՝ նույն օրենքի 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածներով՝ սահմանելով կատարողական վարույթն ավարտելու և կասեցնելու հիմքերը և դրանց իրավական հետևանքները: Վկայակոչված հոդվածներում

ամրագրված

իրավանորմերի

համակարգային

վերլուծության

արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կատարողական վարույթն ավարտելը և կատարողական վարույթը կասեցնելը՝ որպես ընթացակարգային ինստիտուտներ, առաջացնում են տարբեր իրավական հետևանքներ. կատարողական վարույթը

կասեցնելուց

հետո

կասեցման

հիմք

հանդիսացած

հանգամանքների

վերանալու դեպքում կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, իսկ կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, այն չի կարող կրկին վերսկսվել: Նշված ընդհանուր կանոնից բացառությունը նախատեսված է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությամբ, որի բովանդակությունը հանգում է հետևյալին. ավարտված կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել, եթե այն ավարտվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն:

8

Փաստորեն, (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել է, որ կատարողական վարույթը կարող է կրկին վերսկսվել միայն հետևյալ երկու դեպքերում.

1.

եթե կատարողական վարույթը կասեցվել է, և կասեցման հիմք հանդիսացած

հանգամանքները վերացել են,

2.

եթե կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել

պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Կատարողական վարույթն ավարտելու իրավական հետևանքները սահմանված են (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու դեպքում, որպես ընդհանուր կանոն, կատարողական թերթը վերադարձվում է պահանջատիրոջը (նրա ժառանգին) և կատարողական վարույթն ավարտելն ու կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար: Նշված ընդհանուր կանոնից բացառությունն այն է, որ կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը չի վերադարձվում պահանջատիրոջը, եթե կատարողական վարույթն ավարտվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի հիմքով:

Այսպիսով, ընդհանուր կանոնի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելու և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելու դեպքում կատարողական թերթը կարող է ներկայացվել նոր կատարման. այդ դեպքում ավարտված կատարողական վարույթը չի կարող կրկին վերսկսել, քանի որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքը կատարողական վարույթը ավարտելուց

և

վերադարձնելուց

կատարողական

հետո

այն

կրկին

թերթը

(նոր)

պահանջատիրոջը

կատարման

(նրա

ժառանգին)

ներկայացնելու

դեպքում

կատարողական վարույթը վերսկսելու վերաբերյալ որևէ իրավակարգավորում չի պարունակում: Կատարողական վարույթն ավարտելուց և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելուց հետո այն նոր կատարման ներկայացվելու արդյունքում կարող է հարուցվել նոր կատարողական վարույթ՝ օրենքով նախատեսված որոշակի պայմանների պահպանված լինելու դեպքում: Օրենսդիրը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ օրենսդիրը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել է հետևյալ կանոնը. պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթը ավարտելու դեպքում կատարողական թերթը կարող է կրկին կատարման ներկայացվել (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ

9

օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում, մասնավորապես՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելը, ըստ էության, կատարողական թերթը կատարման ներկայացնելն է` առանց որևէ էական տարբերության: Ուստի կատարողական թերթը կրկին (նոր) կատարման ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարել միևնույն

գործողությունները,

ինչ

որ

կատարողական

թերթն

առաջին

անգամ

կատարման ներկայացնելու պարագայում: Մասնավորապես, (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, եթե բացակայում է կատարողական

թերթ

տված

դատարանի

որոշումը՝

բաց

թողնված

ժամկետը

վերականգնելու մասին: Իսկ կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու՝ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված

հիմքերի

բացակայության

դեպքում

կրկին

(նոր)

կատարման

ներկայացված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարողը պարտավոր է նույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցել նոր կատարողական վարույթ:

Հետևաբար

կատարողական

թերթը

վերադարձնելու

մասին

դիմում

ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում պահանջատերը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ վերադարձված և կրկին ներկայացված կատարողական թերթի հիման վրա կարող է նոր կատարողական վարույթ հարուցվել միայն այն դեպքում, երբ կատարողական

թերթը

կրկին

ներկայացնելիս

պահանջատերը

պահպանել

է

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը, որի հաշվարկման սկիզբն է կատարման ենթակա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, կամ առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո կատարողական թերթը կրկին (նոր) կատարման ներկայացնելու հետևանքով ծագող իրավահարաբերությունների էությունը հանգում է, մասնավորապես, հետևյալին.

1.

պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում

ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո կատարողական թերթը կրկին կատարման ներկայացվելուց հետո օրենքով նախատեսված պայմանների պահպանման դեպքում կատարողական վարույթը ոչ թե վերսկսվում է, այլ կարող է հարուցվել նոր կատարողական վարույթ,

2.

պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում

ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարող է նոր

10

կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում,

3.

պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում

ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետի ավարտից հետո կրկին կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա նոր կատարողական վարույթ չի կարող հարուցվել, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ըստ հայցի Հասմիկ Սերգոյանի ընդդեմ Անահիտ Սարգսյանի՝ բնակարանից վտարելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է Անահիտ Սարգսյանին վտարել Հասմիկ Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Հ. Էմինի փողոցի թիվ 103/2 հասցեում գտնվող բնակելի տնից: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 27.02.2012 թվականին: Պահանջատեր Հասմիկ Սերգոյանը թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի

Արաբկիր

և

Քանաքեռ-Զեյթուն

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության դատարանի կայացրած վճռի հիման վրա 07.05.2012 թվականին տրված կատարողական թերթն առաջին անգամ կատարման է ներկայացրել (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված մեկամյա ժամկետի ընթացքում, և Հարկադիր կատարողը 11.05.2012 թվականին հարուցել է թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը: 19.06.2012 թվականին Ծառայություն ներկայացրած դիմումով պահանջատեր Հասմիկ Սերգոյանը խնդրել է վերադարձնել թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի

Արաբկիր

իրավասության

և

Քանաքեռ-Զեյթուն

դատարանի

29.09.2011

վարչական

թվականի

վճռի

շրջանների

հիման

ընդհանուր

վրա

տրված

կատարողական թերթը: Հիմք ընդունելով պահանջատեր Հասմիկ Սերգոյանի վերոգրյալ դիմումը՝ Հարկադիր կատարողը 19.06.2012 թվականի որոշմամբ ավարտել է 11.05.2012 թվականին հարուցված թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը՝ ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Ծառայությանը հասցեագրված դիմումով պահանջատեր Հասմիկ Սերգոյանը թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հիման վրա 07.05.2012 թվականին տրված կատարողական թերթը կրկին (նոր) կատարման է ներկայացրել 29.10.2013 թվականին: Հիմք ընդունելով պահանջատեր Հասմիկ Սերգոյանի

11

վերոգրյալ դիմումը և ղեկավարվելով (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 28-րդ և 39-րդ հոդվածներով՝ Հարկադիր կատարողը սույն գործով վիճարկվող՝ 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշմամբ

վերսկսել

է

19.06.2012

թվականին

ավարտված

թիվ

01/08-114/12

կատարողական վարույթը՝ թիվ 01/08-214/13 համարով:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, 19.12.2013 թվականի որոշմամբ բավարարելով Անահիտ Սարգսյանի դիմումը, թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011 թվականի վճռի կատարումը հետաձգել է մինչև 10.03.2014 թվականը: Հարկադիր կատարողը 27.12.2013 թվականի որոշմամբ 29.10.2013 թվականին վերսկսված

թիվ

01/08-214/13

կատարողական

վարույթով

կատարողական

գործողությունները հետաձգել է մինչև 10.03.2014 թվականը, իսկ սույն գործով վիճարկվող՝ Ծառայության 10.03.2014 թվականի (Կատարողական գործողությունները վերսկսելու մասինե որոշմամբ Հարկադիր կատարողը վերսկսել է 27.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված թիվ 01/08-214/13 կատարողական վարույթով կատարողական գործողությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Անահիտ Սարգսյանը վիճարկում է Ծառայության 29.10.2013 թվականի և 10.03.2014 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումները:

Դատարանը մերժել է Անահիտ Սարգսյանի հայցը՝ պատճառաբանելով, որ պահանջատեր

Հասմիկ

Սերգոյանի

29.10.2013

թվականի

դիմումի

հիման

վրա

վերսկսելով 19.06.2012 թվականի որոշմամբ ավարտված կատարողական վարույթը` Հարկադիր

կատարողը

դրսևորել

է

իրավաչափ

վարքագիծ,

քանի

որ

թիվ

ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011 թվականի վճռի կատարումը նույն դատարանի որոշմամբ հետաձգվել է մինչև 30.10.2012 թվականը,

((...) որպիսի իրողությունն էլ հիմք է տվել պահանջատեր Հասմիկ Սերգոյանին այդ վճռի հիման վրա տրված կատարողական թերթը վերստին կատարման ներկայացնելու այդ ժամկետից հետո մեկ տարվա ընթացքում` մինչև 30.10.2013 թվականը, ինչն էլ սույն դեպքում իրականացվել է (...)ե:

Վերաքննիչ դատարանը մերժել է Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ հիմնավոր համարելով Դատարանի վերոգրյալ հետևություններն ու գտնելով, որ Դատարանի կողմից ճիշտ են գնահատվել գործում եղած ապացույցները, ճիշտ են պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, և ճիշտ են մեկնաբանվել կիրառված իրավական նորմերը: Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

12

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ պահանջատիրոջ կողմից կատարողական

թերթը

վերադարձնելու

մասին

դիմում

ներկայացնելու

հիմքով

կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարող է նոր կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կրկին կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա նոր կատարողական վարույթ չի կարող հարուցվել, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Հետևաբար թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի

Արաբկիր

և

Քանաքեռ-Զեյթուն

վարչական

շրջանների

ընդհանուր

իրավասության դատարանի կայացրած վճռով պահանջատեր Հասմիկ Սերգոյանը կարող էր այդ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթն ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին կատարման ներկայացնել կատարման ենթակա դատական

ակտի

օրինական

ուժի

մեջ

մտնելու

պահից

մեկամյա

ժամանակահատվածում: Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ Հասմիկ Սերգոյանը թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կրկին (նոր) կատարման է ներկայացրել 29.10.2013 թվականին, այսինքն՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացրել կատարողական թերթ տված դատարանի որոշումը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Նման պայմաններում հարկադիր

կատարողը

պարտավոր

էր

վերադարձնել

թիվ

ԵԱՔԴ/1128/02/11

քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր

իրավասության

դատարանի

կայացրած

վճռի

հիման

վրա

տրված

կատարողական թերթը, քանի որ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ

օրենքի

31-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն՝

հարկադիր

կատարողը

կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը, եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Սույն գործի փաստերից հետևում է, որ Հարկադիր կատարողը ոչ թե վերադարձրել է թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011 թվականի վճռի հիման վրա տրված և 29.10.2013 թվականին կրկին (նոր) կատարման ներկայացված կատարողական թերթը, այլ 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշմամբ վերսկսել է 19.06.2012 թվականին ավարտված թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը՝ թիվ 01/08-214/13 համարով:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման

վարույթը

կարգավորող

օրենսդրական

նորմերի

համաձայն՝

պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելուց հետո կատարողական

13

թերթը կրկին կատարման ներկայացվելու դեպքում կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Տվյալ դեպքում թիվ ԵԱՔԴ/1128/02/11 քաղաքացիական գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2011

թվականի

վճռի

հիման

վրա

տրված

և

կատարման

ներկայացված

կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթը չէր կարող վերսկսվել, քանի որ այդ կատարողական թերթի հիման վրա 11.05.2012 թվականին հարուցված թիվ 01/08-114/12 կատարողական վարույթը Հարկադիր կատարողի 19.06.2012 թվականի որոշմամբ ավարտվել էր այն հիմքով, որ պահանջատեր Հասմիկ Սերգոյանը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին: Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումն ընդունվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի խախտմամբ և ենթակա էր անվավեր

ճանաչման,

ինչն

անտեսվել

է

ստորադաս

դատարանների

կողմից:

Ծառայության 29.10.2013 թվականի (Կատարողական վարույթը վերսկսելու մասինե որոշումը հիմք է հանդիսացել հետագայում Ծառայության կողմից 10.03.2014 թվականի (Կատարողական գործողությունները վերսկսելու մասինե որոշման կայացման համար, որով Հարկադիր կատարողը վերսկսել է 27.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված թիվ 01/08-214/13

կատարողական

վարույթով

կատարողական

գործողությունները:

Հետևաբար Ծառայության 10.03.2014 թվականի (Կատարողական գործողությունները վերսկսելու մասինե որոշումը ևս պետք է ճանաչվեր անվավեր, ինչը ևս հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական

կոնվենցիայի

(այսուհետ`

Կոնվենցիա)

6-րդ հոդվածի

համաձայն`

յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է

14

Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից

ստորադաս

դատարանի

դատական

ակտը

փոփոխելը

բխում

է

արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական

ակտ

կայացնելու

համար

նոր

հանգամանք

հաստատելու

անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման

պատճառաբանությունները,

ինչպես

նաև

գործի

նոր

քննության

անհրաժեշտության բացակայությունը։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ

են

եղել

դատական

պաշտպանության

իրավունքի

արդյունավետ

իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

հայցվոր

Անահիտ

Սարգսյանը

հայցադիմումի համար վճարել է 4.000 ՀՀ դրամ, վերաքննիչ բողոքի համար` 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքի համար սահմանված 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգվել է, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Սարգսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Ծառայության կողմից, իսկ վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումարը ենթակա է վճարման Ծառայության կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

15

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի 21.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել. Անահիտ Սարգսյանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2016 թ.
Գործի #:
ՎԴ/0794/05/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել