Պատասխանող — ԿԴ1/0244/02/17
Ամփոփում
քննելով ՀՀ ջրային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Շմավոն Համբարձումյանի հայցի ընդդեմ Կոտայքի մարզի Գառնի համայնքի, երրորդ անձինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ն Կոմիտեի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Շմավոն Համբարձումյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 ն 07
Ամբողջ Տեքստ
ՄԱՀՆ ենն,
է կ ԱՆ ՀԹԱՈՀՀԱ
Նալ ՏԵԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴԼ/0244/02/17 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0244/02/17
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան
Դատավորներ՝ Ն. Մարգարյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ջրային կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Շմավոն Համբարձումյանի հայցի ընդդեմ Կոտայքի մարզի Գառնի համայնքի, երրորդ անձինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ն Կոմիտեի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Շմավոն Համբարձումյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 ն 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը, ն գործի վարույթը կարճվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Դատարան) 12.04.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Դատարանի 01.07.2019 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, բավարարվել է՝ Ընկերությունը ներգրավվել է որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, բավարարվել է՝ Կոմիտեն ներգրավվել է որպես պատասխանողի կողմում հանդես եկող վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:
Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով:
Դատարանի 18.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը՝ վճռի շրջադարձ կատարելու վերաբերյալ, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.10.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 18.05.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 149-րդ, 163-րդ, 166-րդ ու 168-րդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26րդ ն 27-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ ու 183-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախկին դատավարության ընթացքում իր օրինական իրավունքները գործի նոր քննության ընթացքում այդպես էլ մնացել են ոտնահարված ն չվերականգնված. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված վճռի հիմքով գրանցվել է հայցվոր Շմավոն Համբարձումյանի
Յ
սեփականության իրավունքը: Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով գործով դատավարության մասնակից, երրորդ անձ Ընկերությունն օգտվե է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական ակտի շրջադարձ կատարելու հնարավորությունից Ա դիմում է ներկայացրել Դատարան, սակայն Դատարանն Ընկերության դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նման դիմում կարող է ներկայացնել միայն պատասխանողը՝ Գառնի համայնքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ ինքը 75,92հա մակերեսով ջրային նշանակություն ունեցող հողատարածքի մի մասը սեփականության իրավունքով, մյում մասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տիրապետում է, ն նուն գործով հայցվորի կողմից վիճարկվող ձեռքբերման վաղեմության ուժով Գառնի ձորում գտնվող տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի բավարարման պարագայում հնարավոր է իրեն օրինական հիմքերով պատկանող հողատարածքի մի մասը համադրվի հայցվորին հատկացվելիք հողատարածքի հետ, ինչըբ'։ նե պետք է պարզեին ստորադաս դատարանները:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ սույն գործով վճռի կատարման շրջադարձ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ կարող է հանդես գալ միայն պատասխանող Գառնի համայնքը՝ անհիմն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.10.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն Ընկերության դիմումը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Շմավոն Համբարձումյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Գառնի համայնքի՝ ձեռքբերման վաղեմության ուժով Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 ն 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջն կնքված հետնյալ բովանդակությամբ հաշտության համաձայնությունը՝
«(-.)
Լ. Ես' հայցվոր' Շմավոն Հրանտի Համբարձումյաես համաձայեվում ն հաշտվում եմ առ այե, որ Կոտայքի մարզի Գառեի համայեքի ղեկավար" Ա. Սահակյանի կողմից ստորագրվի սույն համաձայնագիրը, այն մասին, որ եա, որպես համայնքի ղեկավար չի առարկում, որպեսզի Կոտայքի մարզ, Գառնի ձորում գտեվող 07-02-0398-0001 ն 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվի իմ սեփականության իրավունքը:
2. Ես' ՀՀ Կոտայքի մարզի Գառեի համայեքի ղեկավար' Ա. Սահակյանս ըեդունում եմ, որ 1991 թվականից առ այսօր Շմավոն Հրանտի Համբարձումյանի կողմից
4
օգտագործվում է Կուտայքի մարզ, Գառեի ձորում գտեվող 07-02-0398-0001 ն 07-021-0398-0018 ծածկագրերի տակ գտեվող տարածքները ն համաձայն եմ, որպեսզի այդ ապտարածքեերի նեկատմամբ ճանաչվի Շմավոն Հրանտի Համբարձումյանի սեփականության իրավունքը:
(:.»:
Նշված քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 2-6, 29-31).
2) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի ն նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0018 ծածկագրով 0,4021հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 14, 15).
Յ Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող 07-021-0398-0001 ծածկագրով 0,2771հա մակերեով գյուղատնտեսական նշանակության հողամասը «վերագրանցվել է Գառնի գյուղի բնակիչ Շմավոն Համբարձումյանին», Ա որպես սեփականություն Կադաստրի կոմիտեի կողմից տրվել է թիվ 07-021-0398-0023 ծածկագրով թիվ 19022018-07-0062 սեփականության իրավունքի վկայական (հատոր 4-րդ, գ.թ. 52).
4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի ն նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0023 ծածկագրով 0,2771հա մակերեսով հողամասի նկատմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 59).
5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ստորադաս դատարան՝ նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից հիմեավորվել է (ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով) վկայակոչված այն փաստը, որ սույն գործով Հայցվորի կողմից պահանջված հողամասը' հեարավոր է համադրվել է Կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքե' բողոքարկվող դատական ակտե առեչվում է Կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտեում է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու ն գործը նոր քնեության ուղարկելու համար»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 109-111, 219-222).
6) գործի նոր քննության ընթացքում Ընկերության կողմից ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություն:
5
Դատարանը 01.07.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության միջնորդությունը բավարարելու ն Ընկերությանը սույն քաղաքացիական գործով որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն :պլահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով ապագայում կայացվելիք դատական ակտը կարող է ազդել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի իրավունքների ն պարտականությունեերի վրա: Հետնաբար' վերջինս պետք է մասնակցություն ունենա գործով ընթացող դատավարությանը' հեարավորություն ունենալով արտահայտել իր իրավական դիրքորոշումը: Վերը եշվածը հաշվի առնելով, ինեչպես նան ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, դատարանե արձանագրում է, որ սույն գործով կայացվող վճիռը կարող է առեչվել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության իրավունքներին» (հատոր 3-րդ, գ-թ. 15-19, 68-72).
7) գործի նոր քննության ընթացքում Կոմիտեի կողմից ներկայացվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություն:
Դատարանը, պատճառաբանելով, որ «ՀՀ վերաքենիչ դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ հաստատվել է, որ բողոք բերող անձի կողմից հիմնավորվել է /ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով/ վկայակոչված այն փաստը, որ սույն գործով հայցվորի կողմից պահանջված հողամասը հնարավոր է համադրվել է կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքնե' բողոքարկվող դատական ակտն առեչվում է կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու համար», Ա ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, արձանագրել է, որ «սույն գործով կայացվող վճիռը կարող է առնչվել ՀՀ ջրային կոմիտեի իրավունքներին», ու 23.10.2019 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի միջնորդությունը բավարարելու ն Կոմիտեին սույն քաղաքացիական գործով որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 6-8, 21-25).
8) գործի նոր քննության ընթացքում հայցվոր Շմավոն Համբարձումյանը ներկայացրել է հայցից հրաժարվելու ն գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն:
Դատարանը 25.02.2021 թվականին որոշում է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշումը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ (հատոր 7-րդ, գ.թ. 4, 51-57).
9) Ընկերությունը ներկայացրել է վճռի շրջադարձ կատարելու մասին դիմում՝ պահանջելով վերը նշված անշարժ գույքի՝ հողամասերի նկատմամբ վերականգնել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականությունը՝ այն պատճառաբանելով նրանով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 15.10.2018 թվականի որոշմամբ բեկանված լինելու պայմաններում դատական ակտի շրջադարձ չի կատարվել, ուստի շրջադարձը պետք է կատարի նոր դատական ակտ կայացրած դատարանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որի անհրաժեշտությունը բխում է նան այն հանգամանքից, որ դրանով շոշափվում են Ընկերության իրավունքները ն օրինական շահերը՝ նկատի ունենալով, որ տվյալ հատվածով անցնում են
6
ջրամատակարարման խողովակներ, որոնց շահագործումն իրականացնում է Ընկերությունը:
Դատարանի 18.05.2021 թվականի որոշմամբ վճոի շրջադարձ կատարելու մասին Ընկերության դիմումը մերժվել է (հատոր 8-րդ, գ.թ. 2-10, 79-95).
10) Վերաքննիչ դատարանի 28.10.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.05.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 9-րդ, գ.թ. 86-91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Դատական ակտերի կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակին' միննուն ժամանակ անդրադառնալով պատասխահողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքեուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու հեարավորությանը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը պարտապահին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին՝ նոր դատական ակտին համապատասխան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը ն պարտապանը: (..): Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (..):
7
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար ապարտադիր է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
7 գործով կայացված վճիոն ի կատար է ածվել,
2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու ն հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճոի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (տտեաեօ ո ոթցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (ՔզքօճտշհօԼօքօքսսԼօՏ մ. ՇՒօօ66) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):
ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ՝ կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու օրենքով նախատեսված հիմքեր, հետնաբար՝ նան այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետնանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի նախկին իրավունքներն ու :սպարտականությունները `վերակաեգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն՝ դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար ն արդյոււավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը՝ գույքային իրավունքն է ն դրանով պայմանավորված կողմերի` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման
8
իրավաչափությունը՝ քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն՝ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում՝ այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նան արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարնոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ ն 19-րդ, այնպես էլ այ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով: (..):
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն՝ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե՝
1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, ն
2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, ն կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները ն օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ՝ հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետնանքները՝ վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը ն գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տես ըստ Նինա Չալտիկյանի դիմումի' ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը):
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչն բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է: Այսինքն՝ բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված ն տրամադրված իրավունքների ն պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ (րես Արսեն Չիչյանե ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի ն մյուսների" թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են գործին մասնակցող անձինք (..):
9
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները ն դիմումի քննության ելքով շահագրգոված այլ անձինք՝ նուն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն ն կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պլայմանագրերով, նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ ն պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը ւ պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչն դատաքննության ավարտը, իսկ նուն օրենսգրքի 41-րդ ն 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչն եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների ն պարտականությունների ծագմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից ն կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու նե արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը, առաջնորդվելով Սահմանադրությամբ ն օրենքով իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները ն դրանց պաշտպանության եղանակները: Ավելին, հայցվորի պահանջների բավարարումը պատասխանողի կողմում հանդես եկող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի համար անցանկալի է, դրա արդյունքում նրա փաստացի ն իրավական վիճակը կարող է
10
էականորեն վատթարանալ (տե'ս Աշուր Հակոբյանն ընդդեմ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի ն մյուսների թիվ ԱՐԱԴ/1190/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը, Համլետ Չափարյանն ըեդդեմ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի ն մյուսների թիվ ԱՐԱԴ/1197/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց թվին է դասել նան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց, ովքեր կարող են հանդես գալ կա՛մ հայցվորի, կա՛մ պատասխանողի կողմում ն օգտվել նրանց իրավունքներից ու կրել նրանց պարտականությունները, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասում նշված իրավունքներից:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումների համատեքստում բացահայտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «պարտապան» եզրույթը՝ Վճռաբեկ դատարանը, զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված դիրքորոշման մեջ օգտագործված «շահագրգիռ կողմ» արտահայտությունը, արձանագրում է, որ թեկուզեւ վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով վերապահված է բացառապես նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «պարտապան» հանդիսացող կատարողական վարույթի կողմին, ով, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից, այդուհանդերձ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը պետք է ընձեռել ինչպես այն պատասխանող-պարտապանին, ով կամովին կատարել է դատական ակտը, այնպես էլ այն անձանց, ովքեր թեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով ուղղակիորեն չեն հանդիսանում պարտապան, սակայն քաղաքացիական .դատավարությունում ներգրավված լինելով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, օգտվել են կողմի, տվյալ դեպքում` պատասխանողի իրավունքներից ն կրել նրա պարտականությունները, բացի նուն հոդվածով նախատեսված իրավունքներից՝ պայմանով, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հաստատապես ազդել է նրանց իրավունքների ու օրինական շահերի վրա՝ վերջիններիս համար հանդիսանալով անցանկալի ն նրանց փաստացի ու իրավական վիճակը վատթարացնող:
Դրանից ելնելով' Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ պարտապան չհանդիսացող, սակայն պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված անձի կողմից ներկայացվում է վճռի կատարման շրջադարձի մասին դիմում, դատարանները պարտավոր են, վերը նշված պարտադիր պայմանների առկայությունը պարզելուց բացի, նան պարզել այդ անձի՝ վերը նշված դիրքորոշումների համատեքստում շահագրգիո լինելու հանգամանքը:
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Շմավոն Համբարձումյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Գառնի համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով Կոտայքի մարզի Գառնի ձորում 07-021-0398-0001 ն 07-0210398-0018 ծածկագրերի տակ գտնվող տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռով հաստատվել է կողմերի միջն կնքված հաշտության համաձայնությունը, որով, ըստ էության, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանը, ընդունելով, որ 1991 թվականից Շմավոն Համբարձումյանն օգտագործել է Կոտայքի մարզ, Գառնի ձորում գտնվող 07-021-0398-0001 ն 07-021-0398-0018 ծածկագրերով տարածքները, համաձայնվել է, որ այդ տարածքների նկատմամբ ճանաչվի Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը: Նշված քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:
Վերը նշված վճռի, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 10.11.2017 թվականի ն նույն համայնքի ղեկավարի 12.02.2018 թվականի որոշումների հիման վրա 19.02.2018 թվականին գրանցվել է Շմավոն Համբարձումյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0018 ծածկագրով 0,4021|ա մակերեսով ու 07-021-0398-0023 ծածկագրով 0,277/հա մակերեսով հողամասերի նկատմամբ: Այսինքն` Կուրայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռն ի կատար է ածվել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է ստորադաս դատարան՝ նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից հիմեավորվել է (ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով) վկայակոչված այն փաստը, որ սույն գործով Հայցվորի կողմից պահանջված հողամասը հնարավոր է համադրվել է Կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքե' բողոքարկվող դատական ակտն առեչվում է Կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում Վերաքենիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու ն գործը եոր քննության ուղարկելու համար»: Այսինքն' ի կատար ածված' Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարահի 11.09.2017 թվականի վճիռը բեկաեվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ Շմավոն Համբարձումյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Գործի նոր քննության ընթացքում ինչպես Ընկերության, այնպես էլ Կոմիտեի կողմից ներկայացվել են վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ
12
չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին միջնորդություններ, որոնցից Ընկերության միջնորդություը Դատարանի 01.07.2019. 6թվականի որոշմամբ բավարարվել է, ն. Ընկերությունը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն ։պյահանջ չներկայացնող երրորդ անձ այն պատճառաբանությամբ, որ «սույն քաղաքացիական գործով ապագայում կայացվելիք դատական ակտը կարող է ազդել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ- ի իրավունքեերի ն պարտականությունների վրա: Հետնաբար' վերջինս պետք է մասնակցություն ունենա գործով ընթացող դատավարությանը՝ հնարավորություն ունենալով արտահայտել իր իրավական դիրքորոշումը: Վերը եշվածը հաշվի առնելով, ինչպե նան ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացվող վճիռը կարող է առեչվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸի իրավունքներին», իսկ Կոմիտեի միջնորդությունը Դատարանի 23.10.2019 թվականի որոշմամբ բավարարել է, ն Կոմիտեն սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ այն պատճառաբանությամբ, որ «ՀՀ վերաքննիչ դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ հաստատվել է, որ բողոք բերող անձի կողմից հիմեավորվել է /ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով/ վկայակոչված այն փաստը, որ սույն գործով հայցվորի կողմից պահաեջված հողամասը հնարավոր է համադրվել է կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսինքն' բողոքարկվող դատական ակտն առեչվում է կոմիտեի իրավունքներին, որպիսի պայմաններում վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը բեկանելու ն գործը նոր քենության ուղարկելու համար», «ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացվող վճիռը կարող է՝ առեչվել ՀՀ ջրային կոմիտեի իրավունքներին»:
Գործի նոր քննության ընթացքում հայցվոր Շմավոն Համբարձումյանը ներկայացրել է հայցից հրաժարվելու ն գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն, որի հիման վրա Դատարանը 25.02.2021 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին: Նշված որոշումը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ: Այսինքե' Կուրայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը բեկանվելուց հետո գործի վարույթը կարճվել է, ն նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը:
Այնուհետն Ընկերությունը վճռի շրջադարձ կատարելու մասին դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերը նշված անշարժ գույքի՝ հողամասերի նկատմամբ վերականգնել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականությունը՝ այն պատճառաբանելով նրանով, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.09.2017 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 15.10.2018 թվականի որոշմամբ բեկանված լինելու պայմաններում դատական ակտի շրջադարձ չի կատարվել, ուստի շրջադարձը պետք է կատարի նոր դատական ակտ կայացրած դատարանը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որի անհրաժեշտությունը բխում է նան այն հանգամանքից, որ դրանով շոշափվում են Ընկերության իրավունքները ն օրինական շահերը՝ նկատի ունենալով, որ տվյալ հատվածով անցնում են
13
ջրամատակարարման խողովակներ, որոնց շահագործումն իրականացնում է Ընկերությունը:
Դատարանը, պատճառաբանելով, որ ««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ Կուրայքի մարզ, Գառնի համայնքում գտնվող 07-021-0398-0001 ն 07-02-0398-0018 ծածկագրերով հողամասերի նախկին սեփականատերը չի հանդիսանում Թիվ ԿԴԼՕ244/02/7 քաղաքացիական գործով պատասխանող (պարտապան) է հանդիսանում Գառնի համայեքը: Մինչդեռ, վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմում է ներկայացրել վեճի առարկայի նկատմամբ իեքնուրույն պահանջ չներկայացեող երրորդ անձ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը», «վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել պարտապանը (գույքի նախկին սեփականատերը», 18.05.2021 թվականին որոշում է կայացրել վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ Ընկերության դիմումը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործով հայցվորը հանդիսացել է Շմավոն Հրանտի Համբարձումյանը, իսկ պատասխանողը՝ Գառնի համայեքը, (..), Ջրային կոմիտեն սույն գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի եկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ' պատասխանողի կողմում, (-), Աույն գործով վճոի կատարման շրջադարձ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ կարող էր հանդես գալ միայն պատասխանող Գառնի համայնքը, քանի որ հայցվոր Շմավոն Հրանտի Համբարձումյանի կողմից Դատարանում ներկայացված հայցադիմումի նյութաիրավական պահանջն ի սկզբանե ուղղված է եղել Գառեի համայնքին (.յ», 28.10.2021 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու, ն Դատարանի 18.05.2021 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ն բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերող անձի կողմից հիմեավորվել է (ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից կատարված իրավունքի գրանցման վկայագրերով) վկայակոչված այե փաստը, որ սույն գործով Հայցվորի կողմից պահանջված հողամասը" հեարավոր է համադրվել է Կոմիտեին հատկացված հողամասի հետ, այսիեքե' բողոքարկվող դատական ակտն առեչվում է Կոմիտեի իրավունքներին», իսկ Դատարանը 23.10.2019 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի միջնորդությունը բավարարելու, ն վերջինիս սուն քաղաքացիական գործով որպես պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում հաստատված համարելու, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հնարավոր է ազդեր Կոմիտեի իրավունքների ու օրինական շահերի վրա՝ վերջինիս համար հանդիսանալով անցանկալի ն նրա փաստացի ու իրավական վիճակն էականորեն վատթարացնող:
14
Հակառակ պարագայում Դատարանը որոշում կկայացներ Կոմիտեի միջնորդությունը մերժելու մասին՝ այն հիմնավորելով նրանով, որ բացակայում են վերջինիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավական հիմքերը:
Վերաքննիչ դատարանը վերը նշված հանգամանքներն անտեսել է ն, ըստ էության, Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելը բացառապես պայմանավորել է նրանով, որ վճռի կատարման շրջադարձ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ կարող էր հանդես գալ միայն պատասխանող Գառնի համայնքը, ում ի սկզբանե ուղղված է եղել հայցադիմումում նշված նյութաիրավական պահանջը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեկուզն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով Կոմիտեն չի հանդիսացել պարտապան, այդուհանդերձ հնարավոր է, որ վերը նշված դիրքորոշումների համատեքստում հանդիսանար նման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձ, որպիսի հանգամանքն ստորադաս դատարանները չեն պարզել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վեր
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԿԴ1/0244/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
