Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/0676/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/0676/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/0676/05/2014 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Լնոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը (դիմումը) վարչական գործով ըստ հայցի Լնոն Հարությունյանի ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն Օ (այսուհետ Նախարարություն) . Ծառայությանը սահմանված կարգով Լնոն Հարությունյանի՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգնատրումները, լրացո

Ամբողջ Տեքստ

Աա 27

/27 1795-Ի":

ԱՆ

Բի:

ԼԱ ԵԱՐԴԻՆՄ

ՊԱ)

ՉՅՈ Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/20

վարչական պալատի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/20

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հունիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Լնոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը (դիմումը) վարչական գործով ըստ հայցի Լնոն Հարությունյանի ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն Օ (այսուհետ Նախարարություն) . Ծառայությանը սահմանված կարգով Լնոն Հարությունյանի՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգնատրումները, լրացուցիչ աշխատավարձը) ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Լնոն Հարությունանը պահանջել է ,պարտավորեցնել Ծառայությանը ամբողջությամբ վճարել սահմանված կարգով իր՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգնատրումները, լրացուցիչ աշխատավարձը):

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 11.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի Ծառայությանը պարտավորեցվել է Լնոն Հարությունյանին 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել չվճարված աշխատավարձը, հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ա. (Թովմասյան, դատավորներ՝ Ս. Հովակիմյան, Ա. Առաքելյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2022 թվականի որոշմամբ Ծառայության ն Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 11.08.2021 թվականի վճիռը մասնակի՝ Ծառայությանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած Լնոն Հարությունյանին օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու մասով, բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.10.2022 թվականի որոշման դեմ Լնոն Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Լնոն Հարությունյանը (ներկայացուցիչ՝ Գուրգեն (Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչներ՝ Գեղամ Պետրոսյան, Հարութ Հարությունյան):

2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սույն վարչական գործով առկա է նոր հանգամանք՝ ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1704 որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Լնոն Հարությունյանի նկատմամբ կիրառել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈՂ/704 որոշմամբ այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 49-րդ ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր: Հետնաբար ՀՀ սահմանադրական դատարանի 21.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-Ղ704 որոշումը նոր հանգամանք է սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար:

Յ

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2022 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 11.08.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի (դիմումի) պատասխանի հիմնավորումները.

Օրենսդիրը նախատեսել է աշխատողի՝ իր աշխատանքային

պարտականություններն անձամբ կատարելու, այն է՝ փաստացի աշխատանք կատարելու համար գործատուի կողմից համարժեք աշխատավարձ վճարելու պարտավորություն: Այսինքն, անձին աշխատավարձ վճարելու ամբողջ տրամաբանությունը որոշակի աշխատանք կատարելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելն է, ուստի որնէ աշխատանք չկատարած անձին աշխատավարձ վճարելու տրամաբանությունը բացակայում է: Հետնաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը 2015 թվականի դեկտեմբերից Ծառայությունում որնէ աշխատանք չի կատարել, խոսք չի կարող լինել նրան աշխատավարձ վճարելու մասին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի հրամանատարի 14.10.1994 թվականի թիվ 162 հրամանի քաղվածքի համաձայն՝ պահեստի ավագ լեյտենանտ Լնոն Հարությունյանը նշանակվել է սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալ: անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների գծով (հատոր 1-ին, գ.թ. 31).

2) Ծառայության քննչական վարչության 18.12.2015 թվականի թիվ 8/5798 գրության համաձայն` Ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58217215 քրեական գործով 15.12.2015 թվականին ձերբակալվել է Ծառայության սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար` փոխգնդապետ Լնոն Հարությունյանը: 17.12.2015 թվականին Լնոն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 3 դեպքերով խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ն նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը (հատոր 1-ին, գ.թ. 33).

3) Ծառայության տնօրենի 24.12.2015 թվականի թիվ 843-Ագ հրամանի քաղվածքի համաձայն` փոխգնդապետ Լնոն Հարությունյանը համարվել է Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ թողնված 15.12.2015 թվականից առանց դրամական բավարարման՝ ազատվելով սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի պետի պաշտոնից (հատոր 1-ին, գ.թ. 32).

4) Ծառայության կադրերի վարչության պետի 30.12.2019 թվականի թիվ 6/5055 գրությամբ հայտնվել է, որ «ՀՀ ԱԱԾ տեօրենի 24.12.2015թ. թիվ 843-Ագ հրամանով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասինե» Հայաստանի

4

Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետով (ծառայողի եկատմամբ քրեական գործ հարուցվելիս' մինչն տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը) Լնոն Պավլուշաի Հարությունյանը 2015թ. դեկտեմբերի 15-ից առանց դրամական բավարարման թողեվել է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ: (...) 15.12.2015 թվականից մինչ օրս զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը Լ. «Հարությունյանին վճարելու համար իրավական հիմքեր չկան» (հատոր 1-ին, գ.թ. 13).

5) Ծառայության սահմանապահ զորքերի ֆինանսական բաժանմունքի պետի 17.02.2020 թվականի թիվ 85 տեղեկանքի համաձայն՝ 15.12.2015 թվականից Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ գտնվող փոխգնդապետ Լնոն Պավլուշայի Հարությունյանի աշխատավարձը վճարվել է ամբողջությամբ մինչն 14.12.2015 թվականը ներառյալ (հատոր 1-ին, գ.թ. 34).

6) Ծառայության 14.05.2021 թվականի թիվ 11/384 գրության համաձայն` Լնոն Հարությունյանը Ծառայության տնօրենի 24.12.2015. թվականի թիվ 843-Ագ հրամանով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն (ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս մինչն տվյալ գործով վերջնական որոշում կայացվելը) թողնվել է Ծառայության կադրերի վարչության տրամադրության տակ 15.12.2015 թվականից մինչն այժմ՝ առանց դրամական բավարարման ն ծառայությունից չի արձակվել (հատոր 2-րդ, գթ. 67).

7) ՀՀ սահմանադրական դատարանը, Լնոն Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն նույն հոդվածի 3-րդ մասի (մինչն 25.03.2021 թվականին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 21112023 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1704 որոշումը, համաձայն որի՝ «2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչն 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-13ԷՆ օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտաեգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի փրամադրության տակ թողեվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հեարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն

5

ազատությունների հիմնարար խախտում պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները ն որոշումները կարող են վերանայվել նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչե է Սահմանադրությանը հակասող նե անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչե իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ոօտեխեօ ո /ուօցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչե իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ քԹօօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին առաջադրելով այն

6

հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված .իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից ն վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող՝ այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Լնոն Հարությունյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ամբողջությամբ վճարել սահմանված կարգով իր՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձը (ներառյալ՝ օրենքով հասանելիք պարգնատրումները, լրացուցիչ աշխատավարձը):

Դատարանի 11.08.2021 թվականի վճռով Լնոն Հարությունյանի հայցը բավարարվել է մասնակի այն պատճառաբանությամբ, որ «(.) քրեական հետապնդում հարուցելու փաստը որնէ կերպ չի կարող հիմք դառեալ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնավարումը կասեցնելու կամ դադարեցնելու համար, եթե նրա նկատմամբ չի ընտրվել դատավարական ներգործության այնպիսի միջոց, որը արգելափակում է երա հերագա պաշտոնավարումը: Դա նշանակում է, որ եման հիմքով չի կարող արգելափակվել նան հաերային ծառայության պաշտոնից ազատվելու' անձի իրավունքը: Ուստի հանրային ծառայութան պաշրոնի հետ կապված բոլոր

7

իրավունքները, որոնք քրեական հետապնդման շրջանակներում չեն սահմանափակվել, չեն կարող սահմանափակվել նան հանրային ծառայությունը կարգավորող ընդհանուր կամ հատուկ օրենքներով: Բացի դրանից, դա նշանակում է նան հանրային ծառայության պաշտոեով պայմանավորված սպարտականությունների անարգել իրականացման ապահովում, ինչից էլ հենում է, որ միեչն մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտեելն անձի' վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող ն չպետք է սահմանափակվի ոչ բովանդակային, ոչ էլ ժամանակագրական տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարաեը գփտել է, որ առկա չէ որնէ հիմեավորում" բացառապես քրեական հետապեդում հարուցելու փաստի հիմքով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի" այդ պաշտոնից ածանցվող որնէ իրավունքի սահմանափակման համար: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը եշել է, որ եշվածը վերաբերելի է ինչպես պետական ծառայության, համայնքային ծառայության, հանրային պաշտոններ զբաղեցնող, այնպես էլ աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց: Այսինքե, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտել է, որ մինչն մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտեելե անձի" վարձատրություն ստանալու իրավունքը չի կարող ն չպետք է սահմանափակվի: (.) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի արտահայրած իրավական դիրքորոշման լույսի եերքո' եկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական գործում առկա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 17.02.2020թ. տեղեկանքի համաձայե' 15. 12.2015թ. ՀՀ ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ գտեվող փոխգնդապետ Լնոն Պավլուշաի Հարությունյանի աշխատավարձը վճարվել է ամբողջությամբ մինչն 14.12.2015թ. ներառյալ, Դատարանը գտնում է, որ պատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային անվտաեգության ծառայությանը պետք է պարտավորեցնել Լնոն Պավլուշաի Հարությունյանին օրենսդրությամբ սահմաեված կարգով վճարել աշխատավարձ, սակայն սկսած 2015 թվականի դեկտեմբերի 15-ից, այլ ոչ թե 2015թ. նոյեմբեր ամսից, իեչպես որ հայցել է Հայցվորը»:

Վերաքննիչ դատարանը 05.10.2022 թվականի որոշմամբ Ծառայության ն Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարել է՝ Դատարանի 11.08.2021 թվականի վճիռը մասնակի՝ Ծառայությանը 15.122015 թվականից սկսած Լնոն Հարությունյանին օրենսդրությամբ սահմանված կարգով չվճարված աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու մասով, բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է, պատճառաբանելով, որ «(.) հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության պահին գործող օրենսդրական կարգավորումների համաձայն' ազգային անվտանգության մարմինների ծառայողը իր եկատմամբ քրեական գործ հարուցվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու դեպքում վարձատրության է ենթակա համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո ն ծառայողի գործողություններում հանցակազմի բացակայությունը հաստատվելու պարագայում, իսկ Հայցվոր Լնոն Պավլուշաի Հարությունյանի եկատմամբ հարուցված

8

քրեական գործի շրջանակներում օրինական ուժի մեջ մրած դատական ակտ դեռնս առկա չէ, այսինքե, չի հաստատվել վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայությունը" (.) առկա չեն բավարար հիմքեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հայցվող գործողությունը կատարելուն' սահմանված կարգով Լնոն Պավլուշաի Հարությունյանի" 2015թ. նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ վճարելուն պարտավորեցնելու համար, ուստի, հայցն անհիմն է ն ենթակա է մերժման»:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 25.012023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.10.2022 թվականի որոշման դեմ Լնոն Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

Սույն գործով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը» վերտառությամբ 26-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար՝ զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:

ՀՀ սահմանադրական դատարանը, Լնոն Հարությունյանի դիմումի հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ն նույն հոդվածի 3-րդ մասի (մինչն 25.03.2021 թվականին ընդունված ՀՕ-13-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 21112023 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1704 որոշումը, համաձայն որի՝ ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչն 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այեքանով, որքանով ազգային անվտաեգության մարմիեների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողեվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զիկվւմ է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 49-րդ ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր»:

Ի հիմնավորում վերոգրյալ եզրահանգման՝ ՀՀ սահմանադրական դատարանը 21112023" թվականի թիվ ՍԴՈՂՎ/04 որոշմամբ արձանագրել է .հետնյալը. «իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների ուժով ազգային անվտանգության մարմինների ծառայողը, քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու ուժով փաստացի գտեվելով Ծառայության կադրերի տրամադրության տակ (օրենքի իմաստով շարունակելով համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայող), զրկվում է՝

1 ծառայության համար համարժեք վարձատրությունից,

9

2)վճարովի այ րլ աշխատանք բացի գիտական, մանկավարժական ն

ստեղծագործական աշխատանքից, կատարելու հեարավորությունից, որպիսի պայմաններում ազգային անվտանգության մարմինների ծառայողն օրենսդրական կարգավորումների արդյունքում հեարավորություն չի ունենում հոգալու նյութական ն սոցիալական եվազագույն պահանջմունքները ապահովելով իր ն իր ընտանիքի կենսապահովման նվազագույն կարիքների բավարարումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրենսդիրն ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում որպես վարձատրության տրամադրման արգելք դիտում է սոսկ ծառայողի նկատմամբ քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստը:

Արդյունքում, կրելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար նախատեսված իրավական սահմանափակումեերի ողջ բեռը' ազգային անվտանգության մարմինների ծառայողը վիճարկվող դրույթի ուժով չի կարող ստանալ որնէ տեսակի դրամական բավարարում կամ այլ եկամուր (բացառությամբ օրենքով թույլատրելի վճարովի աշխատանքի): Միաժամանակ, եման սահմանափակման տնողությունն այնքանով, որքանով պայմանավորված է համապատասխան քրեական գործի տնողությամբ, չունի ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար իր իրավական վիճակի «տնողության» հարցում որոշակիություն, ինչը, համադրվելով երա ապրուստի միջոցի սահմանափակման հանգամանքի հետ, չի կարող համարվել ազգային անվտանգության մարմինների ծառայողի Սահմանադրության 49րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքին միջամտություն' համաչափության սկզբունքին համապատասխան:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում վերջինիս վարձատրության (դրամական ապահովման) իրավունքի երաշխավորումը հանրային իշխանության մարմինների պարտականությունն է:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայե' կադրերի տրամադրության տակ հայտեված ազգային անվտանգության մարմինների ծառայողի համապատասխան դրամական բավարարման չափի ն վճարման կարգի պայմանների որոշման հարցը վերապահված է օրենսդրի հայեցողությանը պայմանով, որ օրենսդրի հայեցողությունը չի կարող հանգեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողի' կադրերի տակ գտեվելու ժամանակահատվածում ապրուստի համար անհրաժեշտ եկամտի բացակայության կամ դրամական բավարարման այնպիսի պայմաններով կամ կարգով վճարման, որը կարող է հանգեցնել հանրային ծառայողի համար նախատեսված սոցիալական երաշխիքների' տվյալ ժամանակահատվածում առարկայական ազդեցության բացակայության (օրինակ' նախատեսված դրամական բավարարման գումարի վճարումն այեպիսի կարգով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին պարբերական վճարումների 1«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենք

10

փոխարեն համապատասխան բավարարումը վճարվի կադրերի տրամադրության տակ գտեվելու ողջ ընթացքի համար հետագայում" միանվագ, սակայն ոչ' ապրուստի միջոցի համար բնականորեն նախատեսված պարբերականությամբ):

Սահմանադրական դատարանեը գտնում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է առաջնորդվեն սահմանադրաիրավական կարգավորումներին համահունչ այն տրամաբանությամբ, որ հանրային ծառայության անցնելու իրավունքին որնէ միջամտություն չի կարող փաստացի հանգեցեել հանրային ծառայության դիմաց վարձատրություն կամ ողջամիտ դրամական ապահովում ստանալու անհնարինության:

Ուսումեասիրելով սույն գործի նյութերը ն դրանք համադրելով վիճարկվող կարգավորումների հետ' Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի փրամադրության տակ թողնելը' առանց որնէ դրամական ապահովման, մինչն տվյալ գործով վերջնական որոշումը, համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված' հանրային ծառայության անցնելու իրավունքին, քանզի օրենսդրական կարգավորումները չեն բավարարում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված' հիմեական իրավունքի արդյուսավեր իրականացման համար անհրաժեշր կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր սահմանելու' Սահմանադրի պահաեջը' հանգեցնելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ հանրային ծառայության անցնելու իրավունքին անհամաչափ միջամտության»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2111.2023 թվականի թիվ ՍԴՈՂՎ704 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ն անվավեր է ճանաչվել Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչն 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-13ՒՆ օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ):

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 21112023 թվականի թիվ ՍԴՈ-Ղ704 որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու ն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելիս վճռաբեկ դատարանը նոր փաստերի հետազոտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում բեկանում է վերանայվող դատական ակտը ն գործն ուղարկում ստորադաս դատարան՝ նոր քննության:

Տվյալ դեպքում նոր փաստեր հետազոտելու անհրաժեշտությունը սույն գործով Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

11

մերժելու մասին» որոշումը վերանայելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 05.10.2022 թվականի որոշման դեմ բերված Լնոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2022 թվականի որոշումը ն ՀՀ սահմանադրական դատարանի 2111.2023 թվականի թիվ ՍԴՈՂ704 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ օրինական ուժ տալ Դատարանի 11.08.2021 թվականի վճռին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը եշված պատճառաբանությամբ:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի -համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ ոչ առնտրային կազմակերպություններ ն ֆիզիկական անձինք՝ երնան եկած նոր հանգամանքների հետնանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ բողոքներով:

Նկատի ունենալով, որ սույն գործով հայցվոր Լնոն Հարությունյանը վերոնշյալ իրավանորմերի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, իսկ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ ն 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

12

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.01.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

Լնոն Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.10.2022 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 11.08.2021 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՕ: Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/0676/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել