Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Բաղդասարյան — ՇԴ/0828/02/12
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բաղդասարյան — ՇԴ/0828/02/12

Վճռաբեկ դատարանՇԴ/0828/02/123 սեպտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարույթը վերաքննիչ դատարանում
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հովհաննես Բաղդասարյանը պահանջել ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարել: է իր կողմից 2 ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձ Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բաղդասարյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0828/02/12

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Տ. Նազարյան

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0828/02/12

2014թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2014 թվականի սեպտեմբերի 03-ին,

քննարկելով Աշոտ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ` ըստ դիմումի Հովհաննես Բաղդասարյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հովհաննես Բաղդասարյանը պահանջել

ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարել:

է

իր

կողմից

2

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձ Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բաղդասարյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աշոտ Բաղդասարյանը Դատարանի 11.10.2012 թվականի վճռի մասին տեղեկացել է միայն 2014 թվականի ապրիլին և վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն` ներկայացրել է նաև այդ միջնորդությունը հիմնավորող համապատասխան ապացույցներ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության>>:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը`

միջազգային

իրավունքի

սկզբունքներին

և

նորմերին

համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

3

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատական պաշտպանության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով

Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57): Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ

Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51, 55): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան

ժամկետի

բացթողումը

հարգելի

համարելու

վերաբերյալ

միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար օրենսդիրը սահմանել է դատական ակտի բողոքարկման եռամսյա

4

ժամկետ: Միաժամանակ օրենսգիրքը սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը` այն օրվանից սկսած, երբ անձն իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամկետների հաշվարկման նմանատիպ կարգը, որն ընդունված է Եվրոպայի Խորհրդի այլ անդամ պետությունների կողմից, ներառվում է պետության հայեցողական լիազորության մեջ, ինչը բխում է նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից (տե՛ս Ստաբբինգը և մյուսներն

ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 54):

Միաժամանակ, բացի դատական ակտը նշված կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական ակտի բողոքարկման հնարավորություն նաև օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո ներկայացնել բողոք և միաժամանակ միջնորդություն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, իսկ դատավարական ժամկետի խախտումն ինքնին բավարար չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը, որի քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե՛ս, Ալբերտ

Սուքիասյանն ընդդեմ <<Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ>> ՓԲԸ-ի թիվ ԵՇԴ/0438/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը): Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն վերաքննիչ բողոքը վերադարձնել, եթե գործին մասնակից չդարձված անձինք վերաքննիչ բողոք են բերել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահից եռամսյա ժամկետը լրանալուց հետո, և բողոքը միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը դատարանը չի բավարարել (տե՛ս, Մանիկ Հովանեսյանն, Թինա

Օգանեզովան ընդդեմ Արաքսի Սերոբյանի թիվ ԱՎԴ1/0049/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ բողոք բերած անձը բողոքը ներկայացնելով վճռի կայացումից շուրջ 1 տարի և 8 ամիս անց և հայտնելով, որ կայացված վճռի մասին իմացել է իր և կնոջ դեմ ներկայացված նոր հայցադիմումից, այդ փաստի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ նրա` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունից պարզ չէ, թե կոնկրետ երբ և ինչպիսի հանգամանքներում է տեղեկացել վճռի մասին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բողոք բերած անձը չի կցել իր կողմից վկայակոչված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հանգել է այն հետևության, որ հնարավոր չէ պարզել, թե արդյոք պահպանվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, թե` ոչ, և արձանագրել է, որ Աշոտ Բաղդասարյանի կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոք բերելու եռամսյա ժամկետը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի` նույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետից հետո բերված վերաքննիչ

5

բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման մեջ բացակայում է որևէ նշում Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքին կից ներկայացված` վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ թեև անդրադարձել է վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությանը, սակայն այդ միջնորդության քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացրել միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով` ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում

է

տվյալ

հարցով

որոշում

կայացնելու

դատարանի

պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Բաղդասարյանի իրավունքների ապահովման նպատակով Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդության քննության արդյունքում որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

6

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

__________________ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

_________________

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

__________________ _Վ. ԱԲԵԼՅԱՆ

__________________ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

__________________ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

___________________ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

__________________ _Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՇԴ/0828/02/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել