ՎԴ/5371/05/20
Ամփոփում
քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՄԻՐԱ- ՖԱՐՄ» ՍՊ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը: ՀՀ վարչական դատարանի
Ամբողջ Տեքստ
«ԽԸ թ ի
ԱԵ Վ
(տր
ԹԻՀՀ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5371/05/20
Նախագահող դատավոր՝ է. Նահապետյան
Դատավորներ՝ Ա. Հարությունյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի ապրիլի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ՄԻՐԱ- ՖԱՐՄ» ՍՊ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 12.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2023 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 12.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի 1-ին մասի Էին ն Զ-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն, գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս պատշաճ կարգով չի գնահատել ապացույցները:
Վերաքննիչ դատարանն առհասարակ անդրադարձ չի կատարել, թե ո՞ր դեղերն են պատկանում վկաներին, անդրադարձ չի կատարել այդ դեղերին, հաշվի չի առել չգրանցված դեղերի իրացման հանրային վտանգավորությունը, ինչպես նան նրան, որ խոսքը վերաբերում է վիճարկվող դեղերը շրջանառությունից հանելու ն ոչնչացնելու վերաբերյալ կարգադրությանը:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նան այն հանգամանքին, որ Դատարանը առհասարակ անդրադարձ չի կատարել, թե ո՞ր փաստը կամ գործում առկա ո՞ր ապացույցն է հիմք հանդիսացել, որ Դատարանն ավելի արժանահավատ ն հավաստի է համարել հայցվոր կողմի վկաների ցուցմունքները: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վկաները եղել են հայցվորի աշխատողները, ն վերջիններս որնէ փաստարկ չեն ներկայացրել, որ վիճարկվող դեղերից որոշ դեղեր պատկանում են իրենց, ինչպես նան նրանց կողմից ներկայացված ցուցմունքները հակասել են արդեն իսկ արձանագրված փաստերին, մասնավորապես` Դատարանը հաստատված է համարել, որ դեղերը վերցվել են դեղատան դարակաշարերի վրայից, իսկ վերջիններիս ցուցմունքները հակասել են արդեն իսկ հաստատված փաստերին:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմնի տեսուչ՝ գործով վկա Լենա Կարապետյանի ցուցմունքն ամբողջությամբ հակասում է մյուս վկաների ցուցմունքներն, հետնաբար Դատարանը վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ կապված կասկածները պետք է փարատեր գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով:
Վերաքննիչ դատարանը չի մատնանշել այն փաստերը կամ ապացույցները կամ այն իրավական հիմքը, որոնցով կարելի էր արձանագրել, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում չի այպլահովել լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում մատնացույց չի արել, թե ինչու են հայցվոր կողմի վկաների ցուցմունքները դիտվել որպես արժանահավատ,
Յ
իսկ պատասխանող կողմի վկայի ցուցմունքները ոչ արժանահավատ ն իրականությանը չհամապատասխանող, ցույց չի տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը, ինչպես նան դրանց փոխադարձ կապի հակասական լինելը ն համակցության տարբերությունը, այդ թվում չի պարզաբանել ն հիմնավորել տեղեկատվության աղբյուրի որակի մակարդակը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի համաձայն՝ հրամայվել է հարուցել վարչական վարույթ ք. Երնան, «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին ն 23-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով (հատոր 2-րդ, գ.թ. 32).
2) 03.03.2020 թվականին կազմված զննման արձանագրության համաձայն՝ արձանագրվել է, որ ՀՀ ԱԱՏՄ Երնան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետ Լիլիթ Խաչատրյանը, նույն բաժնի դեղագետ Սոնա Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Լենա Կարապետյանը «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատանը զննման ժամանակ առնտրի սրահի դարակաշարերի վրա հայտնաբերել են ՀՀ-ում կեղծ, գրանցված, օրինական ներմուծված լինելու Ա շրջանառվելու առումով կասկած հարուցող թվով 69 անուն դեղեր (հատոր 2-րդ, գ.թ. 10-16).
3) 23.03.2020 թվականի թիվ 01/423/-20 որոշման համաձայն` տեսչական մարմնում 02.03.2020 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալը (հատոր 2-րդ, գ.թ. 17-21).
4) «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը Տեսչական մարմնի ղեկավարին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ մարտի 02-ի զննման արդյունքում առգրավված դեղորայքի մեջ եղել են մի քանի դեղորայք, որոնք վաճառասրահում չեն եղել ն դեղատան հետ կապ չեն ունեցել, որոնցից որոշ դեղեր պատկանել են Ղարագյոզյան Գոհարին ն նա ներկա է եղել գործի քննությանը՝ հաստատելով իր պահանջը: Խնդրել է վերադարձնել դեղորայքը: Նշել է նան, որ կան մի քանի անվանում իր անձնական օգտագործման համար դեղեր, որոնք նույնպես չեն եղել վաճառասրահում (հատոր 2-րդ, գ.թ. 22).
5) Ի պատասխան Տեսչական մարմնի ղեկավարի 05.03.2020 թվականի գրության՝ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 23.03.2020 թվականի գրությամբ ներկայացվել է դեղերի վերաբերյալ ներմուծող ընկերությունների տվյալներն ու փորձագիտական եզրակացությունների համարները (հատոր 2-րդ, գ.թ. 47-82).
4
6) 25.03.2020 թվականի թիվ 4352-20 ծանուցման համաձայն՝ «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրենը ծանուցվել է վարչական վարույթի քննության տեղի ն ժամանակի մասին, որում 26.03.2020 թվականին կատարել է համապատասխան գրառում (հատոր 2-րդ, գ.թ. 24-25).
7) 27.03.2020 թվականին կազմված արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է լսում, որին ներկա է եղել նան «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը: Որոշվել է տալ կարգադրագիր ն նշանակել գործի քննություն (հատոր 2-րդ, գ.թ. 27-29).
8) 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագրի համաձայն՝ «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը կարգադրվել է կարգադրագիրն անբողոքարկելի դառնալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերով Ա ՀՀ առողջապահության նախարարի 01.02.2013 թվականի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 05-Ն հրամանով ՀՀ-ում չգրանցված կարգադրագրում նշված դեղերի ոչնչացումը (հատոր 1-ին, գ.թ. 18-38).
9) Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 26.05.2020 թվականի թիվ 10528-20 որոշման համաձայն՝ «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանի վարչական բողոքները մերժվել են: Տեսչական մարմնի ղեկավարի 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը ն Տեսչական մարմնի 27.04.2020 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 96 որոշումը թողնվել են անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 39-54):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտում թույլ տալու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վկայի ցուցմունքի' որպես ապացույցի, արժանահավատության գնահատման առանձնեահատկություններին.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
5
ՀՀ. Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքի օօ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (.) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("« օքիօօ") պարզելու սկզբունք, ։-վարջչական արդարադատությանը բնորոշ .կարնորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետնյալին.
1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.
2) վարչական դատարանը պարտավոր է՝
- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,
- մատնանշել հայցադիմումներում առկա ձնական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները (տե՛ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12022021 թվականի որոշումը):
6
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("5 օքոօլօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե՛ս, Ալեքսանդր Կարալովե ընդդեմ Երեանի քաղաքապետարանի' թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ 0աապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական Օն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան Ա բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլլատրելիության, վերաբերելիության,
7
հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե'ս, Միսակ Այանյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննուն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները Ա արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝
8
կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տես, Զոյա Սիմեռեիդուն ընդդեմ Երնան համայնքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, ապացույց է համարվում նան վկայի ցուցմունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայի ցուցմունքին՝ որպես ապացույցի, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լոծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգովածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության ն լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար: Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը: Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի 6անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման ն փոխանցման ողջ գործընթացը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախնառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի է առնել հետնյալ հատկանիշները.
- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,
- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,
-այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն՝ տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական ն հոգեկան վիճակը, տարիքը),
-վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ ն ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին:
Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը:
Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների
9
ցուցմունքների հավաստիության ու արժանահավատությաան հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով` դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ ն իրականությանը չհամապատասխանող (րե՛ս, Երեմ Հովսեփյանն ըեդդեմ Աշոր Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն վերոգրյալ իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական գործով, այդուհանդերձ այն հավասարապես կիրառելի է նան վարչական գործերով՝ քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված` վկայի ցուցմունքին, որպես ապացույցի ինքնուրույն տեսակի, վերաբերող կարգավորումները համանման են:
Ամփոփելով վերոգրյալը ռե վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում գործին մասնակցող անձի՝ որպես վկայի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելիս դատարանը պետք է հաշվի առնի վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը, այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր, վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ ն ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին: Այն դեպքում, երբ վկաների ցուցմունքները հակասում են միմյանց կամ երբ վկայի ցուցմունքի Ա նշված պայմանների համադրման արդյուքում դատարանի մոտ ծագում է հիմնավոր կասկած վկայի ցուցմունքի արժանահավատության ն իրականությանը չհամապատասխանելու հարցում, ապա այդ պայմաններում վկայի ցուցմունքը չի կարող ն չպետք է լինի գործով ձեռք բերված միակ ապացույցը ն դատարանը չի կարող իր պատճառաբանությունները ն եզրահանգումները կառուցել միայն վկայի կողմից տրված ցուցմունքների վրա, այլ գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության հիման վրա իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար, այդ թվում գնահատման ենթարկի այլ ապացույցներ` դրանք համադրելով վկայի ցուցմունքի հետ, այդ կերպ հաստատելով կամ հերքելով որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրը:
Դատարանը 12.05.2021 թվականի վճռով բավարարել է Ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ «Դատարանը, գնահատելով դատաքենությամբ հարցաքենված վկաների ցուցմունքները, գալիս է եզրահանգման, որ զենության ընթացքում առգրավված
10
դեղերի ցանկում եղել են անձնական օգտագործման դեղեր, որոնք նախատեսված չեն եղել իրացման /վաճառքի համար/, հետնաբար այդ դեղերի' Հայաստանի Հանրապեփտությունում գրանցված չլինելու հանգամանքը չի կարող գնահատվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1Էին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26րդ հոդվածի Լին մասերի խախտումներ: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ Պատասխանողը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ բազմակողմանի ն օբյեկտիվ քննությունը, որի պայմաններում 31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագիրնե ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, հետնաբար այն ենթակա է անվավեր ճանաչման»:
Վերաքննիչ դատարանը 09.10.2023 թվականի որոշմամբ մերժել է Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը, ն Դատարանի 12.05.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ,։ որ «Դատարանը, վկաների ցուցմունքների գնահատման արդյունքում եկել է ճիշտ եզրահանգման, որ զննության ընթացքում առգրավված դեղերի ցանկում եղել են անձեական օգտագործման դեղեր, որոնք նախատեսված չեն եղել իրացման /վաճառքի համար/: Միաժամանակ, Դատարանը, իրավացիորեն գտել է, որ պատասխանողը, կրելով վարչական ակտի իրավաչափությունը ապացուցելու պարտականությունը, չի ապահովել վարչական վարույթի լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քենությունը, միջոցներ չի ձեռնարկել պարզելու համար՝ արդյոք «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ի տեօրեն Էլմիրա Գյուլնազարյանի հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, հերնաբար եան չի կատարել վարչական վարույթի մասնակցի հայտնած տեղեկությունները հերքելու իր պարտականությունը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարաեը գտնում է, որ Դատարանը բավարարելով հայցը եկել է իրավաչափ եզրահանգման»:
Վերը նշված վերլուծությունների Ա իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստեր ն գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սուն գործի փաստերի համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 02.03.2020 թվականի թիվ 209-Ա հրամանի համաձայն` հրամայվել է հարուցել վարչական վարույթ՝ «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին ն 23-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
03.03.2020 թվականին կազմված զննման 6արձանագրության համաձայն՝ արձանագրվել է, որ ՀՀ ԱԱՏՄ Երնան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի դեղագետ Լիլիթ Խաչատրյանը, նույն բաժնի դեղագետ Սոնա Սարգսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Լենա Կարապետյանը «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատանը զննման ժամանակ առնտրի սարհի դարակաշարերի վրա հայտնաբերել են ՀՀ-ում կեղծ, գրանցված, օրինական ներմուծված լինելու ն շրջանառվելու առումով կասկած հարուցող թվով 69 անուն դեղեր:
23.03.2020 թվականի թիվ 01/423/-20 որոշման համաձայն տեսչական մարմնում 02.03.2020 թվականին հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի Ա բժշկական տեխնոլոգիաների
11
փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից համապատասխան փորձագիտական եզրակացությունն ստանալը:
«ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Էլմիրա Գյուլնազարյանը Տեսչական մարմնի ղեկավարին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ մարտի 2-ի զննման արդյունքում առգրավված դեղորայքի մեջ եղել են մի քանի դեղորայք, որոնք վաճառասրահում չեն եղել ն դեղատան հետ կապ չեն ունեցել, որոնցից որոշ դեղեր պատկանել են Ղարագյոզյան Գոհարին ն նա ներկա է եղել գործի քննությանը՝ հաստատելով իր պահանջը: Խնդրել է վերադարձնել դեղորայքը: Նշել է նան, որ կան մի քանի անվանում իր անձնական օգտագործման համար դեղեր, որոնք նույնպես չեն եղել վաճառասրահում:
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 23.03.2020 թվականին տրվել է ներկայացված դեղերի վերաբերյալ ներմուծող ընկերությունները ե փորձագիտական եզրակացությունների համարները:
31.03.2020 թվականի թիվ 01/5752-20 կարգադրագրի համաձայն՝ «ՄԻՐԱ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերությանը կարգադրվել է կարգադրագիրն անբողոքարկելի դառնալու օրվանից հետո 10-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին, 23-րդ հոդվածի 2-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերով ն ՀՀ առողջապահության նախարարի 01.02.2013 թվականի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 05-Ն հրամանով ՀՀ-ում չգրանցված կարգադրագրում նշված դեղերի ոչնչացումը:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, որպես ապացույց, գնահատման ենթարկելով միայն վկաների ցուցմունքները, հաստատված է համարել այն փաստը, որ առգրավված դեղերի ցանկում եղել են անձնական օգտագործման դեղեր: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վկաների ցուցմունքները, որպես ապացույց գնահատելիս, հաշվի չեն առնվել վերջիններիս փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ՝ այն պարագայում, երբ վկաներ Գոհար Ղարագյոզյան, ն Էլմիրա Գյուլնազարյանը հանդիսանում են Ընկերության աշխատակիցներ: Ըստ այդմ Դատարանը չի պարզել նան վերջիններիս, որպես Ընկերության աշխատակիցների, գործի ելքում իրավաբանական շահագրգովածություն ունենալու կամ չունենալու հարցը: Բացի այդ, Դատարանը չի պարզել վկաների ցուցմունքներում նշված դեղերը վերջիններիս պատկանելու հանգամանքը, չի անդրադարձել ն իրավական գնահատական տվել վկաների ցուցմունքների մեջ առկա հակասությանը՝ մասնավորապես վաճառասրահում դեղերի տեղակայման դիրքի հետ կապված, ինչպես նան չի պարզել այն համգամանքը, թե արդյոք առգրավված դեղերը գտնվել են հաճախորդի համար տեսանելի, թե ոչ տեսանելի դարակաշարերում, ն արդյոք առգրավված դեղերի վաճառքի ոչ ենթակա լինելը պարզորոշ կերպով սահմանված է եղել Ընկերության կողմից: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վկաների ցուցմունքները Ա դրանց արժանահավատությունը չի գնահատվել սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչի հետնանքով առանց
12
բավարար հիմնավորման հաստատված է համարվել առգրավված դեղերն անձնական օգտագործման ենթակա լինելու փաստը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործի ճիշտ լուծման նպատակով Դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն, առգրավված դեղերի անձնական օգտագործման ենթակա լինելու փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար չի իրականացրել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրմամբ գնահատում, թուլ տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտում, որպիսի հանգամանքն անտեսվել է նան Վերաքննիչ դատարանի կողմից:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության ն լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նան գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 օքհօ:օ") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն ամբողջ ծավալով անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու գործն ամբողջ ծավալով ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման ն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
13
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ, 163-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 0910.2023 թվականի որոշումը Ա սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՕՏ, Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/5371/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
