Նավթալյան — ՎԴ/9919/05/16
Ամփոփում
քննելով ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Նավթալյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` մասնակի՝ Երնանի Պարույր Սնակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 25.02.2000 թվականին կատարված ՀՀ կրթության
Ամբողջ Տեքստ
Մ:
ԱՆ)
ՄԵ րվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9919/05/16
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9919/05/16
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Ք. Մկոյան
Կ. Սաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 01-ին,
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.12.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արմեն Նավթալյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), ՀՀ կառավարության ն Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` մասնակի՝ Երնանի Պարույր Սնակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 25.02.2000 թվականին կատարված ՀՀ կրթության Ա գիտության նախարարության Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Երնանի Պարույր Սնակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 07.07.2003 թվականին ՀՀ կրթության ն գիտության նախարարության
2
Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ ն 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նան 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության ն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը Ա դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝ վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը, 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետութան նե «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը ն դրա հիման վրա 09.12.2013 թվականի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նան Երնանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ Հ 1643-Ա որոշման 325-րդ կետում առկա «Ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» սահմանափակումը վերացնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արմեն Նավթալյանը պահանջել է մասնակի՝ Երնանի Պարույր Սնակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, անվավեր ճանաչել Կադաստրի կողմից 25.02.2000 թվականին կատարված ՀՀ կրթության ն գիտության նախարարության Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումը, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել Երնանի Պարույր Սնակի թիվ 77 հասցեում գտնվող 73,2քմ մակերեսով շինության մասով, Կադաստրի կողմից 07.07.2003 թվականին ՀՀ կրթութան ն գիտության նախարարության Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ ն 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ինչպես նան 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության ն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը ն դրա հիման վրա
Յ
09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը, վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշումը, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել վերը նշված հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037հա մակերեսով հողամասի մասով, 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը, 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության ն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը Ա դրա հիման վրա 09.12.2013 թվականի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը, ինչպես նան վերացնել Երնանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ Հ 1643-Ա որոշման 325-րդ կետում առկա «Ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» սահմանափակումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 02.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.12.2020 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ն Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 02.07.2019 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Լուսինե Ստեփանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Նավթալյանը (ներկայացուցիչ՝ Դիանա Շախրամանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի, 163-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի, 80-րդ հոդվածի Լին մասի Լին ն 4-րդ կետերի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների ն ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 8-րդ ն 10-րդ հոդվածների, իեչպես նան ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշմամբ հաստատված կարգի պահանջները:
4
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա ն 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներով ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում ինքնակամ կառուցված գույքի նկատմամբ ճանաչվել է Արմեն Նավթալյանի սեփականության իրավունքը, որից ծագող իրավունքները չեն ներկայացվել պետական գրանցման ն արդյունքում Երնանի Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող շինության նկատմամբ չի ծագել հայցվորի սեփականության իրավունքը, իսկ հողամասի նկատմամբ` ենթավարձակալության իրավունքը: Այսինքն՝ հայցվորն ունեցել է հնարավորություն նշված գույքի նկատմամբ ձեռք բերել իրավունքներ, որից սակայն վերջինս չի օգտվել ն ըստ էության դրսնորել է դրանից հրաժարվելը փաստող վարքագիծ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Նավթալյանի՝ Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա ն 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, դրանք օրենքի ուժով համարվում են իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտեր, Ա դրանց կարգավորման առարկա հանդիսացող կառույցն այլնս հանդիսանում է ինքնակամ կառույց:
Սույն գործով առկա չէ հայցվորի իրավունքների խախտում, այդ թվում՝ օրինական ակնկալիքով դատարան դիմելու իրավունքի, նան այն պատճառաբանությամբ ն հիմնավորմամբ, որ ք.Երնան, Պ.Սնակի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով համապատասխան հայտով վարչական մարմնին դիմելով՝ Արմեն Նավթալյանն արդեն իսկ օգտվել է բողոքարկվող դատական ակտում նշված այն ակնկալիքից ու սպասելիքից, որը կարող էր ունենալ ինքնակամ կառույց իրականացրած անձը, սակայն հետո չի օգտվել վիճարկվող վարչական ակտերով իրեն տրամադրված իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը ն վարչական գործի վարույթը կարճել կամ հայցը՝ Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 ն 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժել:
2... Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Արմեն Նավթալյանի պատասխանի հիմնավորումները.
Գործում առկա փաստաթղթերով հաստատվում է, որ հայցվորն ունեցել է ինքնակամ կառույցի նկատմամբ ողջամիտ ակնկալիք, ինչը հիմնավորվում է նան Երնանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշմամբ, որով փաստվել է, որ ինքնակամ կառույցն իրականացվել է հայցվորի կողմից, որի հաշվառմամբ ն հիմնվելով
5
Երնանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կողմից տրված համաձայնության վրա ինքնակամ կառույցն օրինականացվել է: Ավելին, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Երեանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշումից ծագող իրավունքները չէին կարող ենթարկվել պետական գրանցման` սույն գործով վիճարկվող վարչական ակտերի գոյությամբ պայմանավորված:
Սույն գործով խնդրո առարկա ինքնակամ շինությունն իրականացվել է Արմեն Նավթալյանի կողմից, ինչը հաստատվում է ոչ միայն վկաների ցուցմունքներով, այլ նան Երնանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կողմից ինքնակամ շինությունն օրինականացնելու համար տրված համաձայնությամբ: Ավելին, կառույցը չօրինականացնելու համար որնէ հիմք առկա չէ, ինչը հաստատվում է Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման համաձայն՝ Երնանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտին են թողնվել ք.Երնան, Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեում զբաղեցրած 8.608 քմ ն Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում զբաղեցրած 3.952 քմ մակերեսով հողատարածքները անհատույց օգտագործման իրավունքով (վճարելով հողի հարկ): Նշվել է, որ պետական կարգավիճակով գործելու ժամանակահատվածում այն ենթակա է վարձակալական հիմունքներով օգտագործման ցանկացած օտարման դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 18):
2) Երնանի քաղաքապետի Ա Երնանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի, հանձինս՝ Գրիգոր Կիրակոսյանի միջն 21.12.1999 թվականին կնքված «Հողօգտագործման» թիվ ՓՐԲ-3820 պայմանագրի համաձայն՝ Երնանի քաղաքապետարանը Երնանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտին է հանձնել 3.952 քմ մակերեսով, ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող հողամասը՝ կանոնադրական գործունեություն իրականացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 19-20):
3 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման 25.02.2000 թվականի (վերագրանցում՝ 07.07.2003 թվական) թիվ 0246016 վկայականի համաձայն՝ անշարժ գույքի գրանցման միասնական 9-1-2 մատյանի թիվ 000011 համարի (վերագրանցման՝ 01-012-1-1 մատյանի թիվ 000002 համարի) տակ Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման, 21.12.1999 թվականի «Հողօգտագործման» թիվ ՓԲ-3820 պայմանագրի հիման վրա ք.Երնան, -Քանաքեռ- Զեյթուն համայնքի, Պ.Սնակի փողոցի թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անժամկետ
6
օգտագործման իրավունքը: Ըստ վկայականի՝ նշված գույքի կարգավիճակն է պետական սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 14-16):
4) Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` որոշվել է չճանաչել որոշման թիվ 4, 5, 6 հավելվածներում ընդգրկված 2238 քաղաքացիների սեփականության իրավունքն ինքնակամ կառուցված շենքների, շինությունների նկատմամբ:
Նույն որոշման 4-րդ հավելվածի քաղվածքի համաձայն՝ 622 հերթական համարի տակ նշված են. «Դիմողի ազգանունը անունը՝ Արմեն Նավթալյան, Ինքնակամ շինության գտնվելու վայրը /հասցեն/՝ Պ.Սնակի փողոց կահույքի խանութի դիմաց, Անվանումը /նշանակությունը/՝ սպորտ ակումբ, Ինքնակամ շինության մակ. /քմ/" 85,4, 1 քմ արժ. /դր./ 1,000, Մուծվող ընդհանուր գումարը /դրամ" 85.400, Հողի մակերեսը` 85,4, Հանձնաժողովի եզրակացությունը՝ Չճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը, քաղաքաշինական նորմերին հակասելու պատճառով» (հատոր 1-ին, գ.թ. 7):
5) Երնանի քաղաքապետի 22.07.2005 թվականի «Երնան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նե ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի վերաբերյալ Երնանի քաղաքապետի համապատասխան որոշումներում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ 1643-Ա որոշումից արված քաղվածքի (325-րդ կետ) համաձայն՝ Երնան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների ն ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ Երնանի քաղաքապետի ընդունած որոշումներում տեղ գտած վրիպակները, անճշտություններն ուղղելու նպատակով, ինչպես նան՝ հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունները՝ ուժը կորցրած է համարվել Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 4-րդ հավելվածի 622-րդ տողի 10-րդ սյունակը ն որոշվել է ճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը՝ ժող.տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 9):
6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.07.2013 թվականի թիվ 01072013-01-0199 վկայականի համաձայն` հողօգտագործման 21.12.1999 թվականի թիվ ՓԲ-3820 պայմանագրի, Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականի թիվ 1163 որոշման հիման վրա՝ ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 107):
7) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության («Փոխատու»), ի դեմս վարչության պետ Արման Սահակյանի, մի կողմից, Ա «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության («Փոխառու»), ի դեմս ռեկտոր Կորյուն Աթոյանի, մյուս կողմից, միջն 28.11.2013 թվականին
7
կնքված ն նոտարական գրանցամատյանում թիվ 10636 համարով գրանցված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» պայմանագրի համաձայն՝ «Փոխատու»-ն պարտավորվել է «Փոխառու»-ի անհատույց օգտագործմանը հանձնել ոչ բնակելի տարածք, այսինքն՝ «Օբյեկտ», ք.Երնան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող անշարժ գույքը դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Անհատույց օգտագործման է հանձնվել ք.Երնան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնող՝ 0,3952 հա հողամասը ն դրա վրա գտնվող՝ 2.560,1քմ մակերեսով տնտեսագիտական համալսարանի շենքը (հատոր 1-ին, գ.թ. 52-57):
8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2013 թվականի թիվ 09122013-01-0025 վկայականի համաձայն՝ անհատույց օգտագործման 28.11.2013 թվականի թիվ 10636 պայմանագրի հիման վրա՝ 09.12.2013 թվականին ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության անհատույց օգտագործման իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վարչական գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակեկալիքի իրավունքի դատական պաշտպանության խնդրին:
Օրինական ակնկալիքների սկզբունքն իրավունքի գերակայության ցուցիչներից է ն իրավական որոշակիության սկզբունքի բաղադրիչներից մեկը:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում օրինական ակնկալիքների սկզբունքի պահպանման երաշխավորումը:
8
Ըստ Վենետիկի հանձնաժողովի` օրինական ակնկալիքների սկզբունքը մաս է կազմում իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքի: Այս սկզբունքը նան արտահայտում է այն գաղափարը, որ պետական իշխանության մարմինները պետք է ոչ միայն պահպանեն օրենքները, այլն օրենքներից բխող ակնկալիքները (կետ 61):
Սարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) դատական պրակտիկայում օրինական ակնկալիքների դոկտրինն առաջին հերթին կապված է սեփականության իրավունքի պաշտպանության հետ:
Ըստ Եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքնեի ն հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով նե կապված չէ ներպետական օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր կարող են համարվել «գույքային իրավունքներ» ն, հետնաբար, նան «գույք» նույն դրույթի իմաստով (տես, օրինակ, Մինասյանը ն Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):
Ըստ Եվրոպական դատարանի՝ որոշակի հանգամանքներում «գույք» ձեռք բերելու «օրինական ակնկալիքը» նս կարող է օգտվել Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանությունից: Ուստի, եթե գույքային շահն ունի պահանջի բնույթ, այդ շահը կրող անձը կարող է համարվել «իրավաչափ ակնկալիք» ունեցող, եթե ներպետական օրենսդրության մեջ առկա է բավարար հիմք այդ շահի համար.. (տես, Անհաուզեր-Բուշ Ինք. ընդդեմ Պորտուգալիայի գործով Եվրոպական դատարանի 1.012007 թվականի գործով վճիռը, կետ 65):
«Գույք» կարող է լինել ինչպես «գոյություն ունեցող գույքը», այնպես էլ միջոցները, ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ անձը կարող է պնդել, որ ունի առնվազն օրինաչափ ակնկալիք սեփականության իրավունք ձեռք բերելու համար (տես, Կոպեցկին ըեդդեմ Սլովակիայի գործով Եվրոպական դատարանի 28.092004 թվականի վճիռը, կետ 35):
«Ակնկալիքն» «օրինական է», եթե այն հիմնվում է կամ օրենսդրական նորմի կամ իրավական ակտի վրա, որը կրում է տվյալ գույքային շահը (տես, Շահինադզեն ընդդեմ Վրաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2010 թվականի վճիռը, կետ 103):
ՀՀ սահմանադրական դատարանը նս բազմիցս անդրադարձել է սեփականության իրավունքին, դրա բովանդակությանը, այդ համատեքստում՝ «լեգիտիմ ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը՝ կարնորելով սեփականության իրավունք
9
ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը:
Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08.04.2014 թվականի թիվ ՍԴՈՂՄՑ որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորումների ն իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի պաշտպանության խնդրին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելուօրինական ակնկալիք (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 18.03.2008 թվականի թիվ ՍԴՈՌ741 որոշումը): Այս իրավական դիրքորոշմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ օրինական ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը 01.12.2015 թվականի թիվ ՍԴՈՌ-238 որոշմամբ արձանագրել է նան, որ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ոռեժիմ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի Սահմանադրության 60 ն 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի՝ վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի Ա կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 19.03.2019 թվականի թիվ ՍԴՌ-1448 որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 06.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրել է, որ «....սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.
- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,
- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:
10
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի համար պետք է երաշխավորվի իրավական, այդ թվում: դատական պաշտպանության հնարավորություն այն նույն ծավալով, ինչ տրամադրվում է արդեն իսկ ճանաչված սեփականության իրավունքի պաշտպանության համար: Անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանում է յուրաքանչյուրի՝ իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանությամբ ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքը) իմաստով հանդես է գալիս որպես շահագրգիռ անձ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցով հետապնդում է սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի պաշտպանության նպատակ: Իսկ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի ենթադրյալ խախտում, ի թիվս այլնի, առկա է, եթե այս կամ այն վարչական ակտով, ռեալ ակտով կամ անգործությամբ իրավական կամ փաստական խոչընդոտ է ստեղծվել հայցվորի օրինական ակնկալիքի իրավունքի արդյունավետ իրացման համար: Ըստ այդմ՝ անձը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով շահագրգիռ անձ է, եթե գտնում է, որ վիճարկվող վարչական ակտով, ռեալ ակտով կամ անգործությամբ իրավական կամ փաստական խոչընդոտ է ստեղծվել սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի արդյունավետ իրացման համար:
Սահմանված պայմանները բավարարելու դեպքում ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքն սկզբնապես ճանաչվել ն ամրագրվել է 22.02.2003 թվականին ուժի մեջ մտած «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների Ա ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) (ուժը կորցրել է 22.02.2005 թվականին):
Նշված օրենքը սահմանում էր քաղաքացիների ն իրավաբանական անձանց սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նան պետական կամ համայնքային սեփականության հողամասերի վրա ինքնակամ կառուցված շենքերի (շինությունների) նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը (համապատասխանաբար Օրենքի 4-րդ ն 5-րդ հոդվածներ):
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն Օ համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նան անհատական բնակելի տան կառուցման Աե սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի
11
սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ ն չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
Նուն մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը՝ դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կադաստրային արժեքով ն ուղղակի վաճառքի ձնով ձեռք բերելու պայմանով:
Օրենքի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սուն օրենքով սահմանված պայմաններին բավարարող շենքերի, շինությունների նկատմամբ օրենքի գործողության ժամկետում իրավունքները չգրանցելու դեպքում դրանց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ»:
Օրենքը հանդիսանում էր ժամկետային նորմատիվ իրավական ակտ. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի գործողության ժամկետը երկու տարի է՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից»: Ըստ այդմ՝ Օրենքը 22.02.2005 թվականին կորցրել է ուժը:
Այսպիսով, Օրենքը, ճանաչելով ու ամրագրելով դրանով սահմանված պայմանները բավարարող ինքնակամ շինությունների նկատմամբ կառուցապատողի՝ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը, միաժամանակ սահմանում էր այն իրավական հետնանքները, որոնք վրա էին հասնում Օրենքի գործողության ժամկետում Օրենքի կարգավորումների հիման վրա ճանաչված իրավունքները չգրանցելու դեպքում: Վերջիններս հանգում էին հետնյալին.
- Օրենքի գործողության ժամանակահատվածում Օրենքի կարգավորումներին համապատասխան ինքնակամ շինության կառուցապատողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ իրավասու մարմնի վարչական ակտը (համայնքի ղեկավարի կամ մարզպետի որոշումը) կորցնում է իրավաբանական ուժը,
- այն ինքնակամ շինությունների կարգավիճակը, որոնց նկատմամբ թեն Օրենքի կարգավորումներին համապատասխան ճանաչվել է կառուցապատողի սեփականության իրավունքը, սակայն իրավունքի պետական գրանցում չի կատարվել, որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ օրենսդիրը որնէ կերպ չի բացառել Օրենքի գործողության ժամկետի ավարտից հետո գործող կարգավորումներին համապատասխան խնդրո առարկա ինքնակամ շինությունների
12
կարգավիճակը կրկին որոշելու հնարավորությունը: Օրենքի նշված նորմը ոչ միայն չի բացառել նման հնարավորությունը, այլ նան ուղղակիորեն ամրագրել է, որ այդ շինությունների հետագա կարգավիճակը որոշվելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի նման բովանդակությունից հետնում է, որ եթե ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նս ամրագրում ն ճանաչում է ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը, ապա կառուցապատողը, ում` Օրենքի կարգավորումների հիման վրա ճանաչված սեփականության իրավունքը պետական գրանցում չի ստացել, կարող է ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքն իրացնել կրկին՝ նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան: Այլ կերպ՝ Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դրանով անուղղակիորեն ամրագրվում է Օրենքի գործողության ավարտից հետո գործող կարգավորումների հիման վրա նս ինքնակամ շինությունների նկատմամբ նշված կառուցապատողների սեփականության իրավունքը ճանաչելու հնարավորությունը՝ անկախ Օրենքի հիման վրա նրանց սեփականության իրավունքը ճանաչված լինելու, սակայն գրանցված չլինելու հանգամանքից:
Օրենքի ուժը կորցնելուն հաջորդել են համապատասխան փոփոխություններ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում. վերջինս 26.11.2005 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-188-Ն ՀՀ օրենքով շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրանով, մասնավորապես, համայնքների ղեկավարներին ու մարզպետներին լիազորություն է վերապահվել օրինական ճանաչել ինքնակամ կառույցները` կառավարության սահմանած կարգով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան՝ ընդունվել է ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը, որով հաստատվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման» կարգը:
ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ 26.11.2005 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ն փոփոխություննե կատարելու մասին» ՀՕ-188րՆ ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ բովանդակության, ինչպես նան դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը ն դրա հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006
13
թվականի թիվ 912-Ն որոշումը դրանցով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ճանաչում ն ամրագրում են ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը: Այս հանգամանքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրվել է նան ըստ հայցի Ժորա 6Հարությունանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/12432/05/1/7 վարչական գործով 12.04.2023 թվականի որոշման մեջ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի գործողության ավարտից հետո գործող օրենսդրությունը, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը ն դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը, նս ճանաչում ն ամրագրում է սահմանված պայմանները բավարարելու դեպքում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ այդ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը: Նման պայմաններում Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ վերջինս Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած սեփականության իրավունք ունեցող կառուցապատողների համար ոչ միայն չի բացառում նշված իրավական ակտերով Ճանաչված ինքնակամ կառուցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի իրացման հնարավորությունը, այլն անուղղակիորեն երաշխավորում է նման հնարավորությունը:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հնարավորությունն Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար չի սահմանափակվել ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ոչ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ. վերջիններս չեն բովանդակում որնէ նորմ, որը դրանց գործողության շահառուների շրջանակից կբացառեր այն կառուցապատողներին, ում իրավունքը ճանաչվել է Օրենքի գործողության ժամանակահատվածում Օրենքի կարգավորումներին համապատասխան, սակայն ճանաչված իրավունքը պետական գրանցում չի ստացել:
Այսպիսով, հաշվի առնելով, որ.
- Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից անուղղակիորեն բխում է, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար նս երաշխավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ն դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ճանաչված՝ ինքնակամ կառույցի նկատմամբ
14
սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքից օգտվելու հնարավորությունը,
- ոչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ոչ ՀՀ. կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման Ա տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը դրանցով սահմանված կարգավորումներին համապատասխան ինքնակամ կառույցն օրինականացնելու հնարավորության առումով չեն նախատեսել որնէ սահմանափակում Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողների համար,
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած իրավունք ունեցող կառուցապատողները նս հանդիսանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ն դրան հիման վրա ընդունված ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շահառուներ, ունեն այս նորմատիվ իրավական ակտերով ճանաչված ու ամրագրված` ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունք Ա իրավասու են իրացնել այդ իրավունքը անկախ այն հանգամանքից, որ Օրենքի գործողության ժամանակահատվածում ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է նան, որ Օրենքի հիման վրա ճանաչված, սակայն պետական գրանցում չստացած սեփականության իրավունք ունեցող կառուցապատողները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավասու են հայցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ն ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912Ն որոշմամբ ճանաչված ն ամրագրված ինքնակամ շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի դատական պաշտպանություն ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում են շահագրգիռ անձ այն բոլոր վարչական ակտերի, գործողությունների ն (կամ) անգործության իրավաչափությունը վիճարկելու հարցում, որոնք իրավական կամ փաստական խոչընդոտ են հանդիսանում այդ իրավունքի իրացման համար:
Այսպիսով, այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձի սեփականության իրավունքը ճանաչվել է Օրենքի կարգավորման շրջանակներում (սակայն իրավունքը պետական գրանցում չի ստացել), վերջինիս չի զրկում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ն ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ
15
912-Ն որոշմամբ 6սահմանված կարգավորումների տիրույթում դատական պաշտպանություն հայցելու հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով հայցվորը, դիմելով ՀՀ վարչական դատարան, խնդրել է.
1. անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.02.2000 թվականին կատարված Հայաստանի Հանրապետության կրթության Ա գիտության նախարարության Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, անվամբ «Պետական սեփականություն» իրավունքի պետական գրանցումը՝ մասնակի՝ ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 89,2քմ մակերեսով շինության մասով (հիմնական պահանջ) ն որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝
- մասնակի` ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 89,2 քմ մակերեսով շինության մասով, անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 07.07.2003 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության ն գիտության նախարարության Երնանի պետական տնտեսագիտական ինստիտուտի անվամբ ն 01.07.2013 թվականին Հայաստանի Հանրապետութան անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները,
- անվավեր ճանաչել 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության ն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը ն դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցում,
2. Անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 09.12.1999 թվականին թիվ 1163 որոշումը` մասնակի` ք.Երնան, Պ.Սնակի փողոց, թիվ 77 հասցեում գտնվող 133,4քմ մակերեսով շինությամբ զբաղեցրած 0,01037 հա հողամասի մասով (հիմնական պահանջ) ն որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջ՝
- ադ մասով անվավեր ճանաչել 21121999 թվականի թիվ 0ՓԲ-3820 հողօգտագործման պայմանագիրը,
- անվավեր ճանաչել 28.11.2013 թվականին Հայաստանի Հանրապետության ն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության միջն կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը Ա դրա հիման վրա 09.12.2013 թվականին «Հայաստանի պետական
16
տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության անվամբ կատարված անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցումը,
- վերացնել Երնանի քաղաքապետի 22.07.2005 թվականի թիվ 1643-Ա որոշման 325- րդ կետում առկա «Ժող. տնտեսության ինստիտուտի համաձայնությամբ 85,4քմ մակերեսով հողամասի ենթավարձակալության պայմանով» ս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/9919/05/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
