Հովհաննիսյան — ԵԴ/5737/02/20
Ամփոփում
քննելով Հրաչյա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հրաչյա Հովհաննիսյանի ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ աշխատանքից անօրինական ազատման հրամանի վերացման հետ կապված պակաս վճարված աշխատավարձի ն տուժանքի վճարման պահանջի մասին Ա ըստ հակընդդեմ հայցի Բանկի ընդդեմ Հրաչյա Հովհաննիսյանի՝ անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հրաչյա Հովհաննիսյանը պահանջել է Բանկից բռնագանձել 1.441.660 ՀՀ դրամ
Ամբողջ Տեքստ
..ՏՏՑ Վ:
2828 Աթա ետո ի,
215.2
Ն ԱՈ ՆՒ ՀՅԹՈՀՀԱ
Կոտ
ԱԳԱ 27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5737/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5737/02/20
Նախագահող դատավոր՝ Ա. Կուրեխյան
Դատավորներ՝ Ս. Գրիգորյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023 թվականի հունվարի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հրաչյա Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հրաչյա Հովհաննիսյանի ընդդեմ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ աշխատանքից անօրինական ազատման հրամանի վերացման հետ կապված պակաս վճարված աշխատավարձի ն տուժանքի վճարման պահանջի մասին Ա ըստ հակընդդեմ հայցի Բանկի ընդդեմ Հրաչյա Հովհաննիսյանի՝ անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հրաչյա Հովհաննիսյանը պահանջել է Բանկից բռնագանձել 1.441.660 ՀՀ դրամ, որից 720.830 ՀՀ դրամը՝ որպես վճարման ենթակա օրերի ոչ ճիշտ ներկայացման հետնանքով պակաս հաշվարկված աշխատավարձի գումար ն նույն գումարի չափով տուժանք:
2
Բանկը հակընդդեմ հայցով պահանջել է Հրաչյա Հովհաննիսյանից բռնագանձել 13.887.261 ՀՀ դրամ անհիմն հարստացման գումար, ինչպես նան այդ գումարի նկատմամբ 14.02.2019 թվականից սկսած տարեկան 1276 դրույքաչափով տոկոսներ, որը հայցադիմումը ներկայացնելու պահին կազմել է 2.008.897 ՀՀ դրամ ն տոկոսների հաշվարկը շարունակել մինչն գումարի ամբողջական վճարումը:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձվել է 582.647,92 ՀՀ դրամ՝ որպես 04.04.2016 թվականից մինչն 14.042016 թվականն ընկած ժամանակահատվածի 8 աշխատանքային օրվա համար չվճարված աշխատավարձի գումար ն չվճարված աշխատավարձի գումարի նկատմամբ 02.08.2017 թվականից մինչն դրա փաստացի վճարման օրը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվել ն բռնագանձվել է օրական 0,15 տոկոս տույժ, բայց ոջ ավելի, քան վճարման ենթակա գումարը: Հայցը մնացած մասով ն հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 29.03.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է ն Դատարանի 05.10.2021 թվականի վճիռը մասնակի՝ հայցի մասով բեկանվել ն փոփոխվել է՝ սկզբնական հայցը մերժվել է, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Հրաչյա Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Վարդան Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ, 130-րդ, 178-րդ ն 198-րդ հոդվածները, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 57-րդ, 6-րդ, 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն համապատասխանում իրականությանը ն հակասում են թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն փաստը, որ 2016 թվականի ապրիլի 4-ից մինչն 14-ն ընկած ժամանակահատվածում հայցվորի աշխատանքից բացակայությունը եղել է -հարգելի՝ պայմանավորված ՀՀ ՊՆ թիվ 16396 զորամասի կազմում Արցախ մեկնելու ւ պատերազմական իրավիճակում մարտական ծառայության անցնելու հանգամանքով:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, քանի որ, եթե դատարանը հայցվորի բացակայությունը ճանանչել է հարգելի ն վերացրել է աշխատանքից ազատման
Յ
անօրինական հրամանը, ապա նշանակում է, որ դատարանը վերականգնել է աշխատողի բոլոր աշխատանքային իրավունքները, այդ թվում նան աշխատավարձ ստանալու իրավունքը:
Վերաքննի: դատարանը մերժե է պատերազմական իրավիճակում սահմանների պաշտպանությանը սահմանված կարգով մասնակցող աշխատողի օրենքով հասանելիք աշխատավարձի վճարումը, պատճառաբանելով, որ վերջինս մարտադաշտում գտնվելու ժամանակ չի կատարել իր աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, հաշվի չառնելով, որ նա կատարել է ՀՀ. Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իր պարտականությունը՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 05.10.2021 թվականի վճռին:
2.Լ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.
Բողոք բերած անձը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով չէր կարող հանդիսանալ զինապատ նե հետնաբար զինապարտների համար նախատեսված իրավունքները ն պարտականությունները վերջինիս վրա չէին տարածվում: Մասնավորապես «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախազորակոչային տարիքը Հայաստանի Հանրապետությունում ներառում է 16-18 տարեկանը, իսկ զորակոչային տարիքը՝ 18-27 տարեկանը: Նույն օրենքի 27-րդ ն 28-րդ հոդվածների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում անձը հաշվառվում է պահեստազորում առավելագույնը մինչն 55 տարեկանը: Վերոնշյալից ակնհայտ է դառնում, որ իրավահարաբերության ծագման պահին բողոք բերած անձը եղել է 59 տարեկան, տվյալ պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն վերջինս այլնս չէր հանդիսանում զինապատ ն հետնաբար «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը, առավելապես օրենքի 30-րդ հոդվածը վերջինիս համար կիրառելի չէր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը սույն գործի շրջանակներում կիրառման ենթակա չէր, հետնաբար կիրառման ենթակա չէր նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը: Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքներին, ապա դատարանը հայցվորի աշխատանքից բացակայությունն է ուղղակի դիտարկել հարգելի, այլ ոչ թե հաստատել է այնպիսի փաստեր, որոնք հիմք կհանդիսանային 2016 թվականի ապրիլի 4-ից մինչն 16-ը ընկած ժամանակահատվածի համար վերջինիս աշխատավարձ վճարելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. Բանկի գործադիր տնօրենի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանով Հրաչյա Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից 7 օր աշխատանքից անհարգելի բացակայության պատճառով: Աշխատանքից ազատելուց հետո կատարվել է վերջնահաշվարկ: 14.04.2016 թվականի թիվ 0014 վերջնահաշվարկի տաբելի համաձայն՝ Հրաչյա Հովհաննիսյանին վճարվել
4
է ընդհանուր 1.960.506.00 ՀՀ դրամ գումար, որից՝ 95.067 ՀՀ դրամ գումարը, որպես՝ Հրաչյա Հովհաննիսյանի աշխատավարձի գումար 04.04.2016 թվականի դրությամբ (հատոր 1-ին, գթ. 29-32):
2. Բանկի 26.05.2016 թվականին կազմված արձակուրդային հաշվարկի քաղվածքի համաձայն` Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական աշխատավարձը կազմել է 72.830 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 109):
Յ.Երնան քաղաքի Կենտրոն նե Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 10.11.2016 թվականին կայացրած վճռով մասնակի բավարարվել է Հրաչյա Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Բանկի, ն եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ կերպ. «Անվավեր ճանաձել «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի 14.04.2016թվ. թիվ 88 հրամանը՝ Հրաչյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Պարտավորեցնելով «Մելլաթ բանկ» «ՓԲԸ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարելու հատուցում միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տասներկուապատիկի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 30.12.2005թ. Հրաչյա Հովհաննիսյանի հետ կնքված թիվ 6 աշխատանքային պայմանագիրը համարել լուծված: Քաղաքացիական գործի վարույթը` ըստ հայցի Հրաչյա Հովհաննիսյանի ընդդեմ «Մելաթ բանկ» «ՓԲԸ-ի աշխատանքում վերականգնվելու պահանջի մասով, կարճել: Մնացած մասով հայցը մերժել:» (հատոր 1-ին. գ.թ. 8-21):
4. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 09.03.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Հրաչյա Հովհաննիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` հատուցումների ն փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասով դատարանի 10.11.2016 թվականի վճիռը բեկանվել ն փոխվել է, այդ մասով վճռի եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ կերպ՝ ««Մելլաթ բանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձել` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափ, մինչն սույն վճիռը օրինական ուժի մեջ մտնելը, աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափ, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 150.000 դրամի չափ»: Դատական ակտն ուժի մեջ է մտել 02.08.2017 թվականին: Դատական ակտի հիման վրա տրվել է կատարողական թերթ ն հայցվորի կողմից այն ներկայացվել է հարկադիր կատարման:
ՀՀ վերաքեեիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/1939/02/16 գործով 09.03.2017 թվականի որոշմամբ հաստատված է համարվել, որ ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 02.07.2016 թվականի թիվ 3/123, ՀՀ ՊՆ 16396 զորամասի շտաբի պետի 13.07.2016 թվականի թիվ 204 տեղեկանքների համաձայե՝ Հրաչյա Հովհաննիսյանը 04.04.2016 թվականից միեչն 28.04.2016 թվականը որպես «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի մարտիկ, ՀՀ զինված ուժերի Լին բանակային կորպուսի ենթակայությամբ մարտական ծառայություն է իրականացրել Արցախի հարավ-արնմփտյան շրջանում: (հատոր 1-ին, գ.թ. 22-27):
5. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը Բանկից պահանջել է Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական ն միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկություններ, որին ի
5
պատասխան Բանկը 25.10.2017 թվականի գրությամբ ծառայությանն է ներկայացրել Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական ն միջին ամսական աշխատավարձի չափի ն վերջինիս 16 ամիս հարկադիր պարապուրդի ն աշխատանքում չվերականգնելու դիմաց վճարման ենթակա գումարի չափը, որը կազմել է 31.743.992 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ. 33):
6. 09.04.2018 թվականի որոշմամբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կարճել է 31.08.2017 թվականին հարուցված թիվ 03566257 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ.թ. 15):
7. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4788/05/8 վարչական գործով 16.11.2018 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 09.04.2018 թվականի թիվ 03566257 կատարողական վարույթի կարճման որոշումը ն պարտավորեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը շարունակել թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջների ամբողջական կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 34-41):
8. 21.11.2018 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջներն ամբողջական կատարելու համար նշանակել փորձագետ ն փորձաքննությունը հանձնարարել «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ին: 25.12.2018 թվականին տրված փորձագետի եզրակացության համաձայն՝ թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջի ամբողջական կատարումն ապահովելու համար 14.04.2016 թվականից մինչն 02.08.2017 թվականն ընկած ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին ենթակա է վճարման 42.452.117,05 ՀՀ դրամ: «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ի փորձագիտական եզրակացության համար ելակետային տվյալներ են հանդիսացել Բանկի 14.04.2016 թվականի աշխատանքից ազատման թիվ 88 հրամանը ն Բանկի 25.10.2017 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հասցեագրված գրությունը, որով տեղեկություններ է տրամադրվել Հրաչյա Հովհաննիսյանի միջին օրական ն միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ: Փորձագետը ղեկավարվել է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի 07.07.2012 թվականի Վ 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման ն վճարման կարգի մասին» հրահանգով (հատոր 3-րդ, գ.թ. 16-20):
9. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 05.02.2019 թվականի որոշման թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական վարույթի մասին որոշման համաձայն պարտապան Բանկի կողից հօգուտ պահանջատեր Հրաչյա Հովհաննիսյանի բանկային հաշվին փոխանցվել է 28.700.000 ՀՀ դրամ, ուստի անհրաժեշտ էր պարտապանի հաշվից հօգուտ պահանջատիրոջ բռնագանձել 13.752.17 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 22.02.2019 թվականի որոշման համաձայն՝ պարտապան Բանկից բռնագանձվել է 10.752.17 ՀՀ դրամ, որով ն թիվ ԵԿԴ/1939/02/16 կատարողական թերթի պահանջները փաստացի կատարվել է ն նույն որոշմամբ 09.03.2017 թվականի կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 03566257 կատարողական վարույթը կարճվել է: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 05.02.2019 թվականի ն 22.02.2019 թվականի որոշումները չեն բողոքարկվել (հատոր 3-րդ, գ.թ. 84,85):
10. Հայցվորը դիմել է Բանկին 04.04.2016 թվականից մինչն 14.04.2016 թվականը չվճարված աշխատավարձը վճարելու համար ն 01.02.2020 թվականին Բանկը մերժել է վճարել նշված ժամկետի համար Հրաչյա Հովհաննիսյանին հասանելիք աշխատավարձը պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2017 թվականին կայացված որոշմամբ Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի
6
բռնագանձվել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափ, մինչն որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ մինչն 02.08.2017 թվականը: Բանկը վճարել է հարկադիր պարապուրդի գումարը ն 04.04.2016 թվականից մինչն 14.04.2016 թվականն ընկած ժամանակահատվածը ոչ մի կերպ չի կարող համարվել հարկադիր պարապուրդի ժամանակաշրջան: Բացակայությունը եղել է իր մեղքով, քանի որ նշված օրերին չի ներկայացել աշխատանքի իր նախաձեռնությամբ (հատոր 1-րդ, գթ. 57-58):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, ն 178-րդ հոդվածի 1-ին մասի Ա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյոք գործատուն պարտավոր է աշխափողին վճարել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը փաստացի չի կատարել իր վրա դրված աշխատանքային պարտականությունները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները ն նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս ն պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ն ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը օրենքով, իրավական այ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում ն աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչն հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից ն հաշվարկման
7
մեթոդից, նշանակում է՝ փողով հաշվարկվող ն փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ գործատուներին արգելվում է որնէ ձնով սահմանափակել աշխատողների՝ աշխատավարձի տնօրինման ազատությունը:
«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աշխատավարձը վճարվում է կանոնավոր կերպով: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունեն այլ համապատասխան կարգավորումներ, որոնք ապահովում են աշխատավարձի պարբերական վճարումը, աշխատավարձի վճարման պարբերականությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշումներով, իսկ նուն հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագրի դադարելուց հետո հասանելիք աշխատավարձերի վերջնահաշվարկն իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ կամ, այդպիսի օրենսդրության, պայմանագրի կամ որոշման բացակայության դեպքում, իրականացվում է ողջամիտ ժամկետում հաշվի առնելով պայմանագրի պայմանները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատավարձի հիմնական հատկանիշներին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այդ հատկանիշներն են՝
1) այն վարձատրություն է կատարված կամ կատարվելիք աշխատանքի դիմաց,
2 աշխատավարձ վճարման պայմաններ սահմանվում են :աաշխատանքային պայմանագրով կամ օրենսդրությամբ,
3) աշխատավարձ վճարելու գործատուի պարտականությունը Ա աշխատավարձ ստանալու աշխատողի իրավունքը ծագում է աշխատանքային հարաբերությունների ծագման պահից հետո (տես Ռազմիկ Ուզունյանի ընդդեմ «ԳեոՊրոՄայնիեգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատավարձի՝ որպես կատարված աշխատանքի դիմաց հատուցման վճարման ն չվճարելու համար պատասխանատվության կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով: Այսպես՝ ընդհանուր կանոնի համաձայն՝ աշխատավարձը վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչն հաջորդ ամսվա 15-ը: Նշված պարտականությունը չկատարելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝ օրական 0,15 տոկոսի չափով տուժանքի չափով: Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանափակվել է այդ պատասխանատվության՝ տուժանքի չափը. այն չի կարող գերազանցել վճարման ենթակա գումարի չափը:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ վերը նշված իրավակարգավորումը, ըստ էության, գործատուի պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որը երաշխավորում է աշխատողների` օրենքով սահմանված ժամկետում իրենց հասանելիք աշխատավարձն ստանալու իրավունքի իրականացումը (տես Ռազմիկ Ուզունյանի ըեդդեմ «ԳեոՊրոՄայնիեգ
8
Գոլդ» ՍՊԸի թիվ ԵԿԴ/3908/02//4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Մինչն գործող 1010.2020 թվականը գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ «Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը՝ կապված զինվորական ծառայության անցնելու հետ» վերնագրված հոդվածի համաձայն ՝
1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
2. Զինվորական հաշվառման ,պարտականություններ՝ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու ն վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածում կատարվել է փոփոխուն' հոդվածի վերնագիրը շարադրվել է հետնյալ խմբագրությամբ. «Հոդված 124 ` Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը" կապված զիեվորական ծառայության աեցեելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրությամբ 124-րդ հոդվածի համաձայն՝
1. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
Յ. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով
9
Հայաստանի Հանրապետության, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային ,պարտականությունների կատարումից՝ պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
4. Սոյն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած՝ զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն 10.10.2020 թվականը գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված էր զինվորական ծառայության անցնելու հետ կապված աշխատանքային հարաբերությունների կարգավորումը, որով նախատեսված էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու, ծառայությունից զորացրվելուց հետո նոր աշխատանքային պայմանագիր կնքելու, ինչպես նան զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու ն վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող հարցերը: Նշված հոդվածը 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքով լրացվել է Ա օրենսդիրը սահմանել է նան կարգավորումներ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու հետ կապված աշխատողների աշխատանքային հարաբերությունների հարցերին: Վերը նշված փոփոխությունների արդյունքում օրենսդիրը նախատեսել է նան, որ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական|՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից՝ պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու ն վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձնից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) ն միջին աշխատավարձը: Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձնով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափին համարժեք չափով ն կարգով:
10
Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիների աշխատատեղը ն միջին աշխատավարձը պահպանվում է այն դեպքերում, երբ զորակոչային տեղամասերին կցագրված աշխատողը մասնակցում է զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու կապակցությամբ վարժական հավաքների կանչվելու ընթացքում: Ընդ որում, մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձնով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված պաշտոնային դրույքաչափին համարժեք չափով ն կարգով:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» 09.10.2020 թվականի ՀՕ 460Ն ՀՀ օրենքի ընդունումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով կարգավորված չեն եղել կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցող աշխատողի 0աշխատանքային պարտականություններիի կատարումից աշխատատեղի պահպանմամբ ազատվելու, ինչպես նան այդ ընթացքում նրա վարձատրության հարցերը, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո ուժի մեջ մտած կարգավորումները կիրառելի են դրանից հետո ծագած աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանը համարվել է անօրինական, 04.04.2016 թվականից մինչն 14.04.2016 թվականն հայցվորի աշխատանքից բացակայությունը համարվել է հարգելի, մինչդեռ վերջնահաշվարկը կատարվել է 04.04.2016 թվականի դրությամբ, ուստի հայցվորին ենթակա է վճարման նան 04.04.2016-14.04.2016 թվականների ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձը:
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ. «(...) 2016թ. ապրիլի 4-ից մինչն 14-ը ժամանակահատվածի համար սկզբնական հայցով հայցվորին վճարման ենթակա աշխատավարձի գումարը ենթակա է վճարման ԵԿԴ/1939/02/16 քաղ. գործով օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա, համաձայն որի՝ 2016թվ. ապրիլի 4-ից մինչն 14-ը սկզբնական հայցով հայցվորի բացակայությունը համարվել է հարգելի, սակայն նրան չի վճարվել այդ օրերի համար աշխատավարձի գումարը, որը կազմում է 582.647,92 ՀՀ դրամ (..»:
Վերաքննիչ դատարանի 29.03.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է ն Դատարանի 05.10.2021 թվականի վճիռը մասնակի՝ հայցի բավարարման մասով բեկանել ն փոփոխել է՝ սկզբնական հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելու դեպքում միայն նա կարող է ակնկալել համապատասխան վարձատրություն ստանալը: Մինչդեռ, հայցվորը 2016 թվականի ապրիլի 4-ից մինչն 14-ը ներառյալ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք չի կատարել, հետնաբար գործատուի մոտ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն չէր կարող ծագել:
11
Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է ան փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշված որոշմամբ եզրակացրել է, որ օրենսդիրն ըստ էության կանխորոշել է ապացույցներ ներկայացնելու, դրանք հետազոտելու ն գնահատելու նպատակը, այն է՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Հետնաբար քաղաքացիական գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես՝ դատարանները նախնառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար ն ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը (տես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդաեյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշմամբ գտել է, որ չվճարված աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարների բռնագանձման գործերով պարզման ենթակա են, հետնաբար նան ապացուցման առարկան կազմում են հետնյալ հանգամանքները.
- գործատուի ն աշխատողի միջն աշխատանքային հարաբերությունների առկայությունը այն ժամանակահատվածում, որի համար ներկայացվել է բռնագանձման պահանջը,
- աշխատողի՝ հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում վճարված չլինելու փաստը,
- բռնագանձման ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված բռոնագաձման ենթակա աշխատավարի ն դրան հավասարեցված այ վճարների չափը, ինչպես նան ՀՀ աշխատանքային օրենսգրի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի չափը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ չվճարված աշխատավարձի ն դրան հավասարեցված այլՐ վճարների բռնագանձման գործերի առանձնահատկություններով պայմանավորված՝ այդպիսի գործերով ապացույցների հիմնական մասը գրավոր ապացույցներն են, ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունելու մասին հրամանը, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքը, քաղվածքներ աշխատավարձի վճարացուցակներից, քաղվածքներ աշխատավարձը սպասարկող բանկային հաշվից, տեղեկանք հաշվարկված, սակայն չվճարված աշխատավարձի չափի վերաբերյալ ն այլն:
12
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի գործադիր տնօրենի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանով Հրաչյա Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից 7 օր աշխատանքից անհարգելի բացակայության պատճառով: (Թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Կենտրոն Ա Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2016 թվականի վճռով անվավեր է ճանաչվել Բանկի 14.04.2016 թվականի թիվ 88 հրամանը՝ Հրաջյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ն պարտավորեցվել է Բանկին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարել հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տասներկուապատիկի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2017 թվականի որոշմամբ հատուցումներին Ա փաստաբանի վարձատրությանը վերաբերող մասով Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2016 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է, այդ մասով վճռի եզրափակիչ մասը շարադրելով հետնյալ կերպ՝ «Բանկից հօգուտ Հրաչյա Հովհաննիսյանի բռնագանձել՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում միջին աշխատավարձի չափ, մինչն սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը. աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափ. փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը՝ 150.000 դրամի չափ»: Դատական ակտն ուժի մեջ է մտել 02.08.2017 թվականին:
ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 03.05.2016 թվականի թիվ 3/68, ՀՀ ՊՆ 16396 զորամասի շտաբի պետի 13.07.2016 թվականի թիվ 204 ն ՀՀ ՊՆ Նոր-Նորք զինվորական կոմիսարի 22.07.2016 թվականի թիվ 3ՅՈ23 տեղեկանքների համաձայն Հրաչյա Հովհաննիսյանը 04.04.2016 թվականից մինչն 28.04.2016 թվականը մարտական ծառայություն է իրականացրել Արցախի հարավ-արնմտյան շրջանում՝ կատարելով մարտական խնդիրներ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին 09.10.2020 թվականի ՀՕ 460-Ն ՀՀ օրենքի եզրափակիչ մասի ն անցումային դրույթներ սահմանող 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է մինչն նույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերից (անհատական իրավական ակտերից) ծագած հարաբերությունների վրա: Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ ն 10-րդ հոդվածների գործողությունը տարածվում է մինչն նույնն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած Ա նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կողմերի
իրավահարաբերությունները ծագել են մինչն ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին 09.10.2020 թվականի օրենքի ուժի մեջ մտնելը, հետնաբար դրա նկատմամբ կիրառելի է մինչ փոփոխությունը գործող նորմերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելուն, իսկ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը վերաբերում է բացառապես զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու Ա վարժական հավաքների կանչվելու
13
դեպքերին, մինչդեռ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հետազոտած ապացույցներով չի հաստատվել հայցվորի կողմից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու կամ վարժական հավաքների կանչվելու փաստը:
Վերոգրյալ իրավական նորմերի ն դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձն իրենից ենթադրում է աշխատանքային պարտականությունները կատարելու կայուն աշխատանքային զբաղվածության դիմաց աշխատողին տրամադրվող ամենամսյա, որոշակի չափով, դրամական ձնով հատուցում, գույքային տարր: Այսինքն, այն պարագայում, երբ աշխատողը չի կատարել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, աշխատանքային պայմանագրի մյուս կողմի՝ գործատուի մոտ չի կարող առաջանալ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն, եթե օրենսդիրը հատուկ չի սահմանել աշխատանք չկատարելու պայմաններում աշխատողին վճարելու գործատուի պարտականությունը:
Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով 10.11.2016 թվականի վճռով հայցվորի աշխատանքի չներկայանալու պատճառները հարգելի համարված լինելու փաստին, ապա նշված հանգամանքը հիմք է հանդիսացել Հրաչյա Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու համար, ինչը սակայն չի կարող հիմք հանդիսանալ նշված ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում աշխատավարձ վճարելու համար: Տվյալ դեպքում, թիվ ԵԿԴ/1939/02/16 քաղաքացիական գործով 10.11.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը Բանկի կողմից կատարվել է՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի դիմաց հատուցումներ վճարելու մասով, «Աուդիտ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից 25.12.2018 թվականին տրված փորձագետի եզրակացությամբ սահմանված 14.04.2016 թվականից մինչն 02.08.2017 թվականի համար Հրաչյա Հովհաննիսյանին վճարման ենթակա 42.452.117 ՀՀ դրամն ամբողջությամբ վճարվել է հայցվորին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հրաչյա Հովհաննիսյան 2016 թվականի ապրիլի 4-ից մինչն 14ը ներառյալ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք չի կատարել, հետնաբար գործատուի մոտ չկատարված աշխատանքի դիմաց աշխատավարձ վճարելու պարտավորություն չէր կարող ծագել, ուստի, Օ9`Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ են:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու ե ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
14
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատակ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/5737/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
