Անտոնյան
Ամփոփում
քննելով: Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նան համաչափության սկզբունքը": 13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Գոռ Սարգսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ կրկնում է, որ դրանք չեն կարող մեխանիկորեն կիրառվել ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելուն դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչել
Ամբողջ Տեքստ
ԷՎ որա
/7Ն ՀՅ" թ -
Աա ՊԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան
16 հունիսի 2023 թվական ք.Երնան
ՀԸ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Համբարձում Խաչատուրի Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պիվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի ապրիլի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6րդ կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված
հանցագործությունների հատկանիշներով:
2020 թվականի հունիսի 4ին ՇՀամբարձում Խաչատուրի Անտոնյանը ձերբակալվել է:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ բավարարվլ է ՀՇ ոստիկանութան պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի միջնորդությունն ու թույլատրվել Համբարձում Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության՝ ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 5-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով:
3. Հ.Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պիվազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանելու ն Հ.ՆԱնտոնյան նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվութուն ստանալու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի միջնորդությունը մերժելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021
Յ
թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: ն 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ դատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես, բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրվել է Հ.Անտոնյանի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության դատավարական միջոց կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննելու հնարավորության ակնհայտ առկայության պարագայում, հիմնազուրկ է: Բողոք բերած անձի պնդմամբ՝ ճերբակալվելուց անմիջապես հետո Հ.Անտոնյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ մինչ այդ կատարված վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները բավարար չէին քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրականացման համար: Նշվածի հաշվառմամբ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ միջնորդվող օպերատիվ-հետախուզական միջոցառումից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալը ողջամտորեն անհնար էր, ն հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում էր նան գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման կիրառում:
5.1 Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական գործունեության իրականացման հնարավորությունը, պատշաճ ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարզավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
գնահատման չի արժանացրել այն, որ նշված վայրում գտնվող անձը կարող է ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, հետնապես Հ.Անտոնյանի նկատմամբ այդ վայրում կարող էր իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող հիշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմանը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «(-) Երեան քաղաքի Եղբայրության փողոցի 22-րդ ն 24-րդ շենքերի միջնամաատամ, (..) ապօրինի պահվող, քննությամբ դեռես չպարզված հրազենից, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ կրակոցներ է արձակլվյել շենքերի բանուկ հատվածում գտնվող Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի ուղղությամի, (..): Փաարի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ն 235-րդ հոդվածի Էին մասով հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը:
Ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված հանցագործությունը կատարել են՝ Համբարձում Խաչատուրի Անտոնյանը (-.) ն Գագիկ Ռեմիկի Հարությունյանը (..), ով 06.04.2020թ. ժամի` 19:10-ի սահմաններում Համբարձում Անտոնյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 01 ՕԻ 121 հ/ի ավտոմնքենայով գտնվելով Երեան քաղաքի Եղբայրության 22իրդ ն 24րդ շենքերի միջնամասում ավվտմնքենայից իջնելով հրազենից կրակոցներ է արձակել ՌՄելոյանի ուղղությամբ ն պատճառել մարմնական վնասվածքներ:
Հ.Անտոնյանի ն Գ. Հարությունյանի հանցավոր արարքը համապատասխանում է |ՀՀ քրեական օրենսգրքի) 34104րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ն 235-րդ
5
հոդվածի Լին մասի հատկանիշներին, որի համար նախատեսված է 10 տարուց ավելի ժամկեվտվ կամ ցմահ ազատազրկում:
Նշված արարքն րատ ՀՀՇ քի. օր-ի 19րդ հոդվածի 5-րդ կերի՝ դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին: 04.06.2020թ. Հ.Անտոնյանը ՀՀ քր. օրի 3834104րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերրբակալվլ է ն տեղափոխվել է ՁՊՎ: 04.06.2020թ. Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնից հանձնարարություն է արացվել Հ.Անտոնյանի նկատմամբ «եերքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար:
Վերոգրյալի մասին զեկուցելով ն ղեկավարվելով, օպերատիվ-հետայխուզաւկաւն գործունեության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետլի) (.) հիմնավորված միջնորդություն է ներկայացրել ՀԱնտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ՁՊՎ 5-րդ խցում 3 օրյաւ ժամկետում, «ներքին դիտում» օպերատիվ-հերախուզական միջոցառում իրականացնելու թույլվվություն արանալու նպատակով դատարան դիմելու վերաբերյալ:
Քննարկելով միջնորդությունը ն կից նյութերը, ինչպես նան՝ նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքրերումն անհնարին է ն ՀԱնփոնյանի նկատմամբ, «ներքին դիտում» .օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացմամի կարող են արացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող վվյալներ (..)»2:
7.1 Նյութերում աոկա՝ թիվ 11105920 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարության համաճայն՝ «(.) 06042020թ. Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2րդ մասի 6-րդ կեվտվ ն 235-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ 11105920 քրեական գործը ն կատարվում է նախաքննություն:
25.04.20թ. որոշում է կայացվել Գագիկ Հարությունյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 235-րդ հոդվածի Տե՛ս նյութեր, թերթեր 2-3:
6
Լին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրյալ ներգրավելու մասին, նրսւ նկաղտմեւմը հայվարարվել է հերախուզում:
04.06.2020թ. ՀՀ քրեական օրենսգրքի 38-34104-րդ հոդվածի րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Համբարձում Խաչատուրի Անտոնյանը:
Քրեական գործով մի շարք հանգամանքների պարզման համար խնդրում եմ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Համբարձում, Անտոնյանի նեկատմամի ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ում «Օպերատիվ-հերախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի կարգով իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ հերախուզական միջոցառում»:
8. Օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(..) (Բար ներկայացված նյութերի՝ միջնորդություն ներկայացրած մարմինն ձեռնարկկ է անհրաժեշտ տեղեկավվությունը ստանալուն ուղղված այլ միջոցառումներ, սակայն դրանց արդյունքում հնարավոր չի եղել լիարժեք արուգել ավփացված օպերատիվ տեղեկությունները:
(-) Եյնելով մասնավոր ն հանրային շահերի անհրաժեշտ հավասարեւկշոման անհրաժեշտությունից ն նկատի ունենալով որ այլ եղանակով անհրաժեշվտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, ն ՀԱնտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվհերախուզական միջոցառման անցկացմաւմբ կարող են սկացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող վվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կեփմտվ նախատեսված առերնույթ առանձնապես ծաւնր հանցագործության բացահայտմանը, |Առաջին ատյանի դատարանը գվնում է, որ միջնորդությունը հիմնավոր է ն ենթակա է բավարարման»":
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(..) Վերաքննիչ դավփարանը, Առաջին ափյանի դատարանի (..) հիմնավորումները դիտարկելով (վերաբերելի) իրավական նորմերի ն ՀՀ Վճռաբեկ դատարանի (..) արտահայտված իրավական Տե՛ս նյութեր, թերթեր 5-6:
«Տե՛ս նյութեր, թերթեր 7-8:
7
դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այղ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում (..) ընդունելի չեն Վերաքննիչ դափարանի համար:
(-) (Տվյալ դեպքում «ներքին դիտու» -օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ՁՊՎ-ի 5-րդ խցում, որպիսի պայմաններում Համբարձում Անտոնյանի անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, խինեչը բնորոշ է «ռերքին դիտում» . օպերատիվ-հետախուզական միջոցառմանը: Այսպես. Համիարձում Անտոնյանը, գտնվելով ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ՁՊՎ-ի 5-րդ խցում, չի ունեցել ն չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղվափության ապահովման երաշխիքի վերաբերյալ: Նման պայմաններում նրա նկատմամի չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սաւհմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է անձի իրավունքների ն ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայություն պարագայում: Մասնավորապես` եթե ներկայացված նյութերի համաձայն՝ 2020 թվականի հունիսի Հին Համբարձում Անտոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 58-34-104-րդ հոդվածի 2-րդ մաւսի 6-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ն տեղափոխվել է ՁՊՎ, ապա գործի համար կարնորություն ներկայացնող փեղեկատվությունները Համբարձում Անտոնյանից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամը գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախապտեսված ընթացակարգով՝ նրան որպես կասկածյալ հարցաքենելով: Այսինքն` տվյալ պարագայում չի պահպանվել նան համաչափության սկզրուքը ն վերր նշված հանգամանքներով
պայմանավորված չի կարելի գալ այն եզրահանգման, որ այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն
8
անհնարին է (այսինքն՝ «ներքին դիտում» օպերատիվ-հերախուզական միջոցառում անցկացնելը չի եղել ծայրահեղ միջոց)»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Հ.Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ` Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:
Մինչն 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաճձայն՝ «Լ Ներքին դիտումը բնակարանում հատուկ ն այլ փեխնիկական միջոցների կիրառմամը կամ առանց դրանց անձին (անձանց) հետրնելն ու առանձին դեպքերի ն իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նան դիտման արդյունքների ամրագրում, 6վփեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլերրոնային ն այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագոլծվում է Հայաարանի Հանրապետության քրեական դավփավարության օրենսգրքով սահմանված իմասվով»:
Մինչն 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «/Եերքին դիտում, նամակագրության, փոսվային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային
խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում ն ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում| օպերատիվ- հեզայխուզաւկաւն միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր ն առանձնապես ծեւնր հանցագործության կատարման մեջ, ն եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հերախուզական միջոցառումն 5 Տե՛ս նյութեր, թերթեր 88-95:
9
անցկացնող մարմնի կողմից ասյն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ձեռքբերումն անհնարին է»:
1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի 46-րդ մասի համաձայն՝ «թնակարան՝ շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար (...): «Բեսւկարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նան մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նան ծառայողական անձնական աշխատասենյակը ն ավվտմեքենան, արվեստանոցը»:
1. Վճռաբեկ դատարանը «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման ն կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ":
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման Օ`նկատմաբ նախնական դատական
վերահսկողություն Օ` պատշաճ ընթացակարգի երաշխիք է՝ 6գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումնեը պատահականորեն կամ առանց պատշա' ն հատուկ
ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից՛: Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (ոդ «0ռ67610) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին
համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՛ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար ն հիմնավոր հիմքեր:
" Տես Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը:
7 Տե՛ս, ոաեւնՏ ու1ոոմ Տ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ս/ոջօ)շյնծ ո. Օօռնո գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, 94-րդ կետ:
10
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Երնան քաղաքի Եղբայրության փողոցի 22-րդ ն 24-րդ շենքերի միջնամասում Ռ.ՄՄելոյանի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ",
- օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվել, որ ենթադրյալ հանցավոր արարքին ենթադրաբար մասնակից է եղել նան Հ.Անտոնյանը: Վերջինս, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով, 2020 թվականի հունիսի 4-ին ձերբակալվել ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր",
- վարույթն իրականացնող մարմինը հետաքննության մարմնին հանձնարարել է Հ.Անտոնյանի նկատմամբ ձերբակալվածներին պահելու վայրում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում",
- ՇԸ ոստիկանության պետի տեղակալ Ա.Մարտիրոսյանի՝ 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝ թույլատրելու Հ.Անտոնյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության` ձերբակալվածներին պահելու վայրի թիվ 5-րդ խցում իրականացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ եռօրյա ժամկետով",
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 4ի որոշմամբ կարգադրվել է հայցվող միջամտությունը՛՛,
- Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումը թույլատրվել է օրենսդրությամբ առաջադրվող Ց Տե'ս սույն որոշման 7-րդ ն 71-րդ կետերը:
5 Տե՛ս սույն տեղում:
Տե՛ս սույն որոշման 71-րդ կետը:
ս Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
1
պահանջներին ն դրանց մեկնաբանման շրջանակներում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին ոչ համապատասխան՝
պատճառաբանելով, որ՝
ա) Հ.Անտոնյանը գտնվելով ձերբակալվածների պահման վայրում՝ չի ունեցել ն չր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ: Նման պայմաններում, նրա նկատմամբ չի կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ն որ
բ) «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցի կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու հնարավորության ակնհայտ առկայության պայմաններում: Մասնավորապես` ըստ ներկայացված նյութերի՝ Հ.Անտոնյանը հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել ն տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր, հետնաբար տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկությունները վերջինից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով նրան որպես կասկածյալ հարցաքննելով: Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նան համաչափության սկզբունքը":
13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով Գոռ Սարգսյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ կրկնում է, որ դրանք չեն կարող մեխանիկորեն կիրառվել ձերբակալվածներին պահելու վայրում «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը բացառելուն դրա իրականացման թույլտվության յուրաքանչյուր որոշում ինքնին՝ բացառապես նշված վայրում իրականացնելու փաստով պայմանավորված, ոչ իրավաչափ ճանաչելու համար: Մասնավորապես՝ Գոռ Սարգսյանի գործով «ներքին դիտում» օպերատիվ 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
12
հետախուզական միջոցառումն իրականացվել էր հանրային
իրավահարաբերությունների պայմաններում, երբ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցն իր աշխատասենյակում քողարկված հարցաքննություն էր իրականացրել վարույթն իրականացնող մարմին կամավոր ներկայացած անձի հետ, որպիսի հանգամանքներում վերջինս չուներ ն չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք՝ իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ձերբակալվածներին պահելու վայրի խցում «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման յուրաքանչյուր դեպքում Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ 6արտահայտվծ իրավական դիրքորոշումների
կիրառելիությունը պետք է որոշվի ոչ թե 1 ճետմո66՝ զուտ այն փաստի նույնացմամբ, որ համապատասխան միջոցառումն իրականացվում է ոստիկանության ստորաբաժանումը հանդիսացող՝ ձերբակալվածներին պահելու վայրում, այլ հիմնվի գործի նյութերի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա՝ 1 ՇՕռ66նօ փաստական հանգամանքների գնահատմամբ՝ պարզելով նան, թե «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է արդյո՞ք դրա բնույթին ու նպատակային նշանակությանը համապատասխան, թե՝ ոչ:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը, առանց 1լ «0ռ67610 գնահատելու ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում վերահսկման ենթարկվող անձանց իրավահարաբերությունների բնույթը բնութագրող հանգամանքները, զուտ համապատասխան խցում իրականացնելու փաստով պայմանավորված` անթույլատրելի է ճանաչել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը գտնելով, որ ձերբակալվածների պահման վայրում Հ.Անտոնյանը չի ունեցել ն չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեն ձերբակալվածների պահման վայրում անձի՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության երաշխիքները չեն կարող լիարժեքորեն նույնացվել անձի՝ բնակարանում ունեցած
Թ
անձեռնմխելիության երաշխիքների հետ, սակայն ձերբակալվածների պահման վայրում այդպիսի երաշխիքների նվազագույն ընկալման հնարավորությունն առհասարակ բացառվել չի կարող: Այսինքն՝ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման միջոցով քրեական հետապնդման մարմնի կողմից առերնույթ վերահսկողություն կարող է իրականացվել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության առարկան կազմող՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ": Հետնաբար, Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահման վայրի թիվ 5-րդ խցում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում չէր կարող իրականացվել, քանի որ Հ.Անտոնյանը խցում չի ունեցել ն չէր կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ, հիմնավոր չէ:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե ըստ նյութերում առկա փաստական տվյալների՝ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրվել է անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտութան միջոցի կիրառմամբ անհրաժեշտ
տեղեկատվության ձեռքբերման հնարավորության ակնհայտ առկայության պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր է ն համահունչ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ՌՒոջ0)6716 ս. ՇԽճԱռ գործով հայտնած իրավական դիրքորոշմանը: Մասնավորապես, նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ նշելով, որ գաղտնի դիտում կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ չէին ներկայացվել կատարված հանցագործության վերաբերյալ գործի փաստեր, ն կոնկրետ " Տե՛ս, ումոնջ ռանումչ, Վճռաբեկ դատարանի` Կարեն Ալավերդյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԵԴ-11 որոշումը:
14
հանգամանքների վրա հիմնված փաստական մանրամասներ ն չէր հիմնավորվել, որ նախաքննությունը չէր կարող իրականացվել այլ՝ ավելի նվազ միջոցներով":
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հարուցված է եղել քրեական գործ, Հ.Անտոնյանը ձերբակալվածի կարգավիճակում գտնվել է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո, որպիսի պայմաններում նախաքննության մարմինը չի հիմնավորել|լրլթանհրաժեշտ տեղեկությունները քրեադատավարական լայն գործիքակազմի կիրառմամբ ձեռք բերելու հնարավորության բացակայությունը: Փոխարենը նախաձեռնող մարմինը, իր հերթին նան Առաջին ատյանի դատարանը, բավարարվել են այդ տեղեկությունների ձեռքբերման անհնարինության մասին ձնական նշումով:
Անդրադարձ կատարելով բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում մատնանշած փաստարկին, հարկ է ընդգծել, որ ստորադաս դատարանի որոշման իրավաչափության ստուգման դեպքում դատական վերանայման ծավալը սահմանափակված է միջնորդության քննության ժամանակ հետազոտված՝ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալների ն դատարանի արված պնդումների գնահատմամբ»: Մինչդեռ, գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջնորդությունը դատարան ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածում քրեական գործով կատարված վարութային գործողությունների՝ այդ թվում Հ.-Անտոնյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ներկայացվել: Ընդ որում, նման տեղեկատվություն չեն պարունակում նան քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարություն ն «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելութույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշումը: Հետնաբար բողոքաբերի հիշյալ փաստարկը տվյալ պարագայում չի կարող հաշվի առնվել:
5 Տե'ս 7ատօ)շոնմ ». Օ/օճԱռ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2015 թվականի հունվարի 15-ի վճիոր, զանգատ թիվ 68955/11, կետ 95:
Թ Տե՛ս, դուետ ունում, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը:
5
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ սույն գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության մեջ իրավասու մարմինը որնէ կերպ չի հիմնավորել, թե ո՞րն է եղել այդ միջոցառման իրականացման նպատակը, ո՛ր փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը ն հնարավոր ի՞նչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել իրավասու մարմինը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ հաշվի առնելով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ անձի մասնավոր կյանք անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացվող
միջամտության էապես բարձրը աստիճանը, անընդունելի է առանց դրա անհրաժեշտության հիմնավորման, նշված միջոցառման իրականացումը՝ զուտ գործի քննության լրիվությունն ապահովելու նկատառումներով: «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման միայն լեգիտիմ նպատակի առկայության պարագայում է, որ դատարանը կարող է պատշաճ գնահատման ենթարկել խնդրո առարկա միջամտության համաչափությունն այդ
նպատակին:
14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերը արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Հ.Անտոնյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է:
5. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թեն դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչն 2022 թվականի հունիսի 7-ը գործող խմբագրությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, ինչպե նան Վճռաբեկ դատարանի նախադեպային ՞ Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Ալավերդյանի գործով հիշյալ որոշումը:
16
դիրքորոշումը, սական սոյն որոշմամբ արտահայտված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ թույլ տրված խախտումը չի ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետնաբար վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.Լրդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դիմող Համբարձում Խաչատուրի Անտոնյանի ներկայացուցիչ Ա.Պիվազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
