Վարդանյան — ՎԴ/11081/05/21
Ամփոփում
քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գագիկ Վարդանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)' Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանին «ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական ն օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինո
Ամբողջ Տեքստ
// ԲԱ:
1-Ի Ձ
Հ 2 ՀՀՅ2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11081/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ//11081/05/21
Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Կ. Գեորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի հունիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գագիկ Վարդանյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)' Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Առաքելյանին «ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական ն օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(լներյից ն 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից» բովանդակությամբ .տեղեկատվություն տրամադրելուն (հնարավոր է նան՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձնով) պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գագիկ Վարդանյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Կոմիտեին իրեն Օ կամ իր ներկայացուցիչ,։ փաստաբան Գրիգոր Առաքելյանին տրամադրել տեղեկատվություն (հնարավոր է նան' գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձնով) «ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու
48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ` որպես սեփական ն օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(ներից ե 14 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:» բովանդակությամբ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 25.07.2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Վարդանյանի ընդդեմ Կոմիտեի Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ փաստաբան Գրիգոր Առաքելյանին «Միաժամանակ հայտնում ենք, որ նշված կադաստրային գործում հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթեր կամ դրանց մասին տեղեկություններ առկա չեն» բովանդակությամբ տեղեկություն տրամադրելուն (հնարավոր է նան՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձնով) պարտավորեցնելու պահանջի մասով, կարճվել է:
Դատարանի 25.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ պարտավորեցվել է Կոմիտեին Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցի. փաստաբան Գրիգոր Առաքելյանին տրամադրելու տեղեկատվություն (հնարավոր է նան՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի ձնով) հետնյալ բովանդակությամբ. «ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների՝ հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական ն օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է 56 (հիսունվեց) քմ մակերեսով շինություն(լներյից ն 114 (հարյուր տասնչորս) քմ մակերեսով հողամասից:»:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 25.07.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Դավիթ Ղարիբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Գրիգոր Առաքելյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Յ
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 32-րդ հոդվածները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ ն 12-րդ հոդվածները, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ ն 20րդ հոդվածները, որոնք սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն, չի կիրառել «Գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի Լին մասը, 2-րդ հոդվածը, 32-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի Լին մասը, 9րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշման դրույթները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նան սխալ է կիրառել Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երնանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 08.08.1951 թվականի «Երնան քաղաքում անհատական կառուցվածքների վերահաշվառման ն վերագրանցման մասին» թիվ 15/786 արձանագրության (որը հանդիսանում է ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտ) դրույթները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Մոտճումքոճտ հճքւօՎոն Ին դօխԽօՕՑՈՅղ6Ի 6» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում ն հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) անշարժ գույքի գույքագրման փաստաթուղթ հետնապես ն անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթուղթ չի հանդիսանում: Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործի նյութերում լինում են փաստաթղթեր, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր տեղեկություններ, սակայն դրանք անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր չեն հանդիսանում որնէ իրավունքի սուբյեկտի համար:
Միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրվում են գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների վերաբերյալ կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձնով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում վարչական մարմինը գործել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան ն հայցվող տեղեկատվությունը տրվել է պատճենի ձնով, որպիսի փաստը սույն վարչական գործի շրջանակներում գործի քննության ընթացքում հայցվորի կողմից չի հերքվել, ն վերջինս հաստատել է, որ հայցվող տեղեկատվության կրիչը պատճենի ձնով տրամադրվել է վերջինիս:
Հայցվորը սուն վարչական գործով պահանջ է ներկայացրել պարտավորեցնելու Կադաստրի կոմիտեին տրամադրելու տեղեկանք` իր կողմից նախընտրած ն նշված բովանդակությամբ, ն Դատարանը հայցը բավարարել է՝ անտեսելով ՀՀ. օրենսդրությունը, քանի որ որնէ իրավական ակտով նախատեսված չէ, որ Դատարանն իրավասու է պարտավորեցնելու վարչական մարմնին տրամադրելու հստակ Դատարանի կողմից նշված
4
բովանդակությամբ տեղեկանք՝ հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ Կոմիտեի կողմից նախկինում տրված տեղեկանքների հետ կապված գործողությունները որնէ դատական ակտով ոչ իրավաչափ չեն ճանաչվել: Այլ կերպ ասած՝ ստացվում է մի իրավիճակ, երբ տեղեկատվություն տնօրինողը հայցվող տեղեկատվության կրիչը պատճենի ձնով տրամադրել է հարցումը ներկայացրած անձին, որը նշանակում է, որ տեղեկատվությունն ամբողջությամբ սկզբնական կրիչի տեսքով տրամադրվել է, սակայն այդուամենայնիվ Դատարանը պարտավորեցնում է վարչական մարմնին արդեն իսկ տրամադրված նյութական կրիչից տրամադրելու տեղեկանք Դատարանի կողմից սահմանված բովանդակությամբ՝ խախտելով նան «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի Ա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
Նկատի ունենալով, որ հայցվող տեղեկատվության նյութական կրիչը պատճենի ձնով արդեն իսկ տրամադրվել է հայցվորին, հայցվորը ծանոթացել է դրան ն դեռ ավելին դրա վերաբերյալ ներկայացրել է իր փաստարկները ն ընկալումները՝ Դատարանը պարտավոր էր փաստելու, որ այդ պայմաններում կողմերի միջն վեճը սպառվել է, հետնաբար՝ գործի վարույթը ենթակա է կարճման՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն փաստական հանգամանքը, որ «//Ւ.ՑՇԻՐՅքԻՅ8 եՀքրօՎԼ Էճ դօաօտոձղծ 6» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթն (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում ն հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) չի հանդիսանում «տեղեկատվություն» «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով: «ՍՒՅՓԻՆՁՔԵՅՔ հճքոօՎեա հն օխօտոձրտոտճ» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը հայցվորի կողմից ներկայացված դիմումներում ն հայցադիմումում հիշատակվում է որպես 12.07.1955 թվականի ինվենտարի քարտ) տեղեկատվություն պարունակող նյութական կրիչ է, որը նախատեսված է եղել կոնկրետ նպատակով օգտագործելու համար:
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երնանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 08.08.1951 թվականի «Երնան քաղաքում անհատական կառուցվածքների վերահաշվառման ն վերագրանցման մասին» թիվ 15/786 արձանագրության դրույթները, ինչպես նան առհասարակ չի անդրադարձել որոշ ապացույցների: Մասնավորապես Վերաքննիչ դատարանը չի գնահատել Քաղաքային սովետի հանձնաժողովի 08.01.1953 թվականի թիվ 45 որոշմամբ հաստատված անկետան, չի գնահատել այն, որ Մոլոտովյան ռայոնի հանձնաժողովի 31.12.1952 թվականի թիվ 27 արձանագրությամբ վերը նշված կառույցները ճանաչվել են անօրինական, չի անդրադարձել այն փաստական հանգամանքին, որ «ՄԽպՅ6ԷՅքԻոճտ հճքոօզեճ Ւճ ԱօԽՕՑՈՃղ6Ի 6» վերտառությամբ 07.05.1957 թվականի փաստաթուղթը (որը դատարանը նշել է 12.07.1955 թվական), գուքի նկատմամբ իրավունք, հաստատող փաստաթուղթ չի հանդիսանում ն նախկինում փաստաթղթի կազմման պահին նս նշված փաստաթուղթը գույքի նկատմամբ իրավունք, հաստատող փաստաթուղթ չի հանդիսացել, այլ նշված փաստաթղթի կազմման ժամանակ գործող կարգավորումների համաձայն հանդիսացել է ինվենտարիզացիոն բյուրոյի համար ներքին ծառայողական փաստաթուղթ, որը հանդիսացել է քարտադարանի քարտ, որի օգնությամբ որոնվել են արխիվներում կադաստրային գործերը:
5
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության, կամ այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ վարչական գործի վարույթը կարճել:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Բողոք ներկայացրած անձի կողմից վկայակոչված նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի որնէ խախտում կամ սխալ կիրառում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել: Ավելին հենց նշված իրավանորմերի վերլուծության ն դրանք սույն վարչական գործով բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտված փաստերի հետ համադրության արդյունքում է դատարանն արձանագրել, որ պատասխանողի կողմից հայցվորին տրամադրված տեղեկատվությունը չի արտացոլում համապատասխան քարտում առկա տեղեկատվություն, որպիսի պայմաններում արձանագրվել|էրլ9է, որ հայցվորին տեղեկատվությունը տիրապետողի կողմից տրամադրվել է ոչ հավաստի ն ոչ ամբողջական տեղեկատվություն, Օ։Օ:այդպիսով մերժելով հայցվող տեղեկատվության տրամադրումը: Հետնաբար Դատարանն իրավաչափորեն եզրահանգել է, որ հայցը ենթակա է բավարարման, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 -Քաղաքային սովետի հանձնաժողովի 08.01.1953 թվականի թիվ 45 որոշմամբ հաստատված անկետայում ք. Երնան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի շինությունները հաշվառված են Աղավնի Ղարբուզյանի անվամբ, իսկ անկետայի «7.Հողամասը ինչ որոշման հիման վրա է տրված ն նրա չափերը» բաժնում նշված է «ապօրինի է», ինչպես նան առկա է գրառում, որ Մոլոտովյան ռայոնի հանձնաժողովի 31.12.1952 թվականի թիվ 27 արձանագրությամբ վերը նշված կառույցները ճանաչվել են անօրինական (հատոր 3-րդ, գ-թ. 85).
2) ք. Երնան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի հատակագծի համաձայն՝ նշված հասցեի շինությունները պատկանում են Աղավնի Ղարբուզյանին Ա հատակագծի վրա առկա է «Ապօրինի կառուցում» գրառմամբ դրոշմակնիք (հատոր 3-րդ, գ.թ. 73).
3) ք. Երնան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի շինությունը 06.05.1940 թվականին հաշվառվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ, ն տրվել է ապօրինի կառուցվածքի ինվենտարային քարտը ն կից հատակագիծը, որոնց վրա առկա են «Ապօրինի կառուցում» գրառմամբ դրոշմակնիքներ (հատոր 3-րդ, գ.թ. 80-82).
4) կառուցվածքի թիվ 7352 ինվենտար քարտի համաձայն՝ ք. Երնան, Մ. Գորկու փող. թիվ 48 հասցեի 36,72քմ մակերեսով շինությունը 12.07.1953 (12.07.1955) թվականին հաշվառվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ Ա նշված ինվենտար քարտի վրա առկա է «Ենթարկված է վերահաշվառման (..) որպես օրինական կառուցվածք» գրառմամբ դրոշմակնիք, մինչդեռ դրան կից «Տնամերձ հողամասի դասավորության» հատակագծում առկա է «Ենթարկված է վերահաշվառման (..) որպես անօրինական կառուցվածք» գրառմամբ դրոշմակնիք (հատոր 3-րդ, գ.թ. 91-93).
6
5) Մ. Գորկու փող. 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործում առկա ինվենտար քարտի տվյալների համաձայն` նշված հասցեի անշարժ գույքը 12.07.1953 (12.07.1955) թվականին հաշվառվել է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ՝ որպես սեփական: Նույն փաստաթղթում առկա է գրառում՝ «օրինական»: Որպես հաշվառված գույքի մակերես նշված է կառուցված շինություն՝ 56քմ, հողամաս՝ 56քմ ն 58քմ, ընդհանուր՝ 114,0քմ (հատոր 1-ին, գ.թ. 31, հատոր 3-րդ, գ.թ. 97).
6) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը 09.03.2021 թվականին դիմել է Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ՝ ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փող. 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործն էլեկտրոնային տարբերակով տրամադրելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 91).
7) Կոմիտեի 11.03.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի նե դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-11032021-01-0494 տեղեկանքի համաձայն՝ Գրիգոր Առաքելյանին տրամադրվել է ՀՀ, ք. Երնան, Քրիստափորի փող. թիվ 48 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի պատճենը՝ բաղկացած 58 էջից (հատոր 1-ին, գ.թ. 95, հատոր 3-րդ, գ.թ. 99).
8) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը 22.03.2021 թվականին տեղեկատվություն տրամադրելու դիմում է ներկայացրել Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ՝ պահանջելով հայտնել, թե առկա է արդյոք ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 հասցեում գրանցված գույք, եթե՝ այո, ապա՝ ում անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 100).
9) Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի 24.03.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-24032021-01-0385 տեղեկանքի համաձայն ի պատասխան Գրիգոր Առաքելյանի 22/03/2021-1-0444 դիմումի հայտնվել է, որ համաձայն կադաստրային գործի տվյալների՝ Երնան, Կենտրոն, Քրիստափորի փող. 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955 թվականի ինվենտարի քարտի, գույքագրվել է Աղավնի Ղարբուզյանի անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 101).
10) Կոմիտեի Կենտրոն սպասարկման գրասենյակ հասցեագրված 09.08.2021 թվականի դիմումով (մուտքագրվել է 11.08.2021 թվականին, անվիճելի փաստ է) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը պահանջել է համապատասխան գրությամբ հաստատել այն տեղեկատվությունը, որ համաձայն «ք.Երնան, Կենտրոն, Քրիստափորի փող. 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքի կադասրային գործում առկա «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի տվյալների խնդրո առարկա գույքը, որպես օրինական գույք, սեփականության իրավունքով հաշվառված է Աղավնի Հովհաննեսի Ղարբուզյանի անվամբ: Ներկայացված դիմումով միաժամանակ խնդրվել է հստակեցնել, թե ինչ գույքային միավորներից է բաղկացած եղել ք.Երնան, Կենտրոն, Քրիստափորի փող. 48 (Մ. Գորկու 48) հասցեի անշարժ գույքը՝ համաձայն վերոնշյալ ինվենտարի քարտի տվյալների, ինչպես նան հայտնել, թե արդյոք կադաստրային գործում առկա են հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններ դրանց մասին: Դիմումին կից ներկայացվել է նան «12.07.1955 թվականի» ինվենտարի քարտի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 16).
7
11) ի պատասխան վերոգրյալ դիմումի՝ Կոմիտեի 13.08.2021 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-13082021-01-0579 տեղեկանքով հայտնվել է հետնյալը. «(...) ք.Երնան, Կենտրոն, Քրիստափորի փողոց 48 /Մ. Գորկու 48/ հասցեի անշարժ գույքն, ըստ կադաստրային գործում առկա 12.071955թ. ինվենտարի քարտի հաշվառվել է Աղավնի Ղարբուզյան անվամբ, որպես անօրինական կառուցվածք: Միաժամանակ հայտնում ենք, որ նշված կադաստրային գործում որնէ իրավահաստատող փաստաթուղթ առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 15).
12) Գագիկ Վարդանյանի լիազորված անձ Գրիգոր Առաքելյանը ներկայացրել է վարչական բողոք ն հայտնելով, որ ք. Երնան, Կենտրոն, Քրիստափորի փող. 48 (Մ. Գորկու
48) հասցեում գտնվող գույքային միավորների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցին չի պատասխանվել, խնդրել է վարչական վարույթի արդյունքում Գագիկ Վարդանյանին կամ նրա ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանին տրամադրել գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանք հետնյալ բովանդակությամբ. «ք. Երնան, Կենտրոն, -Քրիսրափորի փողոց 48 /Մ. Գորկու 48/ հասցեի անշարժ գույքը, ըստ կադաստրային գործում առկա 12.07.1955թ. ինվենտարի քարտի տվյալների, հաշվառված է Աղավեի Հովհաննեսի Ղարբուզյանի աեվամբ' որպես սեփական ն օրինական գույք: Անշարժ գույքը բաղկացած է (.) (հարկավոր է նշել գույքային միավորների անվանումները ն մակերեսները)»: Միաժամանակ հայտնվել է, որ նշված կադաստրային գործում հողհատկացման հիմք հանդիսացող փաստաթղթեր կամ դրանց մասին տեղեկություններ առկա չեն (հատոր 1-ին, գ.թ. 17-18).
13)ի պատասխան վարչական բողոքի Կոմիտեի ղեկավարի տեղակալը 09.09.2021 թվականի թիվ ՆԱ/8162-2021 գրությամբ հայտնել է, որ «(.) քաղաք Երնան, Քրիստափորի փողոց, 48 հասցեի գույքի եկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ անշարժ գույքի կադաստրային գործում առկա նյութերից պարզվում է, որ ինվենտարիզացիայի ժամանակ Աղավնի Ղարբուզյանի անվամբ ինվենտարիզատորի կողմից կազմված անկետայում ն հատակագծում /հասրատված' ինվենտարիզացիոն բյուրոյի կողմից/ եշված գույքը հաշվառվել է որպես անօրինական կառուցվածք: Հայտնում ենք նան, որ կադաստրային գործում հողհատկացման վերաբերյալ հիմք հանդիսացող փաստաթղթեր առկա չեն: Իեչ վերաբերվում է Ձեր գրությամբ եշված 1955 թվականի հուլիսի 12ի ինվենտարի քարտում առկա տվյալներին, տեղեկացնում ենք, որ դրանք հիմք չեն կառուցվածքը օրինական ճանաչելու համար, քանի որ օրինական լինելու փաստը հաստատվում էր ինվենտարիզատորի կողմից տրված անկետայով ն դրանից հետո կազմված հատակագծով» (հատոր 1-ին, գ.թ. 19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական
8
ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 124-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանը, օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:
Այսպես. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նան առանց պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության ն անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որնէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ն ՛տտաարածելու ազատությունը:
ՀՀ Սահմանադրության` «Տեղեկություններ ստանալու իրավունքը» վերտառությամբ 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու ւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նան տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսնորումներից մեկը` տեղեկություններ ն գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշման՝ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, որպիսի իրավունքին մյուս կողմից համապատասխանում է պետության պարտականությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց (անգործություն դրսնորելուց), որոնք կարող են խոչընդոտել
9
նշված իրավունքի իրացմանը, եթե սահմանափակումները նախատեսված չեն օրենքով, ն դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջութան ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ն ազատությունների, պատվի ն բարի համբավի պաշտպանության համար:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տեղեկությունը փնտրելն արտահայտվում է անհրաժեշտ տեղեկույթի ստացմանն ուղղված գործողությունների կատարմամբ: Տեղեկությունն ստանալը տեղեկույթի փոխանցման գործընթացն է, որի արդյունքում տեղեկություն Օ-հայցող սուբյեկտն օժտվում է այն օգտագործելու հնարավորությամբ, այսինքն՝ սկսում է տիրապետել տեղեկության բովանդակությունը: Տեղեկության տարածումը գործունեություն է՝ ուղղված տեղեկությունն անորոշ թվով անձանց հասանելի դարձնելուն (տես, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ե ն «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ հատուկ քնեչական ծառայության թիվ ՎԴ/0243/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.112018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել|լթէ, որ տեղեկություն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություներ կատարելուց կամ անգործություն դրսնորելուց, որով կսահմանափակվի անձի՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը (տես, ԼԷ4ՈԾԷԹ չ. ՏՄ/ԲԱԷՒ գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը, կետ 74):
Եվրոպական դատարանն արձանագրել լէ նան, որ անդամ պետությունները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է երաշխավորեն յուրաքանչյուրի իրավունքը ստանալ պետական փաստաթղթերը, որոնք պահպանվում են հանրային իշխանությունների կողմից (տես, Խ4ՕՈ4ՃՏ ԷքԼՏԻՍԱ 82011546 ,. ԷՍԱՇ4ԹՄ գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետեր 145, 161, 162):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ ԿՔ(81)19 հանձնարարականի 1-5-րդ կետերով նախատեսված սկզբունքների համաձայն՝ անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմիններ տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկությունը, բացառությամբ օրենսդիր նե դատական իշխանության մարմինների: Տեղեկության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ: Տեղեկության հասանելիությունը չի կարող մերժվել՝ պատրվակով, որ տեղեկություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում: Տեղեկության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա:
ՀՀ սահմանադրական դատարանը 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-ՂՎ256 որոշմամբ արձանագրել է, որ տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այն ունի ընդհանուր բնույթ, սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները, տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը ն այլն: Պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ
10
ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ ն արդյունավետ իրականացումը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով: Մասնավորապես` կախված տեղեկության բովանդակությունից ն նշանակությունից, այն կարող է հասու լինել կա՛մ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն, կա՛մ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն:
ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նան, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նան հանրային նշանակության կազմակերպությունների Ա դրանց պաշտոնատար անձանց վրա:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, նույն օրենքից Ա իրավական այլ ակտերից: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը ն (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին ն ստանալու այդ տեղեկությունը:
Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, մյուս կողմից պետության պարտականությունն է ապահովել այդ իրավունքի արդյունավետ իրացումը: Ըստ այդմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում ամրագրելով տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները՝ օրենսդիրն ապահովել է տեղեկություն փնտրելու, ստանալու ն տարածելու յուրաքանչյուրն անձի հիմնարար իրավունքի 0արդյոււավետ իրացման լիարժեք հնարավորություն:
Մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվել են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ըստ այդմ՝ տեղեկատվություն փտնեօրինողը տեղեկություններ ունեցող պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն են, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպե նան հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք, տեղեկությունն անձի,
11
առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երնույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված ն ձնավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձնից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ հարցումը տեղեկություն փնտրելու ն (կամ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, ի թիվս այլնի, սահմանվել են ինչպես հարցումը ներկայացնելու ն քննարկելու կարգը, պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու ժամկետները, այնպես էլ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները:
Այսպես. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝
1) դաչի պարունակում նույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները.
2) պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
3) դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` գրավոր հարցման պատասխանը տրվում է հետնյալ ժամկետներում.
1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի Ա ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցի. աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները ն տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, ո դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ նույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը, ի թիվս այլնի, պարտավոր է նան օրենքով սահմանված կարգով տեղեկություններ փնտրող
12
անձին տրամադրել հավաստի ն իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տրամադրվող տեղեկատվության հավաստի ն ամբողջական լինելու օրենսդրական պահանջի սահմանումն ինքնանպատակ չէ: Այն միտված է տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի լիարժեք իրացման ապահովմանը՝ պարտավորեցնելով տեղեկատվությունը տնօրինողին դիմողին տրամադրել անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երնույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված ն ձնավորված՝ իրենց տրամադրության տակ առկա բոլոր տվյալները, ինչը տեղեկություն հայցող սուբյեկտին հնարավորություն կտա ամբողջությամբ տիրապետել տեղեկության բովանդակությանը ն օգտագործել այն: Տեղեկատվության հավաստի ն ամբողջական լինելու օրենսդրական պահանջի ամրագրումը բխում է նան ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի կանոնակարգումից, ըստ որի՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության 0պարտականություններն են, հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու նռ քաղաքացու հիմնական իրավունքնեով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անձի հիմնական իրավունքների Ա ազատությունների որպես անմիջականորեն գործող իրավունքի ,պլաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման իրական հնարավորության ապահովումը, իսկ այդ իրավունքի իրացման ապահովմանն ուղղված ցանկացած իմիտացիա անթույլատրելի է, հետնաբար ստանալով անձի՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող գրավոր կամ բանավոր դիմումը (հարցումը)' պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նան հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված ժամկետում ու կարգով դիմողին տրամադրել հավաստի ն ամբողջական տեղեկատվություն:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թերի, ոչ լրիվ կամ աղավաղված տեղեկություն տրամադրելը կարող է վկայել միայն տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման ապահովման իմիտացիայի մասին, քանի որ այդ տեղեկության բովանդակության մասին հավաստի կամ ամբողջական տվյալներ չունենալու պատճառով տեղեկություն հայցող սուբյեկտը զրկվում է այն օգտագործելու հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակված լինելով մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք ն կարնորելով տեղեկություններ ստանալու մարդու հիմնարար իրավունքի իրացման իրական ն լիարժեք հնարավորությունը՝ օրենսդիրը տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար նախատեսել է պատասխանատվություն:
Այսպես. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բացառությամբ նուն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նան
13
նույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի
Հանրապետությունում երաշխավորված է տեղեկություններ ստանալու անձանց հիմնարար իրավունքի իրացման լիարժեք հնարավորություն ն վերջիններս իրենց փնտրած տեղեկությունը ստանալու նպատակով կարող են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող գրավոր կամ բանավոր դիմում (հարցում) ներկայացնելու միջոցով տեղեկատվությունը տփեօրինող պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական հիմնարկներից, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններից, ինչպես նան հանրային նշանակության կազմակերպություններից ու դրանց պաշտոնատար անձանցից պահանջե ն օրենքով սահմանված ժամկետում ու կարգով ստանալ տեղեկատվություն: Ընդ որում, օրենքով երաշխավորված է նան անձի՝ հավաստի ն ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, ուստի տեղեկատվություն հայցող անձի՝ տեղեկատվություն ստանալու մասին պահանջը բավարարված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ տեղեկատվությունը տնօրինողը դիմողին է տրամադրում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երնույթի վերաբերյալ հավաստի ն ամբողջական տվյալներ: Ընդ որում, օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար, ինչպես նան փաստաթուղթը կամ տեղեկությունն ապօրինի ոչ լրիվ կամ աղավաղված տրամադրելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին կամ օրինական շահերին, սահմանված է ինչպես վարչական (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդված), այնպես էլ քրեական պատասխանատվություն (մինչն 01.07.2022 թվականը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդված, 01.07.2022 թվականից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդված):
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տրամադրվող տեղեկատվության հավաստի ն ամբողջական լինելու օրենսդրական պահանջը պահպանելու տեսանկյունից որոշիչ նշանակություն ունի գրավոր դիմումի (հարցման) մեջ տեղեկությունը հայցողի պահանջի հստակ (ոչ երկիմաստ կամ ոչ ամբողջական) ձնակերպված լինելը, որպիսի պարագայում միայն տեղեկատվության տնօրինողը կարող է կատարել տեղեկություններ փնտրող անձին հավաստի ն իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն տրամադրելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունը: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղեկություններ փնտրող անձը կարող է ակնկալել հավաստի ն ամբողջական տեղեկատվության տրամադրում միայն այն պարագայում, եթե գրավոր դիմումով (հարցմամբ) ձաակերպված պահանջը բավարար չափով հստակ ն հասկանալի է, թե անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երնույթի վերաբերյալ կոնկրետ ինչ տեղեկություն է հայցվում: Ընդ որում, տեղեկությո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/11081/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
