ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 3 — Օրենքում օգտագործվող հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
Ամփոփում
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը. արտոնագիր կամ մուտքի վիզա (այսուհետ` մուտքի վիզա)` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական
Ամբողջ Տեքստ
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը. արտոնագիր կամ մուտքի վիզա (այսուհետ` մուտքի վիզա)` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում. ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով. մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում. հատուկ կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում. աշխատանքի թույլտվություն ՝ միասնական էլեկտրոնային հարթակում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետությունում. ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել. հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ՝ հրավեր)` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով. արտաքսում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից. կոլեկտիվ արտաքսում` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անձնական տվյալները և առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման. փոխադրող` ցամաքային և օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն. ուղեկցող` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչև 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար. ընդունող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչև 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր. միասնական էլեկտրոնային հարթակ ՝ սույն օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն ստացող և աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաև իրականացվում է պետական մարմինների, գործատուների և օտարերկրացիների միջև հաղորդակցությունը: (3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն, խմբ.
24.10.19 ՀՕ-204-Ն, խմբ., լրաց.
27.05.21 ՀՕ-267-Ն ) ( 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից) (20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
