Մարտիրոսյան — ԵԱԴԴ/3222/02/14
Ամփոփում
քննելով ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել ն Լիլիթ ԽնԽաչատրյանների (այսուհետ` Համապատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Համապատասխանողների հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ Մանյա ն Արնիկ Մարտիրոսյանների վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշման դեմ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սամվել Մարտիրոսյանը պահանջել է ձեռքբե
Ամբողջ Տեքստ
-յ8-- ՏՏ
շար) ՍԿ 44:27."
ՄՏ ա»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3222/02/14 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3222/02/14
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել ն Լիլիթ ԽնԽաչատրյանների (այսուհետ` Համապատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Համապատասխանողների հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ Մանյա ն Արնիկ Մարտիրոսյանների վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշման դեմ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սամվել Մարտիրոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երնանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարանի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Համապատասխանողները պահանջել են Սամվել Մարտիրոսյանին ն նրա հետ բնակվող այլ անձանց վտարել իրենց ընդհանուր
2
բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երնանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարան հասցեում գտնվող բնակելի տնից:
Երնանի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) 26.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Լ.. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 15.06.2017 թվականի որոշմամբ Սամվել Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնանի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. (Թորոսյան) (այսուհետ՝ Դատարան) 10.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը՝ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու ն բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, ն վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.12.2021 թվականի որոշմամբ Համապատասխանողների՝ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը Ա այն վերացվել է:
Սուն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ՝ Գուրգեն (Թորոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ՆՍահմանադրության 10րդ ն 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասիե» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) թիվ 11 արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 279-րդ ն 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ ն 380-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ ն 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սաթենիկ ԷԽխաչատրյանն իրեն պատկանող անշարժ գույքը Սամվել Մարտիրոսյանին ն նրա ընտանիքի անդամներին տրամադրել է
Յ
օգտագործման նպատակով, որը ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ գույքի սեփականատերը հրաժարվել է այդ գույքից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը (հակընդդեմ պատասխանողը) վիճելի բնակարանը չի գնել, նրանց միջն առկա չէ որնէ գործարք:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ հայցվորը չի ներկայացրել որնէ ապացույց, որը կհռաստատեր իր տիրապետման բարեխղճությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նուն դատարան նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
3 Դատարանի 10.10.2019 թվականի վճռով Սամվել Մարտիրոսյանի հայցը բավարարվել է, իսկ Համապատասխանողների հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 7-րդ, գ.թ. 75-86).
2) նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները: Վերաքննիչ դատարանը 26.03.2020 թվականին որոշում է կայացրել Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժելու ե Դատարանի 10.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին (հատոր 8-րդ, գ.թ. 42-51, 97-104).
3) Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը կնքվել է գործը զեկուցող դատավոր Ա. Խառատյանի կնիքով, որոշման եզրափակիչ մասն ստորագրվել ն կնքվել է բողոքը քննած դատավորներից Ս. (Թորոսյանի ն Ն. Բարսեղյանի կողմից: Բողոքը քննած զեկուցող դատավոր Ա. Խառատյանը, կնքելով որոշման եզրափակիչ մասը, այն չի ստորագրել (հատոր 8-րդ, գ.թ. 97-104):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է՝ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասը գործը քննած դատավորի կողմից ստորագրված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին' անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն
4
հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ ն 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դարական ակտն ստորագրված կամ կնքված չէ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում ն կնքում են բողոքը քննած դատավորները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմների վերլուծությանը, արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը զեկուցող դատավորը պարտավոր է վերաքննիչ դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքել իր կնիքով, իսկ բողոքը քննած դատավորները, այդ թվում նան՝ գործը զեկուցող դատավորը, պարտավոր են ստորագրել ն կնքել այդ դատական ակտի եզրափակիչ մասը (տե՛ս «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումով թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցուց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, Ա այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել 8գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր Ա պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք: Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետնանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:
5
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, միննուն ժամանակ ընդանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական: Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտը ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից: Այսպես՝ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 10.10.2019 թվականի վճռով Սամվել Մարտիրոսյանի հայցը բավարարվել է, իսկ Համապատասխանողների հակընդդեմ հայցը մերժվել է:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները: Վերաքննիչ դատարանը 26.03.2020 թվականին որոշում է կայացրել Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժելու ն Դատարանի 10.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը կնքվել է գործը զեկուցող դատավոր Ա. Խառատյանի կնիքով, որոշման եզրափակիչ մասն ստորագրվել ն կնքվել է բողոքը քննած դատավորներից Ս. (Թորոսյանի ն Ն. Բարսեղյանի կողմից: Բողոքը քննած զեկուցող դատավոր Ա. ՒԽնառատյանը, կնքելով որոշման եզրափակիչ մասը, այն չի ստորագրել:
6
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները՝ դրանում որպես բողոք (բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածների, Կոնվենցիայի թիվ 11 արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 279-րդ ն 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ ն 380-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ ն 132-րդ հոդվածների խախտումներ թույլ տալը, ինչպես նան այդ հիմքերի վերաբերյալ հիմնավորումները` միաժամանակ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նուն դատարան նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:
Այսինքն՝ Համապատասխանողները վճռաբեկ բողոքում որպես դրա հիմք չեն նշել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասում նշված դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու մասին:
Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները Ա այն, որ Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման եզրափակիչ մասն ստորագրված չէ գործը քննած զեկուցող դատավոր Աստղիկ Խառատյանի կողմից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրիք 381-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատական ակտն ամբողջությամբ բեկանելու ն գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Դատարանի 10.10.2019 թվականի վճռի դեմ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ
7
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԱԴԴ/3222/02/14
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
