ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և իրավաբանական անձանց միությունները» բառերը: Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:»: Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) առաջին պարբերության «Առևտրային կազմակերպությունները» բառերը փոխարինել «Իրավաբանական անձինք» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ պարբերություններով. «Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով: Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից: Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:»: Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «և (կամ) իրավաբանական անձանց» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 125-127-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպության։ Պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը, ինչպես նաև վերակազմավորվող իրավաբանական անձանց միության մասնակիցների որոշումները կարող են չներկայացվել: Սահմանված ժամկետում չվերակազմավորված իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման: (6-րդ հոդվածը խմբ., լրաց. 16.01.18 ՀՕ-84-Ն) Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-32-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-32-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.68 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.01.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.02.2017 Հիմնական ակտ 16.12.2016, ՀՕ-32-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 16.01.2018, ՀՕ-84-Ն 16.12.2016, ՀՕ-32-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-32-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
