Բադալյան — ՍնԴ/1623/04/19
Ամփոփում
քննելով Գագիկ Բադալյանի ն «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գագիկ Բադալյանի ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գագիկ Բադալյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) 28.10.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի որոշմամբ Ըն
Ամբողջ Տեքստ
Մ արվ ՇՏ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19 դատարանի որոշում 2022թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1623/04/19
Նախագահող դատավոր՝ Ս. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Բադալյանի ն «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Գագիկ Բադալյանի ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գագիկ Բադալյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) 28.10.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանին թույլատրել պարտապան Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 2 լոտ գույքերի՝ լոտ 1-ի գույքերից` հյուրանոցային համալիի ն լոտ 2 գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով սպարտատիրոջ առաջարկած գներով, ինչպես նան Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող թվով 4 լոտ գույքերի՝ լոտ 1-ի՝ բացի հյուրանոցային համալիրից մյուս գույքերի, լոտ 3, լոտ 4 ն լոտ 5 գույքերի վաճառքը հրապարակային սակարկությունների միջոցով կառավարչի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված պայմաններով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.06.2020 թվականի որոշմամբ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումը վերացվել է, ն կայացվել է նոր որոշում՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ներկայացրած միջնորդությունը` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Գագիկ Բադալյանը ն Ընկերությունը (ներկայացուցիչ Լյուդվիկ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի է ներկայացվել:
2. Գագիկ Բադալյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 1-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը Գագիկ Բադալյանի վրա դրել է այնպիսի պարտականություն, որը «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված չէ, այն է՝ աճուրդի
3
մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու դեպքում այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պահանջ նախատեսված Հէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված են այլ կանոններ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի գործում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
2.Լ Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասն այն բացառություններից է, որը թույլ է տալիս գործին մասնակցող անձին չապացուվել նե չկրելՐրլ8)ապարտականություն ապացուցելու իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Այսինքն` սույն հարցը կարգավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները կիրառելի չեն:
Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում խախտվել է պարտապանի սեփականության իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է այդ նորմի հիման վրա իր գույքը պարտատիրոջ կողմից առաջարկված ավելի բարձր գնով իրացնելու ն այդ իրացումից որպես սեփականություն ավելի շատ ֆինանսական միջոցներ ստանալու ն իր բնականոն ձեռնարկատիրական գործունեությունը վերականգնելու իրական հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.06.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
4
3 Դատարանի 28.10.2019 թվականին վճռով Ընկերությանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 36-40):
2) Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հավելված 1-ին, գ.թ. 44-48):
3) Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը (հավելված 1-ին, գ.թ. 49-52):
4) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդության համաձայն` վերջինս Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գուքը հրապարակային սակարկություններով վաճառել հետնյալ մեկնարկային գներով.
Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ,
Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ,
Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ (հավելված 1-ին, գ.թ. 56-77):
5) Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի ն Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին Ա պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով.
Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ
Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի ն 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր (հավելված 2-րդ 30-32):
6) Դատարանը 17.03.2020 թվականին «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն` գույքի մեկնարկային գին է սահմանվել պարտատեր Գագիկ Բադալյանի կողմից առաջարկած մեկնարկային գինը Լոտ 1-ի համար 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար 60.000.000 (հավելված 2-րդ, գ.թ. 33-62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար (խախտում, որը խաթարել է
5
արդարադատության բուն էությունը ն որի առկայություն, հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարաեը հարկ է համարում անդրադառնալ պարտատերերի կողմից աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին «առաջարկելու ընթացակարգին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Գագիկ Բադալյանի ն Ընկերության վճռաբեկ բողոքները բերվել են նմանատիպ հիմքերով ն հիմնավորումներով, դրանց հիմնավորվածությանն անդրադառնում է ստորն շարադրված ընդհանուր պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով Ա նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման ն դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը՝ իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված ն պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձնավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն ն դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
Նույն հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ` պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձնը, նախնական գնահատված արժեքները՝ ըստ գույքի տեսակի: Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու
6
դեպքում կառավարիչն իրավունք ունի դիմելու դատարան ն պահանջելու հաստատել գույքի վաճառքի ծրագիրը՝ կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության հիմքերը: Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան՝ այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում՝ եզրակացությունը):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան Ա առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին՝ գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետնյալ որոշումներից մեկը՝
ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին՝ բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որնէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում ն կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին՝ չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որնէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում ն կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է հետնյալ գործողությունների հաջորդական պահպանմամբ.
Լ կառավարիչը գույքագրում է պարտապանի գույքը, կազմում գույքի վաճառքի ծրագիրը ն այն ներկայացնում պարտատերերի խորհրդի, իսկ դրա բացակայության դեպքում՝ ժողովի հաստատմանը,
2. գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից հաստատվելու, ինչպես նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1.1-րդ մասով
7
նախատեսված դեպքում կառավարիչը գույքի վաճառքի ծրագիրը ներկայացնում է դատարանի հաստատմանը,
3. գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին, որոնք յոթնօրա ժամկետում կարող են ներկայացնել իրենց առարկությունները,
4. դատարանը որոշում է կայացնում ինչպես գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու, այնպես էլ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդությունները բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
Անդրադառնալով պարտատերերի կողմից գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ընթացակարգին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ.
1. պարտատերերը կառավարչի կողմից վաճառքի թույլտվություն տալու միջնորդության վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առարկություններ,
2. այդ առարկությունները կարող են ներկայացնել դատարանի կողմից միջնորդության կապակցությամբ որոշման կայացմանը նախորդած յոթնօրյա ժամանակահատվածում,
3. առարկությունում պետք է ներկայացվեն առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին,
4. պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ:
Վերոգրյալ իրավական նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ գույքի վաճառքի վերաբերյալ միջնորդության դեմ առարկություն, պետք է լինի գրավոր, առարկությունում պետք է ներկայացվի առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, պարտատերերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարեն իրենց կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ՝ առարկությանը կցվելով դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Նշված վավերապայմաններին չբավարարող առարկությունները չեն կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով գնահատվել որպես վաճառքի թույլտվության վերաբերյալ ներկայացված միջնորդության դեմ բերված առարկություն ն դատարանի կողմից այդ կապակցությամբ չի կարող կիրառվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի կանոնը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
8
Սուն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.10.2019 թվականին վճռով Ընկերությանը ճանաչվել է սնանկ: Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 19.02.2020 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթը:
Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդության համաձայն՝ վերջինս Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականութան իրավունքով պատկանող գուքը հրապարակային սակարկություններով վաճառել հետնյալ մեկնարկային գներով.
Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ,
Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ,
Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ,
Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ:
Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի ն Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին ն պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով.
Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ,
Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի ն 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր:
Դատարանը 17.03.2020 թվականին «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն` գույքի մեկնարկային գին է սահմանվել պարտատեր Գագիկ Բադալյանի կողմից առաջարկած մեկնարկային գինը Լոտ 1-ի համար 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի համար 60.000.000:
Դատարանը 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն ն նշել է, որ պարտատիրոջ կողմից ներկայացված առարկության հիմքում դրված հանգամանքները՝ Լոտ 1 ն Լոտ 2 գույքերի շուկայական արժեքների ցածր լինելու վերաբերյալ հիմնավոր են ն Գագիկ Բադալյանը՝ պահպանելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Գագիկ Բադալյանի կողմից չի նեկայացվել իր վկայակոչած փաստարկները հիմնավորող որնէ ապացույց, իսկ այդպիսի փաստարկները հիմնավորող ապացույց կարող էր ծառայելէ բացառապես գույքի գնահատման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացությունը: .Այսինքն՝
9
պարտատերը վիճարկել է կառավարչի առաջարկած գույքի աճուրդի մեկնարկային գինը, սակայն որնէ ապացույց չի ներկայացրել առ այն, որ գույքն ավելին է արժեցել կառավարչի կողմից միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ:
Սուն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Տվյալ դեպքում Ընկերությանը ճանաչվել է սնանկ, հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը ն սկսվել է Ընկերության լուծարման վարույթը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը 05.03.2020 թվականին միջնորդությամբ Դատարանից պահանջել է թույլատրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել հետնյալ մեկնարկային գներով. Լոտ 1-ի մեկնարկային գինը սահմանել 2.327.200.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի մեկնարկային գինը սահմանել 37.200.000 ՀՀ դրամ, Լոտ 3-ի մեկնարկային գինը սահմանել 990.000 ՀՀ դրամ, Լոտ 4-ի մեկնարկային գինը սահմանել 1.110.000 ՀՀ դրամ, Լոտ 5-ի մեկնարկային գինը սահմանել 2.970.000 ՀՀ դրամ: Պարտատեր Գագիկ Բադալյանը 12.03.2020 թվականին գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն՝ Լոտ 1-ի ն Լոտ 2-ի համար առաջարկելով առավել բարձր մեկնարկային գին ն պահանջել է գույքի վաճառքը թույլատրել իր առաջարկած գնով՝ Լոտ 1-ի մեկնարկային գինն առաջարկել է սահմանել 11.000.000.000 ՀՀ դրամ, Լոտ 2-ի մեկնարկային գինն առաջարկել է 60.000.000 ՀՀ դրամ: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է 5.000.000 ՀՀ դրամի ն 3.000.000 ՀՀ դրամի չափով վճարման հանձնարարագրեր:
Վերոգրյալից հետնում է, որ պարտատեր Գագիկ Բադալյանը հրապարակային սակարկություններով գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն է ներկայացրել Դատարան՝ առաջարկելով Լոտ 1-ի ն Լոտ 2-ի համար աճուրի ավելի բարձր մեկնարկային գին՝ միաժամանակ միջնորդությանը կից ներկայացնելով 5.000.000 ՀՀ դրամի ն 3.000.000 ՀՀ դրամի չափով դեպոզիտ հաշվին վճարված հանձնարարագրեր: Այիսնքն՝ պարտատեր Գագիկ Բադալյանը պահպանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, որ Գագիկ Բադալյանի ներկայացրած փաստարկները հիմնավորող ապացույց կարող էր ծառայել բացառապես գույքի գնահատման վերաբերյալ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմից տրամադրված եզրակացությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով պարտատիրոջ վրա դրել է հետնյալ պարտականությունները՝ առարկությունը պետք է լինի գրավոր, առարկությունում պետք է ներկայացվի առաջարկվող գույքի մեկնարկային գնից ավելի բարձր մեկնարկային գին, պարտատերը պետք է սնանկության հատուկ հաշվին վճարի
10
իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ առարկությանը կցելով դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Այսինքն՝ օրենսդիրն առարկությանը դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը կցելու պարտականությունից բացի պարտատիրոջ առարկությունը հիմնավոր լինելու Ա այն հիմնավորող այլ ապացույցներ, մասնավորապես՝ հատուկ մասնագիտական գիտելիքներով օժտված անձի կողմի: տրամադրված եզրակացություն կցելու պարտականություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով չի նախատեսել: Նման փաստաթուղթը կցելու մասին օրենսդրական պահանջ չլինելն իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե գույքի գնի գնահատման, այլ պարտատիրոջ կողմից գույքի գնման ավելի բարձր գին առաջարկելու մասին: Հետնաբար Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանությունը հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը: Մինչդեռ Դատարանի կողմից կայացվել է օրինական ն հիմնավորված դատական ակտ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանի կողմից թույլ տված նյութական իրավունքի խախտումը հանգեցրել է վեճի սխալ լուծման, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու Ա առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքենության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2020 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 17.03.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍնԴ/1623/04/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
