Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՎԴ/4651/05/12
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՎԴ/4651/05/12

Վճռաբեկ դատարանՎԴ/4651/05/1230 ապրիլի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ռոբերտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Էմմա Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ռոբերտ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Խաչատուր Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումը մասնակիորեն` 150,8քմ մակերեսով հողամասի մասով և 35,1քմ 2 մակերեսով շինության մասով, և Երևան քաղաքի Նորքի փողոցի թիվ 35/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Խաչատուր Խաչատրյանի անվամբ Կադաստրի Մարաշ տ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4651/05/12

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

Դատավորներ`

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

Վարչական գործ թիվ ՎԴ/4651/05/12

2015թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Էմմա Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ռոբերտ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Խաչատուր Խաչատրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումը մասնակիորեն` 150,8քմ մակերեսով հողամասի մասով և 35,1քմ

2

մակերեսով շինության մասով, և Երևան քաղաքի Նորքի փողոցի թիվ 35/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Խաչատուր Խաչատրյանի անվամբ Կադաստրի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում) կողմից 02.09.2009 թվականին Մ4-3-9-000010 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոբերտ Հովհաննիսյանը պահանջել է մասնակիորեն` 150,8քմ մակերեսով հողամասի մասով և 35,1քմ մակերեսով շինության մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումը, ինչպես նաև մասնակիորեն անվավեր ճանաչել Խաչատուր Խաչատրյանի անվամբ Ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Նորքի փողոցի թիվ 35/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 02.09.2009 թվականին Մ4-3-9-000010 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.06.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 31.10.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ, 38-րդ, և 63-րդ հոդվածները, սխալ է կիրառել նույն օրենքի 10-րդ և 43-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքը, խախտել է գործի քննության պահին գործող (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին)` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 26-րդ և 65-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչի արդյունքում թույլ տրված դատական սխալի հետևանքով Ռոբերտ Հովհաննիսյանը զրկվել է Երևան քաղաքի Նորքի փողոցի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված հասցեում գտնվող անշարժ գույքը կառուցվել է դեռևս 1953 թվականին, պատկանել է Ռոբերտ Հովհաննիսյանի և Խաչատուր Խաչատրյանի իրավանախորդին` Ավագ Խաչատրյանին, որի մահից հետո դրա

3

նկատմամբ բոլոր իրավունքները փոխանցվել են նրա բոլոր ժառանգներին: Այսինքն` սույն գործով վիճելի անշարժ գույքի նկատմամբ կարող էին վերականգնվել Ավագ Խաչատրյանի ոչ թե միայն մեկ ժառանգի, այլ բոլոր ժառանգների իրավունքները: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշմամբ խախտվել են Ռոբերտ Հովհաննիսյանի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ գործում առկա գրավոր ապացույցների և վկաների ցուցմունքների համադրման արդյունքում, ինչպես նաև Խաչատուր Խաչատրյանի տված բացատրությամբ հաստատվում է այն փաստը, որ վիճելի հասցեում առկա են եղել մի քանի տնատիրություններ` իրենց առանձնացված մուտքերով և փաստացի զբաղեցված բնակելի և օժանդակ մակերեսներով: Այդ տնատիրություններից մեկը (սույն գործով վիճելի երկու սենյակները) վերանորոգել և առանձին մուտք բացելով` տիրապետել է Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ նրա բացակայության ժամանակ այդ սենյակներն այլ անձի կողմից չեն օգտագործվել:

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն վիճելի հասցեում բնակվելն ու հաշվառված լինելը բավարար չեն, քանի որ նշված օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման հարցերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Քաղաքապետարանի կողմից չի պահպանվել հարուցված վարչական վարույթի մասին դրա մասնակիցներին ծանուցելու օրենսդրական պահանջը, ինչի հետևանքով Ռոբերտ Հովհաննիսյանը զրկված է եղել սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսված լինելու, ապացույցներ ներկայացնելու և իր իրավունքները պաշտպանելու արդյունավետ միջոցի իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.10.2013 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանը բազմակողմանիորեն գնահատել է սույն գործով ներկայացված բոլոր ապացույցները և կայացրել է հիմնավորված դատական ակտ: Այսպես, սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է վարչական վարույթի նյութերում առկա ապացույցների հիման վրա, որոնք հաստատում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր իրավական և փաստական հիմքերի առկայությունը: Խաչատուր Խաչատրյանի ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումում և ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները կասկածի տակ դնելու որևէ հիմք Քաղաքապետարանը չի ունեցել: Այդ փաստաթղթերը Ռոբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն պարունակել, իսկ Դատարանը չի անդրադարձել սույն գործում առկա Ստորաբաժանման ղեկավարի գրություններին: Բացի այդ, Ռոբերտ Հովհաննիսյանի ներկայացուցիչը չի հիմնավորել վիճելի հասցեում գտնվող 150,8քմ մակերեսով հողամասը և 35,1քմ մակերեսով շինությունը Ռոբերտ Հովհաննիսյանին պատկանելու հանգամանքը: Հետևաբար վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետին հասցեագրված 05.12.2008 թվականի դիմումով Խաչատուր Խաչատրյանը խնդրել է <<28.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի համաձայն օրինականացնել Նորքի թիվ 35 բնակելի տունը և հողամասը>> (հատոր 1-ին, գ.թ. 99):

2) 15.12.2008 թվականի թիվ 55Խ-2076 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը խնդրել է Ստորաբաժանման ղեկավարին Քաղաքապետարան հասցեագրված Խաչատուր Խաչատրյանի դիմումի` Նորքի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տան գույքային իրավունքների վերականգնման հարցի քննարկման համար տալ տեղեկատվություն քաղաքացու կողմից տնօրինվող տան վերաբերյալ` զավթած հողամասի և նրա վրա առկա շինությունների, օրինական տնօրինվող հողամասի (նշելով հիմք հանդիսացող փաստաթղթերի գրանցման տարեթիվը) և այլ անձանց գույքային իրավունքների մասով, եթե այդպիսիք կան (հավելված, գ.թ. 66):

3) Ի պատասխան վերոնշյալ գրության` Ստորաբաժանման ղեկավարը 17.12.2008 թվականին

գրությամբ

հայտնել

է

Քաղաքապետարանի

աշխատակազմի

իրավաբանական վարչության պետին, որ համաձայն կադաստրային գործի տվյալների` Նորքի թիվ 35 հասցեով Խաչատուր Խաչատրյանի անվամբ սեփականության իրավունքով անշարժ գույք գրանցված չէ (հավելված, գ.թ. 65):

4) 04.03.2009 թվականի թիվ 20-Ել-1488 գրությամբ Նորք թիվ 35 հասցեում իրեն պատկանող բնակելի տան կարգավիճակի մասին Քաղաքապետարան հասցեագրված Խաչատուր

Խաչատրյանի

դիմումի

կապակցությամբ

Քաղաքապետարանի

աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր

պաշտոնակատարը

Քաղաքապետարանի

աշխատակազմի

իրավաբանական վարչության պետին հայտնել է հետևյալը. <<(...) Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ նշված հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 319,41քմ, որն ամբողջությամբ տնօրինվում է առանց փաստաթղթերի (...)>> (հատոր 1-ին, գ.թ. 96):

5) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն, 13.11.2008 թվականի թիվ 1328-Ն որոշումներով, 18.03.2009 թվականին ընդունել է <<Նորքի փողոցի Հ.35/1 բնակելի տան նկատմամբ Խաչատուր Ժորայի Խաչատրյանի գույքային իրավունքները վերականգնելու, 19,41քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին>> թիվ 1430-Ա որոշումը, որի 1-ին կետով վերականգնվել է Նորքի փողոցի թիվ 35/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչատուր Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 319,41քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ նույն որոշման 6-րդ կետով Նորքի փողոցի թիվ 35 հասցեի բնակելի տանը տրամադրվել է հասցե` <<Նորքի փողոցի թիվ 35/1 տուն>> (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

6) <<Չափագրող Մեկ>> ՍՊԸ-ի կողմից տրամադրված 20.07.2012 թվականի թիվ Ել38ա տեղեկանքի և կից հատակագծերի համաձայն` Նորքի փողոցի թիվ 35/1 հասցեում հայցվորի կողմից փաստացի օգտագործվում է 150,8քմ մակերեսով հողատարածք, որից

5

68,4քմ մակերեսը` շինությունների տակ, իսկ 82,4քմ մակերեսն օգտագործվում է որպես ընդհանուր անցում (ճանապարհ), ինչպես նաև 58քմ ներքին մակերեսով բնակելի տուն, որից 35,1քմ մակերեսն օրինական է, իսկ 22,9քմ մակերեսն ինքնակամ է կառուցված (հատոր 1-ին, գ.թ. 28-30):

7) Երևան քաղաքի Նորքի փողոցի բնակիչներ Անուշավան Վիրաբյանի, Մաիս Եղիազարյանի և Նորա Համբարձումյանի կողմից 20.06.2012 թվականին տրված հայտարարության համաձայն` իրենք երկար տարիներ բնակվել են Երևան քաղաքի Նորքի փողոցում և ճանաչում են նույն փողոցի թիվ 35 տան բնակիչներ Ավագ Խաչատրյանին, նրա որդիներ Ալբերտ Խաչատրյանին, Ժորա Խաչատրյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին: Վերջիններս բնակվել են Ավագ Խաչատրյանին պատկանող թիվ 35 տանը: Ավագ Խաչատրյանը մահացել է 1992 թվականին, վերջինիս մահից հետո նրա որդիներն առանձնացված տնատիրություններով տիրապետել են Ավագ Խաչատրյանին պատկանող վերը նշված հասցեն: Ռոբերտ Ավագի Հովհաննիսյանը թեև ժամանակավորապես բացակայել է Հայաստանից, սակայն պարբերաբար վերադարձել է, բնակվել է այդ հասցեում, հոգացել է գույքի պահպանման համար, վերակառուցել է, տիրապետել և օգտագործել է իր առանձնացված տունը, որն ունի առանձին մուտք և ներկայումս էլ այն տիրապետում է իր ընտանիքով (հատոր 1-ին, գ.թ. 15):

8) Սույն գործի քննության ընթացքում վկաներ Վրեժ Գրիգորյանը, Գրիշա Պետրոսյանը, Գագիկ Գրիգորյանը, Լյուդվիգ Հովհաննիսյանը, Գուրգեն Հովհաննիսյանը և Մաիս Եղիազարյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Ռոբերտ Հովհաննիսյանը փաստացի որպես սեփական գույք տիրապետել է Երևան քաղաքի Նորքի թիվ 35 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը (հիմք` դատական նիստերի արձանագրություններ, հատոր 2-րդ, գ.թ. 62-66, 92-95, 133):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ օրենսդրական համակարգում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման իրավական կառուցակարգի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական

բնակելի

տների

կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

6

1. արդյո՞ք <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքը կիրառելի է իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական փաստաթղթեր, հողհատկացման հիմքեր և այլն) չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ վարչական վարույթի նկատմամբ.

2. արդյո՞ք վարչական մարմնի կողմից ընդունված անհատական իրավական ակտը, որը ճանաչում է արդեն իսկ ծագած իրավունքի առկայությունը դրա վերականգնման միջոցով, հանդիսանում է վարչական ակտ.

3. արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին պետք է մասնակից դարձվեն այդ անշարժ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող բոլոր անձինք.

4. արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով կարող է վերականգնվել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ այդ անշարժ գույքը փաստացի որպես սեփական գույք տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձի կողմից, որը ևս համապատասխան իրավունք ունի:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները

սահմանվում

են

օրենքներով

և

Հայաստանի

Հանրապետության միջազգային պայմանագրերով:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են`

7

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի <<բ>> կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր

է

վարույթի

մասնակիցներին

և

նրանց

ներկայացուցիչներին

հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի <<ա>> կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց

նկատմամբ

չեն

պահպանվել

սահմանված

կարգով

տրամադրված

քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում

8

քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը, որում պարտադիր նշվում են իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն, տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին, տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: Երևանի քաղաքապետի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 300 քառակուսի մետր հողամասից ավել զբաղեցված հողամասի առկայության դեպքում ավել օգտագործվող հողամասը սահմանված կարգով օտարվում է դրա կադաստրային արժեքով: Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը: Իր նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված

կարգով

տրամադրված

քաղաքաշինական

գործունեություն

իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու

դեպքում

օրինական

կառույցի

սեփականատիրոջ

իրավունքների

վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի

9

առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս, Նարինե, Լիանա և Օֆելյա

Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և այլոց թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը` որպես սեփական գույք: Ընդ որում, խոսքը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժով անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման գործընթացն իրենից ներկայացնում է համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթ, քանի որ եզրափակվում է համապատասխան վարչական ակտով, այն է` Երևանի քաղաքապետի որոշմամբ:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական վարույթը վարչական մարմնի, մասնավորապես` ՀՀ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինների տեղական ինքնակառավարման

մարմինների`

վարչական

ակտ

ընդունելուն

ուղղված

գործունեությունն է, իսկ վարչական ակտն իրենից ներկայացնում է արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նշված դրույթի շրջանակներում, որպես վարչական ակտի տարատեսակ, ներառված է բարենպաստ վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման: Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումը վարչական ակտ է, քանի որ համապատասխանում է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված` վարչական ակտի հասկացության սահմանմանը: Ըստ այդ սահմանման` վարչական ակտին բնորոշ հատկանիշներն են` վարչական մարմնի անհատական ակտ լինելը, արտաքին ներգործությունը, հանրային

10

իրավունքի ոլորտում ընդունված լինելը, կոնկրետ գործի կարգավորումը, իրավունքների և պարտականությունների սահմանումը, փոփոխումը, վերացումը կամ ճանաչումը: Այսպես`

- Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումն անհատական ակտ է, քանի որ վերաբերում է որոշակի ֆիզիկական անձի, այսինքն` ունի հստակորեն որոշված հասցեատեր. այն ուղղված է Խաչատուր Խաչատրյանին,

- Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումն ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է ֆիզիկական անձի, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական անձի միջև ծագած իրավահարաբերությունները,

- Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` Երևանի քաղաքապետի իրավական նորմի հիման վրա (որն ի սկզբանե ընդունվել է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով) կատարված միակողմանի կարգադրություն է` ուղղված ֆիզիկական անձին` Խաչատուր Խաչատրյանին,

- Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումն ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձի` Խաչատուր Խաչատրյանին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` ֆիզիկական անձի իրավունքի ճանաչմանը,

- Երևանի քաղաքապետի 18.03.2009 թվականի թիվ 1430-Ա որոշումն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական անձի համար, քանի որ դրանով վարչական մարմինը` Երևանի քաղաքապետը, ճանաչելով անձի մոտ արդեն իսկ ծագած իրավունքի առկայությունը, դրանով իսկ բարելավել է Խաչատուր Խաչատրյանի իրավական և փաստացի դրությունը:

Օրենսդիրը հստակ սահմանել է, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության` վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման համար անհրաժեշտ` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը: Երևանի քաղաքապետը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքները վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին:

Ելնելով

վերոգրյալից`

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ)

11

<<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է, որ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Եթե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը, որը համապատասխանում

է

իրավահարաբերության

ծագման

պահին

գործող

խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին, փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է մի քանի ֆիզիկական անձանց կողմից, որոնք այդ անշարժ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեն, ապա վարչական մարմինն իրավասու չէ վերականգնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն ամբողջ անշարժ գույքի նկատմամբ: Տվյալ պարագայում իրավասու վարչական մարմինը կամ կարող է իր որոշմամբ վերականգնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփականը) տիրապետող միայն մեկ ֆիզիկական անձի սեփականության իրավունքն անշարժ գույքի այն մասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի որպես սեփական գույք տիրապետվում է կամ կարող է վերականգնել այդ անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետող բոլոր ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի տեսքով, եթե առկա է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը: Սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը չի պահանջվում միայն այն դեպքում, եթե ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը: Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող

փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե արդյոք ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումում նշված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, թե` ոչ: Այն դեպքում, երբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը դիմում ներկայացրած անձից բացի փաստացի (որպես սեփական գույք) տիրապետվում է նաև այլ ֆիզիկական անձանց կողմից, վարչական մարմինը պարտավոր է այդ ֆիզիկական անձանց ևս մասնակից դարձնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վարչական վարույթին` նրանց որպես երրորդ անձ ներգրավելու միջոցով, ինչը թույլ կտա ապահովել վերջիններիս

12

միջոցի

իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ իրավունքը:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները

սահմանվում

են

օրենքներով

և

Հայաստանի

Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նշված իրավանորմում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի

մասին>> ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով,

իրավահարաբերության

ծագման

պահին

գործող

խմբագրությամբ

(վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով սահմանված

կարգով

իրականացված

վարչական

վարույթի

ընթացքում

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական

բնակելի

տների

կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավական համակարգում

սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական

կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման վերաբերյալ վարչական վարույթի իրականացման

կարգը

և

առանձնահատկությունները

կարգավորվում

են

իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան

քաղաքում

իրավունք

հաստատող

փաստաթղթերը

չպահպանված

անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) <<Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ

13

կիրառելի է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքը:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքում օրենսդիրը սահմանել է, որ երրորդ անձինք վարչական վարույթի այն մասնակիցներն են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող ե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2015 թ.
Գործի #:
ՎԴ/4651/05/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել