ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «օրենքով» բառից հետո լրացնել «, այլ օրենքներով» բառերով: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:»: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը «տարածքային» բառից առաջ լրացնել «կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,» բառերով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերով: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասության «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով. «4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:
5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով. «3) իրականացնում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն. 4) իրականացնում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:»: Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով. « Հոդված 11.1. Ռազմական ոստիկանության կողմից կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեության, ինչպես նաև պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովումը 1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:
3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց՝ ծառայության վայրը փոփոխելու ձևով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:»: Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «զինվորական» բառը փոխարինել «ռազմական» բառով: Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 18. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական ապահովությունը 1. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 9. Եզրափակիչ և անցումային դրույթներ 1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-3-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-3-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.21 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.01.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.01.2018 Հիմնական ակտ 20.12.2017, ՀՕ-3-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.12.2006, ՀՕ-13-Ն 21.12.2006, ՀՕ-13-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-3-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
