Մհերյան — ՎԴ/7657/05/18
Ամփոփում
քննելով Արտակ Մհերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արտակ Մհերյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության (այսուհետ` Ծառայություն)` 10.05.2018 թվականի թիվ 1808029716 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Արտակ Մհերյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 10.05.2018 թվականի թիվ 1808029716 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական
Վարչական գործ թիվ ՎԴ/7657/05/18
դատարանի որոշում
2021թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7657/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ`
Կ. Բաղդասարյան
Կ. Մաթևոսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի փետրվարի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Մհերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Արտակ Մհերյանի ընդդեմ
ՀՀ
ոստիկանության
(Ճանապարհային
ոստիկանությունե
ծառայության
(այսուհետ` Ծառայություն)` 10.05.2018 թվականի թիվ 1808029716 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով
դատարան`
Արտակ
Մհերյանը
պահանջել
է
անվավեր
ճանաչել
Ծառայության 10.05.2018 թվականի թիվ 1808029716 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 07.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ
վերաքննիչ
վարչական
դատարանի
(այսուհետ`
Վերաքննիչ
դատարան)
12.12.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.11.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Արտակ Մհերյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման
միջոցով
հայտնաբերված
խախտումների
արձանագրման
կենտրոնի կողմից տրամադրված լուսանկարի երեք քառորդում պետք է առկա լիներ միայն Արտակ Մհերյանի վարած ավտոմեքենան, և այն պետք է ընդհանրապես դուրս եկած չլիներ գնահատման գոտուց, մինչդեռ Արտակ Մհերյանի կողմից վարած ավտոմեքենան մասամբ դուրս է գտնվում գնահատման գոտուց, բացի այդ, լուսանկարում առկա է միևնույն ուղղության վրա գտնվող մեկ այլ ավտոմեքենա: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ծառայության 10.05.2018 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1808029716 որոշման համաձայն՝ Արտակ Մհերյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տուգանվել է 21.000
3
ՀՀ դրամ` 29.04.2018 թվականին՝ ժամը 16:00-ին Հերացի փողոցում երթևեկության սահմանված արագությունը 14կմ/ժ-ով գերազանցելու համար (գ.թ. 4)։
2. (Սեքյուրիթի Դրիմե ՍՊԸ-ի տնօրենի 09.10.2018 թվականի թիվ ՍԴՏ-18/10-0557 տեղեկանքի համաձայն` 29.04.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի Հերացի փողոցում ((Հայ-Ամերիկյան առողջությունե կենտրոնի դիմաց հատված), տեղադրված է եղել (MultaRadar SD580ե տեսակի, 71958 գործարանային համարի, (Heraciե անվանումով արագաչափ սարք (գ.թ. 18)։
3. (Սեքյուրիթի Դրիմե ՍՊԸ-ի արագաչափ սարքավորման տեխնիկական բնութագրի չափանիշների
համաձայն`
այն
տրանսպորտային
միջոցը,
որը
գերազանցել
է
արագությունը, պետք է գտնվի լուսանկարի երեք քառորդում և ընդհանրապես չպետք է դուրս
եկած
լինի
գնահատման
գոտուց:
Հակառակ
ուղղությամբ
ընթացող
տրանսպորտային միջոցները կարող են լինել գնահատման գոտում (գ.թ. 20-21)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է հայցվորին հայցվորին
Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ
ՀՀ
օրենսգրքի՝
իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելն այն դեպքում, երբ լուսանկարի երեք քառորդում՝ գնահատման գոտում, առկա է միևնույն ուղղությամբ շարժվող այլ տրանսպորտային միջոց:
Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ
ՀՀ
օրենսգրքի՝
իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով: (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի
3-րդ
մասի
համաձայն՝
առանձնահատկությունները
առանձին
սահմանվում
են
տեսակի
վարչական
օրենքներով
և
վարույթների
Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով։
(Տեսանկարահանող
կամ
լուսանկարահանող
սարքերով
հայտնաբերված
ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով
4
իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության
կանոնների
խախտումների
վերաբերյալ
գործերով
իրականացվող
վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները։
(Տեսանկարահանող
կամ
լուսանկարահանող
սարքերով
հայտնաբերված
ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության
ծագման
պահին
գործող խմբագրությամբ
3-րդ հոդվածի
համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից: Նույն
օրենքի
հատկանիշների
6-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն՝
պարզումը
վարույթ
իրականացնող
իրավախախտման
վարչական
մարմնի
կողմից
տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում
ամրագրված
արարքի
հատկանիշների
և
իրավախախտման
հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի (...):
Վերը նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված ճանապարհային
երթևեկության
կանոնների
խախտման
վերաբերյալ
գործով
իրականացվող վարչական վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները
լուսանկարահանող
սահմանվում
սարքերով
են
հայտնաբերված
(Տեսանկարահանող
ճանապարհային
կամ
երթևեկության
կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքով։ Նշված վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից։ Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի
հատկանիշներն
իրավախախտման
հատկանիշների
հետ,
ընդ
որում,
5
օրենսդրական ուղղակի ամրագրում է ստացել տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված
արարքի
հատկանիշների
և
իրավախախտման
հատկանիշների
համապատասխանության վերաբերյալ կասկածի առկայության իրավական հետևանքը, այն է՝ կասկածը պետք է մեկնաբանվի հօգուտ անձի:
ՀՀ
վճռաբեկ
դատարանը,
անդրադառնալով
վերոնշյալ
իրավանորմերի
վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ (Տեսանկարահանող կամ լուսանկարահանող
սարքերով
հայտնաբերված
ճանապարհային
երթևեկության
կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների
մասինե
ՀՀ
օրենքի
իմաստով
իրավախախտման
հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ
կերպ
ասած՝
տեսանկարահանող կամ
լուսանկարահանող
սարքերով
հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում
ամրագրված
արարքի
և
իրավախախտման
հատկանիշների
համապատասխանության կասկած չհարուցելը (տեԲս,
Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ
ոստիկանության (Ճանապարհային ոստիկանությունե ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։ Հաշվի
առնելով
ՀՀ
վճռաբեկ
դատարանի
արտահայտած
իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ
համընկնում,
(Տեսանկարահանող
որը
կամ
որևէ
կասկած
լուսանկարահանող
չի
հարուցում:
Այսինքն՝
ըստ
սարքերով
հայտնաբերված
ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի՝ այդ արարքի
կատարման
համար
Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ
ՀՀ
օրենսգրքի 124.4-րդ հոդվածի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և
իրավախախտման
հատկանիշների
համապատասխանությունը
որևէ
կասկած
չհարուցի։ Ընդ որում, կասկածն անհրաժեշտ է մեկնաբանել հօգուտ անձի։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները,
6
որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման
համար էական
նշանակություն
ունեցող բոլոր փաստերը պարզում է
ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ
բացակայությունը
հաստատելու
համար
դրանց
համակցության
մեջ
բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է
ապացույցների
տրամաբանական
և
իրավաբանական
որակում՝
դրանց
վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում
է
արվում
ապացույցներից
վերաբերելիության,
հավաստիության
և
հանգամանքների
բացահայտման
համար
յուրաքանչյուրի
ապացուցման
թույլատրելիության,
առարկայի
ապացույցների
մեջ
մտնող
համակցության
բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության 10.05.2018 թվականի (Վարչական տույժ նշանակելու մասինե թիվ 1808029716 որոշման համաձայն՝ Արտակ Մհերյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տուգանվել է 21.000 ՀՀ դրամ` 29.04.2018 թվականին՝ ժամը 16:00-ին Հերացի փողոցում երթևեկության սահմանված արագությունը 14կմ/ժ-ով գերազանցելու համար։
(Սեքյուրիթի Դրիմե ՍՊԸ-ի տնօրենի 09.10.2018 թվականի թիվ ՍԴՏ-18/10-0557 տեղեկանքի համաձայն` 29.04.2018 թվականի դրությամբ Երևան քաղաքի Հերացի փողոցում ((Հայ-Ամերիկյան առողջությունե կենտրոնի դիմաց հատված), տեղադրված է եղել (MultaRadar SD580ե տեսակի, 71958 գործարանային համարի, (Heraciե անվանումով արագաչափ սարք:
(Սեքյուրիթի Դրիմե ՍՊԸ-ի արագաչափ սարքավորման տեխնիկական բնութագրի չափանիշների
համաձայն`
այն
տրանսպորտային
միջոցը,
որը
գերազանցել
է
արագությունը, պետք է գտնվի լուսանկարի երեք քառորդում և ընդհանրապես չպետք է դուրս
եկած
լինի
գնահատման
գոտուց:
Հակառակ
ուղղությամբ
տրանսպորտային միջոցները կարող են լինել գնահատման գոտում:
ընթացող
7
Դիմելով
դատարան`
Արտակ
Մհերյանը
պահանջել
է
անվավեր
ճանաչել
Ծառայության 10.05.2018 թվականի թիվ 1808029716 որոշումը։ Դատարանը 07.11.2018 թվականի վճռով բավարարել է հայցը` պատճառաբանելով, որ հայցվորի (SUBARUե մակնիշի 99AM567 համարանիշի ավտոմեքենան գտնվում է լուսանկարի երեք քառորդում և մասամբ դուրս է գնահատման գոտուց: Արագաչափ սարքի գնահատման գոտում առկա են նաև հայցվորի տրանսպորտային միջոցի հետ նույն ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներ: Նման պայմաններում արձանագրված
84կմ/ժ
արագության՝
հայցվորի
տրասնպորտային
միջոցին
պատկանելիությունը կասկած է հարուցում:
Վերաքննիչ դատարանը 12.12.2019 թվականի որոշմամբ բավարարել է Ծառայության վերաքննիչ
բողոքը,
Դատարանի
պատճառաբանելով,
որ
վճիռը
բեկանել
վիճարկվող
և
փոփոխել`
որոշման
հայցը
մերժել`
հավելված-լուսանկարում
արտապատկերված իրողությունը թույլ է տալիս աներկբա պնդելու, որ հայցվորի վարած 99AM567
հաշվառման
համարանիշերով
տրանսպորտային
միջոցի
շարժման
ուղղությունն աջից ձախ է, և ըստ այդմ, արագաչափ սարքի տեխնիկական բնութագրով ամրագրված
կանոնակարգման
հաշվառմամբ
գտնվում
է
արագաչափ
սարքի
գնահատման գոտում (լուսանկարի երևակայական երրորդ քառորդում` հաշվված աջից ձախ` լուսանկարը դիմացից դիտելիս):
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել վիճարկվող վարչական
ակտի
ոչ
իրավաչափ
լինելու
մասին
Դատարանի
եզրահանգումը`
պատճառաբանելով, որ տվյալ դեպքում արագաչափ սարքի գնահատման գոտում (լուսանկարի երևակայական երրորդ քառորդում` հաշվված աջից ձախ` լուսանկարը դիմացից դիտելիս) հայցվորի տրանսպորտային միջոցի երթևեկության ուղղությամբ երթևեկող որևէ տրանսպորտային միջոց նույնիսկ մասամբ չի գտնվում: Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Ենթադրյալ
իրավախախտման
փաստն
արձանագրած
լուսանկարի
ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Արտակ Մհերյանին պատկանող (SUBARUե մակնիշի 99AM567 համարանիշի տրանսպորտային միջոցը գտնվում է լուսանկարի երեք քառորդում: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա՝ վարչական իրավախախտումն ամրագրած լուսանկարը համադրելով (MultaRadar SD580ե արագաչափ սարքավորման տեխնիկական բնութագրի չափանիշների հետ, երևում է, որ լուսանկարում նշված ուղղության նկարի երեք քառորդում, Արտակ Մհերյանի կողմից վարած
տրանսպորտային միջոցից բացի, մասամբ առկա են նաև նույն ուղղությամբ
երթևեկող այլ փոխադրամիջոցներ:
Վճռաբեկ
դատարանի
գնահատմամբ
նման
պայմաններում
երթևեկության
սահմանված արագությունը 14կմ/ժ-ով գերազանցելու փաստը Արտակ Մհերյանին
8
պատկանող տրասնպորտային միջոցին վերագրելը կասկած է հարուցում։ Լուսանկարում ամրագրված
արարքի
հատկանիշների
և
իրավախախտման
հատկանիշների
համապատասխանության վերաբերյալ կասկածը պետք է մեկնաբանվեր հօգուտ Արտակ Մհերյանի,
իսկ
իրավախախտման
լուսանկարահանող
սարքերով
հատկանիշները
հայտնաբերված
(Տեսանկարահանող
ճանապարհային
կամ
երթևեկության
կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չէին կարող համարվել պարզված։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով
չի
հաստատվում
Արտակ
Մհերյանի
կողմից
Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանք կատարելու փաստը, որի բացասական հետևանքները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, պետք է կրի պատասխանող վարչական մարմինը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանը վճռով եկել է ճիշտ եզրահանգման վիճարկվող որոշումը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի (աե կետի համաձայն անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական
կոնվենցիայի
(այսուհետ`
Կոնվենցիա)
6-րդ
հոդվածի
համաձայն`
յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս
դատարանի
դատական
ակտին
օրինական
ուժ
տալը
բխում
է
արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
9
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն
որոշման
պատճառաբանությունները,
ինչպես
նաև
գործի
նոր
քննության
անհրաժեշտության բացակայությունը:
5.
Վճռաբեկ
դատարանի
պատճառաբանությունները
և
եզրահանգումները
դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից
ազատելու,
պետական
տուրքի
վճարումը
հետաձգելու
կամ
տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են (Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով: Վճռաբեկ բողոք ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ (Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի (թե կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
Նկատի ունենալով, որ Արտակ Մհերյանը, վերը նշված իրավանորմի ուժով ազատված լինելով պետական տուրքի վճարման պարտականությունից, վճռաբեկ բողոքը ներկայացնելիս պետական տուրք չի վճարել, նրա վճռաբեկ բողոքը բավարարման ենթակա լինելու պայմաններում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի
քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել վճռաբեկ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված: Վճռաբեկ դատարանն անդրադառնալով փաստաբանի վարձատրության վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումներին արձանագրում է, որ Ծառայությունից հօգուտ Արտակ Մհերյանի 20.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին Դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են,
10
նկատի ունենալով նաև սույն գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 07.11.2018 թվականի վճռին:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
11
ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ
Գործում առկա է Արտակ Մհերյանի (Պատվիրատու) և ԱՁ Սերգեյ Հովհաննիսյանի (Կատարող) միջև կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագրով Կատարողը պարտավորվել է Պատվիրատուի առաջադրանքով մատուցել նույն պայմանագրի 1.2 կետում նշված իրավաբանական ծառայությունները, մասնավորապես՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Պատվիրատուի նկատմամբ պայմանագրի կնքման օրվանից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրավական հիմքերի առկայության պայմաններում վարչական մարմինների կողմից կայացրած այն վարչական որոշումների, գործողությունների, անգործության բողոքարկում, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների, (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքի պահանջների խախտման հիմքերով կազմված վարչական ակտերին՝ ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, դիմումի կամ հայցադիմումի կազմում, վարչական մարմին կամ դատարանին հանձնում, դատական վեճի հետ կապված
իրավաբանական
խորհրդատվություն,
անհրաժեշտության
դեպքում
որպես
Պատվիրատուի ներկայացուցիչ դատական նիստերին մասնակցություն: Նույն պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 50.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր բողոքարկվող վարչական ակտով ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումով հօգուտ Պատվիրատուի բավարարված պահանջի համար, (...) (գ.թ. 8): Դատարանը վճռով Ծառայությունից հօգուտ Արտակ Մհերյանի բռնագանձել է 20.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցում: Վերաքննիչ դատարանում Սերգեյ Հովհաննիսյանի կողմից որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ։
Վճռաբեկ բողոքն առաջին անգամ ներկայացնելիս այն ստորագրել է Սերգեյ Հովհաննիսյանը, սակայն վճռաբեկ բողոքը վերադարձվել է վերջինիս կողմից բողոքը ստորագրելու լիազորության բացակայության պատճառաբանությամբ, և ըստ էության արձանագրվել է, որ գործում առկա լիազորագիրը Սերգեյ Հովհաննիսյանին չի վերապահում սույն գործով հայցվորին ներկայացնելու լիազորություններ։ Այնուհետև վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվել է արդեն Արտակ Մհերյանի ստորագրությամբ։
Վճռաբեկ բողոքում հայցվորն ուղղակիորեն խնդրել է (դատական ծախսերում ներառել ներկայացուցչի վճարե։
Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոք բերած անձն ուղղակիորեն խնդրել է դատական ծախսերում ներառել ներկայացուցչի վճարը, Դատարանն էլ իր հերթին ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի բաշխման հարց է քննարկել և լուծել, առաջարկում եմ նախագծով անդրադառնալ վերաքննիչ
և վճռաբեկ դատարաններում բողոքների քննության շրջանակում վերը նշված ծախսի առկայության հարցին, նույնիսկ եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացուցչի վճարի գծով դատական ծախս առկա չէ, իսկ գործում առկա պայմանագրի հիման վրա էլ հատուցման ենթակա որևէ ծախս չի առաջանում, որպեսզի անձի համար պարզ լինի, որ Վճռաբեկ դատարանն այդ հարցը քննարկել է։
Փորձագետ՝ Սոնա Եսայան
12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՎԴ/7657/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
