Պատասխանող — ԿԴ/0510/02/10
Ամփոփում
քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Գուրգեն Ղազարյանի ու Հայկազ Ղազարյանի իրավահաջորդ Գուրգեն Ղազարյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հայկազ, Գուրգեն ն Ժենյա Ղազարյանների՝ սեփականությունն օտարելու պահանջի մասին, ու ըստ Հայկազ ն Գուրգեն Ղազարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ սեփականության իրավունքի խախտումներ
Ամբողջ Տեքստ
8 Ց ՀՏ. Էկ ի
Արո
ՆՈ 32 :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0510/02/10
քաղաքացիական ն վարչական 2024թ.
պալատի որոշում
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հուլիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Գուրգեն Ղազարյանի ու Հայկազ Ղազարյանի իրավահաջորդ Գուրգեն Ղազարյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ «Էյ Ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հայկազ, Գուրգեն ն Ժենյա Ղազարյանների՝ սեփականությունն օտարելու պահանջի մասին, ու ըստ Հայկազ ն Գուրգեն Ղազարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ սեփականության իրավունքի խախտումները կանխելու ու հողամասի օտարման գործողությունների իրականացումն արգելելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Հայկազ, Գուրգեն ն Ժենյա Ղազարյաններին համատեղ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող 0,399 հա, 0,73 հա ու 0,094 հա մակերեսներով հողամասերը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Հայկազ ն Գուրգեն Ղազարյանները պահանջել են կանխել Ընկերության կողմից իրենց սեփականության իրավունքը խախտող գործողություններն ու Ընկերությանն արգելել դրա օտարման գործընթացի հետ կապված գործողություններ իրականացնելը:
2
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 14.06.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.10.2011 թվականի որոշմամբ Հայկազ ն Գուրգեն Ղազարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 14.06.2011 թվականի վճիռը թողեվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ Հայկազ ու Գուրգեն Ղազարյանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.09.2012 թվականի որոշմամբ Հայկազ ու Գուրգեն Ղազարյանների բերած նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Գուրգեն Ղազարյանը, ինչպես նան Հայկազ Ղազարյանի իրավահաջորդ Գուրգեն Ղազարյանը (ներկայացուցիչներ Մարիամ Ղուլյան ն Սիրանուշ Սահակյան):
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայություը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալթակյանը ն այք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականին կայացված վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ նշված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինքն ստիպված է եղել կրել անհամաչափ մեծ անհատական բեռ՝ կարնորելով այն հանգամանքը, թե արդյո՞ք տրվող փոխհատուցումը ծածկելու էր իր իրական կորուստը, կամ արդյո՞ք այն առնվազն բավարար էր, որ ինքն իր բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեր:
Բացի այդ, այսքան տարի անց՝ գործարանի կառուցումից ն շահագործումից հետո մինչ օրս հողերի մեծ մասն Ընկերության կողմից իրականում չի օգտագործվում, ուստի առավել կարնոր է դառնում հողամասի օտարման անհրաժեշտության հիմնավորվածության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի 28.10.2011 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Կոտայքի մարզի Արտավազ համայնքի, Արտավազ գյուղում գտնվող՝ 0,094 հա, 07-017-115-002 կադաստրային համարով, գյուղատնտեսական նշանակությամբ հողամասը, 0,399 հա, 07-017-13-034 կադաստրային համարով, գյուղատնտեսական նշանակությամբ
3
հողամասը, ինչպես նան 0,534 հա, 07017113-062 կադաստրային համարով, գյուղատնտեսական նշանակությամբ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Հայկազ, Գուրգեն ն Ժենյա Ղազարյաններին (հիմք' սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ (հատոր 2-րդ, գ.թ. 30-35).
2) Ժենյա Գազարյանը մահացել է 09.05.2007 թվականին, ում գույքի նկատմամբ ժառանգ են հանդիսանում ամուսինը` Հայկազ Գազարյանը, ն որդին՝ Գուրգեն Ղազարյանը (հիմք' 01.06.2007 թվականին տրված մահվան թիվ 075910 վկայական, 23.05.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գթ. 96, 118).
3) ՀՀ կառավարության 25.02.2010 թվականի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 241-Ն որոշմամբ Արտավազի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ 95.87549 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ ելնելով Կոտայքի մարզում քաղցրահամ ն հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարանի կառուցման վերաբերյալ ներդրումային առաջարկի իրականացման անհրաժեշտությունից (հիմք' թիվ ՎԴ/1545/05/1/0 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 14.092010 թվականի որոշում (հատոր 1-ին, գ.թ. 91-105)).
4)21122010 թվականին դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Հայկազ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող հողամասերը: Հայցադիմումին կցվելրլթեն «Տոսպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 0468, տրված՝ 12.02.2004 թվականին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից) անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 22, թիվ ԱԳ 69 ն թիվ ԱԳ 97 հաշվետվությունները, անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 22-1, թիվ ԱԳ 69-11 ն թիվ ԱԳ 97-1 հաշվետվությունները, որոնց համաձայն` Կոտայքի մարզի Արտավազի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Հայկազ Ղազարյանին պատկանող 0,38 հա, 0,8 հան 0,0936 հա համակերեսներով հողամասերի շուկայական արժեքը 2010 թվականի հունիսի, ինչպես նան նույն թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է համապատասխանաբար 780.000 ՀՀ դրամ, 607.000 ՀՀ դրամ ու 541.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 3-5, 9-84).
5) 28.12.2010 թվականին Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունը հայտնել է, որ ներկայացված հայցադիմումում առկա են տեխնիկական անճշտություններ՝ միաժամանակ խնդրելով մինչ ՀՀ կառավարության կողմից 25.02.2010 թվականի թիվ 241-Ն որոշման մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները վերացնելը հայցադիմումի պատճենը չուղարկել պատասխանողին (հատոր 1-ին, գթ. 85).
6) ՀՀ կառավարության 10.02.2011 թվականի թիվ 100-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել 25.02.2010 թվականի թիվ 241-Ն որոշման մեջ (հատոր 1-ին, գ.թ. 106).
7) 18.02.2011 թվականին դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Հայկազ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքում գտնվող 0,399 հա, 0,73 հա ն 0,094 հա մակերեսներով հողամասերը: Հայցադիմումին կցվել են «Տոսպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեղեկանքները, որոնց համաձայն՝ հաշվի առնելով, որ 0,38 հա հողամասի շուկայական արժեքը ըստ անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 22 ն անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 22-1 հաշվետվությունների՝ կազմում է 780.000 ՀՀ դրամ, 0,8 հա հողամասի արժեքը՝ անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳ 69 հաշվետվության ն անշարժ գույքի վերագնահատման թիվ 69-1 հաշվետվությունների՝ 607.000 ՀՀ դրամ, իսկ 0,0936 հա
4
հողամասի արժեքն անշարժ գույքի գնահատման թիվ ԱԳՉԶ/ ն անշարժ գույքի վերագնահատման թիվ ԱԳ 69-1 հաշվետվությունների՝ 541000 ՀՀ դրամ, գնահատված հողամասերի չափերի փոփոխության արդյունքում նույն նպատակային նշանակությամբ, տեղակայման վայրով 0,399 հա մակերեսով նույն հողամասի շուկայական արժեքը կազմում է 819.000 ՀՀ դրամ, 0,773 հա մակերեսով հողամասինը՝ 553.900 ՀՀ դրամ, իսկ 0,094 հա մակերեսով հողամասինը՝ 543.000 ՀՀ դրամ (հողամասերի շուկայական արժեքը որոշվել է նույն մեթոդի կիրառմամբ՝ հիմք ընդունելով այդ հողամասերի մեկ հեկտարի շուկայական արժեքը): Հետագայում դիմելով Դատարան՝ Ընկերությունը միջնորդել է պատասխանողի կողմում ներգրավել նան Գուրգեն ու Ժենյա Ղազարյաններին (հատոր 1-ին, գթ. 108-113, հատոր 2-րդ, գ.թ. 45).
8) Դատարանը, 14.06.2011 թվականի վճռով արձանագրելով, որ «(.) հողամասի գնահատման հաշվետվություններով հիմեավորվել է, որ «էյ Ըեդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի պահանջը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները ն օրինական շահերը ն հողամասերի դիմաց առաջարկվող փոխհատուցման գումարը որոշվել է օրենքի պահանջեերին համապատասխան ն համարժեք է օտարվող հողամասերին», «Կոտայքի մարզի Արտավազ գյուղի վարչական տարածքում գտնվող Գուրգեն ն Հայկազ Ղազարյաններիե սեփականության իրավունքով պատկանող 0.399 հա մակերեսով՝ 113-034 ծածկագրով, 0.73 հա մակերեսով" 113-062 ծածկագրով, 0.094 հա մակերեսով' 115-002 ծածկագրով հողամասերի գինը համաձայն գնահատման հաշվետվությունների, հաշվարկված նան օտարվող գույքի շուկայական արժեքից տասեհինգ տոկոս ավելի գումարը, կազմում է համապատասխանաբար 941 850 ՀՀ դրամ, 637 000 ՀՀ դրամ ն 624 800 ՀՀ դրամ: Հայցվորը հողամասերի օտարման դիմաց պատրաստ է վճարել համապատասխանաբար 941 850 ՀՀ դրամ, 698 050 ՀՀ դրամ ն 624 800 ՀՀ դրամ գումար», վճռել է Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչներ Հայկազ ն Գուրգեն Ղազարյաններին սեփականության իրավունքով պատկանող Արտավազ համայնքի վարչական տարածքում գտնվող 0.399 հա մակերեսով՝ 113-034 ծածկագրով, 0.73 հա մակերեսով՝ 113-062 ծածկագրով, 0.094 հա մակերեսով' 115-002 ծածկագրով հողամասերն օտարել Ընկերությանը, Հայկազ ու Գուրգեն Ղազարյանների հողամասերի համար որոշված 941.850 ՀՀ դրամ, 698.050 ՀՀ դրամ ն 624.800 ՀՀ դրամ փոխհատուցման գումարները թողնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին՝ մինչ, պատասխանողների կամ նրա իրավահաջորդների կողմից գումարն ստանալու հայտ ներկայացնելը (հատոր 2-րդ, Գթ. 132-138).
9) Վերաքննիչ դատարանի 28.10.2011 թվականի որոշմամբ Հայկազ ն Գուրգեն Ղազարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է նան այն պատճառաբանությամբ, որ «/(...) Գործին կցված է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման լիցենզիա (12.02.2004 թվականին փրված ԱԳԳ թիվ 0468 լիցենզիան) ունեցող «ՏՈՍՊ» ՍՊԸ-ի կողմից իրականացված հողամասի գնահատման ն վերագնահատման թիվ ԱԳ 22 ն ԱԳ 2217 հաշվետվությունները: Իսկ տեղեկանքը տրվել է առ այե, որ հողամասերի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է' հիմք ըեդունելով այդ հողամասերի 1 հեկտարի շուկայական արժեքը: (...) Կցված է եան հողամասի գեահատման ն վերագեահատման թիվ ԱԳ 69 ն ԱԳ 69- 1 հաշվետվությունները: Իսկ տեղեկանքը տրվել է առ այն, որ հողամասերի շուկայական արժեքի գեահատումե իրականացվել է' հիմք ըեդունելով այդ հողամասերի 1 հեկտարի շուկայական արժեքը: (...) Բացի այդ կցված է հողամասի գեահատման ն վերագնահատման թիվ ԱԳ 97 ն ԱԳ 97-| հաշվետվությունները: Իսկ տեղեկանքը տրվել է առ այե, որ հողամասերի շուկայական արժեքի գեահատումե իրականացվել է' հիմք ընդունելով այդ հողամասերի 1 հեկտարի շուկայական արժեքը: (...) Նշվածից հետնում է, որ ամեն պարագայում վիճելի
5
հողամասերի գնահափումն ըստ էության կատարվել է հաշվետվությամբ, մասնավորապես վերը եշված գնահատման ն վերագնահատման հաշվետվություններով սահմանվել է վիճելի հողամասերի արժեքները, իսկ պտեղեկանքեերով ընեդամենը կատարվել է հաշվարկ' համապատասխան թվաբանական հարաբերակցությամբ» (հատոր 3-րդ, գ.թ. 87-95).
10) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.12.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 28.10.2011 թվականի որոշման դեմ Հայկազ ու Գուրգենն Ղազարյանների բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է նան այն պատճառաբանությամբ, որ հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի 8 խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա (հատոր 3-րդ, գ.թ.
11) Հայկազ Համայակի Գազարյանը մահացել է 23.02.2012 թվականին, ում գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Գուրգեն Ղազարյանը: «Ժառանգության զանգվածը, որի համար տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, կազմված է եղել նան հետնյալ գույքերից՝ Կոտայքի մարզի Արտազավան գյուղի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,094 հա, 0,7340 հա ու 0,3990 հա մակերեսներով հողամասերից (հիմք' 23.07.2013 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (ներկայացվել է բողոքին կից)).
12 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականին կայացրած վճռով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների ապաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է արձանագրել՝ մասնավորապես նշելով հետնյալը.
-«9. Սեփականատեր հանդիսացող դիմումատուները գրավոր փաստարկներ են ներկայացրել' կասկածի տակ դնելով օտարման համար հանրային շահի առկայությունը, նշելով, որ տվյալ գյուղական համայնքի բնակիչները զրկվելու էին իրենց համար կենսական նշանակություն ունեցող գույքից այն իմաստով, որ երանք այլես չէին կարողանա մշակել իրենց հողերը: Նրանք այնուհետն պեդել են, որ ամբողջ գործընթացը կամայական է եղել: (...)»,
- «27. Չի վիճարկվում այն հարցը, որ օտարումը կատարվել է «Հասարակության ն պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2006 թվականի նոյեմբերի 27ի օրենքին համապատասխան (Օրենք): Այնուամենայեիվ, դիմումատուները պնդում էին, որ անկանխատեսելի էր այե, թե ինչպես էր եերպետական դատարանը մեկեաբանել ն կիրառել Օրենքը»,
- «28. Հաշվի առնելով այե, թե ինչպես են ներպետական դատարանները դիտարկել դիմումատուի փաստարկները, ներառյալ' համապատասխան ժամկետների պահպանման, գույքի գնահատման ն փոխհատուցման հաշվարկի, ն որ ամենակարնորե է, համատեղ սեփականատերերի կողմից օտարման գործընթացին ներգրավված չլինելու առեչությամբ (տե՛ս վերնում" 9-15-րդ ն 17-րդ պարբերությունները), Դատարանը դեռնս կասկածում է, թե արդյոք վիճարկվող օտարումը կարող է համարվել կատարված «օրենքով նախատեսված պայմաններով»: Այնուամենայնիվ, Դատարանը անհրաժեշտ չի համարում լուծել այդ հարցը, քանի որ վիճարկվող օտարումը խախտում է Թիվ 1 արձանագրության Էին հոդվածն այլ պատճառներով (տե'ս, ոսմճեՏ ոսռոճ/տ (համապատասխան փոփոխություններով), վերնում հիշատակված' Վիստիեշի ն Պերեպյոլկիեսի գործը, Տ 105 ն ստորն' 30-րդ պարբերությունը)»,
- «29. Ինչ վերաբերում է վիճարկվող օտարման նպատակի իրավաչափությանը, ապա Կառավարությունը հիմեվել է Որոշման մեջ եշված պատճառների վրա (տե'ս վերնում" 3-րդ պարբերությունը): Դատարանը չունի որնէ համոզիչ ապացույց, որի հիման վրա կեզրակացներ,
6
որ այդ պատճառներն ակեհայրորեն զերծ էին որնէ ողջամիտ հիմքից (որպես համեմատություն տես Տկաչնե ընդդեմ Ռուսաստանի |լըմօօհօյ/ ,. Խաջտջտռ| գործը, թիվ 35430/05, Տ 50, 2012 թվականի փետրվարի 14, ն տե'ս վերնում հիշատակված' Օսմանյանի ն Ամիրաղյանի գործը, Տ 61)»,
- «3. Ներպետական իրավունքի համաձայե' դիմումատուները պետք է իրենց գույքի գնահատված շուկայական արժեքին համապատասխան լրիվ փոխհատուցում ստանային ն 1575 հավելում այդ գումարին: Այնուամենայնիվ Մարզային դատարանը դիմումատուների փոխհատուցման չափը որոշել է միայն «Տոսպ» ՍՊԸի կողմից նախապատրաստված գնահատման հաշվետվությունների հիման վրա' Որոշման մեջ փոփոխություններ կատարվելուց հետո տրված վկայականեերով, ն մերժել է իրենց գույքի իրական շուկայական արժեքը որոշելու համար փորձաքննություն եշանակելու մասին դիմումատուների պահաեջը, որը, ինչպես իրենք էին պեդում, գեահատվել էր ոչ բավարար (տես վերնում 78րդ ն 1213րդ պարբերությունները)»,
-«34. Ելնելով վերոնշյալից' դիմումատուները ներպետական դատարաններ ն Դատարան են ներկայացրել փաստարկներ (տե'ս վերնում' 9-րդ ն 11-րդ պարբերությունները), որ որպես գյուղական տարածքում ապրող մարդիկ նշված հողը նրանց գործունեության ն գոյության միջոցնե էր: Ներպետական դատարաններն այս հիմեական հայեցակետին չեն անդրադարձել, ոչ էլ հաշվի են առել փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում այն առումով, որ նրանք չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք տրվող փոխհատուցումը ծածկելու էր դիմումատուների իրական կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որ երանք իրենց բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեին (նույն տեղում, ՏՏ 69-71)»,
- «35. Ելնելով վերոնշյալից Դատարանը գտնում է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ անհատական բեռ կրել: (...)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ «այ պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետնյալ գումարները, որոն. պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. (1) նյութական ն ոչ նյութական վեասի դիմաց" 1 հավելվածում եշված գումարները, (2) ծախսերի ն ծախքերի դիմաց' 2 000 եվրո (երկու հազար եվրո)' գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ. (..)»:
«Հավելված |»-ի 5-րդ կետի համաձայն՝ Գուրգեն Ղազարյանին 0,399 հա, 0,73 հա ն 0,94 հա մակերեսով հողերից յուրաքանչյուր միավորի դիմաց ներպետական փոխհատուցման չափը հայկական դրամով կազմում է համապատասխանաբար 941.850 ՀՀ դրամ, 698.050 ՀՀ դրամ ն 624.800 ՀՀ դրամ, իսկ նյութական ն ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը՝ 10800 եվրո (ներկայացվել է բողոքին կից).
13) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նալթակյանը ն այլք ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 47448/12) 04.07.2023 թվականի վճռով սահմանված փոխհատուցումները դիմումատուներին, այդ թվում՝ Գուրգեն Ղազարյանին սահմանված ժամկետում վճարվել են, ինչի մասին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հայտնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին (այսուհետ նան՝ Նախարարների կոմիտե) (հիմք' Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պաշտոնական ինտերնետային կայք (1):
' Ինտերնետային կայքի հղումը՝` հէլքտ://հսմօօ.6:66.Շօ6.յու/4|06226«66/մ6ուի6ո7622:|7422ՕՒ- քռ/2024)188522ի:
7
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Ա նուն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով նախատեսված եոր հանգամանքի առկայության դեպքում դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունների շրջանակին -6Տ յսճլՇռեռ սկզբունքի ապահովման անհրաժեշտության հաշվառմամբ քննարկելով այդ հիմքով վերանայման վարույթ հարուցելու յուրաքանչյուր դեպքում վերանայվող դատական ակտը բեկանելու, այսինքն" գործի վարույթը վերաբացելու եպատակահարմարության հարցը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված
իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր երնան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել նան Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դատական ակտերը նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային
8
դատարանը հաստատել է կողմերի միջն ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված նոր հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) միջազգային պայմանագիր է: Եվրոպական կոնվենցիան կարնոր է հաշվի առնելով դրանով պաշտպանվող իրավունքների ն ազատությունների շրջանակը, ինչպես նան Կոնվենցիայի միջոցով ստեղծված համակարգի բնույթը, որը ներառում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ստեղծումը, ինչպես նան Մասնակից պետությունների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը վերահսկելու գործառույթի վերապահումը նշված դատարանին: Այդ համակարգում անհատներն իրավունք ունեն իրենց իրավունքների ն ազատությունների ոտնահարման դեպքում գանգատ ներկայացնել ընդդեմ Մասնակից պետությանշ/(2):
Եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի դատական մարմինն է, որը քննում է անհատներից ստացված գանգատները, ինչպես նան միջպետական գանգատները, որոնք մեկ Կոնվենցիայի Մասնակից պետությունները ներկայացնում են միմյանց դեմ:
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 25.01.2001 թվականին ն վավերացրել է 26.04.2002 թվականին:
Հիմք ընդունելով վկայակոչված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանը, լինելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարան, ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացնում է վճիռ կամ որոշում, որը կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետի իմաստով դիտարկվել որպես նոր հանգամանք Աե դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ՝ պայմանով, որ.
- դրանով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ
- անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Նույն հոդվածի իմաստով նոր հանգամանք, հետնաբար նան՝ դատական ակտի վերանայման հիմք են նաւ Եվրոպական դատարանի հաստատած հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը նե Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Եվրոպական դատարանի կողմից մարդու իրավունքների խախտում արձանագրող վճիռը կամ որոշումը, ինչպես նան բարեկամական կարգավորումը ն միակողմանի հայտարարությունը թեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով սահմանված նոր հանգամանք են, հետնաբար նան դատական ակտի վերանայման հիմք, այդուհանդերձ դրանք անվերապահորեն չպետք է հանգեցնեն վերանայվող դատական ակտի բեկանման: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը օտենեօ ո Լուօցոսո-ն ապահովելու լավագույն անհատական
7 Տե՛ս հէէքՏ://ք-Գ-ՇՇհՐ.Շօ6.լոէ/մօՇսոո6ուՏ/0/6Շհո/Շօոսօոնօո. |ոտե՞սոծու ՒՈ/Է:
9
միջոցառումն է, թե ոչ՝ միաժամանակ հաշվի առնելով օտ յսժօճե սկզբունքի ապահովման անհրաժեշտությունը:
Նշված եզրահանգումը բխում է Եվրոպական դատարանի ն Նախարարների կոմիտեի ձնավորած իրավական պրակտիկայից:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտեվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի | բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Վճիռների կատարման նկատմամբ հսկողության ն բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերաբերյալ Նախարարների կոմիտեի կանոնների:(3) 6-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ երբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը փոխանցվում է Նախարարների կոմիտե, որով Եվրոպական դատարանը վճռել է, որ եղել է Կոնվենցիայի ն (կամ) դրա արձանագրությունների խախտում ն (կամ) տուժող կողմին Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա տրամադրվել է արդարացի փոխհատուցում, Նախարարների կոմիտեն պետք է հրավիրի Բարձր Պայմանավորվող Կողմին տեղեկացնելու իրեն այն միջոցառումների մասին, որոնք Բարձր Պայմանավորվող կողմը ձեռնարկել է կամ մտադիր է ձեռնարկել վճռի հետնանքով՝ հիմք ընդունելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով ստանձնած պարտավորությունը:
Նույն կանոնի 2-րդ կետի համաձայն` Բարձր Պայմանավորվող կողմի կողմից վճռի կատարումը վերահսկելիս Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի :համաձայն՝ Նախարարների կոմիտեն պետք է քննարկի.
1. արդյոք Եվրոպական դատարանի տրամադրած արդարացի փոխհատուցումը վճարվել է, որոշ դեպքերում նան՝ այն չկատարելու տոկոսները, ն
2. անհրաժեշտության դեպքում ն հաշվի առնելով Բարձր Պայմանավորվող կողմի հայեցողությունը՝ ընտրելու վճիռը կատարելու համար անհրաժեշտ միջոցառումները, արդյո՞ք.
21 ձեռնարկվել են անհատական միջոցառումներ (օրինակ՝ վարույթի վերաբացում (Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Ք(2000)2 հանձնարարական))՝ ապահովելու, որ խախտումը դադարեցվի, ն որ տուժող կողմը հնարավորինս հայտեվի նույն իրավիճակում, ինչ ուներ մինչն Կոնվենցիայի խախտումը,
3 Տե'ս հէէքՏ://Բող.Շօ6.յու/1680666Ե10:
10
22. ընդունվել են ընդհանուր միջոցառումներ (օրինակ՝ օրենսդրական փոփոխություններ, նախադեպային իրավունքի կամ ,վարչարարության փոփոխություն, պատասխանող պետության լեզվով Եվրոպական դատարանի վճռի հրապարակում ն դրա տարածում համապատասխան մարմիններում), որոնք կանխում են նման կամ հայտնաբերված նոր խախտումները կամ վերջ են դնում շարունակվող խախտումներին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը ն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը նախնառաջ բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի, երրորդ անձ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման թիվ ԵԿԴ/1353/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.12.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցառումներին՝ Եվրոպական դատարանի Մեծ պալատը վերահաստատել է իր նախադեպային պրակտիկան այն մասին, որ Եվրոպական դատարանի վճիռները, ըստ էության, կրում են հռչակագրային բնութ ն, ըստ էության, հիմնականում շահագրգիռ պետություն է ընտրում այն միջոցառումները, որոնք Նախարարների կոմիտեի հսկողությամբ պետք է օգտագործվեն իր ներպետական իրավական համակարգում` Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը կատարելու համար: Այնուամենայնիվ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար պատասխանող պետության կողմից պահանջվող հատուկ միջոցառումները, եթե այդպիսիք կան, պետք է կախված լինեն առանձին գործի հատուկ հանգամանքներից ն որոշվեն այդ գործով Եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Եթե խախտման բնույթը թույլ է տալիս օջեխեօ ո 1ՈւՇՋոսո-ը, ապա դա պետք է կատարի պատասխանող պետությունը: Մյուս կողմից, եթե ներպետական օրենսդրությունը թույլ չի տալիս կամ թույլ է տալիս միայն մասնակի փոխհատուցում կատարել խախտման հետնանքների համար, Կոնվենցիայի 41-րդ հոդվածը Եվրոպական դատարանին լիազորում է տուժող կողմին տալ այնպիսի բավարարում, ինչպիսին իրեն հարմար է թվում (տե'ս Օօռնռո . Խոյ, թիվ 462299 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210, ՏՇՕշշա օոժ խուռ մ. հոկ, |ՇՇ| թիվ 39221//98 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249, ՑՒստճոօջոս Ս. Թօտռուռ (յստէ տռետինՇեօո) |լՇՇ| թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 23.012001 թվականի վճիռը, կետ 20):
1
Եվրոպական դատարանի Մեծ պալատն իրավական դիրքորոշում է ձնավորել նան այն մասին, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը պատասխանող պետության վրա դնում է խախտումը դադարեցնելու ն դրա հետնանքների համար հատուցելու իրավական պարտականություն: Ընդ որում, Պետությունը ոչ միայն պետք է վճարի արդարացի փոխհատուցումները, այլ նան ձեռնարկի Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները վերացնելու անհատական նե (կամ) ընդհանուր միջոցառումներ ու շտկի դրանց հետնանքները: Անհատական միջոցառումներ ընտրելիս Մասնակից պետությունը պետք է նկատի ունենա, որ գլխավոր նպատակը "6Տենսեօ |ո /ուօջոսո-ի հասնելն է, որը հանգում է հետնյալին՝ դիմողը հնարավորինս պետք է հայտնվի այն իրավիճակում, որում նա կլիներ, եթե չանտեսվեին Կոնվենցիայի պահանջները (տես Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ուղեցույցը փոփոխված 3108.2022 թվականիե՛'(4), էջ 7-8): Անհատական միջոցառումները պետք է լինեն ժամանակին, համարժեք ու բավարար՝ Եվրոպական դատարանի արձանագրած խախտման փոխհատուցումը հնարավորինս ապահովելու համար (ւրե'ս նույն տեղում): Ընդհանուր միջոցառումները պետք է կանխեն նմանատիպ խախտումների առաջացումը: Նախարարների Կոմիտեն 12.05.2004 թվականի «Ներպետական ապաշտպանության միջոցառումների 0կատարելագործման վերաբերյալ» թիվ (Թ6օ(2004)6) հանձնարարականում արձանագրել է, որ պետությունները ընդհանուր պարտավորություն ունեն լուծելու հայտնաբերված խախտումների հիմքում ընկած խնդիրները:
Թեն Եվրոպական դատարանը կարող է որոշակի իրավիճակներում նշել պատասխանող պետության կողմից ձեռնարկվելիք պաշտպանության կոնկրետ կամ այլ միջոցառումը, այնուամենայնիվ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեն է գնահատում այդ միջոցառումների իրականացումը (տե'ս քջոոծշ մ. ՕյքՒսչ (ժ66.) թիվ 30873/96 գանգատով Եվրոպական դատարանի 18.0092012 թվականի վճիռը, կետ 49): Պատասխանող պետության տրամադրած տեղեկատվության ն դիմումատուի փոփոխվող իրավիճակի հաշվառմամբ Նախարարների կոմիտեն պետք է հսկի այն միջոցառումների իրականացումը, որոնք ժամանակին, համարժեք ու բավարար են Եվրոպական դատարանի կողմից հայտնաբերված խախտման առավելագույն փոխհատուցումն ապահովելու հարցում (տե'ս եշված ուղեցույցը, էջ 13):
Վերոշարադրյալի լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայով Եվրոպական դատարանի վճռի կատարման՝ Բարձր պայմանավորվող կողմի պարտավորության բովանդակությունը բացահայտված չլինելու պայմաններում Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իրագործմանն ուղղված միջոցառումների ընտրության հայեցողությունը (. դզոջյո օք ճքքոօառեօո) թողնվում է պատասխանող պետությանը, որի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Նախարարների կոմիտեն՝ այնքան ժամանակ, քանի դեռ խախտման հետնանքները վերացնելու ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ն բավարար միջոցառումները չեն ձեռնարկվել:
Հարկ է նշել, որ վճիռների կատարման նպատակով ձեռնարկվող միջոցառումները, որպես կանոն, լինում են անհատական կամ ընդհանուր բնույթի: Ընդ որում, անհատական միջոցառումները պետք է դիմումատուի համար վերացնեն արձանագրված խախտման հնարավոր բացասական հետնանքները, այսինքն՝ պետությունը ոօտէսեօ ո /ուճջոսո-ի հասնելու նպատակով միջոցներ պետք է ձեռնարկի, որը ներառում է Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված արդարացի փոխհատուցում կամ բարեկամական կարգավորմամբ կողմերի միջն համաձայնեցված գումարի վճարում (սահմանված ժամկետում
4 Տե՛ս. հէքտ://ոո/Պ.6ՇիՐ.Շ06./ու/Մօօսոծուտ/ց/6օհո/Շսմ6 ոէ 46. ԷՇ:
12
չվճարելու դեպքում հաշվարկվում է հավելյալ տոկոսադրույք): Երբ դրամական փոխհատուցումն ինքնին չի կարող վերացնել խախտման հետնանքները, Նախարարների կոմիտեն հետամուտ է լինում, որ պետությունը ձեռնարկի անհատական այլ անհրաժեշտ միջոցառումներ (օրինակ՝ ծնողների ն առանց հիմնավոր պատճառի իրենցից վերցված երեխաների կապերի վերականգնում, քրեական գործով անարդարացի քննության վերաբացում):
Անդրադառնալով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված տուժող կողմին արդարացի փոխհատուցում վճարելու: որպես անհատական միջոցառման իրականացման նպատակներին ն կարգին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Եվրոպական դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ դիմումատուն, ով ցանկանում է ստանալ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի բավարարում այն դեպքում, եթե Դատարանը գտնի Կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտում, պետք է ներկայացնի համապատասխան պահանջ:
Եվրոպական դատարանի կանոնակարգի 752-րդ կանոնի 1-ին կետի համաձայն՝ երբ Պալատը կամ Կոմիտեն գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ կից Արձանագրությունների խախտում, նույն վճռի մեջ այն որոշում է կայացնում Կոնվենցիայի 41-րդ հոդվածը կիրառելու մասին, եթե դիմումատուն՝ 60-րդ Կանոնով սահմանված կարգով ներկայացրել է հստակ պահանջ ն պատրաստ է հարցի լուծումը: (...):
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված կարգով դիմողին արդարացի փոխհատուցում վճարելու նպատակը շահագրգիռ անձանց կրած վնասը փոխհատուցելն է՝ այնքանով, որ համապատասխան դեպքն այն խախտման հետնանք է, որն այլ կերպ չի կարող փոխհատուցվել (տես օրինակ" Տօօշշօ զոժ Շուռ 7. հոլ/|ՇՇ| թիվ 39221/98 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 250):
Արդարացի փոխհատուցման կանոնի ընդհանուր տրամաբանությունը (Կոնվենցիայի 41-րդ հոդված), ինչպես նկատի են ունեցել Կոնվենցիան մշակողները, ուղղակիորեն բխում է պետության պատասխանատվության հետ կապված հանրային միջազգային իրավունքի սկզբունքներից ն պետք է մեկնաբանվի այս համատեքստում (տե'ս Օյ/քոստ Մ. 1սոլօյ (/սՏէ ՏԶոտ|0Շեօո) |ՇՇ) թիվ 25781/94 գանգատով Եվրոպական դատարանի 12.05.2014 թվականի վճիռը, կետ 40):
Արդարացի բավարարում շնորհելը Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով երաշխավորված իրավունքի խախտման փաստն արձանագրելու ինքնաբերաբար հետնանքը չէ: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ձնակերպումը հստակեցնում է, երբ նախատեսում է, որ Եվրոպական դատարանն արդարացի բավարարում է շնորհում միայն այն դեպքում, եթե ներպետական օրենսդրությունը տալիս է մասնակի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0510/02/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
