Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մուրադյան — ԼԴ/0166/06/12
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մուրադյան — ԼԴ/0166/06/12

Վճռաբեկ դատարանԼԴ/0166/06/1215 փետրվարի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2012 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 19120312 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2012 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Էդուարդ Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ ՛նա Արմեն Սահակյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Այսպես. 2012 թվականի նոյեմբերի 06-ին, ժամը 23-ի սահմաններում Արմեն Սահակյանն իր քրոջն անհանգստացնելու

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0166/06/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0166/06/12

Նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2013 թվականի փետրվարի 15-ին

ք.Երևանում

դռնբաց

դատական

նիստում,

քննության

առնելով

Էդուարդ

Գուրգենի

Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև`

2

Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 19120312 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 2012 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Էդուարդ Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ ՛նա Արմեն Սահակյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:

Այսպես. 2012 թվականի նոյեմբերի 06-ին, ժամը 23-ի սահմաններում Արմեն Սահակյանն իր քրոջն անհանգստացնելու կապակցությամբ համաքաղաքացի Աշոտ Այվազյանից

պարզաբանում

ստանալու

նպատակով

նախապես

պայմանավորվածության համաձայն իր ընկերներ` Արեն Մնացականյանի և Տարոն Կոստանդյանի հետ գնացել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա, որտեղ հանդիպել են Աշոտ Այվազյանին և նրա ընկերներ Գագիկ Ջիլավյանին, Վարուժան Պողոսյանին

և

Էդուարդ

Մուրադյանին:

Հիշյալ

հարցի

պարզաբանման

կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Էդուարդ Մուրադյանը նույն պողոտայի 48 շենքի դիմաց նախապես իր մոտ եղած սուր ծակող, կտրող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածել է Արմեն Սահակյանի որովայնի առաջնային պատին` վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս ու տեսնելով դեպքի վայր ժամանող ոստիկանության աշխատակիցներին, դիմել փախուստի (տե՛ս նյութեր, թերթ 22):

2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Դ.Ղազախեցյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Է.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է: Նույն որոշմամբ դատարանը մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը:

3

3. Պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանը: 2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Է.Մուրադյանի պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 5.

Վերաքննիչ

դատարանի

որոշման

՛Վերաքննիչ

բողոքի

հիմքերը,

հիմնավորումները և պահանջը բաժնում արձանագրված է. ՛Ըստ պաշտպանի` խախտվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ, 129-րդ, 1311-րդ, 132-րդ հոդվածների պահանջները: 2012 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 12.45-ին պաշտպան Գ.Հարությունյանը Էդուարդ

Մուրադյանին

ձերբակալումից

ազատելու

մասին

միջնորդություն

է

ներկայացրել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Դ.Ղազախեցյանին` ձերբակալման 72

ժամյա

ժամկետը

լրանալու

պատճառաբանությամբ:

Քննիչը

մերժել

է

միջնորդությունը` պատճառաբանելով, որ հարցաքննությունից հետո նա բաց է թողնվել, սակայն իր այդ պատճառաբանությունը հիմնավորող որևէ փաստական տվյալ չի վկայակոչել:

Ժամը 14.00-ին` դատական նիստը սկսելուց հետո, ձերբակալման ժամկետը լրանալու և Է.Մուրադյանի անձնական անձեռնմխելիության խախտման մասին տեղեկացվել է նաև դատարանը, սակայն հաշվի չի առել և դատաքննության ընթացքում մեղադրյալը շարունակվել է պահվել ոստիկանների հսկողության տակ: Պաշտպանը նշել է, որ 2012 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 16.00-ի սահմաններում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Էդուարդ Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցած միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Այսպիսով` Է.Մուրադյանը հարկադրաբար ազատությունից զրկվել է, այսինքն փաստացի արգելանքի տակ պահվել է 2012 թվականի նոյեմբերի 07-ից ժամը 10.30ից, ուստի ձերբակալման 72 ժամյա ժամկետը լրացել էր 2010 թվականի նոյեմբերի 10ին ժամը 10.30-ին: Փաստորեն, մինչև դատարանի որոշման հրապարակելու պահը նա

4

շուրջ 5 ժամ 30 րոպե ապօրինի պահվել է անազատության մեջ և դատարանը տեղեկացված լինելով այդ մասին ոչ միայն չի վերացրել այդ խախտումը, այլ նաև իր որոշմամբ չի արձանագրել այն, այնինչ պարտավոր էր դա անել (տե՛ս նյութեր, թերթ 77․:

6.

Վերաքննիչ

դատարանի

պատճառաբանությունները

և

որոշման

եզրահանգումը

՛Վերաքննիչ

բաժնում

դատարանի

առկա

է

հետևյալ

ձևակերպումը. ՛(…․ Նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են դեպքին մեղադրյալի առնչության մասին:

Տվյալ

դեպքում

՛Հիմնավոր

կասկած

հասկացության

վերը

նշված

մեկնաբանության համատեքստում վերլուծելով առկա փաստական տվյալները Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Էդուարդ Մուրադյանն ունի առնչություն իրեն վերագրվող հանցավոր արարքի հետ:

(…․

Քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ,

ՀՀ

վերաքննիչ

քրեական

դատարանը,

հաշվի

առնելով

մեղադրյալին

մեղսագրված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը (…), ինչպես նաև այն, որ չեն վերացել և շարունակում են առկա լինել Էդուարդ Մուրադյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները (…), հետևաբար առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերացնելու համար: (…․

Ինչ վերաբերում է պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկներին, ապա նշված հանգամանքները նախաքննության այս փուլում չեն կարող գրավի երաշխիք հանդիսանալ:

Հետևաբար, Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ քննիչի կողմից դատարան

ներկայացված

միջնորդությունը

համապատասխանում

է

գործող

օրենքների պահանջներին և կայացնելով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում և մեղադրյալին կալանքից գրավով ազատելը

թույլատրելի

ճանաչելու

վերաբերյալ

պաշտպանի

միջնորդությունը

մերժելու մասին որոշում, ընդհանուր իրավասության դատարանը չի խախտել ՄԻԵԿի, ՄԻԵԴ-ի, ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, հետևաբար դատարանի որոշումը պետք է թողնել ուժի մեջ այն

5

օրինական և հիմնավորված լինելու պատճառով, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել (տե՛ս նյութեր, թերթ 78-79․:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ Է.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու

մասին Առաջին ատյանի

որոշումները

կայացվել

իրավունքների

և

են

ՀՀ

հիմնարար

դատարանի և

Սահմանադրության

ազատությունների

Վերաքննիչ դատարանի

16-րդ,

18-րդ,

՛Մարդու

պաշտպանության

մասին

եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 13-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6րդ, 103-րդ, 129-րդ, 1311-րդ, 132-րդ, 135-րդ, 136-րդ, 285-րդ և 393-րդ հոդվածների պահանջների

խախտումներով:

Մասնավորապես,

Է.Մուրադյանի

նկատմամբ

կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի

ճանաչելու

մասին

ստորադաս

դատարանների

որոշումները

պատճառաբանված չեն:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը վկայակոչել է Գագիկ Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 և Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները և նշել, որ սույն գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերը հակասում են վերոնշյալ որոշումներին:

Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ վերաքննիչ բողոքում նշել է իր պաշտպանյալին ձերբակալելու ընթացքում թույլ տրված խախտումների մասին, որոնք Վերաքննիչ դատարանը շարադրել է իր որոշման մեջ, սակայն դրանց կապակցությամբ որևէ եզրահանգում չի արել և այդ առումով իր դատական ակտը չի պատճառաբանել: Փոխարենը Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ եզրահանգումներ է արել հիմնավոր կասկածի վերաբերյալ, որի կապակցությամբ վերաքննիչ բողոքում որևէ հարց բարձրացված չի եղել:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ մեջբերել է այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում են կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունների քննարկմանը:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը,

քննարկման

առարկա

չդարձնելով

ՀՀ

Սահմանադրությամբ

6

երաշխավորված

ազատության և

անձնական

անձեռնմխելիության իրավունքի

խախտման փաստի վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները մեղադրյալ Է.Մուրադյանին զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

8. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 10ի, Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումները և մեղադրյալ Է.Մուրադյանին անհապաղ ազատ արձակել արգելանքից, կամ կայացնել նոր դատական

ակտ

թույլատրելի

ճանաչելով

Է.Մուրադյանի

նկատմամբ

գրավի

կիրառումը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից երկու հարց է բարձրացվել, որոնցից առաջինը վերաբերում է Է.Մուրադյանին կալանավորելու հիմքերի առկայության, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատճառաբանված չլինելուն ՜տե՛ս սույն որոշման 6-րդ կետը․, երկրորդը Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա անհամապատասխանությանը,

ինչպես

նաև

Է.Մուրադյանի

ձերբակալման

օրինականությանը ՜տե՛ս սույն որոշման 7-րդ կետը․:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված առաջին

հարցին

հնարավոր

չէ

պատասխանել

առանց

երկրորդ

հարցին

անդրադառնալու, ուստի Վճռաբեկ դատարանը նախ և առաջ քննության է առնում Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերում

առկա

անհամապատասխանության

վերաբերյալ

բողոքաբերի

բարձրացրած երկրորդ հարցը:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը:

11. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր

խախտված իրավունքները վերականգնելու

(…) համար հավասարության

պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…):

7

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` ՛1. Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: (…)

4. (…) քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք

է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն

իրականացնող մարմինը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` ՛1. (…) Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան (…)

10. Քրեական վարույթն իրականացնող մարմինը բողոքի վերաբերյալ ընդունում է պատճառաբանված որոշում (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…) 4.

Դատարանի

դատավճիռը

պետք

է

լինի

պատճառաբանված:

Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները:

Մեջբերված օրենսդրական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛՜…․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

358-րդ

հոդվածով

սահմանված`

դատավճռին

ներկայացվող

օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին): ՜…․ Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

՜…․ Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական

ստուգման

ենթարկելու

բողոքարկվող

դատական

ակտի

8

օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման ՜տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-19-րդ կետերը․:

12. Գ.Ղազարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛[Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

(...)

ՀՀ

քրեական

կառուցվածքին

և

դատավարության

բովանդակությանը

օրենսգրքով

որոշակի

դատական

պահանջներ

ակտի

ներկայացնելը

պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական

ակտի

տարբեր

կառուցվածքային

մասերում

(ներածական,

նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, (...) հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 19-20-րդ կետերը․:

Ա.Հարությունյանի գործով որոշման մեջ վերահաստատելով Գ.Ղազարյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՛(...) դատական ակտի եզրափակիչ մասում առկա եզրահանգումները պետք է բխեն նույն դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված հետևություններից

և

համապատասխանեն

դրանց:

Հետևաբար,

վերաքննիչ

դատարանի կողմից կայացվող վերաքննիչ բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասում առկա եզրահանգումը նույնպես պետք է համապատասխանի

նկարագրական-պատճառաբանական

մասում

շարադրված

9

վերլուծությանը ՜տե՛ս Աննա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11 որոշման 14-րդ կետը․:

13. Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում դատարանի կողմից անձի ձերբակալման օրինականությունը քննարկելու հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Միքայելյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(…) մարդու հիմնարար իրավունքները, որպես անմիջականորեն գործող իրավունք, կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձերբակալման օրինականությունը չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության շրջանակից, և հարկադրանքի այդ միջոցի կիրառման ընթացքում թույլ

տրված

խախտումները

պետք

է

արժանանան

համարժեք

իրավական

գնահատականի և հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների: Հակառակ դեպքում կխախտվի ձերբակալվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Ուստի կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է

ձեռնարկել

Հայաստանի

Հանրապետության

օրենսդրությամբ

սահմանված

համապատասխան միջոցներ (…) ՜տե՛ս Գագիկ Գառնիկի Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվԵԱԴԴ/0085/06/09 որոշման 34-րդ կետը․:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Գ.Հարությունյանը վերաքննիչ բողոքում վիճարկել է իր պաշտպանյալի ձերբակալման գործընթացի օրինականությունը պնդելով, որ Է.Մուրադյանը փաստացի արգելանքի տակ պահվել է թույլատրելի 72 ժամից ավելի, և Առաջին ատյանի դատարանը, տեղեկացված լինելով խախտման մասին, իր որոշմամբ չի արձանագրել այն: Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման հիմնավորվածությունը, իր որոշման ՛Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը բաժնում մանրամասն շարադրել է պաշտպանի վերոհիշյալ փաստարկը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), սակայն դատական ակտի պատճառաբանական մասում դրան չի անդրադարձել և քննարկման առարկա չի դարձրել:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես`

՛Վերաքննիչ

դատարանի

պատճառաբանությունները

և

10

եզրահանգումը հատվածում վերլուծել է հիմնավոր կասկածի ինստիտուտը, որի կապակցությամբ վերաքննիչ բողոքում որևէ փաստարկ ներկայացված չի եղել, ինչպես նաև մեջբերել է այնպիսի ձևակերպումներ, որոնք վերաբերում են կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունների քննարկմանը ՜տե՛ս սույն որոշման 6-րդ կետը․, մինչդեռ վերաքննության կարգով բողոքարկված է եղել կալանքը որպես խափանման մջջոց ընտրելու և ոչ թե ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Այլ խոսքով Վերաքննիչ դատարանի դատական ակտի նկարագրականպատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա է անհամապատասխանություն. դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրված եզրահանգումը չի բխում նույն ակտի նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված վերլուծությունից:

16. Սույն որոշման 11-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրյալ Է.Մանուկյանի ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները դուրս են մնացել դատական վերահսկողության շրջանակից, ինչը կարող է հանգեցնել մեղադրյալի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշման եզրափակիչ մասը չի համապատասխանում նույն դատական

ակտի

նկարագրական-պատճառաբանական

մասում

շարադրված

վերլուծությանը:

17. Սույն որոշման 11-16-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27ի որոշումը հիմնավորված չէ: Մասնավորապես, սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358րդ հոդվածի խախտում: Նշված խախտումն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը բեկանելու հիմք է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով

11

խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեղադրյալ Էդուարդ Գուրգենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: 18.

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է

նաև,

որ

Է.Մուրադյանին

կալանավորելու հիմքերի առկայության, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները պատճառաբանված չլինելու վերաբերյալ բողոքաբերի հարցին ՜տե՛ս սույն որոշման 6-րդ կետը․ հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման նախորդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Էդուարդ Գուրգենի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 փետրվարի, 2013 թ.
Գործի #:
ԼԴ/0166/06/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել