ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 24 - ին «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:»: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության գաղտնիությունը, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակող հակահետախուզական գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) հանդիսանում են տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմին, օրենքով սահմանված կարգով իրականացնում են պետական վերահսկողություն.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.6-րդ կետերով. «5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը. 5.2) համակարգում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքները. 5.3) մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի մշակմանը. 5.4) իրականացնում են պետական մարմինների տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների, ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթ. 5.5) համակարգում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը. 5.6) մշակում են Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը, որը հաստատվում է Կառավարության որոշմամբ.».
3) 13-րդ կետի «ունեն» բառը փոխարինել «կիրառում են» բառերով, իսկ «լուսանկարահանման և» բառերը՝ «լուսանկարահանման համար նախատեսված» բառերով.
4) 55-րդ կետը «տեղեկատվության պաշտպանության» բառերից առաջ լրացնել «տեղեկատվական անվտանգության ապահովման և» բառերով.
5) 59-րդ կետի «տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական» բառերը փոխարինել «և հեռահաղորդակցական» բառերով.
6) 60-րդ կետի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով: Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «բացահայտման և կանխման» բառերը փոխարինել «հայտնաբերման, բացահայտման, կանխման, խափանման» բառերով.
2) 5-րդ մասի «Պետական մարմինները և կազմակերպությունները» բառերը փոխարինել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները» բառերով.
3) 6-րդ մասի «օպերատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական» բառերով: Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ)» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.
2) 6-րդ մասի «քաղաքացիական անձնակազմի» բառերը փոխարինել «քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով: Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական պաշտպանությունն» բառերը փոխարինել «սոցիալական ապահովությունն» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2022 թ. դեկտեմբերի 14 Երևան ՀՕ-449-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-449-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.12.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.12.2022 Հիմնական ակտ 24.11.2022, ՀՕ-449-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 28.12.2001, ՀՕ-294 28.12.2001, ՀՕ-294 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-449-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
