ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մարտի 26-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածում՝ 1) 2-րդ մասի «9» թիվը փոխարինել «13» թվով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 կամ 5 տուգանային միավոր:»: Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասում «2» թիվը փոխարինել «3» թվով: Հոդված 3. Օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին մասում «1» թիվը փոխարինել «1.5» թվով: Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝ 1) 11-րդ մասի «1» թիվը փոխարինել «1.5» թվով.
2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր։».
3) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «13. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:».
4) 17-րդ մասի «2» թիվը փոխարինել «3» թվով.
5) 18-րդ մասի «3» թիվը փոխարինել «4» թվով: Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում «4» թիվը փոխարինել «5» թվով: Հոդված 6. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասում «9 կամ ավելի» բառերը փոխարինել «13 կամ ավելի» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «0.5» թիվը փոխարինել «1» թվով.
2) 2-րդ մասի «1» թիվը փոխարինել «1.5» թվով: Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկվում է 13 տուգանային միավոր, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին վարելու իրավունքը կասեցված անձանց 13 տուգանային միավորը հատկացվում է կասեցման ժամկետի ավարտին հաջորդող օրը։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-75-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-75-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.05.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.03.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.04.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.05.2025 Հիմնական ակտ 26.03.2025, ՀՕ-75-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-75-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
