Մադոյան — ՎԴ/4511/05/24
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել
Ամբողջ Տեքստ
ՀԱՏ 2275
22 ե" Հ»
ՍԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4511/05/24
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4511/05/24
Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հունվարի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2024 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.08.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 20.06.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետվ պայմանավորված
գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 68-րդ գլխով սահմաեված կարգը, 342-րդ ն 345-րդ հոդվածները, չի կիրառել կամ թերի է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի Լին մասը, 96-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 9-րդ մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի Լին ն 2-րդ կետերը, հաշվի չի առել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով
Տվյալ դեպքում հարկային մարմինը, պահպանելով ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ Ա 345-րդ հոդվածներով ամրագրված ստուգման/ուսումնասիրման արդյունքների ամփոփման կարգը, հարկ վճարողին էլեկտրոնային ծանուցման եղանակով տրամադրել է կազմված փաստաթղթերն ու նյութերը, որպիսի պայմաններում թիվ 41847722 ակտն անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանի կողմից համարվում է ստացված հենց 11.01.2024 թվականին: Նշվածը հիմք է տալիս փաստելու, որ սույն վարչական ակտն ուժի մեջ է մտել 12.01.2024 թվականին, որպիսի պայմաններում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսած մինչն 12.03.2024 թվականը` երկամսյա ժամկետի պահպանմամբ, անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանը թիվ 4184772 ակտը կարող էր բողոքարկել Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով կամ դատարան, ինչը չի արել:
Հայցվորը հայցադիմումի ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ չի ներկայացրել որնէ ծանրակշիռ փաստարկ, որից ելնելով` ստորադաս ատյանները կարող էին բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի:
Հատկանշական է այն, որ հարկային մարմնի Ա հարկ վճարողի շփումը նվազագույնի հասցնելու, վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կոմիտեն
Յ
հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին: Թիվ ՀՕ-55-Ն օրենքով 04.03.2022 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ն լրացումներն ուժի մեջ են մտել 01.07.2022 թվականից: Հետնաբար հայցվորը ողջամտորեն կարող էր ն պարտավոր էր տեղյակ լինել ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների Աե լրացումների մասին, հատկապես, երբ Կոմիտեն պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել| է հանրությանն այն մասին, որ 0110.2022 թվականից հարկային ստուգումներին Ա ուսումնասիրություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նան հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով ն համարվում են պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու օրվանից:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը ոչ միայն իր որոշմամբ եկել է սխալ եզրահանգման, այլն որնէ վերլուծություն չի կատարել վկայակոչված ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ ն 345-րդ հոդվածների վերաբերյալ, որոնք ուղղակիորեն սահմանում են ուսումնասիրման արդյունքների ամփոփման կարգը, այլ ընդամենն արձանագրել է, որ հայցվորը տվյալ մասնավոր դեպքում վիճարկվող վարչական ակտին ն կից նյութերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու ն դրանք ստանալու միայն իր դիմումի հիման վրա՝ 18.04.2024 թվականին: Այնուամենայնիվ, հարգելի ճանաչելով հայցվորի ներկայացրած բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը՝ առանց որնէ հիմնավոր պատճառի, Դատարանն ակնհայտորեն անտեսել է օրենսդրական մակարդակով նախատեսված իրավակարգավորումը, ինչն արժեզրկել է օրենսդրի կողմից իրավական որոշակիության ապահովմանն ուղղված նորմատիվ բնույթ կրող իրավական ֆիկցիայի ամրագրումը:
Վարույթ իրականացնող մարմինը ՀՀ հարկային օրենսդրության ն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այն է՝ պահպանելով ն. կիրառելով ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածով ամրագրված ստուգման արդյունքների ամփոփման կարգը, տնտեսվարող սուբյեկտին է ուղարկել վերջինիս նկատմամբ իրականացվող հարկային ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, սակայն հարկ վճարողը, ըստ էության, հրաժարվել է հարկային մարմնի կողմից կազմված փաստաթղթերը ստանալուց, քանի որ սեփական ռիսկի հիման վրա դրսնորել է հարկ վճարողի համար անհետնողական վարքագիծ մուտք չի գործել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, այն պարագայում, երբ հարկ վճարողն ի սկզբանե տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող հարկային ուսումնասիրության մասին: Ուստի իրավական ֆիկցիայի հիման վրա համարվում է, որ հայցվորը վարչական ակտը ստացել է, իսկ նման պայմաններում անբարենպաստ հետնանքները կրում է հայցվոր կողմը:
Այսպիսով, սույն գործի շրջանակներում լրացել է օրենքով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, որպիսի փաստը գործնականում ընդունել են ն' հայցվորը, ն" ստորադաս ատյանները, ուստի հաշվի առնելով, որ միջնորդությամբ չի ներկայացվել որնէ ծանրակշիռ փաստարկ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ,
4
միջնորդությունը ենթակա էր մերժման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Բացի այդ, սուն վարչական գործով Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշման ուժի մեջ մտնելու պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որում հարկային մարմնի կողմից կայացված վարչական ակտը չստանալու նպատակով կամ ստանալու պայմաններում նույնիսկ, տնտեսվարող սուբյեկտը կարող է մտածված կերպով մուտք չգործել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջ, Աո վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պայմաններում, յուրաքանչյուր պահի այն վիճարկել դատական ատյաններում՝ հասնելով իր համար դրական արդյունքի: Նշված իրավիճակը գործնականում կարող է հանգեցնել անբարենպաստ դատական պրակտիկայի ձնավորման, ինչպես նան արժեզրկել ՀՀ հարկային օրենսգրքի 68-րդ գլխով սահմանված հարկային ստուգումների ամփոփման կարգը՝ վերածելով այն ձնական բնույթի:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.08.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստուգման ակտի' հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանուցման, ինչպես նան տվյալ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումով ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձեահատկություններին վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն
5
պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) տեսանկյունից` դատարան դիմելու իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների անբաժան մասն է (տե՛ս, 2սեզօ մ. ՇԻօծեօ (ՄՊ), թիվ 40160/12 գանգատով Եվրոպական դատարանի 05.04.2018 թվականի վճիռը, կետ 76):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ :հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տես, Ճտհլոջմռոծ . 1 ԼՍողօմ հխոջմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Տէսեեյոջջժ ռոժ Օէհօհտ չ. հօ Սուօժ հՓոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու
6
դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, ստոս Շիծօոցիօ Մ. Թօտզո. գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, ն որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին՝ համապատասխան հայցի առկայություն, երկրորդ՝ հայցի ներկայացում վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տես, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են նան հայցադիմումի ներկայացման ժամկետներին: Միաժամանակ սահմանված են հայցադիմումի ներկայացման ժամկետները չպահպանելու իրավական հետնանքները, որոնք դրսնորվում են դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու ն հայցադիմումի ընդունումը մերժելու միջոցով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները՝ ըստ հայցատեսակների: Վիճարկման հայցի համար նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նուն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
7
Հաշվի առնելով ինչպես վկայակոչված իրավակարգավորումները, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի ն Եվրոպական դատարանի վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության ու անվտանգության պաշտպանության համատեքստում դատական պաշտպանության իրավունքի արդարացի սահմանափակման եղանակներից մեկը ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետային սահմանափակումն է: Օրենսդիրը որպես վարչական ակտի վիճարկման ժամկետի ելակետ ընդունել է տվյալ վարչական ակտը հասցեատիրոջը պատշաճ ծանուցելուն հաջորդող (տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու) օրը:
Այսպիսով, պարզ է դառնում, որ քանի դեռ վարչական ակտի հասցեատերը պատշաճ կերպով չի ծանուցվել վարչական ակտի վերաբերյալ, ապա տվյալ ակտը չի կարող իրավական հետնանքներ ունենալ:
27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ. «(...) շահագրգիռ սուբյեկտների կողմից (...) պատշաճ ծանուցված լինելը" վերջիններիս իրավունքների պաշտպանության Շօոմյեօ տյոծ զառ ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարնոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել երանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստին ծանուցման իեստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձնական բնույթ, այլ պետք է ուղղված լինեե (..) սուբյեկտի (.) Սահմանադրությամբ ն օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի (...) արդյունավետ ծանուցման (...) ընթացակարգ, որը գործնականում կբացառի (...) շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները»:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի իրավական պաշտպանության միջոցներին, արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե գործնական ն թե՛ իրավական առումներով, մասնավորապես՝ այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (ե՛ս, ԽԱՍՇ մ. 1խոթյ/ թիվ 22492/93 գանգատով Եվրոպական դատարանի 28.03.2000 թվականի վճիռը, կետ 91, տե՛ս եան, |.էո/0/5 չ. ՇՐօօ66 թիվ 31107/96 գանգատով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը, կետ 66):
Եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի իրավունքներին միջամտող որոշման ծանուցման հանգամանքին, նշել է, որ հայց ներկայացնելու կամ բողոք բերելու իրավունքը պետք է առկա լինի հենց այն պահից, երբ կողմերը կարող են տեղեկացված լինել իրենց նկատմամբ պարտականություններ սահմանող կամ իրենց օրինական իրավունքները կամ շահերը պոտենցիալ խախտող որոշման մասին (տե'ս, ԽՈոՕՋ01| ԷՏ6օԼռոօ զոժ Օէիօջ չ. Տքռո թիվ 55782/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կեւր 37:
Եվրոպական դատարանը նան նշել է, որ իր դերն այսպիսի դեպքերում, այն է, որ որոշի, թե արդյոք դիմումատուները կարողացել են հույս դնել մի հետնողական համակարգի վրա, որն արդար հավասարակշոություն է հաստատում իշխանությունների ն իրենց շահերի միջն: Եվրոպական դատարանը պետք է պարզի, թե արդյոք դիմումատուները հստակ, գործնական ն արդյունավետ հնարավորություն ունեին
8
վիճարկելու համապատասխան վարչական ակտը (տե'ս, Լօյ/ Լօ)/ Շօտքօո)/ Լ/ո/6ժ մ. Խ/ՕԼռ թիվ 30633/11 գանգատով Եվրոպական դատարանի 23.07.2013 թվականի վճիռը, կետ 56):
Թեն Եվրոպական դատարանը նշել է, որ իր իրավասությունը չէ որոշել, թե ինչպես պետք է հրապարակվեն խնդրո առարկա ծանուցումները, վերը նշված սկզբունքներից բխում է, որ եթե բողոքարկվում է վարչական մարմնի այն որոշումը, որը կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ երրորդ անձանց վրա, ապա անհրաժեշտ է համակարգ, որը հնարավորություն կտա այդ անձանց ժամանակին տեղեկացվել նման որոշման մասին: Սա պահանջում է, որ որոշումը կամ դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը հասանելի լինի նախապես որոշված ն հրապարակված ձնով, որը հեշտությամբ հասանելի է բոլոր պոտենցիալ անմիջականորեն ազդեցության ենթարկվող անձանց: Նման հասանելիության համար բավարար երաշխիքների առկայության դեպքում, սկզբունքորեն պետության գնահատման սահմաններում է ընտրել բացառապես էլեկտրոնային միջոցներով հրապարակման համակարգը: Եվրոպական դատարանը նշել է նան, որ, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ այն որոշումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ անձանց վրա, ն որոնց դեմ անձինք կարող են առարկել կամ բողոքարկել, բացառապես էլեկտրոնային միջոցներով հանրությանը ծանուցելու պրակտիկան սպառնում է այն քաղաքացիների չծանուցմանը, ովքեր չունեն մուտք դեպի ինտերնետ կամ ովքեր համակարգչային կիրառման տեսանկյունից անգրագետ են (տե'ս, Տեշհհոց Լռոմջօ6ժ Տլօօոեօոջօո ռոմ Օիծոտ Ս. հօ ԽՓլհօռոժջ թիվ 19732/17 գանգատով Եվրոպական դատարանի 19.01.2021 թվականի վճիռը, կետեր 47, 52):
Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ն Եվրոպական դատարանի՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման համակարգերի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրությամբ պետք է նախատեսված լինեն անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորող իրավակարգավորումներ, որի համար կարնորագույն պայման է անձի իրավունքներին ն (կամ) օրինական շահերին առնչվող որոշման ընունմանն ուղղված վարույթի հարուցման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), միջամտող որոշման կամ պարտադիր ծանուցման ենթակա այ փաստաթղթերի վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ծանուցման համակարգի ընտրությունը բացառապես օրենսդրի գնահատման սահմաններում է, սակայն տվյալ հայեցողությունը բացարձակ չէ ո սահմանափակված է բավարար երաշխիքների առկայության նախատեսման պահանջով: Մասնավորապես որոշումը կամ դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը պետք է հասանելի լինի նախապես սահմանված նս հրապարակված այնպիսի ձնով, որը հեշտությամբ հասանելի լինի այն անձանց շրջանակին, ում իրավունքներին անմիջականորեն առնչվում է տվյալ որոշումը կամ դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:
Բացի այդ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման համակարգերը պետք է գործարկվեն այնպես, որ ծանուցման ենթակա որոշումը կամ դրա վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, մատչելի լինի նան այն անձանց,
9
որոնք չունեն ինտերնետ հասանելիություն կամ բավարար հմտություններ համակարգչից օգտվելու համար:
Այսպես. համապատասխան փաստաթղթերի ծանուցման տարակերպ համակարգեր են նախատեսված «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ն տարբեր հատուկ օրենքներում (այդ թվում նան՝ ՀՀ հարկային օրենսգրքում):
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որնէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, ն, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տես, «Բար» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8136/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային մարմնի կողմից հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող ՀՀ հարկային օրենսգրքով ն օրենքով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի, այդ թվում` որոշումների ծանուցման կարգը, ինչպես նան այդ փաստաթղթերի ուժի մեջ մտնելու կարգը նախատեսվում են ՀՀ հարկային օրենսգրքով:
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորն նշված հասկացություններն ունեն հետնյալ իմաստն ու նշանակությունը. (...)
64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր` հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով ն օրենքով նախատեսված փաստաթղթեր (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր), ինչպես նան հարկային ստուգումների ն ուսումնասիրությունների շրջանակներում հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր ակտերի ն արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ).
66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկային մարմնի հաշվետվություններիի ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրում, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:
Օրենսգրքի 330-րդ հոդվածի համաձայն՝ հարկային ն լիազոր մարմինների հսկողության շրջանակներում իրականացվող վարչական վարույթի նկատմամբ կիրառվում
10
են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ:
Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային ստուգումների դեպքում՝ ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը)րլ|3ք9համարվոմ է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Նույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հարկային մարմնին վերապահել է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 64րդ կետով նախատեսված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը (հարկային ստուգումնեի ն ուսումնասիրությունների շրջանակներում հարկային մարմնի կողմից կազմվող՝ Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր՝ հանձնարարագրեր, ակտերի ն արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ) հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցելու իրավասություն: Մասնավորապես՝ Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով հստակ արձանագրվել է, որ հարկային ստուգումների դեպքում՝ ակտի (նախագծի)` այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից, Ա ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով, անդրադառնալով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկելու կարգավորումներին, արձանագրել է հետնյալը.
պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, կարող է համարվել անձի` պատշաճ ծանուցման եղանակ, քանի որ հարկ վճարող սուբյեկտները (անհատ ձեռնարկատերերը Ա իրավաբանական անձինք) ն հարկային գործակալները համապատասխան ոլորտում մասնագիտացված գործունեություն իրականացնող պրոֆեսիոնալ սուբյեկտներ են, որոնք, օգտվելով հարկ վճարողի անձնական էջից,
11
ներկայացնում են հաշվետվություններ հարկային մարմնին: Բացի այդ, ծանուցման տվյալ եղանակը համապատասխանում է Եվրոպական դատարանի սահմանած չափանիշներին, քանի որ առնվազն նախապես հրապարակված եղանակով է իրականացվում ծանուցումը, ինչպես նան վերոնշյալ անձանց՝ մասնագիտացված գործունեություն իրականացնող պրոֆեսիոնալ սուբյեկտներ լինելու հանգամանքը բացառում է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթի մասին նրանց չիրազեկվելու հանգամանքը՝ պայմանավորված համացանցին անհասանելիությամբ կամ համակարգչային կիրառման տեսանկյունից անգրագիտությամբ:
Այսպիսով, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցումը կարող է իրականացվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, որին հաջորդող օրն էլ համապատասխան փաստաթուղթը համարվում է ուժի մեջ մտած:
Վերոգրյալի հիման վրա՝ անդրադառնալով դատարան վիճարկման հայց ներկայացնելու ժամկետներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկման ելակետը տվյալ գործերով համարվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու, այն է՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելուն հաջորդող օրը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, որից էլ հաշվարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետի հոսքը (տե'ս, «Բար» ՍՊ բեկերությունն ըեդդեմ ՀՀ պետական եկամուրեերի կոմիտեի թիվ ՎԴ/8136/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը):
Այսպիսով 66վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ կարգավորման է ենթարկել հարկային ստուգումների դեպքում ակտի (նախագծի) վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման ներկայացելու կարգը, այն է՝ սահմանելով էլեկտրոնային ծանուցման եղանակը: Ուստի, ստուգման ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվություննեի ներկայացման էլեկտրոնային 6կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից ն ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից: Նման ապայմաններում վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ժամկետի հոսքը սկսում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու, այն է՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային 6կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելուն հաջորդող օրը, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից:
12
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 14184772 ստուգման ակտը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանը 02.05.2024 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու Ա գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշում, որով արձանագրել է նան հետնյալը. «ինչ վերաբերում է բաց թողեված դատավարական ժամկետը վերակաեգնելու վերաբերյալ միջնորդությանը, ապա (.) այն քննարկման ենթակա չէ, քանզի ըստ ներկայացված միջնորդության հայցվորի կողմից դատավարական ժամկետ բաց չի թողեվել» (հավելվածի գ. թ. 23-24):
ՀՀ վարչական դատարանում 17.06.2024 թվականին մուտքագրվել է Կոմիտեի միջնորդությունը վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ այն հիմնավորումներով, որ Կոմիտեն 11.01.2024 թվականին կայացրել է թիվ 4184772 ակտը, որը նույն օրը, ժամը 11:45-ին տեղադրվել է հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջում, որպիսի պայմաններում հայցվորը սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով ստացել է, ուստի հայցը ներկայացրել է սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ (հավելվածի գ թ. 32-35):
Դատարանը 20.06.2024 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «հայցվորը Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11012024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտը բողոքարկելու մասով բաց է թողել վիճարկման հայց հարուցելու երկամսյա ժամկետը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է 25.04.2024 թվականին, մինչդեռ վիճարկվող վարչական ակփը ուժի մեջ է մտել 12.01.2024 թվականին, հետնաբար Հայցվորի կողմից խախտվել է վարչական ակտի վիճարկման երկամսյա ժամկետը: (-): (-) վարչական վարույթի նյութերից երնում է, որ վիճարկվող վարչական ակտը ն դրա կայացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը թղթային տարբերակով Հայցվորին չեն ուղարկվել: Թեն վիճարկվող վարչական ակտը ՀՀ հարկային օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2րդ կերտի համաձայն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրվելու միջոցով համարվում է Հայցվորին հանձնված, սակայն Հայցվորը եշված վարչական ակտին ն դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերին ամբողջությամբ ծանոթանալու հեարավորություն ձեռք է բերել միայն իր դիմումի հիման վրա 18.04.2024 թվականին դրանք ստանալուց հետո: Դատարանի գնահատմամբ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու հանգամանքը դեռես չի հիմեավորում վարչական ակտի հասցեատիրոջ
13
կողմից դրա մասին փաստացի իրազեկված լինելու հանգամանքը, իսկ վարչական ակտը ն դրա կազմման համար հիմք հանդիսացող վարույթի նյութերն անհրաժեշտ են արդյունավետ դատական պաշտպանությունը կազմակերպելու համար: (..) վիճարկվող վարչական ակտը ն նշված փաստաթղթերը ստանալուց հետո Հայցվորը միջոցներ է ձեռնարկել իր դատական պաշտպանության իրավունքը իրականացնելու ուղղությամբ ն 25.04.2024 թվականին Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ըեթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 1.012024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտի դեմ ներկայացրել է վիճարկման հայց: Այսինքն՝ Հայցվորը, փաստացի ստանալով վիճարկվող վարչական ակտը, ակտիվ գործողություններ է իրականացրել 11.01.2024 թվականի թիվ 4184772 ակտը վիճարկելու համար, երա կողմից չի ցուցաբերվել անգործություն»:
Վերաքննիչ դատարանը 28.08.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 20.06.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողել 39իէ անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(..) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտը Հայցվորին է հանձեվել միայն 18.04.2024 թվականին, ինչպիսի փաստը հաստատվում է գործում առկա Հարկադիր կատարումե ապահովող ծառայության թիվ Ե-59025-2024 գրությամբ, այսինքե' երկամսյա ժամկետի հաշվարկը հոսել է 2024 թվականի ապրիլի 19-ից, իսկ հայցադիմումն առձեռն Դատարան է ներկայացվել 2024 թվականի ապրիլի 25-ին, հետնաբար Վերաքենիչ դատարանը գալիս է հետնության, որ Հայցվորը չի ցուցաբերել անգործություն ն ձեռնարկել է միջոցեեր' իր իրավունքների արդյոււավեր պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ, ն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 1.012024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտը վիճարկելու եպատակով Հայցվորը դատական պաշտպանության է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի պահպանմամբ, ուստի Դատարանը, կայացնելով վիճարկման հայց ներկայացնելու բաց թողեված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշում, կայացրել է ճիշ դատական ակտ»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետնությունների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սուն գործի փաստերի համաձայն Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը 11.01.2024 թվականին կայացրել է թիվ 4184772 ստուգման ակտը (հավելվածի գ. թ. 48-52):
Ստուգման ակտն անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանին է ներկայացվել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով: Գործում առկա «Փաստաթղթերը հարկ վճարողի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջում տեղադրված լինելու
14
վերաբերյալ հավաստում» վերտառությամբ փաստաթղթի ուսումնասիրությունից պարզվել է, որ վիճարկվող 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հայցվորի անձնական էջում տեղադրվել է 11.01.2024 թվականին, ժամը 11:45-ին (հավելվածի գ. թ. 53):
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ է մտել 12.01.2024 թվականին, որպիսի պայմաններում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսած մինչն 13.03.2024 թվականը՝ երկամսյա ժամկետի պահպանմամբ, անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանը կարող էր դիմել ՀՀ վարչական դատարան Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 11.01.2024 թվականի թիվ 4184772 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջով, այնինչ անհատ ձեռնարկատեր Հակոբ Մադոյանը հայցը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 25.
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/4511/05/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
