ՎԴ/4786/05/09
Ամփոփում
քննելով (Արմֆրագազե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի` 38.127.000 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը կատարելուն Ընկերությանը պարտադրելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/4786/05/09
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Վարչական գործ թիվ ՎԴ/4786/05/09
2010թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով (Արմֆրագազե ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի` 38.127.000 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը կատարելուն Ընկերությանը պարտադրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտը:
2
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությունից բռնագանձել Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության 22.09.2009 թվականի թիվ 1005093 ստուգման ակտով առաջադրված 38.127.000 ՀՀ դրամ պարտավորության գումարը: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.04.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածները, <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի <<Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին>> թիվ 2052-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, 86-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Ստուգման ակտով նախատեսված շահութահարկի պարտավորությունը հարկային տեսուչների կողմից առաջադրվել է Ընկերության կրեդիտորական պարտքերը <<դուրս գրված>> ճանաչելու պատճառով։ Այդ պարտքերը դուրս գրված են ճանաչվել հարկային մարմնի նախաձեռնությամբ` առանց ստուգելու պարտքերն այդպիսին ճանաչելու իրավական հիմքերի առկայությունը։ Ավելին, ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի <<Կազմակերպությունների
(բացառությամբ
բանկերի
և
ապահովագրական
ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրմանկարգը հաստատելու մասին>> թիվ 2052-Ն որոշման 7-րդ կետը սահմանում է, որ անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերի դուրսգրումը չի համարվում դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի ներում, հետևաբար <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի <<ժա>> ենթակետով սահմանված կարգով դուրսգրման փաստը (եթե նույնիսկ պարտքերը դուրս գրված լինեին) չի կարող ճանաչվել որպես ներված պարտավորություններ: Դատարանը, դատաքննության ընթացքում արձանագրելով գործում զրոյական հաշվետվության բացակայությունը, որի ապացուցման պարտականությունը կրում էր հարկային մարմինը, որևէ կերպ չի անդրադարձել այդ կարևորագույն ապացույցի բացակայությանը: Ընկերությունը բազմիցս արտահայտել է իր առարկությունը և հիմնավորումները կրեդիտորական պարտքը ներված չլինելու մասին, ավելին, Դատարանը, չունենալով կոնկրետ ապացույց` փաստական հանգամանք, կրեդիտորական պարտքերը ներված լինելու վերաբերյալ, և այդ հաշվետվության վերաբերյալ Ընկերության առարկությունների
պայմաններում,
այնուամենայնիվ
հաստատված
է
համարել
կրեդիտորական պարտքերի ներված լինելը, ինչն էլ հանգեցրել է Դատարանի կողմից ոչ օբյեկտիվ և իրավական հիմնավորումից զուրկ վճիռ կայացնելուն:
3
Դատարանի վճիռն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1462/ՏԴ և 21.12.2006 թվականի թիվ 3-2504/ՏԴ քաղաքացիական գործերով կայացված որոշումներին:
Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Դատարանի 01.04.2010 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության կողմից Ընկերությունում կատարվել է ստուգում, որի արդյունքում 22.09.2009 թվականին կազմվել է թիվ 1005093 ստուգման ակտը: Ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ Ընկերությունը, 23.02.2009 թվականից գտնվելով լուծարման գործընթացում, 2009 թվականից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 190.635.000 ՀՀ դրամի չափով, ինչի համար նրան առաջադրվել է լրացուցիչ պարտավորություն վերը նշված գումարի 20 տոկոսի չափով` 38.127.000 ՀՀ դրամ։ Ստուգող մարմինն այդ եզրահանգման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը հարկվող շահույթը որոշելիս 10.06.2009 թվականի դրությամբ ներկայացված լուծարային հաշվեկշռում համախառն եկամտի մեջ չի ներառել 204.979.000 ՀՀ դրամի ներված պարտավորությունը` խախտելով <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի <<ժա>> ենթակետի պահանջները (գ.թ. 12-14):
2) Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարության համաձայն` Գևորգ Չաքմիշյանը հայտնել է, որ <<Գազ դե Ֆրանս>> ընկերությունը հրաժարվում է Ընկերության բոլոր կրեդիտորական պարտքերից: Նշված գրությունը ստորագրելիս Գևորգ Չաքմիշյանը հանդես է եկել որպես <<Գազ դե Ֆրանս>> ընկերության ներկայացուցիչ (գ.թ. 27):
3) Գևորգ Չաքմիշյանի 25.06.2009 թվականի հայտարարության համաձայն` Գևորգ Չաքմիշյանը հայտնել է, որ Ընկերության հիմնադիրների ժողովի 27.01.2009 թվականի որոշման հիմքով ինքը Ընկերության լուծարող է ճանաչվել, և <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով <<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթում հայտարարություն է տվել Ընկերության լուծարման մասին և մեկամսյա ժամկետում որևէ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ պահանջ չի հայտնել Ընկերության կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (գ.թ. 46):
4) <<Գազ դե Ֆրանս>> ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Հաեստիերի 03.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` <<Գազ դե Ֆրանս>> ընկերությունը հայտնել է, որ <<հաստատում է, որ որպես հայկական օրենսդրության համաձայն գործող <<Արմֆրագազ>> ընկերության բաժնետեր և պարտատեր, չի հրաժարվում Ընկերության 207.599.000 ՀՀ դրամ պարտքի պահանջից, որը հաշվառված է Ընկերության հաշվապահական հաշվեկշռում: Այդ պարտքն առաջացել է անտոկոս փոխառության պայմանագրերից>> (գ.թ. 58):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
<<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 5-6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, որը հարկատուի համախառն եկամտի և նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Ընդ որում, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ):
4
<<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է` անկախ դրանց ստացման աղբյուրներից: Նույն օրենքի իմաստով ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը, բ) սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը,
գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը, դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):
Նույն հոդվածի 2-րդ կետի <<ժա>> ենթակետի համաձայն` նույն օրենքի իմաստով եկամուտների թվին են դասվում անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ` օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների։
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունների ներումը, որը հանգեցնում է հաշվետու տարվա ընթացքում հարկատուի պարտավորությունների նվազմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը, որակվում է որպես եկամուտ: Ընդ որում, նման բնույթի եկամտի առկայության համար անհրաժեշտ են հետևյալ հանգամանքները` 1. հարկատուի պարտավորության առկայությունը երրորդ անձի (պարտատիրոջ) հանդեպ, 2. հարկատուի կողմից պարտավորության կատարված չլինելը, 3. հարկատուի պարտավորության ներումը պարտատիրոջ կողմից:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության կողմից Ընկերությունում կատարված ստուգման արդյունքում կազմված ակտի 1ին կետով պարզվել է, որ Ընկերությունը, 23.02.2009 թվականից գտնվելով լուծարման գործընթացում, 2009 թվականից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 190.635.000 ՀՀ դրամի չափով, ինչի համար նրան առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն վերը նշված գումարի 20 տոկոսի չափով` 38.127.000 ՀՀ դրամ։ Ընդ որում, վարչական մարմինն այդ եզրահանգման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը հարկվող շահույթը որոշելիս, 10.06.2009 թվականի դրությամբ ներկայացված լուծարային հաշվեկշռում համախառն եկամտի մեջ չի ներառել 204.979.000 ՀՀ դրամի ներված պարտավորությունը` խախտելով <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի <<ժա>> ենթակետի պահանջները: Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 01.01.2009 թվականի հաշվապահական հաշվեկշռում որպես ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորություններ արտացոլվել է <<Գազ դե Ֆրանս>> ընկերության հանդեպ ունեցած 191.139.000 ՀՀ դրամ պարտքը, <<Հայռուսգազարդ>> ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 6.004.600 ՀՀ դրամ պարտքը, <<Արմենտել>> ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 210.400 ՀՀ դրամ պարտքը և Հայկ Բալասանյանի հանդեպ ունեցած 7.675.000 ՀՀ դրամ պարտքը: Իսկ 14.07.2009 թվականին հարկային
տեսչություն
ներկայացված`
01.01.2009-10.06.2009
թվականի
ժամանակահատվածի համար ներկայացված լուծարային հաշվեկշռում Ընկերությունն արձանագրել է կրեդիտորական պարտքերի բացակայությունը, և քանի որ այդ պարտքերը փաստացի չէին մարվել, հետևաբար ակնհայտ է, որ դրանք դուրս են գրվել հաշվեկշռից` որպես ներված պարտավորություններ:
5
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը <<Գազ դե Ֆրանս>> ընկերության հանդեպ ունեցած 191.139.000 ՀՀ դրամ պարտքը, <<Հայռուսգազարդ>> ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 6.004.600 ՀՀ դրամ պարտքը, <<Արմենտել>> ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 210.400 ՀՀ դրամ պարտքը և Հայկ Բալասանյանի հանդեպ ունեցած 7.675.000 ՀՀ դրամ պարտքը պարտատերերի կողմից ներված լինելու հանգամանքները հաստատել է առանց բավարար ապացույցների առկայության: Մասնավորապես` Դատարանը նշված հանգամանքն ապացուցված է համարել Ընկերության կողմից 14.07.2009 թվականին հարկային տեսչություն ներկայացված լուծարային հաշվեկշռով, որը, սակայն, սույն գործի նյութերում առկա չէ: Բացի այդ, Դատարանը <<Գազ դե Ֆրանս>> ընկերության հանդեպ ունեցած պարտքը ներված լինելու հանգամանքը հաստատված է համարել նաև Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարությամբ, այնինչ սույն գործով Դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկել Գևորգ Չաքմիշյանի` <<Գազ դե Ֆրանս>> ընկերության անունից հանդես գալու լիազորությունների առկայությունը ճշտելու ուղղությամբ, ավելին, սույն գործում առկա` (Գազ դե Ֆրանսե ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Հաեստիերի 03.02.2010 թվականի տեղեկանքով ուղղակիորեն հերքվում են Գևորգ Չաքմիշյանի 10.07.2009 թվականի հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Դատարանի 01.04.2010 թվականի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
6
ՈՐՈՇԵՑ
1. (Արմֆրագազե ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
Դատավորներ՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ՎԴ/4786/05/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
