ՀԿԴ/0089/02/23
Ամփոփում
քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Հովհաննես Հենրիկի Գնորգյանի (անվան փոփոխությունից հետո՝ Բաբկեն Հենրիկի Գնորգյանի (հիմք՝ 21.05.2014 թվականի անվան փոխման պետական գրանցման թիվ 10 ակտ)), երրորդ անձինք Հայկ Հարությունի Ղարագյոզյանի ն Կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 03.05.2024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի
Ամբողջ Տեքստ
վ վ 21 Հ ԹԱՀՀԱ
ՆՈՒ 5
ԱՑ ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ դատարանի որոշում թիվ ՀԿԴ/0089/02/23
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ 2025թ.
թիվ ՀԿԴ/0089/02/23
Նախագահող դատավոր՝ Ա. Ոսկանյան
Դատավորներ՝ Գ. (Թորոսյան
Դ. Հովհաննիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Ա. ԴԱՎԹՅԱՆ
զեկուցող Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
Գ. ԳՅՈԶԱԼՅԱՆ
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա. ԿՈՒՐԵԽՅԱՆ
«01» հոկտեմբերի 2025 թվական քաղաք Երնան
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Հովհաննես Հենրիկի Գնորգյանի (անվան փոփոխությունից հետո՝ Բաբկեն Հենրիկի Գնորգյանի (հիմք՝ 21.05.2014 թվականի անվան փոխման պետական գրանցման թիվ 10 ակտ)), երրորդ անձինք Հայկ Հարությունի Ղարագյոզյանի ն Կադաստրի կոմիտեի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 03.05.2024 թվականի որոշման դեմ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
11. Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2007 թվականի լոտ 7 հողամասի աճուրդը, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն 3105.2007 թվականին կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2595 պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված Կոտայքի մարզի Աղավնաձորի վարչական սահմանին հարող՝ իրավունքների պետական գրանցման միասնական »"»"» մատյանի »"" համարի տակ գրանցված 2հա հողամասի նկատմամբ Հովհաննես Հենրիկի Գնորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նան Հովհաննես Հենրիկի Գնորգյանի ն Հայկ Հարությունի Ղարագյոզյանի միջն 06.12.2007 թվականին կնքված առուվաճառքի թիվ 7007 պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված Հայկ Հարությունի Ղարագյոզյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
12 ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր Կ. Բադալյան) 27.09.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է՝ «Անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետարանի կողմից 26.05.2007 թվականին իրականացված լոտ 7 հողամասի աճուրդը: Որպես 26.05.2007 թվականի լոտ 7 հողամասի աճուրդի անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել 31.05.2007թ. Կոտայքի մարզպետի ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2595 պայմանագիրը, 06.122007 թվականին Հովհաննես Հենրիկի Գնորգյանի ն Հայկ Հարությունի Ղարագյոզյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 7007 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված Հայկ Հարությունի Ղարագյոզյանի սեփականության իրավունքի 11.12.2007 թվականի պետական գրանցումը՝ "»»»»» մատյանի ոսո» համարի տակ (վկայական թիվ -""»»"):: Որպես պայմանագրերի անվավերության հետնանք. Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել ՀՀ Կոտայքի մարզ, Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող՝ իրավունքների պետական գրանցման միասնական »"»»»» մատյանի »"»»» համարի տակ գրանցված 2.0 հա մակերեսով հողամասը, ՀՀ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցնել Հովհաննես Հենրիկի Գնորգյանին վերադարձնել անվավեր ճանաչված 31.05.2007 թվականի հողամասի առուվաճառքի թիվ 2595 պայմանագրի գինը կազմող 4.880.000 ՀՀ դրամը գումարը, Հովհաննես Հենրիկի Գնորգյանին պարտավորեցնել Հայկ Հարությունի Ղարագյոզյանին վերադարձնել անվավեր ճանաչված 06.12.2007 թվականի հողամասի առուվաճառքի թիվ 7007 պայմանագրի գինը կազմող 16.200.000 ՀՀ դրամը գումարը: ՀՀ Կոտայքի մարզպետարանից ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանից համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»:
13. 19.10.2023 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայկ Հարությունի Ղարագյոզյանը (ներկայացուցիչ՝ Ս. Մադաթյան):
1.4. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.05.2024 թվականի որոշմամբ Հայկ Հարությունի Ղարագյոզյանի ներկայացուցչի
2
վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է՝ «1.1. (Թիվ ՀԿԴ/0089/02/23 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 27.09.2023 թվականի վճիռը մասնակի՝ որպես 26.05.2007 թվականի լոտ 7 հողամասի աճուրդի անվավերության հետնանք՝ 06.12.2007 թվականին Հովհաննես Հենրիկի Գնորգյանի ն Հայկ Հարությունի Ղարագյոզյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 7007 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված Հայկ Հարությունի Ղարագյոզյանի սեփականության իրավունքի 11.12.2007 թվականի պետական գրանցումը՝ :»»»»» մատյանի «»»»» համարի տակ (վկայական թիվ »"»"») անվավեր ճանաչելու, որպես 31.05.2007 թվականին Կոտայքի մարզպետի ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2595 -՛պայմանագրի անվավերության հետնանք ՀՀ Կոտայքի մարզպետարանին՝ Հովհաննես Հենրիկի Գնորգյանին անվավեր ճանաչված 31.05.2007 թվականի հողամասի առուվաճառքի թիվ 2595 պայմանագրի գինը կազմող 4.880.000 ՀՀ դրամը վերադարձնել պարտավորեցնելու, որպես 06.12.2007 թվականին Հովհաննես Հենրիկի Գնորգյանի ն Հայկ Հարությունի Ղարագյոզյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 7007 պայմանագրի անվավերության հետնանք Հայաստանի Հանրապետությանը ՀՀ Կոտայքի մարզ, Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող իրավունքների պետական գրանցման միասնական »"»»»» մատյանի »"»»» համարի տակ գրանցված 2.0 հա մակերեսով հողամասը վերադարձնելու, Հովհաննես Հենրիկի Գնորգյանին՝ Հայկ Հարությունի Ղարագյոզյանին անվավեր ճանաչված 06.12.2007 թվականի հողամասի առուվաճառքի թիվ 7007 պայմանագրի գինը կազմող 16.200.000 ՀՀ դրամը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասով բեկանվել է ն գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ սույն որոշմամբ նշված ծավալով նոր քննության:
1.2. Թիվ ՀԿԴ/0089/02/23 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 27.09.2023 թվականի վճիռը՝ Կոտայքի մարզպետարանի կողմից 26.05.2007 թվականին իրականացված լոտ 7 հողամասի աճուրդը անվավեր ճանաձելու, որպես 26.05.2007 թվականի լոտ 7 հողամասի աճուրդի անվավերության հետնանք՝ 31.05.2007 թվականին Կոտայքի մարզպետի Ա Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2595 պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջները բավարարելու մասով, ինչպես նան ՀՀ Կոտայքի մարզպետարանից ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանից համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար բռնագանձելու մասով, թողնել անփոփոխ»:
15. 03.06.2024 թվականին վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը:
16. 03.07.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
17. 18.07.2024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Հարությունի Ղարագյոզյանը (ներկայացուցիչ՝ Ս. Մադաթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
3
Վերաքննիչ դատարանը խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը բողոքում ներկայացրել է հեւրնյալ փաստարկները.
2.2. Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանելու հիմքով գործարքի անվավերությունն ինքնին չի կարող հաստատել գույքը՝ դրա սեփականատիրոջ տիրապետումից անկախ նրա կամքից դուրս եկած լինելու, գույքն օտարելու կամքի բացակայության փաստը: Այսինքն՝ պետությունն իրականացնելով գույքն օտարելու նպատակի առկայությունը վկայող գործողություններ, չի կարող պնդել նշված գույքն իր տիրապետումից այլ ճանապարհով՝ անկախ պետության կամքից դուրս եկած լինելու հանգամանքը՝ հղում կատարելով միայն գրանցման համար հիմք հանդիսացած գործարքի օրենքի պահանջի խախտմամբ կնքված լինելու աճուրդն օրենսդրական որոշ ընթացակարգային պահանջների խախտմամբ անցկացված լինելու փաստին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պետության կամքն ուղղված է եղել գույքն աճուրդի եղանակով վաճառելուն, այլ ոչ թե ուղղակի վաճառքով օտարելուն:
2.3. Գործի փաստական հանգամանքներից հետնում է, որ թեն պետությունը կամեցել է օտարել հողամասը, սակայն վերջինիս կամքն ուղղված է եղել այն աճուրդով օտարելուն, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ուղղակի վաճառք, ինչը հաստատվել է սույն գործով որպես գրավոր ապացույց ներկայացված աճուրդային հանձնաժողովի անդամների ցուցմունքների արձանագրություններով: Վերաքննիչ դատարանը նշված հարցի վերաբերյալ եզրահանգումները կատարել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
2.4. Վերաքննիչ դատարանը խախտել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները` բավարար ապացույցների համակցության պայմաններում հաստատված չի համարել հողամասը պետության կամքից անկախ հանգամանքներով դուրս եկած լինելու փաստը:
2.5. Բողոք բերած անձն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, թե Դատարանն անդրադարձ չի կատարել երրորդ անձ Հայկ Հարությունի Ղարագյոզյանի անբարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու փաստին՝ գտնում է, որ Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հայցվորի վրա որպես ապացուցման ենթակա փաստ դրել է. «(..) օտարված հողամասի հետագա՝ 06.12.2007 թվականի օտարման գործարքով գնորդ նե գրանցված սեփականատեր Հայկ Հարությունի Ղարագյոզյանի բարեխիղճ ձեռք բերող չլինելու կամ հողամասը պետության տիրապետումից այլ Ճանապարհով՝ անկախ պետության կամքից, դուրս եկած լինելու փաստերը» ապացուցելու պարտականություն: Այսինքն՝ «կամ» շաղկապի առկայությունը վկայում է, որ նշված փաստերից որնէ մեկի ապացուցված լինելն արդեն իսկ բավարար է հաջորդող գործարքը ն սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու ու գույքը պետությանը վերադարձնելու համար, որպիսի հիմք հանդիսացել է հողամասը պետության տիրապետումից անկախ պետության կամքից դուրս եկած լինելու փաստը, հետնաբար Դատարանը պարտավորություն չուներ հողամասը պետությանը վերադարձնելու
4
հարցում առանձին քննության առարկա դարձներ երրորդ անձի բարեխղճության հարցը, չնայած որ գործում եղած ապացույցների հիման վրա վճռի պատճառաբանական մասում նան անդրադարձել է այդ հարցին:
2.6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է. «Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանել ն փոփոխել, կամ ամբողջությամբ բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ ամբողջությամբ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին»:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
3.Լ Հայկ Հարությունի Ղարագյոզյանը վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացրել է հետնյալ փաստարկները.
3.2. Հայցվորի պահանջը հանգում է նրան, որ հողամասի օտարումն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ, հետնաբար Կոտայքի մարզպետի ն Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է, ուստի անվավեր են նան դրա հիման վրա կատարված պետական գրանցումներն ու դրանից բխող գործարքները: Գտել է, որ հայցվորի դիրքորոշումն անհիմն է, քանի որ երրորդ անձն այս իրավահարաբերության շրջանակներում հանդես է գալիս որպես գույքի ածանցյալ ձեռք բերող: Այսինքն՝ վերջինս գույքը ձեռք է բերել ոչ թե դրա սկզբնական սեփականատիրոջից, այլ մեկ այլ անձից, ով այդ գույքը գնել է դրա սկզբնական սեփականատիրոջից: Ստացվում է, որ երրորդ անձը ձեռ. է բերել այդ հարաբերություններում բարեխիղճ ձեռք բերողի կարգավիճակ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն, բարեխիղճ ձեռք բերողն իրավական պաշտպանությամբ է օժտված ձեռքբերված գույքի սկզբնական սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջներից:
33. Երբ սկզբնական սեփականատերը կամք է արտահայտել գույքն օտարման եղանակով տնօրինելու համար, ապա բարեխիղճ ձեռքբերողից կարող է հետ պահանջվել միայն օրենքով սահմանված դեպքերում: Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության ն Կոտայքի մարզպետի, իրավական ակտերի ընդունմամբ կամք է արտահայտել հողատարածքի օտարմանը, որի մի մասն էլ կազմում է վիճելի հողամասը: Ստացվում է, որ պետության կամքը դրսնորվել ն ձնավորվել է վերջինիս պետական- իշխանական ճյուղերից մեկի գործադիր մարմնի միջոցով: Այս փաստարկներից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցուցաբերել է հողամասն օտարման եղանակով տնօրինելու կամքը, իսկ նման փաստից բխում է, որ օտարված գույքը բարեխիղճ ձեռք բերողից ենթակա չէ վերադարձման:
3.4. Պատասխանողը գույքը ձեռք է բերել հրապարակային սակարկությունների միջոցով, իսկ այդ գործարքներից բխող իրավունքները ենթարկվել են պատշաճ գրանցման: Երրորդ անձը չի ունեցել արտոնյալ կարգավիճակ, որը հնարավորություն կտար ստուգելու պատասխանողի կողմից հողամասի օտարման իրավաչափությունը ն
հիմնավորվածությունը, մինչդեռ հայցվորը չի ներկայացրել բավարար չափով ապացույցներ, որոնք կվկայեն երրորդ անձի անբարեխիղճ վարքագծի մասին:
5
3.5. Վերոգրյալից հետնում է, որ Դատարանն անհիմն դատական ակտ է կայացրել թույլ տալով նյութական Ա դատավարական նորմերի խախտումներ, քանի որ վճռի հիմքում դրել է այնպիսի փաստարկներ, որոնք չունեն ոչ իրավական, ոչ էլ փաստական հիմնավորվածություն. Մինչդեռ Վերաքննիչ դատարանը կայացրել է ` պատշաճ հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ: Ուստի հայցվորի պահանջը՝ դատական ակտը բեկանելու ն վճռին օրինական ուժ տալու մասով ենթակա չէ բավարարման: ՏԽնդրել|լթէ Դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քենության համար էական եշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
4.1. Կառավարության 05.04.2007 թվականի «Հողի կատեգորիան փոխելու մասին» թիվ 422-Ն որոշման համաձայն՝ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` անտառային ֆոնդի հողերից 55.88 հեկտարը հանգստի կազմակերպման նպատակով փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
4.2. Կոտայքի մարզպետի 23.04.2007 թվականի «Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի օտարումը կազմակերպող հանձնաժողով ստեղծելու ն հողերի օտարման մասին» թիվ 67 որոշման համաձայն` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.04.2007 թվականի «Հողի կատեգորիան փոխելու մասին» թիվ 422-Ն որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի, 67-րդ, 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի «ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման գործակիցները ն սահմանները հաստատելու մասին» թիվ 1746 որոշման 2-րդ կետի գ/ ենթակետի պահանջներով, որոշվել է՝
1. Համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների հողերից 48.57 հա հանգստի կազմակերպման նպատակով ներկայացնել օտարման՝ աճուրդային կարգով:
2. Աճուրդի ներկայացվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի ստարածագնահատման գոտիականության գործակիցներն ն այդ համայնքներում ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմաններին համապատասխան. Աղավնաձորի 30 տոկոսի չափով (1 քմ -- 243 դրամ), Արտավազի համայնքին հարակից՝ 50 տոկոսի չափով (1 քմ -111 ՀՀ դրամ), Արզականի համայնքին հարակից «Աղվերան» զանգվածում՝ 50 տոկոսի չափով (1 քմ-1472 ՀՀ դրամ), Հրազդանի քաղաքային համայնքին հարակից՝ 50 տոկոսի չափով (1 քմ - 612 ՀՀ դրամ):
Յ. Աճուրդի ներկայացվող հողամասերը բաժանել լոտերի Ա դրանց օտարման վերաբերյալ` սահմանված կարգով հայտարարություն Օ տեղադրել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
4. Աճուրդի կազմակերպման ն անցկացման օր նշանակել 26.05.2007 թվականը:
6
5. Աճուրդի կազմակերպման Ա իրականացման նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով հետնյալ կազմով՝ Կ. Շահգալդյան՝ մարզպետ, հանձնաժողովի նախագահ, Լ. Պետրոսյան՝ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության ն. հողօգտագործման բաժնի պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռ. Հովսեփյան՝ մարզպետարանի աշխատակազմի հողաշինության ն հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար, Մ. Պետրոսյան՝ մարզպետարանի գլխավոր հաշվապահ, հանձնաժողովի անդամ (հատոր 1-ին, գ.թ. 36):
4.3. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 26.04.2007 թվականի համարից արտատպված քաղվածքի պատճենի համաձայն հրապարակվել|լթ9է հետնյալ «Հայտարարություն»-ը. «ՀՀ Կոտայքի մարզպետարանը հայտարարում է մարզի համայնքերի վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների հողերից 48.57 հա հանգստի կազմակերպման նպատակով հողերի օտարման աճուրդ: Աճուրդի են ներկայացվում (...) Լոտ թիվ 7 - 2.0 հա, մեկնարկային գինը -- 4.860.000 ՀՀ դրամ: (...) Աճուրդը տեղի կունենա 2007 թվականի մայիսի 26-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզպետարանի շենքում: Աճուրդին ներկայացվող հողամասերը սերվիտուտներով ծանրաբեռնված չեն: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մարզպետարան կամ զանգահարել /0223/-2-07-03 հեռախոսահամարով» (հատոր 9-րդ, գ.թ. 58, հատոր 14-րդ, գ.թ. 34):
4.4. Հողամասն աճուրդով վաճառելու մասին 26.05.2007 թվականի թիվ 7 արձանագրության համաձայն` հողամասի օգտագործման նպատակը, հասցեն նշվել է հատուկ պահպանվող տարածք, Կոտայքի մարզպետարան, հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համարը ն տարեթիվը՝ աճուրդային հանձնաժողովի արձանագրություն թիվ 3, 26.05.07 թվական, աճուրդի մասնակիցների թիվը՝ 2, վաճառվող հողամասի համարը, ինդեքսը՝ լոտ թիվ 7, նախավճարի չափը՝ 243.000 ՀՀ դրամ, հողամասի մեկնարկային գինը՝ 4.860.000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը՝ 10.000 ՀՀ դրամ, աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը՝ 4.880.000 ՀՀ դրամ, գնորդի տոմսի համարը՝ 4, գնորդի անունը, հայրանունը, ազգանունը՝ Հովհաննես Հենրիկի Գնորգյան, անձնագրային տվյալները՝ -""»», 062, հասցեն՝ տտռոռռառառառոռաոռառոռառոռաառառռոռռառոռտոռոռռոռոռոռո- Արձանագրությունն ստորագրվել է գնորդի, աճուրդի կազմակերպիչ Կ. Շահգալդյանի ն արձանագրող Ռ. Հովսեփյանի կողմից (հատոր 14-րդ, գ.թ. 52):
4.5. Վաճառող Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ն գնորդ Հովհաննես Հենրիկի Գնորգյանի միջն 31.05.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի մասին պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է գնորդին որպես սեփականություն հանձնել 2.0 հա, որից հատուկ պահպանվող տարածք լոտ թիվ 7 հողամաս, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել այդ գույքը ն դրա համար վճարել 4.880.000 ՀՀ դրամ, իսկ 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է: Պայմանագիրը վավերացվել է նոտարի կողմից ն գրանցվել սեղանամատյանում 2595 համարի տակ (հատոր 14-րդ, գ.թ. 53, 54):
7
4.6. Սեփականության իրավունքի գրանցման թիվ »"""»"» վկայականի համաձայն՝ հողամասն աճուրդով վաճառելու մասին 26.05.2007 թվականի թիվ 7 արձանագրության ն 31.05.2007 թվականի վավերացված առուվաճառքի ս/մ 2595 պայմանագրի հիման վրա, Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածք հասցեում գտնվող 2.0 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Հովհաննես Հենրիկի Գնորգյանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման գրանցման միասնական «»""»» մատյանի -"""» համարի տակ (հատոր 14-րդ, գ.թ. 55-57):
4.7. Վաճառող Հովհաննես Հենրիկի Գնորգյանի ն գնորդ Հայկ Հարությունի Ղարագյոզյանի միջն 06.12.2007 թվականին կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը վաճառել է Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածքում գտնվող հանգստի համար նախատեսված հողամասը, որը բաղկացած է 2.0 հա ընդհանուր մակերեսից, իսկ գնորդը գնել է վերը նշված հողամասն ամբողջությամբ, իսկ 3-րդ կետի համաձայն՝ նշված հողամասը վաճառվել է 16.200.000 ՀՀ դրամով: Պայմանագիրը վավերացվել է նոտարի կողմից ն գրանցվել սեղանամատյանում 7007 համարի տակ (հատոր 14-րդ, գ.թ. 58, 59):
4.8. Սեփականության իրավունքի գրանցման թիվ -""»»» վկայականի համաձայն՝ նոտարի կողմից 06.12.2007 թվականին վավերացված հողամասի առուվաճառքի ս/մ 7007 պայմանագրի հիման վրա, Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի 2.0 հա հողամասի նկատմամբ գրանցվել է Հայկ Հարությունի Ղարագյոզյանի սեփականության իրավունքը՝ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման գրանցման միասնական »»»»»» մատյանի »»»»» համարի տակ (հատոր 14-րդ, գ.թ. 60, 61):
4.9. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարնոր գործերի ավագ քննիչ Գ. Բեգոյանի 03.10.2019 թվականի «քրեական հետապնդում չիրականացնելու ն քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշման համաձայն՝ 18.01.2019 թվականին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 69100119 քրեական գործը: 23.01.2019 թվականին քրեական գործն ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն ն ընդունվել վարույթ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել ն հիմնավորվել է հետնյալը. 2007 թվականի ապրիլի 5-ին Կառավարության կողմից կայացվել է Կոտայքի մարզում գտնվող մի շարք հողերի կատեգորիան փոխելու մասին թիվ 422-Ն որոշումը: Որոշման 1-ին կետի համաձայն՝ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերից 55.88 հեկտարը հանգստի կազմակերպման նպատակով փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: (.) Այնուհետն, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը 2007 թվականի ապրիլի 23-ին կայացրել է թիվ 67 որոշումը՝ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը օտարելու ն այդ գործընթացը կազմակերպող հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի մեջ ընդգրկվել են «Կավալենկո Շահգալդյանը՝ որպես հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության ն հողօգտագործման բաժնի պետ Լնոն
8
Պետրոսյանը` որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, մարզպետարանի աշխատակազմի հողաշինության ն հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ռուդիկ Հովսեփյանը՝ որպես հանձնաժողովի քարտուղար, ն մարզպետարանի գլխավոր հաշվապահ Մանվել Պետրոսյանը որպես հանձնաժողովի անդամ: (.) Վկա Լնոն Պետրոսյանը նշել է, որ Կոտայքի մարզպետարանի կողմից անցկացված աճուրդները նույնպես փաստացի չեն կայացել, կոնկրետ հողատարածքներ ձեռք բերելու ցանկություն ունեցող անձանց տրամադրվել է անհրաժեշտ փաստաթուղթ, որն էլ հնարավորություն է տվել նրանց անվամբ գրանցել այս կամ այն հողատարածքը: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն Կառավարության հիշյալ որոշման կատարման փուլում Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի ն Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից անզգուշությամբ ծանր հետնանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ: Միաժամանակ քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի կողմից 23.04.2007 թվականի թիվ 67 որոշմամբ ստեղծված հողերի օտարումը կազմակերպող հանձնաժողովի անդամներ Լնոն Պետրոսյանի, Մանվել Պետրոսյանի ն Ռուդիկ Հովսեփյանի, ինչպես նան Հրազդանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ու ձեաականորեն անցկացված հողամասերն աճուրդային եղանակով օտարելու գործում մասնակցություն ունեցած Արմինե Վերդյանի ու Մյասնիկ Կոստանյանի կողմից աճուրդները կայանալու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու ն շրջանառության մեջ դնելու վերաբերյալ: Մասնավորապես՝ վերը նշված անձանց կողմից խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի ն «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու ն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, այն է՝ առանց փաստացի աճուրդներ կազմակերպելու, անցկացնելու, հիշյալ հողամասերն իրացնելու վերաբերյալ կազմել են կեղծ փաստաթղթեր՝ աճուրդները կայանալու ն կոնկրետ անձանց կողմից հաղթող ճանաչվելու մասին: Նշված գործընթացի հիման վրա էլ «աճուրդներում հաղթող» ճանաչված անձանց հետ կնքվել են հողամասի առուվաճառքի պայմանագրեր, որոնց համաձայն՝ կատարվել է անշարժ գույքի պետական գրանցում: Արդյունքում Կոտայքի մարզում ապօրինի իրացվել են 106.36 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողատարածքներ, որպիսի գործողություններն էլ իրենց հերթին անզգուշությամբ առաջացրել են ծանր հետնանքներ (հատոր 1-ին, գ.թ. 29-35):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
51 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ
9
կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ օրենքով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման աճուրդն անվավեր ճանաչվելու ն անվավերության հետնանքներ կիրառվելու պարագայում սեփականատիրոջ կամքից անկախ երա տիրապետումից գույքի դուրս գալու պայմանի բովանդակության բացահայտմանը, ինչպես նան սեփականատիրոջ կողմից բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքի իրացման հնարավորությանը:
5.2. Վճռաբեկ դատարանն առաջին հերթին անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոգրյալ հարցադրմամբ առաջադրված սեփականատիրոջ կամքից անկախ նրա տիրապետումից գույքի դուրս գալու պայմանի բովանդակության բացահայտմանը: Այսպես.
53. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ն համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդե են գալի այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների Ա իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: (..) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
10
5.4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից:
55. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետնանքներ:
5.6. ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունե Օ «կամք. ն .6«կամահայտնություն» հասկացությունները: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձնն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամք ն կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տես Նելլի Հակոբյանը ն մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
5.7. Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ն համայնքները, քաղաքացիական օրենսդրությամբ ու այ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում քաղաքացիների ն իրավաբանական անձանց հետ հանդես են գալիս հավասար հիմունքներով ն որպես այդ հարաբերությունների ինքնուրույն մասնակից՝ օգտվում են հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության,
11
սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքներով ամրագրված երաշխիքներից: Պետությունը (համայնքը)՝ որպես սեփականատեր, բացառիկ իրավունք ունի իր հայեցողությամբ գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, որը դրսնորվում է օրենսդրի կողմից չսահմանափակված եղանակով տնօրինելու միջոցով, այն է՝ իր գույքը որպես սեփականություն այլ անձանց օտարելով, այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները նրանց փոխանցելով, գույքը գրավ դնելով կամ այլ եղանակով տնօրինելով: Գույքի ճակատագիրը որոշելուն ուղղված այդ գործողությունների կատարմամբ պետությունը (համայնքը) արտահայտում է իր ներքին ցանկությունը՝ կամքը, որը դրսնորվում է իրավական հետնանքներ առաջացնող գործարքներ կնքելու միջոցով:
5.8. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկություններում հաղթած անձի հետ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որպես սակարկությունների կազմակերպիչ՝ կարող է հանդես գալ գուքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նան այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա ն հանդես է գալիս նրանց կամ իր անունից:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքում կամ այլ օրենքում նշված դեպքերում գույքը կամ գույքային իրավունքը վաճառելու մասին պայմանագրերը կարող են կնքվել միայն սակարկությունների միջոցով:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձնով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: ՛Սակարկությունների ձնը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
5.9. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ նույն օրենսգրքի 65-րդ ն 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդների կազմակերպման ն իրականացման կարգը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով, նույն օրենսգրքով Ա հրապարակային սակարկությունների մասին օրենքով:
12
5.10. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
5.11. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 3-5-րդ, 8-9-րրդ ն 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
5.12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ աճուրդով վաճառքի է դրվում պետության ն (կամ) համայնքների սեփականություն հանդիսացող հողամասը, դրանով պետությունն իրացնում է գույքն օտարելուն ուղղված իր կամքը:
Յուրաքանչյուր դեպքում, երբ գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ Ա բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը ն հետնանքները գնահատման առարկա դարձնելուց հետո դատարանը հաստատված է համարում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ աճուրդի անցկացված լինելը, ապա այն ճանաչվում է անվավեր ն հանգեցնում աճուրդում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
Այսինքն, երբ գույքի սեփականատերն արդեն իսկ արտահայտել է գույքն օտարելու իր կամքը, սակայն գույքի օտարման գործընթացն իրականացվում է պետության ն (կամ) համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի՝ օրենսդրությամբ սահմանված իմպերատիվ պահանջների խախտմամբ, իսկ այդ |'խախտումների առկայությունը կարող է հանգեցնել կնքված գործարքի անվավերության, ապա այս դեպքում չի կարող խոսք լինել սեփականատիրոջ՝ գույքն օտարելու կամքի խաթարման մասին:
Այլ կերպ ասած, եթե օրենսդիրը նախատեսել է պետության ն (կամ) համայնքի կողմից պետության ն (կամ) համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի հստակ եղանակ, որի ընթացքը սակայն զուգորդվել է որոշակի խախտումներով, ապա չի կարող համարվել, որ նշված հողամասը տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ սեփականատիրոջ կամքից:
Այսինքն՝ աճուրդի միջոցով պետության ն (կամ) համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու դեպքում անհրաժեշտ է միայն սեփականատիրոջ՝ գույքն օտարելուն ուղղված կամքը, որպիսի պայմանի առկայության պարագայում կարող ենք խոսել սեփականատիրոջ` գույքն օտարելու նպատակի ն ցանկության իրագործման մասին:
13
5-13. Անդրադառնալով սեփականատիրոջ կողմից բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքի իրացման հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը:
5.14. Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով Ա ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ն չի հակասում Սահմանադրությանը ն օրենքներին: (..):
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով հանրության շահերի կամ այոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
5.15. Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ ի մտաարբերություն քաղաքացիաիրավական շրջանառության մյուս մասնակիցների, որոնք ազատ են անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները ն չի հակասում Սահմանադրությանն ու օրենքներին, պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կարող են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
5.16. ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկում անդրադառնալով օրինականության սկզբունքին, նշել է, որ այս սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության ն օրենքի վրա. (...): Օրինականության սկզբունքը բացառիկ կարնոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հոկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0089/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
